041.0435.140610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2010 թվականի N 435-Ա
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԱՌՈՒՇԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2010 թվականի հունիսի 14-18-ը գործուղել Առուշա (Տանզանիայի Միավորված Հանրապետություն)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող «Գործի դնել հասարակական աշխատանքները» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի` Առուշա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Տերտերյանի` Առուշա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Առուշա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