040.0745.210610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2010 թվականի N 745-Ա
«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2007 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