041.0589.151098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 589
Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԵՎ Վ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԻՍՐԱՅԵԼ ՈՒ ԵԳԻՊՏՈՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ Հովհաննես Հունանյանին ու Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Վարդան Եղիազարյանին 1998 թվականի հոկտեմբերի 17-28-ը գործուղել Իսրայել և Եգիպտոս` Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի ու գլխավոր ասամբլեայի կապակցությամբ կայանալիք խորհրդակցության աշխատանքներին մասնակցելու համար:
2. Հ. Հունանյանի և Վ. Եղիազարյանի Իսրայել ու Եգիպտոս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հ. Հունանյանի ու Վ. Եղիազարյանի Իսրայել և Եգիպտոս մեկնելու հետ կապված հարցերը: