040.0621.071098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 1998 թվական թիվ 621
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Կոտայքի մարզի Բջնիի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 31179 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Կոտայքի մարզի Բջնիի գյուղական համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 7-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 621 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Կոտայքի մարզի Բջնիի գյուղական համայնքի ղեկավարի
արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի
նախապատրաստման և անցկացման հետ
________________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս) 8000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1500
4. Գործուղման ծախսեր 4500
5. Գրասենյակային ծախսեր 1500
________________________________________________________________________
ընդամենը 18000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(1893 ընտրող x 3 դրամ) 5679
________________________________________________________________________
ընդամենը 23679
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 621 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Կոտայքի մարզի Բջնիի գյուղական համայնքի ղեկավարի
արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի
նախապատրաստման և անցկացման հետ
________________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
աշխատավարձ (0,5 ամիս x 8000 դրամ) 4000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 500
4. Գրասենյակային ծախսեր 500
________________________________________________________________________
ընդամենը 7500