ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
3 հունիսի 2010 թվականի N 21
23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ապահովագրական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանակման ապահովման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. հունիսի 3-ի
նիստի N 21 արձանագրային
որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Նախագծի իրականացման նպատակն է` ապահովել ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` գրանցված սեփականության իրավունքի) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության (ավտոպատասխանատվության ապահովագրություն կամ ԱՊՊԱ) համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տվյալների փոխանակումը ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական ռեգիստրի (1) (ռեգիստր) և ՀՀ Ոստիկանության` տրանսպորտային միջոցների, վարորդների և ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տվյալների բազաների միջև:
________________________
1) ՀՀ ԿԲ ապահովագրական ռեգիստրը ՀՀ տարածքում կնքվող ավտոապահովագրության պայմանագրերի, դրանցում ապահովադիր և/կամ վարորդ հանդիսացող անձանց, դրանց գծով տեղի ունեցած ապահովագրական պատահարների և վճարված հատուցումների վերաբերյալ տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգ է, որը գործում է ««Ապահովագրողների, վերաապահովագրողների հաճախորդների տեղեկատվական համակարգի ստեղծման կարգը և պայմանները» հաստատելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 23.05.2008 թ. թիվ 157-Ն որոշմամբ:
2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկատվության փոխանակումը հնարավորություն է տալու ապահովել ռեգիստրում պահվող տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը, բարձրացնել ռեգիստրի աշխատանքի և ԱՊՊԱ հետ կապված տեղեկատվական հոսքերի կազմակերպման արդյունավետությունը և պարզեցնել ԱՊՊԱ գծով հատուցումների վճարման գործընթացները: Մասնավորապես, տվյալների փոխանակումն անհրաժեշտ է.
. Չապահովագրված տրանսպորտային միջոցները (այսուհետ` ՏՄ) նույնականացնելու և Ոստիկանությանը դրանց մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Վերջինս անհրաժեշտ է, որպեսզի Ոստիկանությունը կարողանա օրենքով նախատեսված միջոցառումներ կիրառել չապահովագրված ՏՄ-երի սեփականատերերի նկատմամբ:
. Ապահովագրական ընկերությունների կողմից ՏՄ-երի, դրանց վարորդների, կնքված ԱՊՊԱ պայմանագրերի վերաբերյալ ռեգիստրին տրամադրվող տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը ստուգելու համար:
. Որպես պատահար ապահովագրական ընկերությանը ծանուցված ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ` ՃՏՊ) վերաբերյալ Ոստիկանության կողմից հավաքագրված (ՃՈ արձանագրային փաստաթղթերում պարունակվող) տվյալները` որպես առաջնային տեղեկատվություն, պահանջի դեպքում ապահովագրական ընկերություններին տրամադրելու համար: Վերջիններս անհրաժեշտ են ապահովագրական ընկերությանը հատուցման մասին որոշում կայացնելու ընթացքում:
3. ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Փոխանակվող տվյալները մասնավորապես ներառում են.
. Տվյալներ ՀՀ տարածքում գրանցված ՏՄ-ների վերաբերյալ, ինչպես նաև դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության առկայության մասին,
. Տվյալներ ՀՀ տարածքում գրանցված ՃՏՊ-ների մասին, որոնք ԱՊՊԱ տեսանկյունից հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ ապահովագրական պատահար,
. Տվյալներ ՀՀ տարածքում ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող վարորդների, նրանց տրված վարորդական իրավունքների և նրանց վարորդական պատմության (նրանց մասնակցությամբ ՃՏՊ-երի) մասին:
4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀՀ կենտրոնական բանկի ավտոապահովագրության ռեգիստրի և ՀՀ ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանակման իրականացումը պահանջում է որոշակի ենթակառուցվածք, կազմակերպական և տեխնիկական անհրաժեշտ պայմաններ, որոնք ներկայումս ոչ ամբողջությամբ են առկա: Ստորև թվարկված են բազաների միջև տվյալների փոխանակման մեխանիզմներն իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, դրանց ներկա վիճակը և առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
._____________________________________________________________________.
|ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ| ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ | ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ(ՆԵՐ)|
|_____________________________________________________________________|
|1. |Կենտրոնացված բազա |
| |Ոստիկանության |
| |կենտրոնական |
| |հանգույցում, որը |
| |պարունակում է |
| |ամբողջական տվյալներ` |
| |ըստ հետևյալ խմբերի. |
|___|_________________________________________________________________|
|1.1|. ՀՀ-ում հաշվառված |Այս պահին ամբողջական |Նոր բազան նախատեսվում |
| |ՏՄ-ներ և դրանց |միասնական բազա չկա, |է լիարժեք շահագործել |
| |սեփականատերեր |կան հին բազաներ, |(2) 2010 թ. երկրորդ |
| | |որոնք լիարժեք չեն: |եռամսյակից: 2010 թ. |
| | |Բազայի նոր տարբերակը |երկրորդ կեսից |
| | |մշակման փուլում է: |ակնկալվում է գործարկել|
| | | |նաև ՃՈ գերատեսչական |
| | |Ընդ որում ներկայումս |ցանցը: |
| | |Ոստիկանության | |
| | |տարածաշրջանային |Նոր բազայի և ցանցի |
| | |մարմիններից տվյալները|շահագործմանը զուգընթաց|
| | |ստացվում են միջինում |Ոստիկանությունը պետք է|
| | |ամսական |ապահովի ՃՈ |
| | |պարբերականությամբ: |տարածաշրջանային |
| | | |մարմիններից |
| | | |կենտրոնական |
| | | |հանգույց տվյալների |
| | | |փոխանցումը «ռեալ |
| | | |ժամանակի» ռեժիմում կամ|
| | | |առնվազն օրական |
| | | |պարբերականությամբ: |
|___|____________________|_____________________|______________________|
_______________________
2) Ըստ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական իրավախախտումների և տրանսպորտային միջոցների հաշվառման ու վարորդական վկայականների տրման ավտոմատացված տեղեկատվական-փնտրողական համակարգ և ցանց ստեղծելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.11.2009 թ. N 936-Ա որոշման:
|___|____________________|_____________________|______________________|
|1.2|. ՀՀ տարածքում տեղի |Կենտրոնական |Անհրաժեշտ է ապահովել |
| |ունեցած ՃՏՊ-եր |հանգույցում |կենտրոնական |
| | |հավաքագրվում են միայն|հանգույցում բոլոր |
| | |1. անձնական վնասներով|ՃՏՊ-երի (անձնական և |
| | |(մարմնական |նյութական վնասներով) |
| | |վնասվածքներ, մահ) |հավաքագրումը: Ընդ |
| | |դեպքերի վերաբերյալ |որում, տվյալների |
| | |քարտեր, |թարմացումը կենտրոնական|
| | |2. դատական կարգով |հանգույցում |
| | |տույժի գանձման ենթակա|(տարածաշրջանային |
| | |խախտումների |ստորաբաժանումներից |
| | |վերաբերյալ քարտեր: |կենտրոն տվյալների |
| | |Ընդ որում ՃՈ |պարբերական ուղարկումը)|
| | |կենտրոնական |պետք է իրականացվի |
| | |հանգույցում և |ամենօրյա |
| | |տարածքային |պարբերականությամբ: |
| | |ստորաբաժանումներում | |
| | |ՃՏՊ-երի մասին |Նշվածը հնարավոր կլինի |
| | |հավաքագրվող |ապահովել տվյալների |
| | |տեղեկատվությունը |հավաքագրման և |
| | |ներկայումս թղթային է:|պահպանման էլեկտրոնային|
| | |Տվյալների հավաքագրման|համակարգի և |
| | |և պահպանման |գերատեսչական ցանցի |
| | |էլեկտրոնային |առկայության դեպքում: |
| | |համակարգը մշակման |Համակարգը և ցանցը |
| | |փուլում է: |նախատեսվում է լիարժեք |
| | |Տարածքային |շահագործել 2010 թ. |
| | |ստորաբաժանումներից |երկրորդ կեսից: |
| | |կենտրոն սահմանված | |
| | |տեղեկությունները |Նախագծի իրականացման |
| | |փոխանցվում են թղթային|ընթացքում պետք է |
| | |տարբերակով` միայն |որոշարկվի այն |
| | |վերը նշված դեպքերի |տվյալների ցանկը, որոնց|
| | |մասով: |ՃՈ-ն չի տիրապետում և |
| | | |որոնք պետք է ստացվեն |
| | | |այլ մարմիններից |
| | | |(օրինակ` մեղավորության|
| | | |մասին եզրակացություն |
| | | |քննչական մարմիններից, |
| | | |ՀՀ արդարադատության |
| | | |նախարարության |
| | | |փորձագիտական կենտրոնի |
| | | |ավտոտեխնիկական |
| | | |փորձաքննության |
| | | |եզրակացություն, որոնք |
| | | |ՃՈ ներկայացվում են |
| | | |թղթային եղանակով), |
| | | |մշակել դրանց փոխանցման|
| | | |մեխանիզմներ: |
|___|____________________|_____________________|______________________|
|1.3|. Վարորդական |Ներկայումս |Մինչև 2010 թ. երկրորդ|
| |իրավունք ունեցող |կենտրոնացված բազա կա,|եռամսյակ նախատեսվում է|
| |վարորդներ |սակայն ամբողջական չէ:|ամբողջությամբ |
| | |Կենտրոնացված բազա |շահագործել նոր բազան: |
| | |տվյալները |2010 թ. երկրորդ կեսից |
| | |մուտքագրվում են 15 |համակարգը նախատեսվում |
| | |ստորաբաժանումներից |է միացնել նաև |
| | |պարբերաբար` կրիչներով|միասնական գերատեսչական|
| | |(որպես կանոն ամիսը |ցանցով: |
| | |մեկ անգամ): | |
| | | |Բազայի |
| | |Էլեկտրոնային |ամբողջականության |
| | |տարբերակով առկա են |ապահովման նպատակով ՀՀ |
| | |միայն նոր ՎԻ ստացած |ոստիկանության կողմից |
| | |վարորդների տվյալները:|կարող է նախատեսվել հին|
| | |Նախկին ԽՍՀՄ |վարորդական |
| | |վարորդական |իրավունքների |
| | |իրավունքների մասով, |փոխարինում նորերով` |
| | |որոնք դեռևս գործում |որոշակի սահմանված |
| | |են, Ոստիկանությունը |ժամկետի ընթացքում: |
| | |տվյալներ չունի: Ընդ | |
| | |որում, դրանք անժամկետ| |
| | |են, այսինքն` դրանց | |
| | |փոխարինումը նորերով | |
| | |ժամանակի ընթացքում չի| |
| | |իրականացվում (կամ | |
| | |իրականացվում է | |
| | |բացառիկ դեպքերում` | |
| | |օրինակ ՎԻ կորուստ): | |
| | | | |
| | |Ոստիկանությունը | |
| | |տվյալները չունի նաև | |
| | |միջազգային վարորդական| |
| | |իրավունքների մասին, | |
| | |որոնք վավեր են ՀՀ | |
| | |տարածքում: | |
|___|____________________|_____________________|______________________|
|2. |Ոստիկանության |Ներկայումս նման ցանց |ՃՈ գերատեսչական ցանցի |
| |կենտրոնական |գոյություն չունի, |շահագործումը |
| |հանգույցի և |կենտրոնական հանգույց |նախատեսվում է սկսել |
| |տարածքային |տվյալները |2010 թ. երկրորդ կեսից:|
| |ստորաբաժանումների |մուտքագրվում են 15 | |
| |միջև ցանց, որի |տարածքային | |
| |միջոցով ՏՄ-երի, |ստորաբաժանումներից | |
| |դրանց |պարբերաբար` կրիչներով| |
| |սեփականատերերի, |(որպես կանոն ամիսը | |
| |ՀՀ-ում մեքենա |մեկ անգամ): | |
| |վարելու իրավունք | | |
| |ստացած վարորդների և | | |
| |տեղի ունեցած ՃՏՊ-երի| | |
| |տվյալները | | |
| |կենտրոնական | | |
| |հանգույցում | | |
| |թարմացվում են | | |
| |ամեն օր | | |
|___|____________________|_____________________|______________________|
|3. |Առանձնացված ապահով |առկա չէ |Անհրաժեշտ է ապահովել: |
| |կապուղի | |ԿԲ-ի, ՀՀ կառավարության|
| |Ոստիկանության | |և ՃՈ-ի համատեղ |
| |կենտրոնական | |քննարկումների |
| |հանգույցի և | |արդյունքում պետք է |
| |ռեգիստրի միջև | |սահմանվեն |
| | | |պատասխանատուն, |
| | | |ֆինանսավորման աղբյուրը|
| | | |և ժամկետները: Վերջինս|
| | | |պետք է արտացոլվի |
| | | |նախագծի իրականացման |
| | | |միջոցառումների |
| | | |ծրագրում: |
|___|____________________|_____________________|______________________|
|4. |Ոստիկանության |մշակված չէ |Պետք է մշակվի ՀՀ ԿԲ |
| |կենտրոնական բազայի | |Տեղեկատվական և |
| |և ռեգիստրի միջև | |հաղորդակցման |
| |տվյալների փոխանցման | |տեխնոլոգիաների |
| |ընդհանուր | |վարչության և |
| |ստանդարտներ և | |Ոստիկանության |
| |փոխհամաձայնեցված | |համապատասխան |
| |մեխանիզմներ | |մասնագետների կողմից |
| | | |համատեղ: |
| | | |Քննարկումների |
| | | |արդյունքում անհրաժեշտ |
| | | |է սահմանել ժամկետներ |
| | | |և արտացոլել դրանք |
| | | |նախագծի իրականացման |
| | | |միջոցառումների |
| | | |ծրագրում: |
|___|____________________|_____________________|______________________|
|5. |ՏՄ միարժեք |ՏՄ նույնականացումը |ՃՈ-ում մշակվելու և |
| |նույնականացման |VIN, թափքի և շարժիչի|կիրառվելու է ՏՄ |
| |մեխանիզմ |համարներով ոչ միշտ է |առանձին |
| | |հնարավոր. կան |նույնականացուցիչ` |
| | |մեքենաներ, որոնք |հերթական համար: |
| | |չունեն այդ երեք |Հնարավոր է, որ |
| | |համարներից և ոչ մեկը|նպատակահարմար լինի |
| | |(փորձագիտական |նույն դաշտը կիրառել |
| | |գնահատմամբ` ՏՄ-երի |նաև ռեգիստրում` որպես|
| | |ընդհանուր թվի մոտ |ՏՄ նույնականացուցիչ: |
| | |20%-ը): | |
|___|____________________|_____________________|______________________|
|6. |ՃՏՊ-ի (ապահովագրական|ՃՏՊ-ի (ապահովագրական |Ապահովագրական |
| |պատահարի) մասին |պատահարի) մասին |ընկերությունների և |
| |Ոստիկանության |Ոստիկանության |Ոստիկանության միջև |
| |գրանցումների |գրանցումներում |(ռեգիստրի միջոցով) ՃՏՊ|
| |(հաշվառման քարտ) և |(հաշվառման քարտ) և |վերաբերյալ տվյալների |
| |ռեգիստրում պահվող` |ռեգիստրի փաստաթղթում |փոխանակման |
| |ապահովագրական |(ACCD) պարունակվող |արդյունավետությունը |
| |պատահարի վերաբերյալ |տվյալները (դաշտերը) |բարձրացնելու համար |
| |տվյալների (3) |տարբեր են, |նպատակահարմար է, որ |
| |կառուցվածքային |կառուցվածքային |նշված երկու |
| |համադրելիություն |առումով համադրելի |փաստաթղթերը |
| | |չեն: |առավելագույնս |
| | | |համադրելի լինեն, |
| | | |այսինքն պարունակեն |
| | | |նույնական տվյալների |
| | | |դաշտեր և պահպանվեն |
| | | |նույն ֆորմատներով: |
| | | | |
| | | |Առաջարկվում է |
| | | |համադրելիության |
| | | |ապահովումը ամրագրել |
| | | |նախագծի իրականացման |
| | | |միջոցառումների |
| | | |ծրագրում: |
| | | |Համադրելիությունը |
| | | |կապահովվի ռեգիստրում |
| | | |և/կամ ՃՈ բազաներում |
| | | |համապատասխան |
| | | |փոփոխությունների |
| | | |իրականացման միջոցով` |
| | | |ՀՀ ԿԲ և Ոստիկանության|
| | | |մասնագետների |
| | | |մասնակցությամբ: |
|___|____________________|_____________________|______________________|
________________________
3) ««Ապահովագրողների, վերաապահովագրողների հաճախորդների տեղեկատվական համակարգի ստեղծման կարգը և պայմանները» հաստատելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 23.05.2008 թ. թիվ 157-Ն որոշում, հավելված 1:
|___|____________________|_____________________|______________________|
|7. |Վարելու միջոցով ՀՀ |Այլ երկրների պետական |Անհրաժեշտ է ապահովել: |
| |ներմուծվող բոլոր |համարանիշներով |Առաջարկվում է այս |
| |ՏՄ-երի |(Վրաստան, Իրան և |միջոցառումն ամրագրել |
| |գրանցում/հաշվառում |այլն) ՏՄ-երը |նախագծի իրականացման |
| |միասնական |Ոստիկանության կողմից |միջոցառումների |
| |համակարգում |չեն գրանցվում: Դրանց |ծրագրում: Ամբողջական |
| |(մասնավորապես, այլ |մուտքը ՀՀ տարածք |հաշվառումը հնարավոր է |
| |երկրներում` |արձանագրվում է |ապահովել ՃՈ |
| |Վրաստանում, Իրանում |սահմանապահ մարմինների|գերատեսչական ցանցին |
| |և այլն, գրանցված |կողմից, սակայն ՏՄ-երի|միացնելով նաև ՀՀ ԿԱ |
| |ՏՄ-երի հաշվառում ՃՈ |վերաբերյալ հաշվառվող |պետական եկամուտների |
| |տեղեկատվական - |տեղեկատվությունը շատ |կոմիտեի մաքսային |
| |փնտրողական |քիչ է (մասնավորապես |ծառայության |
| |համակարգում) |հաշվառվում են միայն |համապատասխան կետերը` |
| | |պետհամարանիշերը և |վերջիններիս |
| | |մակնիշը), ընդ որում` |համապատասխան |
| | |թղթային եղանակով: |տեխնիկական միջոցներով |
| | |Սահմանային գոտիներում|(համակարգիչներ և |
| | |ՏՄ-երի հաշվառման միակ|հարակից սարքեր) |
| | |աղբյուրն ամենայն |ապահովելու դեպքում: |
| | |հավանականությամբ | |
| | |կարող է հանդես գալ ՀՀ| |
| | |ԿԱ պետական | |
| | |եկամուտների կոմիտեի | |
| | |մաքսային | |
| | |ծառայությունը: | |
._____________________________________________________________________.
