Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով              Քաղաքացիական գործ թիվ 3-33(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-229

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Ռիտա Մովսիսյանի ընդդեմ Կենտրոն նոտարական գրասենյակի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կոմիտե), Մելանյա Խոդերյանի, երրորդ անձ Արամ Արամյանի` նվիրատվության պայմանագիրն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով Սուսաննա Մովսիսյանի Վճռաբեկ բողոքը նոր երևան եկած հանգամանքներով ՀՀ քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի 01.03.2007 թվականի վճիռը վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռիտա Մովսիսյանը պահանջել է անվավեր ճանաչեմ Արամ Արամյանի և Մելանյա Խոդերյանի միջև 06.09.2005 թվականին կնքված Երևանի Հերացու 18ա շենքի 23 բնակարանի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Մելանյա Խոդերյանին 09.09.2005 թվականին տրված թիվ 2071133 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 31.03.2006 թվականի վճռով Ռիտա Մովսիսյանի հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2007 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Վճռաբեկ դատարանի 12.04.2007 թվականի և 27.09.2007 թվականի որոշումներով Սուսաննա Մովսիսյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

Վերաքննի դատարանի 01.03.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Սուսաննա Մովսիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մելանյա Խոդերյանը:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ռիտա Մովսիսյանը մահացել է 11.05.2006 թվականին, որի վերաբերյալ տրվել է թիվ 058247 մահվան վկայականը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կենտրոն նոտարական տարածքի նոտարների կողմից տրվել է տեղեկանք այն մասին, որ Ռիտա Մովսիսյանի ժառանգական գույքի նկատմամբ որևէ անձ չի դիմել ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2008 թվականի վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Սուսաննա Մովսիսյանը Ռիտա Մովսիսյանին պատկանող ամբողջ շարժական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ է: Նշված վճիռը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է և դատական ակտը վերանայելու հիմք, քանի որ դրանով հաստատվում է ժառանգությունն ընդունած լինելու հանգամանքը:

Նոր երևան եկած հանգամանք է նաև 08.04.2009 տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2923 վկայագիրը, որով որպես ժառանգության տրանսմիսիա, Ալբերտ Մովսիսյանի կողմից Ռիտա Մովսիսյանի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքը փոխանցվել է Սուսաննա Մովսիսյանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 01.03.2007 թվականի վճիռը, այն բեկանել և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.03.2006 թվականի թիվ 2-245 վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով Սուսաննա Մովսիսյանը որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2008 թվականի վճիռը: Վերաքննիչ դատարանի 09.04.2009 թվականի որոշմամբ նշված վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

Սուսաննա Մովսիսյանի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը որևէ կերպ չի առնչվում սույն գործի հետ:

Ըստ ներկայացված վկայագրի` Ալբերտ Մովսիսյանի ժառանգներն են կինը` Ամալիա Սարգսյանը, դուստրերը` Սուսաննա և Ռուզաննա Մովսիսյանները: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևանի Ռոստովյան փողոցի 27 շենք հասցեում գտնվող թիվ 45 բնակարանի 1/4 բաժնից:

Այսինքն` ակնհայտ է, որ ներկայացված վկայագիրը սույն գործի շրջանակներում վերաբերելի ապացույց չէ, քանի որ այն վերաբերում է Սուսաննա Մովսիսյանի հոր` Ալբերտ Մովսիսյանի մահից հետո վերջինիս պատկանած անշարժ գույքի և դրա նկատմամբ ժառանգության իրավունք ունեցողներին: ՈՒստի այն ոչ մի առնչություն չի կարող ունենալ Ռիտա Մովսիսյանի ժառանգ լինելու պնդման հետ:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 15.11.2002 թվականի տրված թիվ 765002 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Մ. Հերացու 18ա շենքի թիվ 23 բնակարանի սեփականատերն է Ռիտա Մովսիսյանը (գ. թ. 7-9):

2. 06.09.2005 թվականի բնակարանի նվիրատվության պայմանագրով Ռիտա Մովսիսյանի լիազորված անձ Արամ Արամյանը սեփականության իրավունքով Ռիտա Մովսիսյանին պատկանող Երևանի Մ. Հերացու 18ա շենքի թիվ 23 բնակարանը նվիրել է Մելանյա Խոդերյանին (գ. թ. 31):

3. Կոմիտեի 16.12.2005 թվականի թիվ 4306 գրության համաձայն` 09.09.2005 թվականին Երևանի Մ. Հերացու 18ա շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ կատարվել է Մելանյա Խոդերյանի իրավունքների պետական գրանցում (գ. թ. 19):

