041.0422.090610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2010 թվականի N 422-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հյուսիս-Հարավ երկաթուղու շինարարության աշխատանքները կանոնակարգելու և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թ. հունիսի 9-ի
N 422-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Խ. Ավալյան - ՀՀ վարչապետի օգնական