Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋ ...

 

 

041.0415.080610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2010 թվականի N 415-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Ի կատարումն Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման իրականացման նպատակով ՆԱՏՕ/ԵԱԳԽ «Անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխումներ. ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ հասարակական ընկալումների բարելավում» միջազգային գիտաժողովը 2010 թվականի հունիսի 15-16-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, սեմինարի անցկացման համար դահլիճի վարձակալության, հուշանվերների ձեռքբերման, համաժամանակյա թարգմանության և այլ ծախսերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար Ժ.-Ֆ. Բյուրոյի գլխավորած պատվիրակության (3 մարդ)` 2010 թվականի հունիսի 14-18-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, համաժամանակյա թարգմանության և այլ ծախսերի կատարման հետ կապված ծախսեր` 2602000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.06.2010
N 415-Ա
Որոշում