050.0115.070610
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «07»        06            2010 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010217
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 մայիսի 2010 թվականի թիվ 115-Ն
 
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՋԱԶ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2010 թվականի հուլիսի 8-ից շրջանառության մեջ դնել «Ջազ» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ն կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
 
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի մայիսի 25-ի
թիվ 115-Ն որոշմամբ
 
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
1. «Ջազ» հուշադրամի նկարագրությունը
 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Ջազ» արծաթե հուշադրամը:
 
Հուշադրամի դիմերեսին պատկերված են ջազային նվագախումբ և ոճավորված ջազային գործիքներ: Վերևի և ներքևի կիսաշրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ» տեղադրված է ներքևի աջ հատվածում, իսկ ձախ հատվածում թողարկման տարեթիվն է` «2010»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ոճավորված ջազային գործիքներ: Աջ հատվածում կիսաշրջագծով տեղադրված են նոտաներ և «Maestoso» բառը, իսկ ներքևի հատվածում «JAZZ» և «ՋԱԶ» բառերն են` գունավոր ձևավորմամբ:
 
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):
 
Հուշադրամի բնութագիրը
     Անվանական արժեքը             1000 դրամ
     Մետաղը                       արծաթ, 925 o
     Քաշը                         28.28 գ
     Տրամագիծը                    38.61 մմ
     Դրամաշուրթը                  ատամնավոր
     Որակը                        պրուֆ
     Թողարկման տարեթիվը           2010
     Տպաքանակը մինչև              10000 հատ
 
1.1. «Ջազ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
 
-------------------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում