Սեղմել Esc փակելու համար:
ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ Ը ...

 

 

114.0160.140998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

14 սեպտեմբերի 1998թ թիվ 160-Հ

 

i

ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 2-ի «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 416 որոշման 2-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Մրցութային հանձնաժողովին`

Ընդունել ի գիտություն հաստատված «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար ֆոնդային բորսայի, բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն (անդերռայթիՆգ) իրականացնող անձի (անձանց) մրցույթով ընտրության կարգը» (կցվում է):

 

Հաստատում եմ              Հաստատում եմ            Հաստատում եմ

ՀՀ սեփականաշնորհման       ՀՀ ֆինանսների և         ՀՀ արդարադատության

նախարար                   էկոնոմիկայի նախարար     նախարար

Պ. Ղալթաղչյան _________   Է. Սանդոյան __________  Դ. Հարությունյան ________

«14 «  08  1998թ.      «11»     08    1998թ.»   «         1998թ.

 

ԿԱՐԳ

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ, ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1998թ. հուլիսի 2-ի թիվ 416 որոշման 2-րդ կետի և սահմանում է ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար ֆոնդային բորսայի, բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն իրականացնող անձի (անձանց) (այսուհետև` անձ) մրցույթով ընտրության կարգը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի կազմը:

2. Սույն կարգով սահմանված մրցույթները անցկացվում են մրցութային հանձնաժողովի (այսուհետև ` հանձնաժողով) կողմից (կազմը կցվում է):

3. Սույն կարգով համաձայն մրցույթը իրականացվում է ֆոնդային բորսայում յուրաքանչյուր ընտրության տեղաբաշխման ենթակա նոր բաժնետոմսերի տեղաբաշխման նպատակով բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն իրականացնող անձի (այսուհետև` բրոքեր) և ֆոնդային բորսայի ընտրության համար:

 

2. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հանձնաժողովը ֆոնդային բորսայում յուրաքանչյուր ընկերության նոր բաժնետոմսերի տեղաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օրվանից 1 շաբաթյա ժամկետում, բայց ոչ ուշ քան արժեթղթերի թողարկման ազդագրի հրապարակման պահից 30 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակում է տեղեկատվություն բորսայի ընտրության համար մրցույթի անցկացման պայմանների, մրցույթի մասնակցության հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին:

5. Մրցույթի անցկացման օր է նշանակվում հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

6. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի շուկայում բորսայական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող բորսաները:

7. Մրցույթի մասնակցության հայտերը (ձևը կցվում է) և կից փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողովին` ըստ հանձնաժողովի նախագահի աշխատավայրի:

8. Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվում են կնքված փակ ծրարով: Ծրարի վրա պետք է նշված լինի հայտատուի վավերապայմանները և «Չբացել մինչև «_____» «____________» 199 թ. արտահայտությունը:

___________________________________

                   (մրցույթի անցկացման օրը)

8. Փակ ծրարով հայտերին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված բորսայական գործունեություն իրականացնելու լիցենզիայի պատճենը.

բ) տեղեկանք ֆոնդային բորսայում գրանցված, արժեթղթերի շուկայում գործառնությունների իրականացնելու համար լիցենզիա ունեցող բրոքերային քանակի և վերջին երկու տարում ու վերջին հաշվետու ժամանակահատվածում իրականացրած գործառնությունների ծավալի մասին.

գ) ֆոնդային բորսայի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ցուցակման, ապացուցման (լիստինգ, դելիստինգ) կարգը.

դ) արժեթղթերի շուկայի մասնակից (առևտրի մասնակից) սակարկություններին մասնակցելու թույլտվության կարգը.

ե) ֆոնդային բորսաներում գործարքների կնքման, ստուգման, գրանցման և կատարման կարգը.

զ) ֆոնդային բորսայում գների մանիպուլացման սահմանափակման կարգը.

է) արբիտրաժային հանձնաժողովի գործունեության կարգը:

10. Մրցութային փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետից հետո ներկայացվող հայտերը չեն դիտարկվում և չբացված ծրարներով վերադարձվում են հայտատուներին:

Հայտի ներկայացման ժամկետ է համարվում հայտը հանձնաժողովի նախագահի աշխատավայրի գրասենյակ մուտք լինելու օրը:

11. Սույն կարգին համապատասխան ներկայացվող հայտը և կից փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն (օտար լեզուներով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարական կարգով) տպագիր մեկ օրինակից, ստորագրված և կնքված հայտատուի կողմից:

12. Բորսան պատասխանատվություն է կրում սույն կարգին համաձայն ներկայացված փաստաթղթերի արժանահավատության համար:

13. Սույն կարգի համաձայն անարժանահավատ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում հանձնաժողովը իրավասու է բորսային զրկել մրցույթին մասնակցելու հետագա իրավունքից:

 

3. ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Սույն կարգի համապատասխան ներկայացված հայտերը (ծրարները) բացվում են մրցույթի անցկացման օրը, մրցութային հանձնաժողովի նիստում: Հայտատուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող են ներկա լինել ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը:

15. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է ներկայացված հայտերի քանակը և հայտատուների անվանումները: Հանձնաժողովը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգին և կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են ինչպես այն հայտատուների անվանումները, որոնք ստացել են մրցույթի մասնակցի կարգավիճակ, այնպես էլ այն հայտատուների անվանումները, որոնք ներկայացված հայտերը չեն համապատասխանում մրցույթի պայմաններին:

16. Մրցույթի ընթացքում հանձնաժողովը քննարկում է մրցույթի մասնակիցների ներկայացրած հայտերը և սույն կարգի համաձայն որոշում է մրցույթի հաղթողին:

17. Հանձնաժողովը մրցույթի հաղթող ճանաչելու մասին որոշումն ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում մրցույթի արդյունքների արձանագրությունը ուղարկում է ՀՀ սեփականաշնորհման, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի և ՀՀ արդարադատության նախարարություններ:

18. Հանձնաժողովը մրցույթի հաղթողին որոշելուց հետո 3-օրյա ժամկետում մրցույթի արձանագրության մեկ օրինակը ուղարկվում է մրցույթի հաղթողին:

19. Հանձնաժողովի որոշումները կարող են գանգատարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Մրցույթը համարվում է չկայացած սահմանված ժամկետում հայտերի բացակայության կամ ներկայացված հայտերը սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքերում:

21. Մրցույթի արդյունքները կարող են անվավեր ճանաչվել դատական կարգով:

22. Միայն մեկ հայտի առկայությունը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

 

4. ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Մասնավորեցվող ընտրության նոր բաժնետոմսերը տեղաբաշխվում են սույն կարգի համաձայն մրցույթով հաղթող ճանաչված բորսայի բրոքերների կողմից, ընդ որում յուրաքանչյուր ընկերության նոր բաժնետոմսերը տեղաբաշխելու համար անց է կացվում առանձին մրցույթ հաղթող բորսայի բրոքերների ընտրության համար:

24. Հանձնաժողովը սույն կարգի համաձայն ֆոնդային բորսայի մրցույթով ընտրության օրվանից 5-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակում է տեղեկատվություն բրոքերների ընտրության համար մրցույթի անցկացման պայմանների, հայտերի ներկայացման ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին:

25. Մրցույթի անցկացման օր է նշանակվում հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

26. Մրցույթի մասնակցության հայտերը (ձևը կցվում է) և կից փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողովին` ըստ հանձնաժողովի նախագահի աշխատավայրի:

27. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեություն իրականացնող անձինք, որոնք սույն կարգի համաձայն հաղթող ճանաչված բորսայի անդամ են:

28. Փակ ծրարով հայտերին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիայի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված արժեթղթերի շուկայում գործելու որակավորման վկայականի պատճենները.

բ) սույն կարգի համաձայն հաղթող ճանաչված ֆոնդային բորսայում անդամությունը հաստատող փաստաթուղթը.

գ) բրոքերային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի տնօրենների (անկախ ինվեստիցիոն բրոքերի) համար առաջին կարգի որակավորման սերտիֆիկատի (հավաստագրի) պատճենը.

դ) բրոքերների կողմից վերջին երկու տարում և վերջին հաշվետու ժամանակահատվածում իրականացրած գործառնությունների ծավալը.

ե) բաժնետոմսերի իրացման համար բրոքերների կողմից սահմանված կոմիսիոն վճարի առավելագույն չափը, այդ թվում բաժնետոմսերը անվանական արժեքից բարձր վաճառվելու գումարից կոմիսիոն վճարի առավելագույն չափը.

զ) բաժնետոմսերի իրացման նվազագույն և առավելագույն ծավալները.

է) բրոքերների կողմից վերջին երկու տարում և վերջին հաշվետու ժամանակահատվածում սպասարկվող կազմակերպությունների քանակը.

ը) բաժնետոմսերը անվանական արժեքից բարձր վաճառելու գումարի նվազագույն և առավելագույն չափերը:

29. Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվում են կնքված փակ ծրարով: Ծրարի վրա պետք է նշված լինի հայտատուի վավերապայմանները և «Չբացել մինչև «_____» «____________» 199 թ. արտահայտությունը:

___________________________________

                   (մրցույթի անցկացման օրը)

30. Հայտերի ներկայացման վերջին ժամկետից հետո ներկայացվող հայտերը չեն դիտարկվում և չբացված ծրարներով վերադարձվում են հայտատուներին:

Հայտի ներկայացման ժամկետ է համարվում հայտը հանձնաժողովի նախագահի աշխատավայրի գրասենյակ մուտք լինելու օրը:

31. Սույն կարգին համապատասխան ներկայացվող հայտը և կից փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն (օտար լեզուներով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարական կարգով) տպագիր մեկ օրինակից, ստորագրված և կնքված հայտատուի կողմից:

32. Բրոքերը պատասխանատվություն է կրում սույն կարգին համաձայն ներկայացված փաստաթղթերի արժանահավատության համար:

33. Սույն կարգի համաձայն արժանահավատ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում հանձնաժողովը իրավասու է բրոքերին զրկել մրցույթին մասնակցելու հետագա իրավունքից:

34. Հանձնաժողովը սույն կարգի 14-22 կետերով սահմանված կարգով քննարկում է ներկայացրած հայտերը:

 

5. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Ֆոնդային բորսայի միջոցով ընտրության արդյունքների ամփոփումը իրականացնում է հանձնաժողովը` հիմք ընդունելով հավելված 2-ում (կցվում է) բերված գնահատման համակարգի արդյունքները:

36. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն բորսան, որին տրված գնահատականը (առանձին չափանիշների համար տրված գնահատականների հանրագումարը) առավելագույնն է, բայց ոչ պակաս քան գնահատման համակարգի առավելագույն գնահատականի (հանրագումարը) 25 տոկոսը:

37. Հավասար գնահատականներ ունեցող մեկից ավելի բորսաների դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

38. Բրոքերների մրցույթով ընտրության արդյունքների ամփոփումը իրականացնում է հանձնաժողովը` հիմք ընդունելով հավելված 3-ում (կցվում է) բերված գնահատման համակարգի արդյունքները:

39. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն բրոքերը, որին տրված գնահատականը (առանձին չափանիշների համար տրված գնահատականների հանրագումարը)

առավելագույնն է,      բայց ոչ պակաս քան գնահատման համակարգի առավելագույն

գնահատականի (հանրագումարի) 25 տոկոսը:

40. Հավասար գնահատականներ ունեցող մեկից ավելի բրոքերների դեպքում նոր բաժնետոմսերը բաշխվում են այդ անձանց միջև հավասարաչափ:

 

6. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

41. Սույն կարգի համաձայն իրականացված մրցույթների արդյունքները հրապարակվում են հանձնաժողովի կողմից մրցույթների հաղթողների որոշման պահից մեկ օրյա ժամկետում մրցույթներին մասնակցելու մասին հայտարարության հրապարակման համար սահմանված կարգով:

42. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում բորսայի հետ կնքում է ցուցակման պայմանագիր, իսկ մրցույթով հաղթող ճանաչված բրոքերի հետ բաժնետոմսերի իրացման պայմանագիր:

 

Հավելված 1

 

Կազմ

ֆոնդային բորսայի և բրոքերային կամ արժեթղթերի

թողարկման գործունեություն իրականացնող անձի

ընտրության համար ստեղծվող մրցութային

հանձնաժողովի

 

   Ա. Մարկոսյան (նախագահ)                   ՀՀ սեփականաշնորհման

                                            նախարարի տեղակալ

 

   Տ. Կարապետյան (նախագահի տեղակալ)         ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                            նախարարության արժեթղթերի և

                                            բորսաների տեսչության պետ

 

   Ա. Թառլամազյան                           ՀՀ սեփականաշնորհման

                                            նախարարության մեթոդական բաժնի

                                            պետ

 

   Ա. Շամշյան                               ՀՀ սեփականաշնորհման

                                            նախարարության Աճուրդի կենտրոնի

                                            տնօրեն

 

   Ա. Սալնազարյան                           ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                            նախարարության կարգավորման

                                            քաղաքականության վարչության

                                            պետ-տեսչության պետի տեղակալ

 

   Մ. Հովակիմյան                            ՀՀ արդարադատության

                                            նախարարության օրենսդրական

                                            հարցերի վարչության գլխավոր

                                            խորհրդական

 

   Ա. Հովհաննիսյան (քարտուղար)              ՀՀ արդարադատության

                                            նախարարության օրենսդրական

                                            հարցերի վարչության առաջին

                                            կարգի խորհրդական

 

Հավելված 2

 

ՀԱՅՏ -------

Նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար ֆոնդային

բորսայի ընտրության մրցույթին մասնակցելու

մասին

 

_______________________________________________________________________

           (հայտը ներկայացնող անձի լրիվ անվանումը, հասցեն)

 

_______________________________________________________________________

 

Ծանոթանալով «_____» ____________ 199 _____ թ. կայանալիք մրցույթի մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում ենք մասնակցել նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար ֆոնդային բորսայի ընտրության նպատակով կազմակերպվող մրցույթին:

 

1. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում պարտավորվում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքել համապատասխան պայմանագիր և կատարել պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

 

2. Մեր վավերապայմաններն են

_______________________________________________________________________

                         (հաշվի համարը, բանկը)

 

3. Կից ներկայացվում են`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված բորսայական գործունեություն իրականացնելու լիցենզիայի պատճենը.

բ) տեղեկանք ֆոնդային բորսայում գրանցված, արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելու համար լիցենզիա ունեցող բրոքերների քանակի և վերջին երկու տարում ու վերջին հաշվետու ժամանակահատվածում իրականացրած գործառնությունների ծավալի մասին.

գ) ֆոնդային բորսայի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ցուցակման, ապացուցակման (լիստինգ, դելիստինգ) կարգը.

դ) արժեթղթերի շուկայի մասնակից (առևտրի մասնակից) սակարկություններին մասնակցելու թույլտվության կարգը.

ե) ֆոնդային բորսաներում գործարքների կնքման, ստուգման, գրանցման և կատարման կարգը.

զ) ֆոնդային բորսայում գների մանիպուլացման սահմանափակման կարգը.

է) արբիտրաժային հանձնաժողովի գործունեության կարգը: Լիազոր ներկայացուցիչ` ___________________________ _____________________

                           (ազգանուն, անուն)         (ստորագրություն)

 

(Կնիքի տեղը)

 

«________» ________________ 199 ____ թ.

 

Հավելված 3

 

ՀԱՅՏ -------

Նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար բրոքերի

ընտրության մրցույթին մասնակցելու մասին

 

_______________________________________________________________________

(հայտը ներկայացնող անձի լրիվ անվանումը (անունը, ազգանունը) հասցեն)

 

_______________________________________________________________________

 

Ծանոթանալով «_____» ____________ 199 _____ թ. կայանալիք մրցույթի մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում ենք մասնակցել նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար բրոքերի ընտրության նպատակով կազմակերպվող մրցույթին:

 

1. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում պարտավորվում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքել համապատասխան պայմանագիր և կատարել պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

 

2. Մեր վավերապայմաններն են

_______________________________________________________________________

                         (հաշվի համարը, բանկը)

 

3. Կից ներկայացվում են`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիայի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված արժեթղթերի շուկայում գործելու որակավորման վկայականի պատճենները.