5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
Ստորև կդիտարկվեն տվյալների փոխանակման անհրաժեշտ գործընթացները և դրանց իրականացման մեխանիզմները` ըստ տվյալների առանձին խմբերի:
5.1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ռեգիստրում պահվում են ամբողջական տվյալներ ժամանակի որոշակի պահի դրությամբ ապահովագրված ՏՄ-երի վերաբերյալ: Չապահովագրված ՏՄ-երը նույնականացնելու համար ռեգիստրին Ոստիկանությունից անհրաժեշտ են ժամանակի տվյալ պահի դրությամբ ՀՀ-ում հաշվառված և վարելու իրավունք ունեցող բոլոր ՏՄ-երի վերաբերյալ տվյալներ: Այս երկու ցուցակների համադրմամբ ռեգիստրը արտածում է չապահովագրված ՏՄ-երի ցանկը, որը տրամադրվում է Ոստիկանությանը` օրենքով սահմանված պատժամիջոցներ (տուգանք) կիրառելու համար:
ՏՄ-երի վերաբերյալ տվյալների փոխանակման գործընթացը նկարագրվում է գծապատկեր 1-ում բերված սխեմայով:
Գծապատկեր 1: ՏՄ վերաբերյալ տվյալների փոխանակման սխեմա
.________________________________________________________________.
|ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ |
|__________________________|_____________________________________|
| .____________________. | |
| |Ոստիկանությունը | | |
| |ռեգիստր է ուղարկում | | |
| |ՀՀ-ում հաշվառված և |___|__________________. |
| |վարելու միջոցով ՀՀ | | | |
| |ներմուծվող ԲՈԼՈՐ | | | |
| |ՏՄ-երի տվյալները | | |
| .____________________. | .___________________________. |
| | |Տվյալների մշակում ռեգիստրի | |
| | |կողմից, ռեգիստրը արտածում է| |
| | |չապահովագրված ՏՄ-երի ցանկը | |
| | .___________________________. |
| | | |
| | |
| | .___________________________. |
| | |Ռեգիստրը ոստիկանությանը | |
| | |տրամադրում է տվյալներ | |
| | |ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՏՄ-երի մասին | |
| | .___________________________. |
| ._____. | | |
| | X | <_________|__________________. |
| ._____. | |
.________________________________________________________________.
Տվյալների փոխանակման գործընթացի տեխնիկական նկարագիրը.
. Ոստիկանության կենտրոնական հանգույցի և ռեգիստրի միջև կապն ապահովվում է առանձնացված կապուղիով:
. Տվյալների փոխանակումն իրականացվում է օրական պարբերականությամբ:
. Ոստիկանության տեղեկատվական համակարգի կենտրոնական հանգույցում գրանցված` ՏՄ-երի բազայի փոփոխությունները (ՀՀ ողջ տարածքի կտրվածքով) յուրաքանչյուր աշխատանքային օր` սահմանված ժամին (օրինակ` ժ. 0:00), ավտոմատ կերպով ուղարկվում են ռեգիստրին: Առաջին անգամ Ոստիկանությունը ռեգիստրին ուղարկում է գրանցված ՏՄ-երի բազան ամբողջությամբ:
. Ռեգիստրում ստացված տվյալների հիման վրա թարմացվում է գրանցված ՏՄ-երի ցուցակը, վերջինս համադրվում է տվյալ օրվա (0:00-ից հետո) դրությամբ գործող պայմանագիր ունեցող ՏՄ-երի ցուցակի հետ և արտածվում է չապահովագրված ՏՄ-երի ցուցակը:
. Չապահովագրված ՏՄ-երի ցուցակը նույն կապուղիով ուղարկվում է Ոստիկանության համապատասխան մարմին:
ՏՄ-երի վերաբերյալ Ոստիկանության կողմից ռեգիստրին տրամադրվող տվյալների ցանկը ներկայացված է հավելված 1-ում:
5.1.1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
ՏՄ-երի վերաբերյալ Ոստիկանությունից ստացված տվյալները օգտագործվում են ռեգիստրի կողմից նաև ապահովագրական ընկերությունների մուտքագրած տվյալների ճշտությունը ստուգելու և ամբողջականությունն ապահովելու նպատակով:
ՏՄ-երի վերաբերյալ փոխանակված տվյալների ճշտության և ամբողջականության ստուգման գործընթացը նախատեսվում է երկու հնարավոր տարբերակներով: Որպես լավագույն տարբերակ նախատեսվում է տվյալների փոխանակումն իրականացնել օնլայն ռեժիմով և անհրաժեշտություն չի լինի ՏՄ և վարորդական իրավունքների տվյալները ամբողջությամբ տեղափոխել ապահովագրական ռեգիստր: Ստորև գծապատկեր 2-4-ում նկարագրվում է երկրորդ տարբերակը, որտեղ առանձին իրավիճակներով ներկայացվում է օֆլայն տեսքով տվյալների փոխանակման գործընթացը: Տեխնիկական լուծման լավագույն օպտիմալ տարբերակի ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախագծի հետագա փուլերում:
Տվյալների ստուգման գործընթացի տեխնիկական նկարագիրը.
