Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ Գ ...

 

 

041.0409.070610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2010 թվականի N 409-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կրթական, հետազոտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման շուրջ կարծիքներ փոխանակելու և նոր ուղիներ մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակության` համաձայն հավելվածի, 2010 թվականի մայիսի 21-25-ը Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել`

1) Ա. Աշոտյանինը, Մ. Ղազարյանինը, Ա. Հարությունյանինը և Գ. Հակոբյանինը` 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ`

1) Ա. Սարգսյանի Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հաշվին.

2) Ա. Ավետիսյանի` Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակության Թեհրանում գտնվելու ընթացքում կեցության հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի հունիսի 7-ի

N 409-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Աշոտյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Մ. Ղազարյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի գլխավոր

                        խորհրդական

 

Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի

արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի տեղակալ

 

    Գ. Հակոբյան       - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և  

                        Միջին Արևելքի հայ համայնքների վարչության առաջին

                        կարգի մասնագետ

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն

 

    Ա. Ավետիսյան      - Եվրոպական կրթական տարածաշրջանային կրթական

                        ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.06.2010
N 409-Ա
Որոշում