4. Դատարանի 31.03.2006 թվականի թիվ 2-245 վճռով անվավեր է ճանաչվել Արամ Արամյանի և Մելանյան Խոդերյանի միջև 06.09.2005 թվականին կնքված Երևանի Հերացու 18ա շենքի թիվ 23 բնակարանի նվիրատվության պայմանագիրը, դրա հիման վրա Մելանյա Խոդերյանի անվամբ 09.09.2005 թվականին տրված թիվ 2071133 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, պարտավորեցվել է Կոմիտեին Ռիտա Մովսիսյանին տալ նոր սեփականության իրավունքի վկայական և որպես գործարքի անվավերության հետևանք անվավեր է ճանաչվել Ռիտա Մովսիսյանին կողմից 29.08.2005 թվականին Արամ Արամյանին տրված լիազորագիրը (գ. թ. 193-194):

5. ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման «Հատուկ սպասարկում» ՏԲ-ի 12.06.2006 թվականի մահվան տեղեկանքի համաձայն` Ռիտա Մովսիսյանը մահացել է 11.05.2006 թվականին (գ. թ. 226):

6. Վերաքննիչ դատարանի 01.03.2007 թվականի վճռով վերոնշյալ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Գործի վարույթը կարճելու հիմքում դրվել է Ռիտա Մովսիսյանի մահվան փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ որևէ անձ չի դիմել ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար (գ. թ. 260):

7. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2008 թվականի վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Սուսաննա Մովսիսյանը Ռիտա Մովսիսյանին պատկանող ամբողջ շարժական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ է:

9. Վերաքննիչ դատարանի 09.04.2009 թվականի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2008 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

10. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 08.04.2009 թվականի թիվ 2923 վկայագրի համաձայն` Ալբերտ Մովսիսյանի ժառանգներն են կինը` Ամալիա Սարգսյանը, դուստրերը` Սուսաննա և Ռուզաննա Մովսիսյանները: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևանի Ռոստովյան փողոցի 27 շենք հասցեում գտնվող թիվ 45 բնակարանի 1/4 բաժնից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր բոլոր փաստերը և պարզեն` արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը գործի վարույթի կարճման հիմքում դրել է Ռիտա Մովսիսյանի մահվան փաստը և այն հանգամանքը, որ որևէ անձ չի դիմել ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել իր կողմից վկայակոչված հանգամանքների նոր երևան եկած լինելու փաստը հետևյալ պատճառաբանությամբ.

Մասնավորապես, սույն գործով բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ ներկայացվել են Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2008 թվականի վճիռը, որով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Սուսաննա Մովսիսյանը Ռիտա Մովսիսյանին պատկանող ամբողջ շարժական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ է, ինչպես նաև ըստ օրենքի ժառանգության իրավունքի 08.04.2009 թվականի թիվ 2923 վկայագիրը, որի համաձայն` Ալբերտ Մովսիսյանի ժառանգներն են կինը` Ամալիա Սարգսյանը, դուստրերը` Սուսաննա և Ռուզաննա Մովսիսյանները: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևանի Ռոստովյան փողոցի 27 շենք հասցեում գտնվող թիվ 45 բնակարանի 1/4 բաժնից:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի 09.04.2009 թվականի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2008 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2008 թվականի վճիռը չի մտել օրինական ուժի մեջ, հետևաբար այն նոր երևան եկած հանգամանք չէ և չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի 01.03.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը վերանայելու համար:

Ինչ վերաբերում է Սուսաննա Մովսիսյանի կողմից նոր երևան եկած հանգամանք ներկայացված ըստ օրենքի ժառանգության իրավունքի 08.04.2009 թվականի թիվ 2923 վկայագրին, ըստ որի` Ալբերտ Մովսիսյանի ժառանգներն են կինը` Ամալիա Սարգսյանը, դուստրերը` Սուսաննա և Ռուզաննա Մովսիսյանները, իսկ ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևանի Ռոստովյան փողոցի 27 շենք հասցեում գտնվող թիվ 45 բնակարանի 1/4 բաժնից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ այն վերաբերում է Սուսաննա Մովսիսյանի հոր` Ալբերտ Մովսիսյանի մահից հետո վերջինիս պատկանած անշարժ գույքին և դրա նկատմամբ ժառանգության իրավունք ունեցողներին: Հետևաբար, այն որևէ կերպ չի առնչվում Ռիտա Մովսիսյանի ժառանգ լինելու մասին Սուսաննա Մովսիսյանի պնդմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը ու ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.18-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.03.2007 թվականի թիվ 07-229 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2009
N 3-33 (ՎԴ)
Որոշում