Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳ ...

 

 

118.0289.200898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

20 օգոստոսի 1998 թ. թիվ 289

 

i

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետի պահանջներից

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության հիմնավորվածության ծրագրի (բիզնես պլան) կառուցվածքը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 1998Թ. «08» «10»

ԹԻՎ «289» ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Տնտեսական գործունեության հիմնավորվածության ծրագիրը նախատեսվող գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու, նախանշված նպատակների և դրանց հասնելու մեթոդների, ձևերի ու միջոցների բնութագիրն է (բացահայտումը), պլանավորված գործողությունների ծրագիրը` առաջիկա 2 տարիների կտրվածքով: Այդ առումով ծրագրի մեջ օգտագործված բոլոր կանխատեսումներն ու ենթադրությունները պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով (սեփական կապիտալի ավելացման, գործունեության ընդլայնման, եկամտաբերության ավելացման և այլնի վերաբերյալ), վերլուծություններով և ելակետային (բազային) տվյալներով:

 

Տնտեսական գործունեության հիմնավորվածության ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից`

 

- Անվանաթերթ,

- Շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում,

- Ներքին կազմակերպական կառուցվածք,

- Գործունեության բնութագիր,

- Ֆինանսական ծրագիր և ֆինանսական ռազմավարություն,

- Ռիսկի կանխատեսում և կառավարում:

 

1. Անվանաթերթ

 

Այս բաժնում տրվում են`

1.1. Ձեռնարկության (այդ թվում` բաժնետիրական ընկերության) անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հասցեն:

1.2. Ծրագրի հակիրճ բնութագիրը և նպատակը:

 

2. Շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում

 

Այս բաժինն ընդգրկում է`

2.1. Շուկայի հիմնական առանձնահատկությունների բնութագիրը (ներառյալ շուկայի ինստիտուցիոնալ համակարգը, շուկայում շրջանառող օբյեկտները, գործող տոկոսադրույքները, ակնկալվող եկամուտը, աճը, հնարավոր փոփոխությունները` կապված այս կամ այն գործոնի հետ):

2.2. Շուկայի սեգմենտավորումը (ներառյալ շուկայի այն սեգմենտը (սեգմենտները), որտեղ ծավալելու է գործունեությունը) և ներթափանցման մասշտաբների վերաբերյալ կանխատեսումները (ներառյալ այն դիրքը, որը նախատեսվում է գրավել շուկայի տվյալ սեգմենտում (սեգմենտներում):

2.3. Հիմնական մրցակիցների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ և վերջիններիս նկատմամբ ունեցած մրցունակ առավելությունները (ներառյալ հավանական հաճախորդների կազմն ըստ խմբերի և այն հանգամանքներն ու դրդապատճառները, որոնք տվյալ ձեռնարկությունը (այդ թվում բաժնետիրական ընկերությունը) վերոհիշյալ հաճախորդների կողմից ավելի նախընտրելի են դարձնում):

 

3. Ներքին կազմակերպական կառուցվածք

 

Այս բաժնում տրվում է`

Ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների թվարկումը և դրանց միջև փոխհարաբերությունները` ելնելով իրականացվող հիմնական գործառույթներից:

 

4. Գործունեության բնութագիր

 

Այս բաժնում արտացոլվում են`

4.1. Մատուցվելիք ծառայությունների և պլանավորված աշխատանքների (փուլերով) նկարագիրը:

4.2. Ծառայությունների մատուցման մեխանիզմը (ներառյալ սեփական հնարավորությունները և արտաքին հնարավորությունների օգտագործման շրջանակները):

 

5. Ֆինանսական ծրագիր և ֆինանսական ռազմավարություն

 

Այս բաժինը ներառում է`

5.1. Ակտիվների և պասիվների կազմը և կառուցվածքն առաջիկա 2 տարիների կտրվածքով:

5.2. Կանոնադրական հիմնադրամի մեծությունը, ձևավորման աղբյուրները, սեփական կապիտալի նախատեսվող մեծությունը և կառուցվածքը առաջիկա 2 տարիների կտրվածքով` հաշվի առնելով տվյալ գործունեության համար սահմանված տնտեսական նորմատիվները:

5.3. Եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջիկա 2 տարիների համար` (ներառյալ եկամուտների և ծախսերի կազմն ու կառուցվածքը) հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա:

 

6. Ռիսկի կանխատեսում և կառավարում

 

Այս բաժնում տրվում է`

Տվյալ գործունեության տեսակի (տեսակների) հետ կապված ֆինանսական շուկայում առկա ռիսկերի դասակարգումը, դրանց գնահատման մեխանիզմը, ռիսկայնության միջին մակարդակի հաշվարկը և նախատեսվող միջոցառումները վերջինիս փոփոխության դեպքում:

 

Հայտատուի հայեցողությամբ ծրագիրը կարող է բովանդակել նաև այլ տեղեկություններ, որոնց առկայությունը տնտեսական գործունեության ծրագրի հիմնավորման առումով հայտատուն նպատակահարմար է գտնում:

Շուկայի նկարագիրը և պահանջվող այլ տեղեկությունները ներկայացվում են կամայական (միասնական ձևեր (ստանդարտներ) սահմանված չեն), սակայն վերլուծության և գնահատման համար ընկալելի ձևով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                         «18»  09    1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980187

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
20.08.1998
N 289
Հրաման