բ) սույն կարգի համաձայն հաղթող ճանաչված ֆոնդային բորսայում անդամությունը հաստատող փաստաթուղթը.

գ) բրոքերային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի տնօրենների (անկախ ինվեստիցիոն բրոքերի) համար առաջին կարգի որակավորման սերտիֆիկատի (հավաստագրի) պատճենը.

դ) բրոքերի կողմից վերջին երկու տարում և վերջին հաշվետու ժամանակահատվածում իրականացրած գործառնությունների ծավալը.

ե) բաժնետոմսերի իրացման համար բրոքերների կողմից սահմանված կոմիսիոն վճարի առավելագույն չափը, այդ թվում բաժնետոմսերը անվանական արժեքից բարձր վաճառվելու գումարից կոմիսիոն վճարի առավելագույն չափը.

զ) բաժնետոմսերի իրացման նվազագույն և առավելագույն ծավալները.

է) բրոքերների կողմից վերջին երկու տարում և վերջին հաշվետու ժամանակահատվածում սպասարկվող կազմակերպությունների քանակը.

ը) բաժնետոմսերը անվանական արժեքից բարձր վաճառելու գումարի նվազագույն և առավելագույն չափերը: Լիազոր ներկայացուցիչ` ___________________________ _____________________

                           (ազգանուն, անուն)         (ստորագրություն)

 

(Կնիքի տեղը)

 

«________» ________________ 199 ____ թ.

 

Հավելված 5

 

Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման

համար բրոքերային գործունեություն իրականացնող

անձի գնահատման թերթիկ

 

Հայտատուի անվանումը __________________________________________________

 

1. Բրոքերների կողմից վերջին երկու տարում և վերջին հաշվետու ժամանակահատվածում`

ա) իրականացված գործառնությունների ծավալը (առավելագույնը 20 միավոր) _______________________________________________

 

բ) սպասարկվող կազմակերպությունների քանակը (առավելագույնը 20 միավոր) _______________________________________________

 

2. Բաժնետոմսերի իրացման համար բրոքերների կողմից սահմանվող կոմիսիոն վճարի առավելագույն չափը, այդ թվում բաժնետոմսերը անվանական արժեքից բարձր վաճառվելու գումարից կոմիսիոն վճարի առավելագույն չափը:

3. Բաժնետոմսերը անվանական արժեքից բարձր վաճառելու գումարի նվազագույն և առավելագույն չափերը,

(առավելագույն 20 միավոր) _____________________________________________

 

Հավելված 4

 

Ֆոնդային բորսայում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման

համար մրցույթով ընտրվող ֆոնդային բորսայի

գնահատման թերթիկ

 

Հայտատուի անվանումը __________________________________________________

 

1.Ֆոնդային բորսայում գրանցված, արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելու համար լիցենզիա ունեցող բրոքերների քանակը և վերջին երկու տարում ու վերջին հաշվետու ժամանակահատվածում իրականացրած գործառնությունների ծավալը:

(առավելագույնը 20 միավոր) ____________________________________________

 

2. Ֆոնդային բորսայի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ցուցակման-ապացուցակման (լիստինգ-դելիստինգ) կարգը:

(առավելագույնը 20 միավոր) ____________________________________________

 

3. Արժեթղթերի շուկայի մասնակցին (առևտրի մասնակից) սակարկություններին մասնակցելու թույլտվության կարգը:

(առավելագույնը 20 միավոր) ____________________________________________

 

4. Ֆոնդային բորսայում գործարքների կնքման, ստուգման, գրանցման և կատարման կարգը:

(առավելագույնը 20 միավոր) ____________________________________________

 

5. Գների մանիպուլյացման սահմանափակման կարգը:

(առավելագույնը 20 միավոր) ____________________________________________

 

6. Արբիտրաժային հանձնաժողովի գործունեության կարգը:

(առավելագույնը 20 միավոր) ____________________________________________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                  «17»         09        1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 17980185

 

 

pin
Արդարադատության նախարարություն
14.09.1998
N 160-Հ
Հրաման