040.0619.071098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 1998 թվական թիվ 619
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գեղարքունիքի մարզի Գեղհովտի գյուղական և Արարատի մարզի Արտաշատի համայնքների ղեկավարի արտահերթ ընտրությունների վերաքվեարկության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին լրացուցիչ հատկացնել համապատասխանաբար 53997 և 124653 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գեղարքունիքի մարզի Գեղհովտի գյուղական և Արարատի մարզի Արտաշատի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 7-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 619 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Գեղարքունիքի մարզի Գեղհովտի գյուղական համայնքի ղեկավարի
արտահերթ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման
և անցկացման հետ
________________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս) 8000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1500
4. Գործուղման ծախսեր 4500
5. Գրասենյակային ծախսեր 1500

ընդամենը 18000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(6999 ընտրող x 3 դրամ) 20997
________________________________________________________________________
ընդամենը 38997
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 619 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Գեղարքունիքի մարզի Գեղհովտի գյուղական համայնքի ղեկավարի
արտահերթ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման
և անցկացման հետ
________________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
աշխատավարձ (0,5 ամիս x 8000 դրամ) 4000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 500
4. Գրասենյակային ծախսեր 500

ընդամենը 7500
3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(2 x 7500 դրամ) 15000
Հավելված թիվ 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 619 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Արարատի մարզի Արտաշատի գյուղական համայնքի ղեկավարի
արտահերթ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման
և անցկացման հետ
________________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս) 8000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1500
4. Գործուղման ծախսեր 4500
5. Գրասենյակային ծախսեր 1500
________________________________________________________________________
ընդամենը 18000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(18051 ընտրող x 3 դրամ) 54153
________________________________________________________________________
ընդամենը 72153
Հավելված թիվ 4
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 619 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Արարատի մարզի Արտաշատի գյուղական համայնքի ղեկավարի
արտահերթ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման
և անցկացման հետ
________________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
աշխատավարձ (0,5 ամիս x 8000 դրամ) 4000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 500
4. Գրասենյակային ծախսեր 500
________________________________________________________________________
ընդամենը 7500
7 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(7 x 7500 դրամ) 52500