. Այն ապահովագրվող ՏՄ-երի մասով, որոնք արդեն իսկ գրանցված են Ոստիկանությունում, ապահովագրական ընկերությունը օգտվում է ռեգիստրում պահվող` ՏՄ-երի վերաբերյալ ստացված տվյալներից` VIN, թափքի, շարժիչի համարներից և ՏՄ-ի պետհամարանիշից առնվազն երկուսի միջոցով հարցում իրականացնելով ռեգիստրին:
. Ռեգիստրում ՏՄ վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում ԱԸ լրացնում է իր մոտ եղած տեղեկատվությունը, որը «ժամանակավոր» ռեժիմով գրանցվում է ռեգիստրում: Այնուհետև Ոստիկանության կողմից տվյալ ՏՄ վերաբերյալ տվյալներն ուղարկելուն պես համակարգն ավտոմատ համապատասխան տվյալների լրացման ծանուցում է ուղարկում ԱԸ:
. Հարցման արդյունքում ՏՄ վերաբերյալ ստացված տվյալների անճշտության և/կամ բացթողման հայտնաբերման դեպքում ապահովագրական ընկերությունը համապատասխան դաշտերում լրացնում է իր մոտ եղած տեղեկատվությունը, որի արդյունքում այն նույնպես գրանցվում է հատուկ «ժամանակավոր» ռեժիմով և մնում է այդ ռեժիմում մինչև անճշտությունների ուղղումը:
. Միաժամանակ Ոստիկանությանը ուղարկվում է հարցում` հայտնաբերված անհամապատասխանության վերաբերյալ, որից հետո Ոստիկանությունը ճշտում է իր կողմից ուղարկված տվյալները և անհրաժեշտության դեպքում ռեգիստր ուղարկում տվյալ գրառման ճշտված տարբերակը:
. Ոստիկանության կողմից դեռևս չհաշվառված ՏՄ-երի մասով ԱԸ կողմից ուղարկված տեղեկատվությունը ռեգիստրում գրանցվում է Ոստիկանության կողմից տվյալ ՏՄ հաշվառելուց և ռեգիստրում Ոստիկանության բազաների համապատասխան փոփոխությունները արտացոլվելուց հետո:
Գծապատկեր 2: ՏՄ վերաբերյալ տվյալների ստուգման և գրանցման սխեմա
ՏՄ վերաբերյալ ռեգիստրում տվյալ գոյություն ունի և այն ճիշտ է
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Գծապատկեր 3: ՏՄ վերաբերյալ տվյալների ստուգման և գրանցման սխեմա
ՏՄ վերաբերյալ ռեգիստրում տվյալ գոյություն չունի
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Գծապատկեր 4: ՏՄ վերաբերյալ տվյալների ստուգման և գրանցման սխեմա
ՏՄ վերաբերյալ ռեգիստրում տվյալ գոյություն ունի, բայց այն ճիշտ չէ
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
5.2. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Եթե որևէ ՃՏՊ-ի հետ կապված գրանցվել է ապահովագրական պատահար, դրա վերաբերյալ տվյալներն ապահովագրական ընկերությունները, ռեգիստրի միջոցով, կարող են ստանալ Ոստիկանությունից` որպես տեղեկատվության առաջնային աղբյուր (բացառությամբ այն ապահովագրական պատահարների, որոնց դեպքում ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ներկայացուցիչ ներկա չի եղել): Այդ նպատակով տվյալների փոխանակման համակարգը պետք է հնարավորություն տա Ոստիկանությունից ռեգիստրին ուղարկել ՃՏՊ-ի հետ կապված փաստաթղթերում (ՃՏՊ հաշվառման քարտ, ՃՏՊ սխեմա, առկայության դեպքում` ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն) պարունակվող տվյալները` էլեկտրոնային ֆորմատով:
ՃՏՊ-երի վերաբերյալ տվյալների փոխանակման ապահովումը թույլ կտա նաև էապես պարզեցնել հատուցման մասին որոշում կայացնելու գործընթացում Ոստիկանությունից պահանջվող փաստաթղթերի շրջանառությունը և հատուցման ընթացակարգերը:
Գծապատկեր 3: Պատահարի վերաբերյալ տվյալների փոխանակման սխեմա
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Այն ՃՏՊ-երի մասով, որոնք գրանցված են Ոստիկանությունում, ապահովագրական ընկերությունը Ոստիկանությունից (ռեգիստրի միջոցով) ստանում է ՃՏՊ մասին տվյալները հայտի հիման վրա` ըստ գծապատկեր 3-ում նկարագրված գործընթացի:
Հայտի ուղարկումը և տեղեկատվության ստացումը իրականացվում է ռեգիստրի միջնորդավորմամբ, ինչը թույլ կտա խուսափել ապահովագրական ընկերությունների և Ոստիկանության միջև բազմակի ուղիղ կապերից` դրանով իսկ ապահովելով տվյալների հոսքերի օպտիմալ կազմակերպում: ՃՏՊ մասին տվյալների ստացման հայտում որպես կոնկրետ ՃՏՊ նույնականացուցիչ կծառայի ՃՈ կողմից լրացված ՃՏՊ հաշվառման քարտի ունիկալ համարը, իսկ դրա բացակայության դեպքում` մասնակից ՏՄ պետհամարանիշը, ՃՏՊ տեղի ունենալու օրը, ժամը և վայրը միասին:
ՃՏՊ-ի վերաբերյալ Ոստիկանության կողմից ռեգիստրին (ապահովագրական ընկերությանը) տրամադրվող տվյալների ցանկը ներկայացված է հավելված 1-ում:
5.3. ՎԱՐՈՐԴՆԵՐԻ (ՏՄ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ռեգիստրում հավաքագրվող տվյալների ամբողջականությունն ու ճշտությունն ապահովելու համար նպատակահարմար է Ոստիկանությունից ստանալ նաև ՀՀ-ում գրանցված վարորդների և ՏՄ սեփականատերերի վերաբերյալ տվյալները, որոնց միջոցով կստուգվի ապահովագրական ընկերությունների կողմից ռեգիստր մուտքագրված` վարորդների և ՏՄ-երի սեփականատերերի մասին տվյալների ճշգրտությունը: Այս խումբ տվյալների փոխանակման գործընթացը կարող է իրականացվել անհատական հարցումների (հայտերի) հիման վրա:
6. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ստորև ներկայացվում է Նախագծի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, դրանց իրականացման գործընթացում ներգրավված կողմերը և իրականացման ժամկետները:
._____________________________________________________________________.
|ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԿՈՂՄԵՐԸ |ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ|
| | |ԺԱՄԿԵՏԸ |
|_____________________________________|___________________|___________|
|1.|ՀՀ ՃՈ հետ ՃՏՊ-երի (ապահովագրական |ՀՀ ԿԲ, ՀՀ ՃՈ |2010 թ. |
| |պատահարների) վերաբերյալ | |երկրորդ |
| |գրառումների կառուցվածքային | |եռամսյակ |
| |համադրելիության ապահովման նպատակով| | |
| |ռեգիստրում իրականացվելիք | | |
| |փոփոխությունների որոշարկում | | |
|__|__________________________________|___________________|___________|
|2.|Տրանսպորտային միջոցների |ՀՀ ԿԲ, ՀՀ ՃՈ |2010 թ. |
| |նույնականացման նոր համակարգի` | |երկրորդ |
| |ռեգիստրում ներդրման | |եռամսյակ |
| |հնարավորությունների և | | |
| |նպատակահարմարության ուսումնասիրում| | |
|__|__________________________________|___________________|___________|
|3.|ՀՀ ԿԱ պետական եկամուտների |ՀՀ ԿԲ, ՀՀ ՃՈ, ՀՀ ԿԱ|2010 թ. |
| |կոմիտեի մաքսային ծառայության` |պետական եկամուտների|երկրորդից |
| |տվյալների փոխանակման |կոմիտեի մաքսային |չորրորդ |
| |համակարգին մասնակցության |ծառայություն (§) |եռամսյակներ|
| |հնարավորության ուսումնասիրություն,| | |
| |որի արդյունքում համապատասխան | | |
| |առաջարկությունները կներկայացվեն | | |
| |ՀՀ կառավարություն | | |
|__|__________________________________|___________________|___________|
_________________
§ «Տարանցիկ փոխադրում» և մինչև 2 ամսով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմներով վարելու միջոցով ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների հաշվառումը «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացնում է ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը:
|__|__________________________________|___________________|___________|
|4.|ՀՀ ՃՈ և ՀՀ ԿԲ ապահովագրական |ՀՀ ԿԲ, ՀՀ ՃՈ |2010 թ. |
| |ռեգիստրի միջև տվյալների | |երկրորդ |
| |փոխանակման լավագույն օպտիմալ | |եռամսյակ |
| |տարբերակի ընտրություն (օնլայն, | | |
| |օֆլայն և այլն) | | |
|__|__________________________________|___________________|___________|
|5.|ՀՀ ՃՈ տեղեկատվական-փնտրողական |ՀՀ ԿԲ, ՀՀ ՃՈ |2010 թ. |
| |համակարգի և ՀՀ ԿԲ ռեգիստրի | |երրորդ |
| |միջև տվյալների փոխանակման | |եռամսյակ |
| |սխեմաների, փոխանակվող տվյալների | | |
| |շրջանակների և ֆորմատների, | | |
| |փոխանակման իրականացման | | |
| |տեխնոլոգիաների և մեխանիզմների | | |
| |սահմանում | | |
|__|__________________________________|___________________|___________|
|6.|«Ապահովագրողների, |ՀՀ ԿԲ |2010 թ. |
| |վերաապահովագրողների հաճախորդների | |երրորդ |
| |տեղեկատվական համակարգի ստեղծման | |եռամսյակ |
| |կարգը և պայմանները» հաստատելու | | |
| |մասին ՀՀ ԿԲ խորհրդի 23.05.2008 թ. | | |
| |157-Ն որոշման մեջ անհրաժեշտ | | |
| |փոփոխությունների և լրացումների | | |
| |կատարում | | |
|__|__________________________________|___________________|___________|
|7.|«Ապահովագրողների, |ՀՀ ԿԲ |2010 թ. |
| |վերաապահովագրողների հաճախորդների | |երրորդ |
| |տեղեկատվական համակարգի ստեղծման | |եռամսյակ |
| |կարգը և պայմանները» հաստատելու | | |
| |մասին ՀՀ ԿԲ խորհրդի 23.05.2008 թ. | | |
| |157-Ն որոշման փոփոխությունների և | | |
| |լրացումների հետ կապված ծրագրային | | |
| |փոփոխությունների իրականացում | | |
|__|__________________________________|___________________|___________|
|8.|ՀՀ ՃՈ տեղեկատվական-փնտրողական |ՀՀ ՃՈ |2010 թ. |
| |համակարգի աշխատանքում հայեցակարգով| |երրորդ |
| |նախատեսված գործընթացների | |եռամսյակ |
| |(տվյալների ամբողջական հավաքագրում,| | |
| |տվյալների փոխանակման գործընթացներ,| | |
| |տվյալների թարմացման | | |
| |հաճախականություն և այլն) | | |
| |ապահովում | | |
|__|__________________________________|___________________|___________|
|9.|ՃՈ կենտրոնական հանգույցի և |ՀՀ ԿԲ, ՀՀ ՃՈ |2010 թ. |
| |ռեգիստրի միջև առանձնացված | |երրորդ |
| |կապուղու ապահովում | |եռամսյակ |
|__|__________________________________|___________________|___________|
|10|Տվյալների փոխանակման համակարգի |ՀՀ ԿԲ, ՀՀ ՃՈ |2010 թ. |
| |տեստային շահագործում | |չորրորդ |
| | | |եռամսյակ |
|__|__________________________________|___________________|___________|
|11|Տվյալների փոխանակման համակարգի |ՀՀ ԿԲ, ՀՀ ՃՈ |2010 թ. |
| |արտադրական շահագործում | |չորրորդ |
| | | |եռամսյակ |
._____________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՑԱՆԿ
ՀՀ ԿԲ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀՀ ԿԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ
Ստորև ներկայացվող ցանկը կազմվել է համաձայն ներկայումս գործող «Ապահովագրողների, վերաապահովագրողների հաճախորդների տեղեկատվական համակարգի ստեղծման կարգի և պայմանների» (այսուհետ` «Կարգ»), որի հիման վրա ապահովագրական ընկերությունները հավաքագրում և Ռեգիստր են ներկայացնում նշված տեղեկատվությունը: Նախագծի իրականացման միջոցառումները ներառում են Կարգում փոփոխությունների իրականացումը: Նշված փոփոխությունների արդյունքում ստորև բերվող ցանկը կարող է փոփոխվել` ապահովելու համար երկու համակարգերում պահվող տվյալների առավելագույն համադրելիություն և տվյալների փոխանակման, ստուգման ու արտածման առավելագույն ավտոմատացում:
Աղյուսակ 1: ՏՄ վերաբերյալ փոխանակվող տվյալները
._____________________________________________________________________.
