040.0623.071098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 1998 թվական թիվ 623
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՌՈՒՏԻ ՈՒ ՂՈՒՐՍԱԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լոռու մարզի Ուռուտի ու Ղուրսալի գյուղական համայնքների ղեկավարների և Լոռու մարզի Ուռուտի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 142770 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Ուռուտի ու Ղուրսալի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 7-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 623 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Լոռու մարզի Ուռուտի ու Ղուրսալի գյուղական համայնքների
ղեկավարների և Լոռու մարզի Ուռուտի գյուղական համայնքի
ավագանու անդամների արտահերթ ընտրությունների
նախապատրաստման և անցկացման հետ
________________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000
2. Հրատարակչական ծախսեր 7000
3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
________________________________________________________________________
ընդամենը 50000
2 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(2 x 50000 դրամ) 100000
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(1294 ընտրող x 5 դրամ) 6470
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(2100 ընտրող x 3 դրամ) 6300
________________________________________________________________________
ընդամենը 112770
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 623 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Լոռու մարզի Ուռուտի ու Ղուրսալի գյուղական համայնքների
ղեկավարների և Լոռու մարզի Ուռուտի գյուղական համայնքի
ավագանու անդամների արտահերթ ընտրությունների
նախապատրաստման և անցկացման հետ
________________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
________________________________________________________________________
ընդամենը 15000
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(2 x 15000 դրամ) 30000