Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԱԲՈՅԻ ԵՎ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՅՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԱԲՈՅԻ ԵՎ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ ...

 

 

040.0675.070610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2010 թվականի N 675-Ա

 

«ԱՐԱԲՈՅԻ ԵՎ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արաբոյի և ֆիդայիների թանգարան» հայրենասիրական հասարակական կազմակերպությանն անորոշ ժամկետով` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին հանձնված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի (Բաղրամյանի շրջ.) գյուղական համայնքում գտնվող N 2 վարչական շենքի 1950 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքից 420 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 8890.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք)` պատմամշակութային թանգարան ստեղծելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի (Բաղրամյանի շրջ.) գյուղական համայնքում գտնվող N 2 վարչական շենքի պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջոցների հաշվին.

2) մեկամսյա ժամկետում «Արաբոյի և ֆիդայիների թանգարան» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Արաբոյի և ֆիդայիների թանգարան» հայրենասիրական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2010
N 675-Ա
Որոշում