|Տեղեկատվության տեսակը | Նկարագրությունը |
|_________________________|___________________________________________|
|ունիկալ նույնականացուցիչ |Լրացվում է ՃՈ տվյալների շտեմարանում |
|(օժանդակ) |գրանցված ՏՄ ունիկալ նույնականացուցիչը |
|_________________________|___________________________________________|
|Պետական համարանիշ |Նշվում է ՏՄ-ի պետ համարանիշը |
|_________________________|___________________________________________|
|VIN համարը |Լրացվում է ՏՄ-ի վին համարը |
|_________________________|___________________________________________|
|Թափքի համարը |Լրացվում է ՏՄ-ի թափքի համարը |
|_________________________|___________________________________________|
|Շարժիչի համարը |Լրացվում է ՏՄ-ի շարժիչի համարը |
|_________________________|___________________________________________|
|Տեսակը |1. Մարդատար, |
| |2. Բեռնատար, |
| |3. Մոտոտրանսպորտ, |
| |4. Ավտոբուս, |
| |5. Այլ: |
|_________________________|___________________________________________|
|Մակնիշը |Օրինակ` ՎԱԶ 2106, ԳԱԶ 3110, BMW 320 և այլն|
|_________________________|___________________________________________|
|Տեխնիկական անձնագիր |Նշվում է տեխնիկական անձնագրի համարը |
| |տեխնիկական անձնագրի առկայության դեպքում |
|_________________________|___________________________________________|
|ՈՒմ կողմից |Ըստ տեխնիկական անձնագրի կամ ժամանակավոր |
| |վկայականի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Երբ է տրվել |Լրացվում է օր/ամիս/տարի ըստ տեխնիկական |
| |անձնագրի կամ ժամանակավոր վկայականի |
| |տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Թափքի տեսակը |Լրացվում է ՏՄ-ի թափքի տեսակը |
|_________________________|___________________________________________|
|Գույնը |Լրացվում է ՏՄ-ի գույնը |
|_________________________|___________________________________________|
|Թողարկման տարեթիվը |Նշվում է ՏՄ-ի թողարկման տարեթիվը |
|_________________________|___________________________________________|
|Հզորությունը |Լրացվում է ՏՄ-ի շարժիչի հզորությունը |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2: ՃՏՊ-ի վերաբերյալ փոխանակվող տվյալները
._____________________________________________________________________.
|Տեղեկատվության տեսակը | Նկարագրությունը |
|_____________________________________________________________________|
| ՃՏՊ նկարագրություն |
|_____________________________________________________________________|
|ՃՏՊ-ի տեսակը |1. Ճանապարհատրանսպորտային պատահար |
| |(այսուհետ` ՃՏՊ) |
| |2. Այլ արտակարգ իրավիճակներ (բացառությամբ |
| |ՃՏՊ-ի), |
| |3. Հափշտակություն, |
| |4. Այլ: |
| |Հնարավոր է ապահովագրական պատահարի մի քանի |
| |տեսակի համակցում: |
|_________________________|___________________________________________|
| ՃՏՊ-ի տարատեսակը |1. ՃՏՊ-ի դեպքում` |
| |- բախում, |
| |- շրջում, |
| |- վրաերթ, |
| |- այլ: |
| |2. Այլ արտակարգ իրավիճակի դեպքում` |
| |- հրդեհ, |
| |- պայթյուն, |
| |- կարկուտ, |
| |- սելավ, |
| |- այլ: |
| |3. Հափշտակության դեպքում` |
| |- ՏՄ-ի հափշտակություն, |
| |- ՏՄ-ի մասերի կամ սարքավորումների |
| | հափշտակություն, |
| |- ՏՄ-ի նկատմամբ խուլիգանության կամ |
| | վանդալիզմի դեպքեր, |
| |- այլ: |
| |Հնարավոր է ապահովագրական պատահարի մի քանի |
| |տարատեսակի համակցում: |
|_________________________|___________________________________________|
|ՃՏՊ-ի պատճառը |Լրացվում է ապահովագրական պատահարի պատճառը |
| |և/կամ նպաստող պայմանները (ՃՏՊ-ի դեպքում)` |
| |1. Վարորդի անսթափ վիճակ, |
| |2. Տեխնիկական անսարքություն, |
| |3. Ճանապարհային երթևեկության կանոնների |
| | խախտում, |
| |4. Բնակլիմայական վատթար պայմաններ, |
| |5. Ճանապարհների անբարեկարգ վիճակ, |
| |6. Սահմանափակ տեսանելիություն, |
| |7. Այլ: |
| |Հնարավոր է ապահովագրական պատահարի մի քանի |
| |պատճառի համակցում: |
| |ՃՏՊ-ից բացի այլ տարատեսակների դեպքում |
| |լրացվում է «Այլ»: |
|_________________________|___________________________________________|
|ՃՏՊ-ի ամսաթիվը |Լրացվում է ապահովագրական պատահարի տեղի |
| |ունենալու օրը/ամիսը/տարին |
|_________________________|___________________________________________|
|ՃՏՊ-ի ժամը |Լրացվում է ապահովագրական պատահարի տեղի |
| |ունենալու ժամը |
|_________________________|___________________________________________|
|ՃՏՊ-ի մարզը |Լրացվում է ապահովագրական պատահարի տեղի |
| |ունենալու մարզի անունը |
|_________________________|___________________________________________|
|ՃՏՊ-ի համայնքը |Լրացվում է ապահովագրական պատահարի տեղի |
| |ունենալու համայնքի անունը |
|_________________________|___________________________________________|
|ՃՏՊ-ի վայրը |Լրացվում է ապահովագրական պատահարի տեղի |
| |ունենալու վայրը |
|_________________________|___________________________________________|
|ՃՏՊ-ի տեղանքը |Տրվում է տեղանքի նկարագիր` կոնկրետ վայրի |
| |բացակայության դեպքում |
|_________________________|___________________________________________|
|ՃՏՊ-ի նկարագիր |Նկարագրվում է ապահովագրական պատահարը: |
| |- ՃՏՊ-ի դեպքում վթարից առաջ ՏՄ-(ներ)ի |
| |սկզբնական դիրքը, շարժի ուղղությունները, |
| |դեպքը |
| |- այլ արտակարգ իրավիճակների դեպքում` |
| |հանգամանքները |
| |- հափշտակության դեպքում` դրա |
| |հանցագործության նկարագրությունն ու |
| |հանգամանքները |
|_____________________________________________________________________|
| Մասնակից ՏՄ-եր և վարորդներ |
|_____________________________________________________________________|
|Մասնակից ՏՄ-երի քանակը |Նշվում է ՃՏՊ-ի մասնակից ՏՄ-երի քանակը (1, |
| |2...) |
|_____________________________________________________________________|
|- - - > յուրաքանչյուր ՏՄ-ի համար. |
|_____________________________________________________________________|
|Պետական համարանիշ |Նշվում է ՏՄ-ի պետ համարանիշը |
|_________________________|___________________________________________|
|VIN համարը |Լրացվում է ՏՄ-ի վին համարը |
|_________________________|___________________________________________|
|Թափքի համարը |Լրացվում է ՏՄ-ի թափքի համարը |
|_________________________|___________________________________________|
|Շարժիչի համարը |Լրացվում է ՏՄ-ի շարժիչի համարը |
|_________________________|___________________________________________|
|Տեսակը |1. Մարդատար, |
| |2. Բեռնատար, |
| |3. Մոտոտրանսպորտ, |
| |4. Ավտոբուս, |
| |5 .Այլ: |
|_________________________|___________________________________________|
|Մակնիշը |Օրինակ` ՎԱԶ 2106, ԳԱԶ 3110, BMW 320 և այլն|
|_________________________|___________________________________________|
|Տեխնիկական անձնագիր |Նշվում է տեխնիկական անձնագրի համարը |
| |տեխնիկական անձնագրի առկայության դեպքում |
|_________________________|___________________________________________|
|ՈՒմ կողմից |Ըստ տեխնիկական անձնագրի կամ ժամանակավոր |
| |վկայականի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Երբ է տրվել |Լրացվում է օր/ամիս/տարի ըստ տեխնիկական |
| |անձնագրի կամ ժամանակավոր վկայականի |
| |տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Թափքի տեսակը |Լրացվում է ՏՄ-ի թափքի տեսակը |
|_________________________|___________________________________________|
|Գույնը |Լրացվում է ՏՄ-ի գույնը |
|_________________________|___________________________________________|
|Թողարկման տարեթիվը |Նշվում է ՏՄ-ի թողարկման տարեթիվը |
|_________________________|___________________________________________|
|Հզորությունը |Լրացվում է ՏՄ-ի շարժիչի հզորությունը |
|_____________________________________________________________________|
|- - - > յուրաքանչյուր մասնակից (կամ մեղավոր) վարորդի համար. |
|_____________________________________________________________________|
|Սոցիալական քարտ |Սոցիալական քարտի համարը |
|_________________________|___________________________________________|
|Անձը հաստատող փաստաթղթի |Լրացվում են Կառավարության 1999 թվականի |
|համարը |դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ հաստատված |
| |անձը հաստատող փաստաթղթերից որևէ մեկի |
| |հերթական համարը: |
|_________________________|___________________________________________|
|ՈՒմ կողմից |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Տրման ամսաթիվ |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Մինչև երբ է ուժի մեջ |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|(մինչև երբ է վավեր) | |
|_________________________|___________________________________________|
|Անուն | |
|_________________________|___________________________________________|
|Հայրանուն | |
|_________________________|___________________________________________|
|Ազգանուն | |
|_________________________|___________________________________________|
|Ծննդյան ամսաթիվ |Նշվում է օր/ամիս/տարի |
|_________________________|___________________________________________|
|Սեռ | |
|_________________________|___________________________________________|
|Քաղաքացիություն |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Մարզը |Մարզը, որտեղ բնակվում է ֆիզիկական անձը: |
|_________________________|___________________________________________|
|Բնակության վայրը | |
|_________________________|___________________________________________|
|Հաշվառման վայրը | |
|_________________________|___________________________________________|
|Վարորդական իրավունքի |Լրացվում է վարորդական իրավունքի վկայականի |
|վկայականը |համարը |
|_________________________|___________________________________________|
|Դասը |Ըստ վարորդական իրավունքի վկայականի |
| |տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Տրման ամսաթիվ |Ըստ վարորդական իրավունքի վկայականի |
| |տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Մինչև երբ է ուժի մեջ |Ըստ վարորդական իրավունքի վկայականի |
|(մինչև երբ է վավեր) |տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Վարորդի մեղավորությունը | |
|_____________________________________________________________________|
| Տուժած անձանց տվյալներ |
|_____________________________________________________________________|
|Տուժած անձանց քանակը |Նշվում է տուժած անձանց քանակը (1, 2, ...) |
|_____________________________________________________________________|
|- - - > յուրաքանչյուր տուժած անձի համար. |
|_____________________________________________________________________|
|Տուժած անձի խումբը |1. Վարորդ, |
| |2. ՈՒղևոր, |
| |3. Հետիոտն, |
| |4. Այլ մեքենայի վարորդ, |
| |5. Այլ մեքենայի ուղևոր, |
| |6. Այլ: |
|_________________________|___________________________________________|
|Սոցիալական քարտ |Սոցիալական քարտի համարը |
|_________________________|___________________________________________|
|Անձը հաստատող փաստաթղթի |Լրացվում են Կառավարության 1999 թվականի |
|համարը |դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ հաստատված |
| |անձը հաստատող փաստաթղթերից որևէ մեկի |
| |հերթական համարը: |
|_________________________|___________________________________________|
|ՈՒմ կողմից |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Տրման ամսաթիվ |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Մինչև երբ է ուժի մեջ |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|(մինչև երբ է վավեր) | |
|_________________________|___________________________________________|
|Անուն |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Հայրանուն | |
|_________________________|___________________________________________|
|Ազգանուն |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Ծննդյան ամսաթիվ |Նշվում է օր/ամիս/տարի |
|_________________________|___________________________________________|
|Սեռը |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Քաղաքացիություն |Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների |
|_________________________|___________________________________________|
|Մարզը |Մարզը, որտեղ բնակվում է ֆիզիկական անձը: |
|_________________________|___________________________________________|
|Բնակության վայրը | |
|_________________________|___________________________________________|
|Հաշվառման վայրը | |
|_____________________________________________________________________|
|ՃՏՊ-ի մասին ուղեկցող փաստաթղթեր |
|- դեպքի գրանցման ակտ |
|- այլ փաստաթղթեր |
|_____________________________________________________________________|
|Մեղավորության մասին եզրակացություն (**) |
._____________________________________________________________________.
_____________________
**) ՃՏՊ-երի մեծ մասի դեպքում մեղավորության մասին որոշումը կարող է կայացվել ըստ նրա, թե մասնակից կողմերից ով է խախտել ՃԵԿ կանոնները, ինչի պատճառով տեղի է ունեցել ՃՏՊ-ն: