ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
20 մայիսի 2010 թվականի N 19
35. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, այլ պետական մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին`
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Ձեռնարկել միջոցներ խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար` դրա մասին իրազեկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Ապահովել համապատասխան մարմիններում ներքին աուդիտի համակարգի առկայությունը և սահմանված կարգով տարեկան ծրագրերն ու աուդիտորական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 20-ի
նիստի N 19 արձանագրային
որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2009 թվականի ընթացքում` հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2009 թվականի փետրվարի 6-ի N 73-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագիրը», ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունն (այսուհետ` Վարչություն) իրականացրել է ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսվարող սուբյեկտների կողմից բյուջեի եկամուտների ձևավորմանն ու ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգումներ, ինչպես նաև ներքին աուդիտի գործառույթների իրականացման գնահատում և վերահսկում: Իրականացված ստուգումներով ընդգրկվել են նաև պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության, արդյունավետության և հիմնավորվածության հարցերը, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի հանդեպ շահութաբաժինների գծով պարտավորությունների կատարման և զուտ շահույթի բաշխման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Վարչությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի թիվ 1112-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգ»-ով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թ. մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում Վարչության կողմից մի շարք ստուգումներ և ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ Վարչապետի և ՀՀ ֆինանսների նախարարի համապատասխան հանձնարարականների հիման վրա` ընդգրկելով ստուգման հարցերի լայն և բազմակողմանի շրջանակներ:
Բացի այդ, իրականացվել են համապատասխան ստուգումներ ՀՀ իրավապահ մարմինների պահանջով և տրամադրվել մասնագիտական եզրակացություններ:
II. 2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
. ՀՀ Վարչապետի 2009 թվականի փետրվարի 6-ի N 73-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրով» իրականացվել է թվով 157 ստուգում:
. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրից դուրս` ՀՀ իրավապահ մարմինների պահանջով, հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է թվով 62 ստուգում:
. Հաշվետու տարում Վարչության կողմից թվով 12 ստուգումներ և ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ Վարչապետի և ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարականների հիման վրա:
. Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են տարվել նաև 2006-2008 թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված գումարների վերականգնման/վերաձևակերպման ցուցանիշների բարելավման ուղղությամբ, հսկողություն է իրականացվել արձանագրված խախտումների, թերությունների և բացթողումների վերացման նպատակով համապատասխան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ: Դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով պարբերաբար գրություններ են ուղարկվել պատկան մարմիններ և վերջիններիս կողմից ստացված պատասխանների հիման վրա հաշվառվել են ինչպես նախկինում, այնպես էլ հաշվետու ժամանակահատվածում ստուգված կազմակերպությունների կողմից վերականգնված գումարները:
Վարչության կողմից վերը ներկայացված աշխատանքների ընդհանուր արդյունքում` 2006-2009 թթ. արձանագրված գումարներից հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել կամ վերաձևակերպվել է 8,507,811.6 հազ. դրամ, որից 1,471,533.2 հազ. դրամը` 1-ին եռամսյակում, 1,529,067.3 հազ. դրամը` 2-րդ եռամսյակում, 861,070.5 հազ. դրամը` 3-րդ եռամսյակում, 4,646,140.6 հազ. դրամը` 4-րդ եռամսյակում:
Վերականգնված կամ վերաձևակերպված գումարից 3,337,149.2 հազ. դրամը վերականգնվել է բյուջե, 331,356.0 հազ. դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին, 432,136.2 հազ. դրամը պակասեցվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումից, իսկ 4,407,170.2 հազ. դրամը հաշվապահական հաշվառմամբ վերաձևակերպվել է կազմակերպությունների հաշվետվություններում.
._____________________________________________________________________.
|ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ | Վերականգնվել կամ վերաձևակերպվել է |
|ՏԱՐԵԹԻՎ |_______________________________________________________|
| |Ընդամենը |Վերականգըն-|Պակասեց- |Վերական- |Հաշվառումով|
| | |վել է |վել է |գնվել է |վերաձևա- |
| | |բյուջե |ֆինանսա- |կազմակեր-|կերպվել է |
| | | |վորումից |պության | |
| | | | |հաշվին | |
| |_______________________________________________________|
| | (հազ. դրամ) |
|_____________|_______________________________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____________|___________|___________|_________|_________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | |
|2009 Թ. | | | | | |
|ՏԱՐԵԿԱՆ |8,507,811.6|3,337,149.2|432,136.2|331,356.0|4,407,170.2|
|_____________________________________________________________________|
|այդ թվում` |
|_____________________________________________________________________|
|Ընդամենը 1-ին| | | | | |
|եռամսյակում` | | | | | |
|2006-2009 թթ.|1,471,533.2| 825,235.1|258,433.0|126,808.8| 261,056.3|
|_____________|___________|___________|_________|_________|___________|
|Ընդամենը 2-րդ| | | | | |
|եռամսյակում` | | | | | |
|2007-2009 թթ.|1,529,067.3|1,005,655.9| 2,627.7|163,374.7| 357,409.0|
|_____________|___________|___________|_________|_________|___________|
|Ընդամենը 3-րդ| | | | | |
|եռամսյակում` | | | | | |
|2007-2009 թթ.| 861,070.5| 534,618.5|111,041.9| 32,158.3| 183,251.8|
|_____________|___________|___________|_________|_________|___________|
|Ընդամենը 4-րդ| | | | | |
|եռամսյակում` | | | | | |
|2007-2009 թթ.|4,646,140.6| 971,639.7| 60,033.6| 9,014.2|3,605,453.1|
._____________________________________________________________________.
Մանրամասնելով, պետք է նշել, որ հսկողության արդյունքների հիման վրա ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարը պակասեցվել է և կազմակերպությունները 2009 թ. ընթացքում չեն ֆինանսավորվել 432.1 մլն դրամի չափով: Բյուջե վերականգնված և/կամ վերաձևակերպված 3337.1 մլն դրամից դրամական մուտքերը կազմել են 1582.0 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի հաշվին` 1221.1 մլն դրամ, համայնքային բյուջեների հաշվին` 360.9 մլն դրամ: Աշխատանքներով վերականգնվել է ընդհանուր առմամբ 791.3 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի հաշվին` 748.7 մլն դրամ, համայնքային բյուջեների հաշվին` 42.6 մլն դրամ: Հսկողության արդյունքներով ՀՀ պետական բյուջեի հաշվին հարկային մարմինների գծով գրանցված պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 963.8 մլն դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացվում է ՀՀ կառավարություն մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, ստուգված կազմակերպությունների կողմից խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքներն առավելագույնս ճշգրիտ ներկայացնելու տեսանկյունից ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում վերականգնված կամ վերաձևակերպված գումարները ներառված են ներկայացված վերականգնման և/կամ վերաձևակերպման ցուցանիշի (8,507.8 մլն դրամ) մեջ: Այսպես, վերը ներկայացված վերականգնման և/կամ վերաձևակերպման ցուցանիշում` 8,507.8 մլն դրամ, ներառված 1,330.3 մլն դրամը փաստացի վերականգնվել և/կամ հաշվառվել է 2009 թ. 1-ին եռամսյակի ընթացքում, սակայն արտացոլվել է նաև 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ: Մյուս կողմից, նույն ցուցանիշում ընդգրկվել է 2010 թ. 1-ին եռամսյակի ընթացքում փաստացի վերականգնված և/կամ հաշվառված 4,247.9 մլն դրամը, որը արտացոլվելու է նաև վերոնշյալ ժամանակահատվածի հաշվետվության մեջ:
III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Ինչպես վերը արդեն նշվեց, 2009 թվականի ընթացքում ՀՀ Վարչապետի 2009 թվականի փետրվարի 6-ի N 73-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրով» իրականացվել է թվով 157 ստուգում: Իրականացված ստուգումներով արձանագրված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ստորև (առավել մանրամասն` կից աղյուսակ 1-ում).
.____________________________________________________________________.
|ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ |Արձանագրվել է|Ենթակա է |Վերականգըն-|
| | |վերականգըն-|վել կամ |
| | |ման կամ |վերաձևա- |
| | |վերաձևա- |կերպվել է |
| | |կերպման | |
| |_____________________________________|
| | (հազ. դրամ) |
|______________________________|_____________________________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|______________________________|_____________|___________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ 2009 Թ. ՏԱՐԵԿԱՆ | 6,030,201.3|5,322,721.3|2,473,923.9|
|____________________________________________________________________|
|որից` |
|____________________________________________________________________|
|1-ին եռամսյակ | 365,534.5| 200,700.4| 16,069.9|
|______________________________|_____________|___________|___________|
|2-րդ եռամսյակ | 668,539.7| 473,185.2| 78,166.1|
|______________________________|_____________|___________|___________|
|3-րդ եռամսյակ | 596,339.1| 563,486.6| 294,644.7|
|______________________________|_____________|___________|___________|
|4-րդ եռամսյակ |4,399,788.0 *|4,085,349.1|2,085,043.2|
.____________________________________________________________________.
*) 4,399,788.0 հազ. դրամից 2,693,525.3 հազ. դրամը «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրված` ամբողջությամբ վերաձևակերպման ենթակա գումարն է, որից 1,232,620.2 հազ. դրամը հաշվետու ժամանակահատվածում արդեն վերաձևակերպվել է:
Իրականացված ծրագրային ստուգումներով ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 6 նախարարություններ, թվով 14 նախարարությունների ենթակայության թվով 50 կազմակերպություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության թվով 5 հարկային և թվով 1 մաքսային մարմիններ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն և վերջինիս ենթակայության թվով 5 կազմակերպություններ, այլ պետական մարմինների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխանաբար թվով 9 և 11 կազմակերպություններ: Ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ մարզերում` ընդգրկելով թվով 5 մարզպետարաններ, թվով 29 համայնքներ ու մարզպետարանների և համայնքների ենթակայության ընդհանուր թվով 35 առողջապահական ընկերություններ:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թ. ծրագրով թվով 5 կազմակերպություններում (ն/թ` 1 պետական մարմին, 3 հարկային տեսչություն, 1 համայնք) իրականացված ստուգումների արդյունքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն` թվով 1 պետական մարմնում իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, իսկ մնացած ստուգումների ընթացքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս տեղեկատվություն չի ստացվել:
2009 թ. ծրագրով նախատեսված թվով 203 ստուգումներից չեն իրականացվել թվով 46-ը: Դրանց չիրականացման պատճառները բերված են ստորև.
- Համաձայն ՀՀ Վարչապետի 22.06.2009 թ. «Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի փետրվարի 6-ի N 73-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 506-Ա որոշման, չեղյալ են ճանաչվել ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրով նախատեսված թվով 6 ստուգումներ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության Արթիկի, Սիսիանի, Ստեփանավանի տարածքային հարկային տեսչություններում, Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային մաքսատներում, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում:
- Համաձայն ՀՀ Վարչապետի 23.12.2009 թ. «Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի փետրվարի 6-ի N 73-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1071-Ա որոշման, չեղյալ են ճանաչվել ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրով նախատեսված թվով 13 ստուգումներ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ արտաքին գործերի նախարարություններում, վերջինիս ենթակայության Ռուսաստանի Դաշնությունում ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատներում և Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, «Երևանի կառուցապատման ներդրումներ ԾԻԳ» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև Երևանի Կենտրոն, Նոր Նորքի, Ավանի, Շենգավիթի և Աջափնյակի թաղապետարաններում:
- Համաձայն ՀՀ կառավարության 29.05.2009 թ. «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման 1-ին կետի պահանջի` 2009 թվականի հունիսի 1-ից մինչև 2011 թվականի հունվարի 1-ը 2008 թվականի արդյունքներով մինչև 70 մլն դրամ շրջանառություն (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ստուգումներ չպետք է իրականացվեն: Նշված որոշման կատարումն ապահովելու նպատակով չեն իրականացվել ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրով նախատեսված թվով 25 ստուգումներ` ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության «Էկոնոմիկա» հանդես» ՓԲԸ-ում, ինչպես նաև մի շարք մարզային առողջապահական ընկերություններում (այդ թվում` ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնքի, Առատաշենի, Մերձավանի, Արագածի և Սամաղարի ԲԱ ՓԲԸ-ներ, ՀՀ Լոռու մարզի Մարգահովտի, Վահագնու, Դսեղի, Ախթալայի, Մեծավանի ԱԿ և Շնողի, Օձունի, Ջրաշենի ԲԱ ՓԲԸ-ներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուսի, Կարմիրգյուղի ԲԱ և Վարդենիկի ԱԿ ՓԲԸ-ներ, ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի, Արագածավանի ԱԿ, Ոսկեվազի, Բյուրականի, Օշականի, Կարբիի, Ն. Բազմաբերդի ԲԱ և Արագածի ԲԿ ՓԲԸ-ներ):
- ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրով նախատեսված ևս 1 ստուգում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում, չի իրականացվել` հաշվի առնելով նշված ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացրած «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.02.2009 թ. թիվ 1-7/240 գրությունը, ըստ որի` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի լուծարման հետ կապված փաստաթղթերն ընդունվել են պահատվությամբ պահպանման:
- ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրով նախատեսված էր նաև ստուգումներ իրականացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու հիվանդանոց» և «Մարտունու պոլիկլինիկա» ՓԲԸ-ներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգման պահին նշված ընկերությունները վերակազմավորման արդյունքում միավորվել էին «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ի կազմում, ուստի նախատեսված 2 ստուգման փոխարեն իրականացվել է 1 ստուգում:
Ծրագրային ստուգումների համատեքստում անդրադարձ կատարենք Վարչության կողմից պետական մարմիններում և/կամ դրանց ենթակայության համակարգերում իրականացված առանձին ստուգումների, որոնց ընթացքում արձանագրվել են.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1. Նախարարության կողմից առանձին ծախսային հոդվածներով հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը և իրական պահանջը, արդյունքում ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են պահանջվածից ավելի մեծ գումարներ: Նշվածի հետևանքով տնտեսված բյուջետային միջոցների մնացորդները հիմնականում տարեվերջին ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել, այլ հոդվածային վերաբաշխմամբ ավելացվել են այլ ծախսային հոդվածների, մասնավորապես.
- «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ հոդվածով 2006-2008 թթ. գոյացել են 24006.2 հազ. դրամի տնտեսումներ, որից 20083.6 հազ. դրամը հոդվածային տեղաշարժերի արդյունքում ուղղվել է այլ ծախսային հոդվածների, Ջրմուղ-կոյուղու ծախսեր հոդվածով 2006-2008 թթ. պահանջ չլինելու պատճառով փաստացի ծախսեր ընդհանրապես չեն կատարվել և նախատեսված գումարները հոդվածային տեղաշարժերի արդյունքում ուղղվել են այլ ծախսային հոդվածների, սակայն 2009 թ. նախահաշվով նշված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվել է 185.0 հազ. դրամ, Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր հոդվածով պահեստավորված միջոցների մնացորդը կրել է մշտական աճողական բնույթ և 01.01.2009 թ. դրությամբ գոյացել են 3168.2 հազ. դրամի պահեստավորված միջոցներ: Հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը և պահեստավորված միջոցների մնացորդները, առաջարկվել է նշված ծրագրով ֆինանսավորումից պակասեցնել կամ ՀՀ պետական բյուջե վերականգնել 7677.7 հազ. դրամ:
- «ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարան, կահույք, կենցաղային սարքերի ու սարքավորումների տրամադրում» ծրագրով 2009 թ. համար նախատեսվել է շրջանավարտների համար ձեռք բերել 45 բնակարան: Եվ առանց հաշվի առնելու 01.01.2009 թ. դրությամբ 121 բնակարանների կահավորման համար 121 հավաքածու գույքի մնացորդի առկայությունը, 2009 թ. համար նախատեսվել է 45 բնակարանների համար կահույք, կենցաղային սարքերի ու սարքավորումների ձեռքբերում` 33619.5 հազ. դրամ գումարով: Առաջարկվել է 2009 թ. ֆինանսավորումից պակասեցման կահույքի, կենցաղային սարքերի ու սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված 33619.5 հազ. դրամը:
- «Հաշմանդամներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում» ծրագրով ձեռքբերումները հիմնականում տարեվերջին կատարելու արդյունքում, օրինակ, 01.01.2009 թ. դրությամբ գոյացել են 43745.0 հազ. դրամի պահեստավորված միջոցների մնացորդներ, այդ թվում` հաշմանդամների սայլակների գծով` 31238.3 հազ. դրամ (226 հատ): Նման պայմաններում 2009 թ. նախահաշվով նախատեսվել է ձեռք բերել հաշմանդամի սայլակներ 376 հատ` գումարով 52640.0 հազ. դրամ: Հաշվի առնելով 2009 թ. համար սայլակների պահանջարկը, մինչև սայլակների ձեռքբերման համար մրցույթի անցկացումը անհրաժեշտ պահուստի քանակությունը և առ 01.01.2009 թ. պահեստավորված միջոցների մնացորդները, առաջարկվել է ՀՀ 2009 թ. պետական բյուջեով նախատեսված գումարից պակասեցնել 30524.5. հազ. դրամ` 196 սայլակների ձեռքբերման գումարը:
- «Մարդասիրական օգնության կարգով ստացվող պարենամթերքի բաշխման ծառայությունների ձեռքբերում» ծրագրով 2007-2008 թթ. տնտեսված 62527.0 հազ. դրամը պակասեցվել է և ավելացվել այլ ծրագրերի: Ելնելով նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակից և 2009 թ. համար տրամադրվելիք մարդասիրական օգնության ծավալներից, առաջարկվել է ՀՀ 2009 թ. պետական բյուջեով նախատեսված գումարից պակասեցնել 22000.0 հազ. դրամ:
2. «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով «Հայ ժողովրդական ֆորում» ՀԿ-ին` շահառուներին բնակարանների անհատույց օգտագործման տրամադրման պայմանագրերի պետական գրանցման աշխատանքների իրականացման ծառայությունների դիմաց, ավել է վճարվել 1159.9 հազ. դրամ:
3. «Պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Տարեցների տուն-ինտերնատներ» ՊՈԱԿ-ներին ծրագրով «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին տարիներ շարունակ տրվել է փաստացի ծախսի համեմատ ավել ֆինանսավորում, հաշվի առնելով ՀՀ կառավարության 24.12.2003 թ. թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, ինչպես նաև առ 01.01.2009 թ. դրամական միջոցների մնացորդը, առաջարկվել է ՊՈԱԿ-ից ՀՀ պետական բյուջե վերականգնել 1424.0 հազ. դրամ:
4. «Այլ օբյեկտների հիմնանորոգում» և «Այլ օբյեկտների շինարարություն» ծրագրերով արձանագրվել են 11158.8 հազ. դրամի հավելագրումներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստուգումներով արձանագրված ընդամենը 107564.4 հազ. դրամն ամբողջությամբ վերականգնվել է:
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ
- ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը հատկացված սուբսիդիայի գումարներից չի ծախսվել 4901.1 հազ. դրամ, սակայն անտեսելով ՀՀ կառավարության 24.12.03 թ. «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1937-Ն որոշման պահանջները, տնտեսումը ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (պատվիրատու)և կազմակերպության (կատարող) միջև կնքված պետական աջակցության տրամադրման պայմանագրով կատարողը պարտավորվել է կազմակերպել շահառուների տեղափոխումը տրանսպորտով` տնից կենտրոն և կենտրոնից տուն, սակայն ծառայությունը մատուցվել է թերի, արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 552.3 հազ. դրամ:
Ստուգումներով արձանագրված ընդամենը 5453.4 հազ. դրամն ամբողջությամբ վերականգնվել է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների խնամքի և
պաշտպանության գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ-ներ
ՀՀ կառավարության 26.07.2007 թ. թիվ 890-Ա որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանն անցած երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ-ներում իրականացված ստուգումներով արձանագրվել են 36876.4 հազ. դրամի տարաբնույթ ֆինանսական խախտումներ, որոնց վերաբերյալ տվյալները ներկայացվում են.
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|Գիշերօթիկի |Ավել ներ-|Այլ |«Գնում- |Հաշվապահ.|Այլ |Վերական-|
|անվանումը |կայացված |խախտում-|ների |հաշվառ- |խախտում|գնվել է |
| |կատարո- |ներ |մասին» |մամբ |ներ |(պետ. |
| |ղական |(բյուջե |ՀՀ |ձևակերպ- | |բյուջե |
| |(ենթակա է|վերական-|օրենքի |ված, | |և |
| |պետբյուջե|գնման |խախտում-|փաստա- | |կազմակ. |
| |վերական- |ենթակա |ներ |թղթով | |հաշվին) |
| |գնման) |գումար- | |չհիմնա- | | |
| | |ներ) | |վորված | | |
| | | | |ծախսեր | | |
|______________|_________|________|________|_________|_______|________|
|Երևանի թիվ 1 |1948.3 |- | |- |656.1 |2114.8 |
|______________|_________|________|________|_________|_______|________|
|Բյուրեղավանի |9988.5 |- | |- |- |9835.5 |
|______________|_________|________|________|_________|_______|________|
|Գյումրու թիվ 1|1076.3 |307.3 | |684.0 |- |1383.6 |
|______________|_________|________|________|_________|_______|________|
|Վանաձորի |6459.3 |232.8 | | |590.0 |6692.1 |
|______________|_________|________|________|_________|_______|________|
|Դիլիջանի |1162.5 |- | |- |- |1162.5 |
|______________|_________|________|________|_________|_______|________|
|Կապանի |5643.2 |- |4552.6 |2375.6 |1199.9 |5709.3 |
|______________|_________|________|________|_________|_______|________|
|Ընդամենը |26278.1 |540.1 |4552.6 |3059.6 |2446.0 |26897.8 |
._____________________________________________________________________.
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ
«Սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում» ծրագրով նախատեսված դասաժամերը մասամբ չդասավանդելու արդյունքում պետական բյուջեից ավել ֆինանսավորվել է 4076.2 հազ. դրամ, բացի այդ, կատարվել է 341.0 հազ. դրամի անհիմն ծախս, արձանագրված գումարներն ամբողջությամբ վերականգնվել են ՀՀ պետական բյուջե:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
- «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի ստուգմամբ պարզվել է որ նախարարությունը, խախտելով ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 468-րդ հոդվածի 1-ին կետի և 610 հոդվածի 1-ին կետի պահանջները, 2007-2008 թթ. մասով փոփոխված պայմանագրերը չեն ստացել նոտարական վավերացում:
Նախարարության կողմից, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2335-Ն որոշման` 14-րդ հոդվածի պահանջները, ավել է հաշվարկվել և վճարվել 165.0 հազ. դրամ գիշերավարձի գումար:
Նախարարության կողմից, խախտելով ՀՀ «Հաշվապահական Հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին ենթակետի պահանջները, իրականացվել է 33560.7 հազ. դրամի ծառայությունների ձեռքբերումներ:
- Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային վճարների գանձման գործընթացի ստուգմամբ պարզվել է, որ առանձին դեպքերով պայմանագրերը կնքվել են խախտելով ՀՀ կառավարության 03.06.98 թ. թիվ 338 որոշման 22-րդ կետի պահանջները:
- Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի ընտրանքային եղանակով փաստաթղթային ստուգման և կատարված հսկիչ չափագրման արդյունքում արձանագրվել է ընդամենը 2876.0 հազ. դրամի խախտումներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում ծրագրի ընտրանքային եղանակով փաստաթղթային ստուգման և կատարված հսկիչ չափագրման արդյունքում արձանագրվել է ընդամենը 22717.0 հազ. դրամի խախտումներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- Վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրի ստուգմամբ կատարված հսկիչ չափագրման արդյունքում արձանագրվել է ընդամենը 2134.6 հազ. դրամի խախտումներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
1. Համաձայն ՀՀ կառավարության 06.07.06 թ թիվ 946-Ն և 13.12.07 թ թիվ 1454-Ն որոշումների հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափի հաշվարկման, հաստատման, ինչպես նաև հավաքագրման լիազորությունը վերապահվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, ինչի արդյունքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 08.09.06 թ. թիվ 230-Ա հրամանով եթերավճարների գումարների հաշվարկման և հավաքագրման լիազորությունը վերապահվել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Ստուգմամբ պարզվել է, որ թվով 17 ռադիոընկերությունները և 47 հեռուստաընկերությունները ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվին պակաս են վճարել ընդամենը 52297.9 հազ. դրամ:
2. Խախտելով ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը, առանց համապատասխան գործուղման հրամանների հանրապետության տարածքում կատարվել է 30600 կմ վազք, որի համար ծախսվել է 4000 լ բենզին` գումարով 1395.0 հազ. դրամ:
3. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, անտեսելով ՀՀ կառավարության 25.02.94 թ-ի թիվ 882-Ն և 27.03.98 թ-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» թիվ 209 որոշումների պահանջները, առանց գույքի շուկայական մեթոդով գնահատման և առանց մրցույթի անցկացման օտարել է ընկերության հաշվեկշռում հաշվառված թվով 4 ավտոմեքենաները` ընդհանուր գումարով 6414.8 հազ. դրամով:
4. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև 2006-2007 թթ-ին կնքված նվիրատվության պայմանագրերի 6-րդ կետերի պահանջների համաձայն ծրագրի իրականացման նպատակով ստացված և ծրագրի ավարտից հետո չօգտագործված միջոցները պետք է վերադարձվեն ՀՀ պետական բյուջե: Սակայն 2006 թ. և 2008 թ. նախահաշվով մի շարք հոդվածներով առաջացած 540.4 հազ. դրամ տնտեսված գումարը չի վերադարձվել ՀՀ պետական բյուջե: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ, համաձայն 28.12.2007 թ-ի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գրության, 2007 թ-ին առաջացած տնտեսված գումարների հաշվին թույլատրվել է մարել մյուս ծախսային հոդվածների գերածախսերը:
5. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-Ի կողմից` խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, հիմնական միջոցների վրա կատարված 44548.6 հազ. դրամի վերանորոգման աշխատանքները չեն ավելացվել հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքների վրա:
6. 2006-2008 թթ. կազմակերպության կողմից խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին ենթակետի պահանջները` իրականացվել է 1200.0 հազ. դրամի ռեստորանային ծառայությունների և բջջային հեռախոսների ձեռքբերումներ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
- «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացվող բյուջետային հայտերում գործուղման ծախսեր հոդվածով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չի առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը և ՀՀ 2009 թ. պետական բյուջեով նշված հոդվածով տեղ են գտել 3849.6 հազ. դրամի ավել նախատեսման փաստեր (պակասեցվել է 2009 թ. ֆինանսավորումից):
- «Արտադպրոցական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով արձանագրվել է, թվով չորս արտադպրոցական հիմնարկներին 747.4 հազ. դրամ և «Միջին մասնագիտական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով` «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ին (719.8 հազ. դրամ) և «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ին (401.1 հազ. դրամ) 1120.9 հազ. դրամ, ընդամենը 1868.3 հազ. դրամ ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորում, գումարը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
- Երևանում խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմակերպման նպատակով «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը, որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 14404.0 հազ. դրամ: Տնտեսված 1716.6 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն ՀԿ-ն առանց համապատասխան թույլտվության այդ գումարի հաշվին իրականացրել է նախահաշվով չնախատեսված ծախսեր:
«Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
- Անտեսվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և 251982.4 հազ. դրամի ապրանքանյութական արժեքների ու ծառայությունների ձեռք բերումներն իրականացվել է օրենքի խախտմամբ:
- Արձանագրվել է ՀՀ պետական բյուջեից սպորտային միջոցառումների անցկացման համար հատկացված գումարների տնտեսումները ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու և այդ գումարների հաշվին նախահաշիվներով չնախատեսված ծախսեր կատարելու փաստեր` ընդամենը գումարով 2499.4 հազ. դրամ:
Արձանագրվել է ապրանքանյութական արժեքների չմուտքագրման (Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցին հանձնված 240.0 հազ.դրամի գույքը) և 296.1 հազ. դրամի գրականության մնացորդի չհաշվառման և չձևակերպման («Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ում) փաստեր:
- Կենտրոնի հաշվեկշռում որպես ամրացված գույք հաշվառված «Մերսեդես-Բենց-260-E» մակնիշի ավտոմեքենան, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջոցով անկախ գնահատող «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից գնահատվել է շուկայական արժեքից ակնհայտ ցածր արժեքով` 247.0 հազ. դրամով և վաճառվել 250.0 հազ. դրամով: Ավելին, անտեսելով ՀՀ կառավարության 13.06.03 թ.-ի թիվ 882-Ն «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի պահանջները ավտոմեքենայի օտարումից գոյացած հասույթը` 250.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե չի փոխանցվել:
- Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել դեբիտորական պարտքերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ, առ 01.01.2009 թ.-ի դրությամբ պարտքերը կազմել են 8258.9 հազ. դրամ, 01.04.2009 թ.-ի դրությամբ` 8534.3 հազ. դրամ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
1. Նախարարության կողմից անտեսվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները և առանց հիմնավոր փաստաթղթերի դուրս է գրվել 1624.8 հազ. դրամի պահեստամասեր և քսայուղեր: Արձանագրվել է նաև կրկնակի վազք ցույց տալու հետևանքով 168.7 հազ. դրամի բենզինի ավել դուրս գրում:
2. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ ծրագրով թվով 4 դեպքով ավել գործուղման գումար է հաշվարկվել և վճարվել 306.3 հազ. դրամ, որը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
3. «Միջին մասնագիտական կրթություն և այլ պետական մարմիններ» ծրագրով արձանագրվել է, որ «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ը չի ապահովել պայմանագրով նախատեսված սաների ուսուցումը և պետական պատվերի պայմանագրերի պայմանների խախտման արդյունքում քոլեջին ավել ֆինանսավորումը կազմել է 5176.2 հազ. դրամ:
4. «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ին 2009 թ. սուբսիդիայի գումարի հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերը և տարեվերջին պահեստավորված միջոցների մնացորդները, արդյունքում ավել է նախատեսվել 1531.6 հազ. դրամ:
«Էներգաինվեստ - էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ԾԻԳ» ՊՀ
ԾԻԳ-ի պահպանման ծախսերի նախահաշիվների կազմման ընթացքում հաշվի չի առնվել նախորդ տարիների ծախսերի փաստացի մակարդակը և 2009 թ. համար կնքված շենքի վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարը, արդյունքում ավել է նախատեսվել 4390.9 հազ. դրամ, որը ստուգման արդյունքում վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով 2008 թ. փաստացի պահանջի համեմատ ավել ձեռքբերումներ կատարելու արդյունքում առ 01.01.2009 թ. դրությամբ գոյացել է 2231.2 հազ. դրամի պահեստավորված միջոցների մնացորդ, բացի այդ 2009 թ. գոյացել է ևս 184.8 հազ. դրամի տնտեսում, ընդամենը վերականգնման ենթակա գումարը կազմել է 2416.0 հազ. դրամ:
2. «ՀՀ-ում երաշտից տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով գարնանացան մշակաբույսերի սերմացուների ձեռքբերում» ծրագրով «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի (Վաճառող) հանդեպ պակաս է հաշվարկվել սերմացուն պայմանագրով նախատեսված ժամկետի խախտումներով մատակարարելու համար պայմանագրով նախատեսված տույժը` գումարով 3950.2 հազ. դրամ:
3. «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով հայտնաբերվել է մեկ դեպքով ավել հաշվարկված և վճարված գործուղման գումար` 66.4 հազ. դրամի:
4. Առանձին քոլեջներ չեն ապահովել «Միջին մասնագիտական կրթության և այլ պետական մարմիններ» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության և այլ պետական մարմիններ» ծրագրերով պայմանագրերով նախատեսված միջին տարեկան սովորողների թիվը, արդյունքում ՀՀ պետական բյուջեից 2007-2008 թթ.-ին ավել է ֆինանսավորվել 27734.8 հազ. դրամ, իսկ 2009 թ. համար կնքված պայմանագրերով ավել է նախատեսվել 38495.1 հազ. դրամ, ընդամենը ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմել է 66229.9 հազ. դրամ:
5. «Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում» և «Գյուղատնտեսական այլ օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով արձանագրվել է ծավալային հավելագրումներ գումարով 21431.4 հազ. դրամ: Բացի այդ հայտնաբերվել է, որ Դիլիջանի տարածաշրջանի անասնաբուժական լաբորատորիայի համար մասնաշենքը ձեռք է բերվել շուկայական արժեքից շուրջ 3.5 անգամ թանկ արժեքով ՀՀ պետական բյուջեից ավել վճարելով 13394.4 հազ. դրամ:
Ստուգմամբ արձանագրվել են նաև այլ փաստեր:
«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Անտեսվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները և առանց ծախսի հիմնավոր փաստաթղթերի դուրս է գրվել 3768.0 հազ. դրամի բենզին և ավտոպահեստամասեր:
Կատարվել են կենտրոնի ծախսերի նախահաշվով չնախատեսված ծախսեր, թույլ են տրվել չհիմնավորված վճարումներ ընդամենը գումարով 1436.9 հազ. դրամ, որը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
«Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ
կենտրոն» ՊՈԱԿ
- «Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութերի փորձաքննության միջոցառումների իրականացման ծառայություններ» ծրագրի շրջանակներում անասնաբուժասանիտարական փորձաքննությունների ու նմուշառումների փաստացի կատարված քանակի համեմատ հաշվետվություններում քանակը ավել ցույց տալու հետևանքով ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 23818.6 հազ. դրամ, աշխատանքով վերականգնվել է 23787.0 հազ. դրամ:
- «Տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմամբ լաբորատոր հետազոտությունների իրականացում» ծրագրով հաշվի առնելով 2008 թ. փաստացի կատարված աշխատանքների ծավալը և 2009 թ. առաջին կիսամյակում փորձաքննությունների փաստացի կատարողականը, 2-րդ կիսամյակում սպասվելիք կատարողականը, 2009 թ. համար նախատեսված գումարներից առաջարկվել է պակասեցման 4500.0 հազ. դրամ:
- Կենտրոնում վճարովի ծառայություններից ստացված գումարների հաշվին կատարվել է 6687.8 հազ. դրամի ծախսեր, որոնք պետք է իրականացվեին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին (մասնավորապես. վճարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության թվով 8 աշխատողների 4351.1 հազ. դրամ գործուղման գումար, աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը սպասարկող ավտոմեքենայի համար ծախսվել է 1335.5 հազ. դրամ բենզին, տեսչության կարիքների համար անասնաբուժական սերտիֆիկատներ և վկայականներ տպագրելու նպատակով վճարել է 1001.2 հազ. դրամ):
Անտեսվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և առանց մրցույթի անցկացման, մեկ անձից գնման պայմանագրերով ձեռք են բերվել 34282.4 հազ. դրամի ապրանքներ:
«Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված 2008 թ. պայմանագրով նախատեսվել է, որ 170 համայնքների հողատարածության հետազոտումը կատարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 70 համայնքների հողատարածության հետազոտման համար պահանջվող ծախսերի 50%-ը կատարվելու է պետական միջոցների հաշվին` պայմանով, որ մատուցված ծառայությունների դիմաց պահանջվող ծախսերի մյուս կեսը ՊՈԱԿ-ը գանձի շահառուներից: Սակայն չի ապահովվել պայմանագրի նշված պայմանի կատարումը և պայմանագրով նախատեսված 7700.0 հազ. դրամի դիմաց փաստացի շահառուներից գանձել է 6599.0 հազ. դրամ, սակայն հաշվետվություններում ցույց է տվել հավաքագրված 7700.0 հազ. դրամ արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 1101.0 հազ. դրամ, որը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
Անտեսելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները 2360.4 հազ. դրամի քիմիկատներ առանց ծախսը հաստատող սկզբնական փաստաթղթերի դուրս է գրվել ծախսերով:
«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված «Բույսերի կարանտինային և բույսերի պաշտպանության ծառայություններ» ծրագրի կատարման պայմանագրով թույլ է տրվել 482,7 հազ. դրամի հավելագրում, որը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամաններով նախարարության աշխատակիցներին վճարվել է արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար 3808.4 հազ. դրամ: Այն դեպքում երբ նախարարության աշխատակիցների արտասահմանյան պաշտոնական գործուղումները իրականացվում են ՀՀ Վարչապետի որոշումների հիման վրա և ֆինանսավորվում ՀՀ պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարների հաշվին: Առանց գործուղման վերաբերյալ տնօրենի հրամանի կենտրոնի աշխատակիցներին վճարվել է 168.0 հազ. դրամ գործուղման ծախս:
ՀՀ ֆինանսների նախարարություն
1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով առանձին ծախսային հոդվածների գծով հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը և տարեսկզբի դրությամբ պահեստավորված միջոցների մնացորդները, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեում ավել է նախատեսվել 23599.1 հազ. դրամ, առաջարկվել է նշված գումարի համար 2010 թ. ֆինանսավորման հայտ չներկայացնել և ՀՀ պետական բյուջեից չֆինանսավորվել:
2. «Գործուղումների և շրջագայության ծախսեր» հոդվածով առ 01.01.2008 թ. դրությամբ գոյացած 4181.6 հազ. դրամի տնտեսումը, անտեսելով ՀՀ կառավարության 18.01.02 թվականի թիվ 48 որոշման պահանջները, ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել: ՀՀ 2009 թ. պետական բյուջեով նախատեսված գումարի հաշվին 4181.6 հազ. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
3. Անտեսվել է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները և ձեռք բերված 10479.2 հազ. դրամ արժողության «Canon NP-8580»և «Յուտեքս» պատճենահանող սարքավորումների վերանորոգման հավաքածուները, առանց թերությունների ու տեղադրման ակտեր կազմելու, միայն պահանջագրերի հիման վրա դուրս են գրվել և ձևակերպվել ծախսերով:
«ՀՀ պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ
Գործակալության պահպանման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվելիք սուբսիդիայի չափը հաշվարկելիս կազմակերպության ոչ բոլոր սեփական եկամուտներն են հաշվի առնվել (2006-2008 թթ. համար եկամուտները պակաս են նախատեսվել 6349.6 հազ. դրամով), բացի այդ առանց հաշվի առնելու ունեցած համակարգչային հզորությունները, 2009 թ. նախահաշվով որպես ծախս նախատեսվել է լիցենզավորված համակարգչային ծրագրային փաթեթների ձեռքբերում գումարով 4157.2 հազ. դրամ (ծախսը չի կատարվել): Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 24.12.03 թ. «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1937-Ն որոշման դրույթները առաջարկվել է գործակալությանը 10506.8 հազ. դրամը (6349.6 + 4157.2) վերականգնել ՀՀ պետական բյուջե:
Գործակալությունը չի ապահովել համայնքների և իրավաբանական անձանց կարիքների համար գնումների իրականացման ծառայությունների մատուցման նպատակով կնքված գործակալական պայմանագրերով նախատեսված միջնորդավճարների ամբողջական գանձումը, ինչպես նաև չի հաշվարկել միջնորդավճարների ժամանակին չվճարման համար պայմանագրով նախատեսված ժամկետանց օրերի համար տույժերը: Միջնորդավճարների գծով պարտքը կազմում է 7122.7 հազ. դրամ, իսկ չհաշվարկված տույժը 64 կազմակերպությունների գծով կազմում է 23349.6 հազ. դրամ:
Անտեսելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները թերի լրացված ուղեգրերի հիման վրա դուրս է գրվել և ծախսերով ձևակերպվել 14705 լիտր բենզին գումարով 4762.0 հազ. դրամ:
ՀՀ առողջապահության նախարարություն
«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 14-ի համաձայն օգտագործման համար ոչ պիտանի դեղերը ենթակա են ոչնչացման: Դեղերը ոչնչացնելիս պետք է հաշվի առնվեն շրջակա միջավայրի բնապահպանական և սանիտարական պահպանության նորմերը և կանոնները: Ըստ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 14-ի դեղերի ոչնչացման կարգը և պայմանները սահմանում է կառավարության լիազորած մարմինը /ՀՀ բնապահպանության նախարարությունը/: Կատարված ստուգումներով պարզվել է, որ նման կարգ չի սահմանվել և ժամկետանց դեղերը չեն ոչնչացվել:
Ստուգվող ժամանակաշրջանում ՄՕՀԿ-ի պահեստից որպես ժամկետանց դուրս է գրվել և խոտանվել ընդամենը 79.3 մլն դրամի դեղորայք և ԲՆԱ, որից դեղեր` 63.6 մլն դրամ և ԲՆԱ` 15.7 մլն դրամ: Նշված ժամկետանց դեղորայքի դուրսգրումները հետևանք են նրան, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումները և ՄՕՀԿ-ի ղեկավարությունը հետամուտ չեն եղել ՀՀ Կառավարության 14.10.2004թ. թիվ 1432-Ն, 20.09.2000 թ. թիվ 581 և ՀՀ Վարչապետի 14.02.2000 թ. թիվ 631 որոշման պահանջների կատարմանը:
ՀՀ ԱՆ-ին օգնություն ցուցաբերող հիմնադրամները և առանձին կազմակերպությունները ՀՀ ԱՆ-ին ԲՆԱ-ի գծով առաջարկ չեն ներկայացրել, իսկ վերջինս հետամուտ չի եղել հարցի կարգավորմանը, որով խախտվել է ՀՀ Կառավարության 14.10.04 թ. թիվ 1432-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերի դրույթները, որի հետևանքով խոտանված ԲՆԱ-ների գումարը ստուգվող ժամանակաշրջանում կազմում է 15.7 մլն դրամ:
Դեղերի և ԲՆԱ-ների դուրսգրման հիմնական պատճառներն են` կողմերի միջև պարտականությունների ոչ ամբողջական հստակեցումը, ՀՀ ԱՆ-ի կողմից պահանջարկի ոչ լիարժեք ուսումնասիրությունը և կարճ ժամկետ ունեցող դեղորայքի պահանջարկի ներկայացնելը, վերագնահատող հանձնաժողովի կողմից վերագնահատման գործընթացի և մաքսազերծման աշխատանքների ուշացումը և դեղերի բուժ. կազմակերպություններին բաշխման ձգձգումը:
ՀՀ Վարչապետի 14.09.2000 թ. թիվ 631 որոշմամբ հաստատվել է դեղերի և ԲՆԱ-ների վերագնահատող միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը, որի 7-րդ կետով սահմանվել է, որ հանձնաժողովը հրավիրում է նիստեր ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ: Նշված ժամկետի պատճառով հետաձգվում է դեղերի վերագնահատման և մուտքագրման գործընթացը, որն իր հերթին ազդում է դեղերի պիտանելիության ժամկետների կրճատմանը:
ՀՀ ԱՆ-ի համապատասխան ստորաբաժանման կողմից անտեսվել է ՀՀ Կառավարության 20.09.2000 թ. թիվ 581 որոշման 21 կետի պահանջները, որով սահմանվել է, որ ՀՀ ներմուծման պահին դեղերի և (կամ) դեղանյութերի պիտանելիության մնացած ժամկետը պետք է լինի նվազագույնը մեկ տարի: Առանձին դեպքերում ՀՀ առողջապահության նախարարության թույլտվությամբ կարող են ներմուծվել ավելի կարճ պիտանելիության ժամկետ ունեցող դեղեր, որոնց սպառման հնարավորությունը (մինչև դրանց պիտանիության ժամկետի ավարտը) պետք է հիմնավորված լինի: Իսկ այն դեպքում, երբ դեղերի և (կամ) դեղանյութերի պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է և դրանից պակաս, ապա ներմուծման պահին պետք է մնացած լինի պիտանիության ժամկետի 2/3-ը /այսինքն` 8 ամիս/: Ստուգումներով պարզվել է, որ կարճ պիտանելիության ժամկետ ունեցող դեղերի պահանջարկը ներկայացնելուց հաշվի չի առնվել դրանց սպառման հնարավորությունը:
Ստուգման ընթացքում առանձնացվել է թվով 6 անվանում այն դեղամիջոցների շարժը, որոնց պիտանելիության ժամկետը եղել է պակաս քան 8 ամիս և սպառման հնարավորությունը հիմնավորված չի եղել /խախտվել է ՀՀ կառավարության 20.09.2000 թ. թիվ 581 որոշման պահանջները/:
Նշվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ ներկայացրել է իր դիրքորոշումը, որ կարճ ժամկետով ներմուծված դեղերը բաշխվել են համակարգի կազմակերպություններին, սակայն պետք է նշել, որ այդ դեղորայքի բաշխումը կազմակերպություններին դեռևս վերջնական սպառում չի և զգալի քանակությամբ ելքագրված դեղերը բուժ. կազմակերպությունները չեն կարող սպառել ամբողջությամբ կարճ ժամկետի ընթացքում:
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
- Կազմակերպությունը առողջապահական հարակից ծառայությունների գծով պետական պատվերի կատարողական ակտերով ավել կատարողական է ներկայացրել և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել է 1558.9 հազ. դրամ, գումարը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի թվով հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացված ստուգումներով հայտնաբերվել է 48687.2 հազ. դրամի ֆինանսական խախտումներ, այդ թվում` ՀՀ պետական բյուջե վերականգնման գումար 47898.2 հազ. դրամ և կազմակերպության հաշվին վերականգնման` 789.0 հազ. դրամ: Արձանագրված գումարները ամբողջությամբ վերականգնվել են, նույն թվում ՀՀ պետական բյուջե` 47898.2 հազ. դրամ: Առանձին ԲՈՒՀ-երում արձանագրված խախտումների մասին տվյալները ներկայացվում են ներքոհիշյալ աղյուսակով.
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|ԲՈՒՀ-ի |Սովորող- |«Կրթաթոշակ»|»Գիտական |Բյուջե|Գոր- |Ընդամենը|
|անվանումը |ների թվա-|հոդվածով |և գիտա- |պակաս |ծուղ-| |
| |քանակի |փաստացի |տեխնիկա- |վճար- |ման | |
| |գծով ավել|ծախսերի |կան գոր- |ված |գու- | |
| |ներկայաց-|համեմատ |ծունեու- |գումար|մարի | |
| |ված կատա-|ավել |թյան | |ավել | |
| |րողական |ֆինանսա- |թեմատիկ | |վճա- | |
| | |վորում |ֆինանսա- | |րում | |
| | | |վորում» | | | |
| | | |ծրագրով | | | |
| | | |փաստացի | | | |
| | | |ծախսերի | | | |
| | | |համեմատ | | | |
| | | |ավել | | | |
| | | |ֆինանսա- | | | |
| | | |վորում | | | |
|_______________|_________|___________|_________|______|_____|________|
|Երևանի | 5037.2| | | | | 5037.2|
|Կոմիտասի անվ. | | | | | | |
|պետական | | | | | | |
|կոնսերվատորիա | | | | | | |
|_______________|_________|___________|_________|______|_____|________|
|Ֆիզիկական | 4147.9| 633.9| | | | 4781.9|
|կուլտուրայի | | | | | | |
|հայկական | | | | | | |
|պետական | | | | | | |
|ինստիտուտ | | | | | | |
|_______________|_________|___________|_________|______|_____|________|
|Հայաստանի | 5738.8| 7667.2| 603.2| | | 14009.7|
|պետական | | | | | | |
|տնտեսագիտական | | | | | | |
|համալսարան | | | | | | |
|_______________|_________|___________|_________|______|_____|________|
|Հայաստանի | 4854.1| 603.2| | | | 4854.1|
|պետական | | | | | | |
|ագրարային | | | | | | |
|Համալսարան | | | | | | |
|_______________|_________|___________|_________|______|_____|________|
|Երևանի պետական| 4396.6| | 549.1|5880.0|789.0| 20004.3|
|համալսարան | | | | | | |
|_______________|_________|___________|_________|______|_____|________|
|Ընդամենը | 24174.6| 16690.7| 1152.3|5880.0|789.0| 48687.2|
._____________________________________________________________________.
ՀՀ բնապահպանության նախարարություն
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
- «Ծաղկաձորի օդային ավազանի աղտոտվածության մոնիտորինգի կայանի ստեղծում և շահագործում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից կենտրոնին փաստացի ծախսեր չկատարելու պայմաններում վճարվել է 2560.8 հազ. դրամը, գումարը ստուգման ընթացքում վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
- «Մեդիա Պրինտ» ՍՊԸ-ին, կենտրոնի հաշվապահական հաշվառման վարման ու իրավաբանական ծառայությունների մատուցման դիմաց, պայմանագրով նախատեսվածից ավել է վճարվել 105.0 հազ. դրամ:
- Հանրապետության մարզեր տնօրենի համապատասխան հրամաններով օդի և ջրի նմուշառման նպատակով գործուղված աշխատակիցների գործուղման վկայականներում գործուղման վայրերը որևէ կնիքով հաստատված չլինելու պայմաններում գործուղման գումար է վճարվել ընդամենը 568.9 հազ. դրամ:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ
- Կազմակերպությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված և հաշվետվությամբ ներկայացրած որոշ աշխատանքներ չի կատարել կամ կատարել է մասամբ, արդյունքում ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը ավել է ֆինանսավորվել 3205.5 հազ. դրամ:
- Կազմակերպությունը չի ապահովել պարկի տարածքից վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի վարձակալական պայմանագրերով 5732.8 հազ. դրամ վարձավճարի գանձումը, չի հաշվարկել վարձավճարը ժամանակին չվճարելու համար տույժը` 3312.4 հազ. դրամ և նշված պարտավորությունները հաշվապահական հաշվառմամբ չի ձևակերպել:
- Թափուկից և սանիտարական հատումներից ստացված փայտանյութի մնացորդը գումարով 4241.0 հազ. դրամ, թե տեղամասերի ներկայացված հաշվետվություններում, և թե հաշվապահական հաշվառմամբ չի մուտքագրվել և չի հաշվառվել:
- Կազմակերպությունում, անտեսելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց ծախսի հիմնավոր փաստաթղթերի դուրս են գրվել տարբեր ապրանքանյութական արժեքներ, գումարով` 14493.1 հազ. դրամ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և կազմակերպության միջև կնքված պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների մատուցման պայմանագրով կազմակերպությունը կատարողական ակտերով թույլ է տվել հավելագրումներ գումարով 2541.0 հազ. դրամ:
- Անտեսելով կանոնադրության պահանջները 2008 թ. եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը` 2288.7 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե չի փոխանցել:
- Կազմակերպությունը անտեսելով պայմանագրով իրեն տրված իրավունքները սպասարկման վարձավճարները ժամանակին չվճարելու համար թվով 24 կազմակերպությունների հանդեպ չի հաշվարկել և գանձել 1127.9 հազ. դրամ տույժ:
- «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ դուրս են գրվել տարբեր ապրանքանյութական արժեքներ և ձևակերպվել որպես ծախս` ընդամենը 8984.9 հազ. դրամի:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
- ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին զբոսաշրջային գիդերի ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի տարեկան կոնֆերանսին Հայաստանի մասնակցության համար նախահաշվով նախատեսված 2000.0 հազ. դրամի հաշվին գործակալության չորս աշխատակիցների վճարվել է 1000.0 հազ. դրամ պարգևատրում կամ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 1000.0 հազ. դրամ ոչ նպատակային ծախս:
- ՀՀ պետական բյուջեի զբոսաշրջային միջոցառումներից 2008 թ. նոյեմբերին Լոնդոնում միջազգային ցուցահանդեսին մասնակցության համար, նախահաշվով նախատեսվել է 3500.0 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 9144.1 հազ. դրամ կամ տարբերությունը կազմել է 5644.0 հազ. դրամ (9144.1 - 3500.0): Նշված տարբերության ֆինանսավորման նպատակով ընկերության տնօրեն Ն. Հովնանյանի հետ 10.11.2008 թ. կնքվել է 19018 ԱՄՆ դոլարին համարժեք 5781.4 հազ. դրամի փոխառության պայմանագիր: Արդյունքում նշված միջոցառմանը մասնակցելու համար առանց համապատասխան կառավարման մարմինների որոշման առ 01.01.2009 թ. դրությամբ ընկերության տնօրենի նկատմամբ գոյացել է 5781.4 հազ. դրամի պարտավորություն, որից 3080.0 հազ. դրամը մարվել է 2009 թ. հունվարին: Առաջարկվել է առանց համապատասխան կառավարման մարմինների որոշման, նախահաշվից ավել կատարված ծախսի արդյունքում գոյացած 5781.4 հազ. դրամի պարտավորությունից 3080.0 հազ. դրամը ընկերության տնօրեն Ն. Հովնանյանից վերականգնել ընկերության հաշվին, իսկ մնացորդ 2701.4 հազ. դրամը պակասեցնել վերջինիս հանդեպ գոյացած պարտավորությունից:
- Ընկերությունը առանձին առևտրային պայմանագրեր կնքել է առանց ֆինանսական բավարար հիմնավորումների, չեն նախատեսվել պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն նախատեսող նորմեր, որի արդյունքում ընկերությանը պատկանող դրամական միջոցները օտարվել և տնօրինվել են այլ ընկերությունների կողմից, միաժամանակ տեղիք տալով խոշոր գումարների ժամկետանց դեբիտորական պարտքի գոյացման: Այսպես, առ 01.01.2009 թ. դրությամբ «Մեյդին Արմենիա Դայրեք» ՍՊԸ-ի պարտքը (առաջացել է 2003 թվականից) գոյացել է վերջինիս հետ կնքված 01.10.2003 թ. պայմանագրով, որով գործակալությունը ՍՊԸ-ին ԱՄՆ-ում վաճառելու նպատակով տվել է «Հայաստանի ձեռարվեստ» գրքի 1020 օրինակ, գումարով 14280 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել 5 տարի` 01.09.2008 թ. և նախատեսվել է տարեկան առնվազն երկու անգամ վաճառքից գոյացած գումարի ստացում: Պայմանագրի գործողության ժամկետը ավարտվել է, սակայն գործակալության դրամարկղ կամ բանկային հաշիվներին գրքերի վաճառքից գումար չի մուտքագրվել և 1020 հատ գրքերը գործակալությանը հետ չի վերադարձվել: Պայմանագրով պարտավորությունների ժամանակին չկատարման համար տույժեր չեն նախատեսվել:
- Առնվազն վերջին վեց տարիներին ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է եղել կանոնադրական կապիտալից, սակայն ընկերությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, չի ընդունել որոշում լուծարման մասին: Առաջարկվել է լիազոր մարմնին լուծարել ՓԲԸ-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
«Հայաստանի փրկարար ծառայություն» ՊՀ
- Անտեսվել է ՀՀ կառավարության 18.01.02 թվականի թիվ 48 որոշման պահանջները և «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածներով տարեվերջի չօգտագործված միջոցների մնացորդները ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել, այլ պարտք չունենալու պայմաններում փոխանցվել է որպես եկամտահարկ ու սոցապահովագրության գծով վճարներ, տեղիք տալով չհիմնավորված դեբիտորական պարտքերի գոյացմանը: Նշված հոդվածներով գոյացած դեբիտորական պարտքերի գումարը` 10477.2 հազ. դրամ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
- Առանձին ծախսային հոդվածներով հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը և իրական պահանջը և ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են պահանջվածից ավելի մեծ գումարներ: Նշվածի արդյունքում տնտեսված բյուջետային միջոցների մնացորդները հիմնականում տարեվերջին ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել, այլ հոդվածային վերաբաշխմամբ ավելացվել են այլ ծախսային հոդվածներին, նույն թվում աշխատավարձի հոդվածին և որպես տնտեսված գումար վճարվել պարգևատրումներ: Մասնավորապես, 2007-2008 թթ. և 2009 թ. 1-ին կիսամյակում «Այլ վարձատրություններ» (Սննդամթերք) հոդվածով գոյացել են 126946.2 հազ. դրամի չծախսված միջոցներ, «Նպաստներ» հոդվածով` 114259.1 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» («Էներգետիկ ծառայություններ») հոդվածով` 48616.3 հազ. դրամ, որոնք հոդվածային վերաբաշխմամբ ավելացվել են այլ ծախսային հոդվածներին, նույն թվում աշխատավարձի հոդվածին և որպես տնտեսված գումար վճարվել պարգևատրումներ: Հաշվի առնելով նշված հոդվածներով նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը և 2009 թ. համար նախատեսված գումարը, առաջարկվել և 2009 թ. ֆինանսավորումից պակասեցվել է 36525.6 հազ. դրամ:
- Մատակարար կազմակերպությունների կողմից առանձին դեպքերում մատակարարումները իրականացվել են պայմանագրերով նախատեսված ժամկետների խախտումով` ուշացումներով, սակայն ծառայությունը վերջիններիս հանդեպ չի հաշվարկել պայմանագրերով նախատեսված տույժերը գումարով 29711.5 հազ. դրամ:
- Ծառայության սպասարկման բազային բաց թողնված ավտոպահեստամասերը առանց տեղադրման ակտերի դուրս են գրվել և ձևակերպվել ծախսերով, այն դեպքում երբ դուրս գրված պահեստամասերից 179.3 հազ. դրամի պահեստամաս գտնվում է բազայում:
«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ
ՀՀ 2007 թ. պետական բյուջեից ակադեմիայի իսկական և թղթակից անդամներին պատվո վճարների վճարման համար պարտադիր սոցապահովագրության վճարներ հոդվածով հատկացված գումարից չի ծախսվել 24124.0 հազ. դրամ: Բացի այդ ելնելով իսկական և թղթակից անդամների փաստացի թվաքանակից 2009 թ. պատվո վճարների վճարման համար ավել է նախատեսվել 8400.0 հազ. դրամ:
ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի թիվ 719-Ա որոշմամբ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 85568.80 հազ. դրամ: Միջոցառումների ծրագրի սահմանված ժամկետները ավարտվել են, սակայն չի իրականացվել 9558.9 հազ. դրամի աշխատանքներ:
Ակադեմիայի ոչ բնակելի տարածքների վարձակալների կողմից վարձավճարները ժամանակին չմուծելու, կապալառու կազմակերպության կողմից աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետներից ուշացումով կատարելու դիմաց վերջիններիս հանդեպ չէր հաշվարկվել պայմանագրով նախատեսված տույժերը գումարով 1001.5 հազ. դրամ:
Արտասահման գիտական գործուղումների մեկնած աշխատողներին, թվով 5 դեպքով ավել է հաշվարկվել և վճարվել 491.5 հազ. դրամ գործուղման գումար: Թույլ է տրվել բենզինի ավել դուրսգրումներ գումարով 491.7 հազ. դրամ: Հայտնաբերված 1984.7 հազ. դրամը (1001.5+491.5+491.7) առաջարկվել է վերականգնել ակադեմիայի հաշվին:
«Հեֆֆերս Վըրջին Ակադեմիա» ՍՊԸ-ին 06.02.2003թ. կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով 63 տարով, տարեկան 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վարձավճարով վարձակալության է հանձնվել Երևանի Բաղրամյան 24 հասցեում 423.6 քմ. տարածքը: Պայմանագրով վարձավճարները սահմանվել են շուկայական արժեքից էական ցածր գներով, արդյունքում ստուգվող ժամանակաշրջանում ակադեմիային պատճառվել է 29307.5 հազ. դրամի վնաս:
ՀՀ արդարադատության նախարարություն
«Քրեակատարողական վարչություն» ՊՀ
Անտեսվել է ՀՀ կառավարության 18.01.02 թվականի թիվ 48 որոշման պահանջները և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով տարեվերջի չօգտագործված միջոցների մնացորդը ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն, փոխանցվել է կենսաթոշակային հիմնադրամին` գոյացնելով անհիմն դեբիտորական պարտք: Հաշվի առնելով դեբիտորական պարտքի մնացորդը առաջարկվել է նշված հոդվածով ՀՀ պետական բյուջե վերականգնել 2200.0 հազ. դրամ: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում ազատությունից զրկելու ձևով պատիժը կրող դատապարտյալներին և կալանավորներին փոխադրելու նպատակով ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 51555.3 հազ. դրամ, հաշվի առնելով հաստիքների փաստացի կոմպլեկտավորումը և իրական պահանջը առաջարկվել է հատկացված գումարից բյուջե վերականգնել 5068.4 հազ. դրամ: Արձանագրված 7268.4 հազ. դրամը (2200.0 + 5068.4) ստուգման ընթացքում վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
Մատակարար կազմակերպությունների կողմից առանձին դեպքերում մատակարարումները իրականացվել են պայմանագրերով նախատեսված ժամկետների խախտումով` ուշացումներով, սակայն վերջիններիս հանդեպ չի հաշվարկվել պայմանագրերով նախատեսված տույժերը գումարով 531.7 հազ. դրամ:
Ծառայությանը ՀՀ պետական բյուջեից` նույն թվում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներից 291709.4 հազ. դրամը ծախսվել է ՀՀ կառավարության որոշումներով սահմանված նպատակներից շեղումներով: Մասնավորապես, «Սննդամթերք» հոդվածով չծախսված գումարի մնացորդը` 14095.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն այդ գումարի հաշվին քրեակատարողական համակարգի աշխատողներին վճարվել է պարգևատրում, նոր բացվող «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պահպանման համար ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 438717.8 հազ. դրամից 205017.8 հազ. դրամը ուղղվել է ենթակա ՔԿ համակարգի հիմնարկների ծախսերի կատարմանը, «Կոշ», «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը իրականացնելու նպատակով ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 391060.1 հազ. դրամից նշված նպատակով ծախսվել է 318464.5 հազ. դրամ, իսկ մնացած 72596.6 հազ. դրամը ուղղվել է քրեակատարողական համակարգի մյուս հիմնարկների ծախսերի կատարմանը:
Անտեսվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները և թերի լրացված ուղեգրերով դուրս է գրվել 93450 լիտր վառելանյութ, գումարով 32705.5 հազ. դրամ:
50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերություններ
50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում իրականացված ստուգումները ըստ հարցերի բովանդակության բաժանվում են երեք խմբերի.
1. ընկերություններ, որտեղ ստուգվել են շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության հարցերը
2. ընկերություններ, որտեղ ստուգվել են շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, զուտ շահույթի բաշխման ճշտության, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության հարցերը
3. ընկերություններ, որտեղ ստուգվել են տարեկան գործունեության արդյունքներով խոշոր չափերի հասնող վնասների առաջացման պատճառները:
- Շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության հարցի ստուգմամբ հիմնականում արձանագրվել են ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 1238-Ն որոշմամբ հաստատված ծախսերի նորմաները գերազանցող և ընկերության գործունեության հետ առնչություն չունեցող ծախսերն (նույն թվում վերադաս մարմնի համար կատարված) ինքնարժեքով ձևակերպելու, լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով արձանագրված` ընկերությունների կողմից ավել ցույց տրված ծախսերը և պակաս ցույց տրված հասույթի գումարները շահութաբաժնի հաշվարկում չավելացնելու, շնորհի տեսքով ստացված միջոցները եկամուտ չճանաչելու, հիմնական միջոցների մաշվածքը ճիշտ չհաշվարկելու հետևանքով ծախսերն անհիմն ավելացնելու, անհատույց հատկացված միջոցները (նույն թվում պայմանագրերով նախատեսված ծավալներից ավել կատարված և չփոխհատուցված աշխատանքների արժեքը) և ներված պարտավորությունները եկամուտ չձևակերպելու, ինչպես նաև ֆինանսական հաշվառումը ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների պահանջների համաձայն չվարելու արդյունքում զուտ շահույթի և շահութաբաժնի հաշվառման բազայի ոչ ճիշտ որոշման փաստեր: Նշված խախտումները հանգեցրել են ստուգված թվով 37 ընկերությունների գծով ՀՀ պետական և համայնքային բյուջեներ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը 137079.5 հազ. դրամի (ն/թ` 111381.6 հազ. դրամ` պետական, իսկ 25697.9 հազ. դրամ` համայնքային բյուջե) չափով պակաս հաշվարկման ու չվճարման, որից 90423.5 հազ. դրամը արդեն իսկ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, իսկ 12503.8 հազ. դրամը` համայնքային բյուջե:
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության հարցերի ստուգման ժամանակ հիմնականում արձանագրվել են ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով 2007-2009 թթ համար հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մասին չափորոշիչների պահանջների խախտման փաստեր, որոնց նկատմամբ կիրառվել են ՀՀ ԱՆ ՊԱԳ և ընկերությունների միջև կնքված պայմանագրերի հատուկ պայմաններով նախատեսված պատասխանատվության նորմերը:
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող ընկերությունների գծով արձանագրվել են` հիվանդների բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները և բժշկական պարագաները ամբողջությամբ ընկերությունների միջոցների հաշվին չիրականացնելու, առանձին ծրագրերի շրջանակներում փաստացի բուժված հիվանդների գծով հաշվարկված մահճակալ/օրերի թիվը ՊԱԳ-ի փոխհատուցմանը ներկայացված կատարողականներում ավել ցույց տալու, պետական պատվերի շրջանակներում բուժվող հիվանդներից` մինչև հոսպիտալացումը բուժման և ախտորոշման նպատակով կատարած հետազոտությունների համար գանձված գումարները ետ չվերադարձնելու, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց նախատեսված սննդի գումարները հասանելիքից քիչ փոխհատուցելու, լաբորատոր-գործիքային հետազոտությունների և շտապ բուժօգնության կանչերի գծով ավել կատարողական ներկայացնելու, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար պահանջվող և սոցիալական կարգավիճակը հաստատող ժամկետանց և ոչ հիմնավոր փաստաթղթերը հիմք ընդունելու փաստեր:
Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող ընկերությունների գծով արձանագրվել են` սիրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդություններով և նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների գծով էլեկտրասրտագիր, արյան մեջ խոլեսթերինի պարունակության վերաբերյալ հետազոտություն և ակնահատակի օֆթալմոլոգիական քննություն չիրականացնելու, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց գծով արտաքին շնչառական ֆունկցիայի որոշման (սպիրոմետրիա), շաքարային դիաբետով հիվանդների ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն այցելության դեպքերում (անկախ բժշկական ցուցումներից ամսվա ընթացքում մեկ արյան հետազոտության (գլյուկոմետրիա) և եռամսյակի ընթացքում մեկ ակնահատակի զննում չիրականացնելու, պատվիրատուին ներկայացված հաշվետվություններում լաբորատոր - գործիքային հետազոտությունների գծով կատարողականները ավել ցույց տալու, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի պահանջները խախտելու, «Մանկաբարձ գինեկոլոգի կողմից իրականացվող հսկողություն (ներառյալ 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատում պետական պատվեր» ծրագրով նախատեսված բժշկական օգնության և կազմակերպման աշխատանքները ամբողջ ծավալով չիրականացնելու, ինչպես նաև տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի ծավալներում նախատեսված կանխարգելիչ ծրագրերը կցագրված բնակչության գծով ամբողջությամբ չիրականացնելու փաստեր: Նշված խախտումները հանգեցրել են ՀՀ պետական բյուջեից 55301.3 հազ. դրամի ավել ֆինանսավորման հատկացման, որից 37777.1 հազ. դրամը արդեն իսկ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
Բացի այդ թվով 12 առողջապահական ընկերություններում իրականացված ստուգումներով արձանագրվել են ՀՀ պետական բյուջեից 21488.6 հազ. դրամի չափով ավել ֆինանսավորման ստացման փաստեր, որը ենթակա չէ վերականգնման ՀՀ պետական բյուջե ՀՀ կառավարության 2007 թ նոյեմբերի 20-ի թիվ 1600-Ն որոշման 14-րդ կետով ամրագրված նորմի (17268.4 հազ. դրամ) և ընկերությունների և ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի միջև կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների 2.1 և 2.2 կետերով սահմանված նորմի (4220.2 հազ. դրամ) կիրառման հիմքերով:
- Ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ընկերություններ: Տարեկան գործունեության արդյունքներով խոշոր չափերի հասնող վնասների առաջացման պատճառների գծով թվով 4 ՓԲԸ-ներում («Շիրակ-ջրմուղկոյուղի», «Սևան-Հրազդանյան ջրառ», «Ախուրյան-Արաքս ջրառ» և «Դեբետ-Աղստև ջրառ») կատարված ստուգումներով արձանագրվել են ընկերությունների կողմից իրականացված առանձին գործարքների գծով սխալ հաշվապահական ձևակերպումների և ընկերությունների գործունեության անարդյունավետ կառավարման փաստեր, մասնավորապես` ՋՕԸ-երին տրված ոռոգման ջրի համար առաջացած դեբիտորական պարտքերի գծով պայմանագրերով կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տույժերը չհաշվարկելու, պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու համար էլ. ցանցին տույժեր վճարելու, ֆինանսական միջոցները բավարար չափով չհավաքագրելու պատճառով վարկեր վերցնելու և տոկոսներ վճարելու, հիմնական միջոցների գծով կրկնակի մաշվածք հաշվարկելու, հիմնական միջոցների ծառայության ժամկետները ճիշտ չկիրառելու արդյունքում ավել մաշվածք հաշվարկվելու, ընկերության հաշվեկշռից դուրս գրված հիմնական միջոցների արժեքը ինքնարժեքում ներառելու, ջրի մղման համար օգտագործված էլեկտրաէներգիայի գծով գերածախսեր թույլ տալու, ընկերության գործունեության հետ առնչություն չունեցող ծախսեր իրականացնելու և այլ խախտման փաստեր: Նշված խախտումները ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի թվով 4 ընկերություններում հանգեցրել են 2007-2008 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվություններում վնասները 3504407.5 հազ. դրամի չափով ավել ցույց տալուն, որից 1445108.3 հազ. դրամի ուղղումը նշված կազմակերպությունների հաշվապահական հաշվետվություններում արդեն իսկ կատարվել է:
Ստուգումներով արձանագրվել է նաև, որ ջրի կորուստների չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտեր և ներքին կանոնակարգեր առկա չեն: Ընկերությունները ջրի կորստի հաշվարկները իրականացնում են վերցված ջրի և սպառողներին մատակարարված ջրի ծավալների տարբերությունից ելնելով:
Վերջինից հետևում է, որ ընկերությունների կողմից սպառողներին մատակարարվող ջրի հաշվարկային կորուստների կոնկրետ չափաքանակների հաշվարկման մեխանիզմի և փաստացի կորուստների հաշվառման բացակայությունը ոլորտը դարձնում է խիստ ռիսկային և ընկերությունների գործունեության արդյունքների վրա բացասական ազդեցություն ունեցող հիմնական գործոն:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Հարկային տեսչություններ
2009 թ ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի թվով հինգ հարկային տեսչություններում (Նաիրիի, Աշտարակի, Իջևանի, Կապանի և Էրեբունու) կատարված ստուգումներով արձանագրվել են տարբեր բնույթի սխալներ և ՀՀ օրենսդրության պահանջների խախտման փաստեր, որոնք հիմնականում հետևանք են հարկային մարմինների լիազորությունների ոչ պատշաճ մակարդակով իրականացման, մասնավորապես նրանց կողմից «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջների չապահովման, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ, 27-րդ և 28-րդ հոդվածներով և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պատժամիջոցների ոչ ճիշտ կիրառման:
Այսպես.
- հարկային մարմինների կողմից հարկ վճարողների մոտ կատարված ստուգումների ընթացքում շահութահարկի առումով ընդունված ծախսերի իրական մեծությունը ճշգրիտ չորոշելու, հաշվետու տարվա ընթացքում հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը որպես ընթացիկ դիտարկելու և ԱԱՀ-ից ազատված գործունեություն ունենալու պայմաններում ձեռքբերված ապրանքների և ստացած ծառայությունների գծով հաշվանցման ենթակա գումարները համամասնորեն չձևակերպելու փաստերը չբացահայտելու արդյունքում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարները հաշվարկվել են հասանելիքից պակաս չափով,
- «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառված` հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում ցույց տրված իրացման ծավալները, ինչպես նաև «տեղեկություններ չներկայացնող և պարզման ենթակա հարկային հաշիվների վերաբերյալ» ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայի տեղեկությունները նույն ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում ցույց տրված իրացման շրջանառությունների հետ չհամեմատելու և ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների դիմաց ԱԱՀ-ի գծով խոշոր չափերի հասնող հաշվանցումներ կատարելու արդյունքում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկվել են հասանելիքից պակաս չափով,
- «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի ապահովման և ձեռք բերված ապրանքների և ստացած ծառայությունների գծով մատակարարներին չվճարված հաշիվների մասով ԱԱՀ-ի հետաձգված պարտավորությունների և վճարումը կատարելուց հետո հաշվանցման ենթակա գումարների ձևակերպման հարցերին չանդրադառնալու արդյունքում չեն արձանագրել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից ավել վերականգնման փաստերը, որոնք հանգեցրել են պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի պակաս ցույց տալուն:
- ստուգումների ժամանակ ՀՀ տարածք ներմուծված 0-ական դրույքաչափով հարկվող ապրանքների իրացման և վերջիններիս իրացման արդյունքում ԱԱՀ-ի գծով առաջացող լրացուցիչ հարկային պարտավորությունների արձանագրման ու գանձման հարցերին ուշադրություն չդարձնելու արդյունքում չեն արձանագրվել ԱԱՀ-ի գծով լրացուցիչ հարկային պարտավորություններ,
- ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկություններում առկա տվյալները ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված ներմուծման ծավալների հետ չհամադրելու արդյունքում առանձին դեպքերով չեն բացահայտվել ԱԱՀ-ի ավելի հաշվանցման փաստերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ ԱԱՀ-ի գծով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար,
- ստուգումների և վերստուգումների կատարման ժամանակ անհրաժեշտ ուշադրություն չեն դարձրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1 հոդվածով սահմանված ժամկետների ապահովման հարցին և չեն կանխել վաղեմության ժամկետների բացթողնման արդյունքում հարկային պարտավորությունների առաջացման հնարավորությունը բաց թողնելու փաստերը:
- Առանձին դեպքերով հարկային մարմնի կողմից իրացումից հասույթի արժանահավատության որոշման նպատակով չեն կատարվել հսկիչ գնումներ, ՀԴՄ-ով իրացնելու պայմաններում չեն կատարվել ՀԴՄ-ների շահագործման կանոնների պահպանման գծով ստուգումներ, ապրանքանյութական արժեքների մնացորդների գույքագրումներ, միջոցներ չեն ձեռնարկվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացման ուղղությամբ: Խոշոր չափերի հասնող հարկային պարտավորությունների առկայության պայմաններում ժամանակին չարձագանքելու արդյունքում չեն ապահովվել ՀՀ պետական բյուջեին հասանելիք գումարների վճարումները, գումարների բռնագանձման նպատակով հայցադիմումները ուշացումով ներկայացնելու արդյունքում հարկ վճարողները չեն ունեցել գումարների ապահովման համար անհրաժեշտ գույքային և դրամական միջոցներ ու ճանաչվել են սնանկ:
2009 թ. ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգի թվով հինգ հարկային տեսչություններում իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրվել են ՀՀ պետական բյուջե լրացուցիչ գանձման ենթակա գումար 581483.3 հազ. դրամի չափով, որից 284429.4 հազ. դրամը լրացուցիչ ստուգումների և վերստուգումների արդյունքում հարկային մարմինների կողմից արդեն իսկ գրանցվել է որպես բյուջեի հանդեպ պարտավորություն:
Բացի այդ վարչության կողմից 2007-2008 թթ ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի համակարգի հարկային տեսչություններում կատարված ստուգումների հիման վրա առաջարկված և հարկային մարմինների կողմից 2009 թ ընթացքում կատարված ստուգումներով և վերստուգումներով 2009 թ որպես ՀՀ պետական բյուջեի հանդեպ առկա լրացուցիչ հարկային պարտավորություն գրանցվել է 655710.8 հազ. դրամ:
Արդյունքում 2009 թ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հանդեպ որպես լրացուցիչ հարկային պարտավորություն գրանցված գումարը կազմում է 940140.2 հազ. դրամ:
Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն
Առանձին տնտեսվարող սուբյեկտներ ՀՀ ներմուծված ապրանքների դիմաց հաշվարկված ԱԱՀ-ի և մաքսատուրքի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարել սահմանված ժամկետների խախտումներով, սակայն մաքսատան կողմից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի և «Մաքսային օրենսգրքի» պահանջների անտեսմամբ ուշացման օրերի դիմաց տույժեր չեն հաշվարկվել և որպես պարտք (ապառք) չեն ձևակերպվել: Ստուգմամբ թվով 6 տնտեսվարող սուբյեկտների հանդեպ հաշվարկվել է պետական բյուջե գումարները ժամանակին չվճարելու համար տույժ ընդամենը 23442.4 հազ. դրամ:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանել է 40 տոննա պղնձի հանքաքար և խտանյութեր, ժամանակավոր արտահանման ժամկետը լրանալուց հետո պղնձի հանքաքարը և խտանյութը Հայաստանի Հանրապետություն չի վերադարձվել և սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող 10-օրվա ընթացքում նշված ապրանքները չեն վերահայտարարագրվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմներով: Նշված իրավախախտման համար ստուգման ընթացքում մաքսատան կողմից կայացվեց վարչական տուգանքի ենթարկելու մասին որոշում, որով մաքսային կանոնների խախտում կատարելու համար ընկերության կոմերցիոն տնօրենը տուգանվել է 1290.2 հազ. դրամի չափով:
Երկու դեպքով տնտեսվարող սուբյեկտների Հայաստանի Հանրապետություն ներմուծված սարքավորումների համար տրամադրվել է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման արտոնություն, հարկային պարտավորության ժամկետը լրացել է, սակայն վերջիններս ԱԱՀ ՀՀ պետական բյուջե չեն վճարել: Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի պահանջները ընկերությունների հանդեպ հաշվարկվել է ժամկետանց օրերի համար տույժ գումարով 1398.1 հազ. դրամ:
Մեկ դեպքով պակաս ճանապարհավճար է գանձվել 48.4 հազ. դրամ:
Մաքսատան ապարատի պահպանման ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով տնտեսված գումարները տարեվերջին ՀՀ պետական բյուջե չեն փոխանցվել, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.01.02 թվականի թիվ 48 որոշման պահանջները առաջարկվել է նշված հոդվածով դեբիտորական պարտքի չնվազող մնացորդը գումարով 9165.2 հազ. դրամ, վերականգնել ՀՀ պետական բյուջե:
ՀՀ մարզեր
Նախորդ տարվա ընթացքում ընդհանուր թվով 68 ստուգումներ են իրականացվել ՀՀ Արմավիրի (թվով 12), Շիրակի (թվով 26), Գեղարքունիքի (թվով 15), Լոռու (թվով 11) և Արագածոտնի (թվով 4) մարզերում: Ընդ որում, ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրով ստուգումների անցկացումը նախատեսված էր տարածքային կառավարման մարմիններում` մարզպետարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում` քաղաքային և գյուղական համայնքներում, ինչպես նաև մարզերի առողջապահական ընկերություններում:
Վերը բերված թվով 5 մարզերում կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են ստորև (առավել մանրամասն` կից աղյուսակ 1-ում).
._____________________________________________________________.
|ՄԱՐԶԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |Արձանագրվել է|Ենթակա է |Վերականգնվել |
| | |վերականգնման|կամ վերա- |
| | |կամ վերա- |ձևակերպվել է|
| | |ձևակերպման | |
| |________________________________________|
| | (հազ. դրամ) |
|____________________|________________________________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________________|_____________|____________|_____________|
|ՀՀ Արմավիրի մարզ | 55,891.2| 55,480.6| 46,136.6|
|____________________|_____________|____________|_____________|
|ՀՀ Շիրակի մարզ | 157,176.9| 61,161.0| 50,930.7|
|____________________|_____________|____________|_____________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզ| 75,356.6| 75,356.6| 30,221.0|
|____________________|_____________|____________|_____________|
|ՀՀ Լոռու մարզ | 45,720.0| 43,676.9| 15,175.2|
|____________________|_____________|____________|_____________|
|ՀՀ Արագածոտնի մարզ | 47,312.9| 47,312.9| 3,821.2|
._____________________________________________________________.
Մարզերում իրականացված ստուգումներով արձանագրված հիմնական խախտումները ներկայացվում են հաջորդիվ:
Մարզպետարաններում, որպես կանոն, արձանագրվել են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, կրթական և սոցիալական ոլորտների մասով ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգերի, կնքված պայմանագրերի պայմանների կամ դրանցով նախատեսված ծավալների խախտումներ, որոնք ենթակա են վերականգնման ՀՀ պետական բյուջե: Այսպես.
- հանրակրթական և հատուկ դպրոցներում աշակերտների թիվն ավել ցույց տալու հետևանքով բյուջեից կատարվել է ավել ֆինանսավորում,
- պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները վարձակալությամբ տալու պայմաններում ճիշտ չեն հաշվարկվել և չեն գանձվել վարձավճարները, իսկ չվճարված վարձավճարների գծով չեն հաշվառվել և գանձվել պայմանագրերով նախատեսված տույժերը,
- սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից խախտվել են ՀՀ կառավարության 29.12.05 թ. N 2315-Ն, 28.12.06 թ. N 1896-Ն, 27.12.07 թ. N 1530-Ն, 20.03.08 թ. N 225-Ն և 15.01.09 թ. N 39-Ն որոշումների պահանջները, ինչի հետևանքով էլ նշանակվել և վճարվել է աղքատության ավել նպաստ,
- կապիտալ ծախսերի գծով հսկիչ չափագրումների արդյունքում արձանագրվել են աշխատանքների ծավալների հավելագրումներ:
Նշված խախտումներից բացի, մարզպետարաններում առկա էր ևս մեկ ընդհանուր խնդիր: Այն է` մարզպետարանների կանոնադրություններով սահմանված առանձին դրույթներ չէին համապատասխանում «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Այսպես, հիշյալ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի համաձայն` յուրաքանչյուր պետական մարմնում պաշտոնի է նշանակվում գլխավոր ֆինանսիստ, որը գործում է տվյալ մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ: Մինչդեռ, մարզպետարանների կանոնադրություններով սահմանված էր, որ գլխավոր ֆինանսիստը գործում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ: Ավելին, ստուգումներով արձանագրվել է, որ առանձին իրավական ակտերի որոշակի դրույթներ հիմք ընդունելով, որպես գլխավոր ֆինանսիստ մի դեպքում հանդես է գալիս մարզպետը, մյուս դեպքում` աշխատակազմի ղեկավարը, մեկ այլ դեպքում` համապատասխան վարչության պետը:
Համայնքներում առավել հաճախ արձանագրվել են «Տեղական ինքնակառավարման մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ հողային օրենսգրքի, կնքված պայմանագրերի պայմանների կամ դրանցով նախատեսված ծավալների խախտումներ, որոնք, կախված բնույթից, ենթակա են վերականգնման ՀՀ պետական կամ համայնքային բյուջեներ: Այսպես.
- գրեթե բոլոր համայնքներում առկա են հողի հարկի և գույքահարկի բազային տվյալների անճշտություններ, որոնք հանգեցնում են նաև ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների ոչ ճիշտ հաշվարկման,
- համայնքի սեփականություն համարվող հողերի և գույքի վարձակալությունների գծով պակաս են հաշվարկվել և գանձվել վարձավճարները, չեն հաշվարկվել պայմանագրերով նախատեսված տույժերն ու տուգանքները,
- արձանագրվել են տեղական տուրքերի պակաս նախատեսման, հաշվառման և գանձման փաստեր,
- համայնքի սեփականություն համարվող հողատարածքների և անշարժ գույքի օտարումն իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ,
- համայնքների կարիքների համար իրականացվող գնումները կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ,
- խախտվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.12.02 թ. N 934-Ն հրամանի պահանջները, չեն ապահովվում ներքին աուդիտի համակարգի առկայությունը, չեն կազմվում աուդիտի տարեկան ծրագրեր և սահմանված կարգով չեն ներկայացվում ՀՀ ֆինանսների նախարարություն` հաստատման: Աուդիտորական ուսումնասիրություններ չեն կատարվել կամ կազմված աուդիտորական հաշվետվությունները կրել են ձևական բնույթ:
Առողջապահական ընկերություններում հիմնականում ցույց են տրվել պետպատվերի գծով ավել կատարողականներ, որոնք ընդունվել և ֆինանսավորվել են պատվիրատուի (ՊԱԳ) կողմից:
Նշված գումարներն ամբողջությամբ ենթակա են վերականգնման ՀՀ պետական բյուջե:
IV. ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրից դուրս` ՀՀ իրավապահ մարմինների պահանջով իրականացվել է թվով 62 ստուգում, որոնցով արձանագրված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է (առավել մանրամասն` կից աղյուսակ 2-ում).
.____________________________________________________________________.
|ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ |Արձանագրվել է|Ենթակա է |Վերական- |
| | |վերական- |գնվել կամ |
| | |գնման կամ |վերաձևա- |
| | |վերաձևա- |կերպվել է |
| | |կերպման | |
| |_____________________________________|
| | (հազ. դրամ) |
|______________________________|_____________________________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|______________________________|_____________|___________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ 2009 Թ. ՏԱՐԵԿԱՆ |2,201,204.8 *|2,156,174.8| 236,290.8|
|____________________________________________________________________|
|որից` |
|____________________________________________________________________|
|1-ին եռամսյակ | 1,782,094.3|1,782,094.3| 125,148.7|
|______________________________|_____________|___________|___________|
|2-րդ եռամսյակ | 308,943.6| 276,465.4| 77,040.5|
|______________________________|_____________|___________|___________|
|3-րդ եռամսյակ | 82,270.1| 82,163.8| 27,179.8|
|______________________________|_____________|___________|___________|
|4-րդ եռամսյակ | 27,896.8| 15,451.3| 6,921.8|
.____________________________________________________________________.
*) 2,201,204.8 հազ. դրամից 1,459,402.6 հազ. դրամը «Կամուրջ» միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում իրականացված ստուգմամբ արձանագրված` ամբողջությամբ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարն է:
Վերականգնված կամ վերաձևակերպված 236,290.8 հազ. դրամից 132,440.9 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե:
«Կամուրջ» միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ
Հիմնադրամը իրականացրել է դրամական միջոցներով տոկոսային փոխառությունների ներգրավումներ և տրամադրում, որը համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության վարկային կազմակերպությանը բնորոշ գործունեություն է: Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի համաձայն վարկային կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով, լիցենզիայի հիման վրա կարող է տրամադրել վարկեր և փոխառություններ: Նշենք, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 6-րդ բաժնի 8-րդ կետի համաձայն վարկային կազմակերպության գործունեությունը լիցենզավորման ենթակա է: 2006 թ. մարտ ամսից մինչև 2009 թ. հունվար ամիսը Հիմնադրամը իրականացրել է սեփական և ներգրաված փոխառու միջոցների հաշվին դրամական միջոցներով տոկոսային փոխառությունների տրամադրում, առանց համապատասխան լիցենզիայի առկայության: Հիմնադրամի 2006 թ-ի մարտ ամսից մինչև 2009 թ.-ի հունվարի 1-ը համախառն եկամուտը /հաշվեգրված տոկոսային եկամուտներ, տույժեր, տուգանքներ/ կազմել են 2918805.2 հազ. դրամ, որի նկատմամբ համաձայն ՀՀ Հարկերի մասին օրենքի 26-րդ հոդվածի հաշվարկվել է տուգանք 50% չափով գումարով 1459402.6 հազ. դրամ:
Վարչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազի 25.06.02 թ. N 13, ՀՀ ՆԳ նախարարի 11.06.02 թ. N 260, ՀՀ ԱԱ նախարարի 28.06.02 թ. N 33 և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 10.06.02 թ. N 467 քառակողմ համատեղ հրամանով հաստատված «Տնտեսական իրավախախտումների բացահայտման նպատակով իրականացվող ստուգումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների հետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համագործակցության մասին կարգ»-ի շրջանակներում:
Նշենք, որ Վարչությունը ՀՀ իրավապահ մարմինների պահանջով իրականացրած ստուգումների արդյունքում գրություններ է ուղարկում քննությունն իրականացնող մարմիններին` ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջեների և կազմակերպությունների հաշվին վերականգնման ենթակա գումարների մասով: Առանձին դեպքերում, երբ քրեական գործերը կարճվում են, վարչությունը գրություններ է ուղղում իրենց վերադաս մարմիններին, խնդրելով քննարկման առարկա դարձնել կարճման հիմնավորվածությունը:
V. ԱՅԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում Վարչության կողմից իրականացվել են նաև այլ հանձնարարականներ: Այսպես.
2009 թ. 1-ին եռամսյակում`
. ՀՀ Վարչապետի հանձնարարականով ընտրանքային ուսումնասիրություններ են իրականացվել Երևան քաղաքի Կենտրոն և Էրեբունի թաղային համայնքներում աղբահանություն իրականացնող «Կենտրոն մաքրություն» ՓԲ և «Էրեբունի մաքրություն» ՍՊ ընկերություններում: Արդյունքում առաջարկվել է մշակել համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման միասնական քաղաքականություն, սահմանել վերահսկողական մեխանիզմներ և այլն:
. Վարչության ներկայացուցիչները մասնակցել են.
- ԱՊՀ մարմինների ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգումների անցկացման 2009-2010 թթ. ժամանակացույցով նախատեսված` ԱՊՀ գործադիր կոմիտեի Մինսկում տեղակայված նստակայանի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը,
- Սևծովյան տնտեսական համագործակցության կոմիտեի Ստամբուլում տեղակայված միջազգային մշտական քարտուղարության 2008 թվականի բյուջեի աուդիտի իրականացմանը:
2009 թ. 2-րդ եռամսյակում`
. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` Ծառայություն), որոնք իրականացնող աշխատանքային խմբի կազմում որպես մասնագետներ ներգրավվել են նաև Վարչության առանձին աշխատակիցներ: Արդյունքում, ՀՀ Վարչապետի հանձնարարականով Ծառայությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման համակարգի ձևավորման համար գործողությունների ժամանակացույց:
. Վարչության ներկայացուցիչը մասնակցել է ԱՊՀ մարմինների ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգումների անցկացման 2009-2010 թթ. ժամանակացույցով նախատեսված` ԱՊՀ գործադիր կոմիտեի Մոսկվայում տեղակայված բաժանմունքի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը:
. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի գրության հիման վրա իրականացված ստուգմամբ արձանագրվել են 5,263.9 հազ. դրամի խախտումներ, որոնցից վերականգնման ենթակա 2,630.5 հազ. դրամից վերականգնվել է 1,128.5 հազ. դրամը (այդ թվում` 565.5 հազ. դրամը` պետական բյուջե, իսկ 563.0 հազ. դրամը վերաձևակերպվել է կազմակերպության հաշվապահական հաշվառմամբ): Մնացած 1,502.0 հազ. դրամը վերականգնվելու է ՊՈԱԿ-ի հաշվին:
2009 թ. 3-րդ եռամսյակում`
. Աշխատանքներ են տարվել ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի արտագնա նիստի թիվ 23 արձանագրության 15-րդ կետի պահանջի կատարման ուղղությամբ: Այդ նպատակով Վարչության կողմից իրականացվել են «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական բյուջեի միջոցների (առանց օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված նպատակային վարկերի և դրամաշնորհների) հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների նախահաշվային արժեքների հավաստիության և հիմնավորվածության ուսումնասիրություններ: Դրանք իրականացվել են ընտրանքային կարգով, ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 624-Ա որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված կապիտալ շինարարության բնագավառում առավել խոշոր ծրագրեր իրականացնող մարմիններում` ՀՀ տրանսպորտի և կապի ու քաղաքաշինության նախարարություններ, ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետարաններ: Ընդ որում, անցկացված ուսումնասիրությունների ընթացքում օբյեկտների նախահաշվային արժեքների վերահաշվարկմամբ արձանագրվել են տարբերություններ` շուրջ 950.0 մլն դրամի չափով: Արդյունքում, բացահայտված ռիսկերի վերացման նպատակով առաջարկվել է կապիտալ շինարարության բնագավառում իրականացնել համակարգված քաղաքականություն, ըստ անհրաժեշտության մշակել կամ լրամշակել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, հստակեցնել պատասխանատու լիազոր մարմինների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը և այլն:
2009 թ. 4-րդ եռամսյակում`
. Ավարտին են հասցվել 2009 թ. 3-րդ եռամսյակում սկսված` ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով նախատեսված գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 6 լոտով կնքված կապալի պայմանագրերի լուծման և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն վերապահելու մասին» N 909-Ա որոշման 5-րդ կետի պահանջի կատարմանն ուղղված աշխատանքները: 2008 թվականի օգոստոսի 1-ին ճանապարհաշինության առաջին փաթեթում ընդգրկված 6 լոտով Հայաստանի Հանրապետության անունից կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում փաստացի կատարված ծավալների և պարտքի մնացորդի ճշտության ընտրանքային ստուգումներ են իրականացվել N 909-Ա որոշման հավելվածով նախատեսված թվով 5 կապալառուների մոտ, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան» ՊՈԱԿ-ում: Ստուգումներով պարզվել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում ճանապարհաշինության առաջին փաթեթում ընդգրկված թվով 26 ճանապարհահատվածներում աշխատանքները նախատեսված 6.8 մլրդ դրամի (ներառյալ ԱԱՀ) փոխարեն հնարավոր է իրականացնել 5 մլրդ դրամով (ներառյալ ԱԱՀ): Հաշվարկները կատարվել են Վարչության մասնագետների կողմից` կապալառուների ներկայացրած տեղեկանք-հիմնավորումների և ծավալաթերթ-նախահաշիվների սխեմաների հիման վրա:
. Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են ՀՀ Վարչապետի հատուկ հանձնարարականով ՀՀ հանրային հեռուստաընկերության խորհրդում և վերջինիս ենթակայության թվով 2 ընկերություններում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության ստուգումները, որոնց արդյունքները համապատասխան ընթացակարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն:
. ՀՀ Վարչապետի մեկ այլ հատուկ հանձնարարականով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ում ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության ստուգմամբ արձանագրվել են 114.5 մլն դրամի խախտումներ, որոնցից 104.3 մլն դրամը նախահաշիվներով ավելի նախատեսված գումարներ են և ենթակա են կազմակերպության հաշվապահական հաշվառմամբ վերաձևակերպման:
. 2009 թ. 4-րդ եռամսյակում ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարականով, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության և ՍՊԸ-ի միջև 13.07.09 թ. կնքված «Բյուջետային երաշխիքի տրման մասին» հ.8/08/EP/2009 պայմանագրի 2.7 և «Անշարժ գույքի գրավի մասին» հ.1 պայմանագրի 2.3 կետերը, «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ում իրականացվել է համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:
VI. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են աշխատանքները նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և նրանց ենթակա հիմնարկներում ու ոչ առևտրային կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրման և կատարելագործման ուղղությամբ: Այս ոլորտում պատկերն արտացոլված է ստորև.
._________________________________________________________________________.
|մարմիններ |մարմին-|աուդիտի|աուդիտի|աուդիտի|հաշվե- |հաշվե-|հաշվե- |
| |ների |ծրագրեր|ծրագրեր|ծրագրե-|տվու- |տվու- |տվու- |
| |ընդհա- |ունեցող|չունե- |րում |թյուն |թյուն |թյուն- |
| |նուր |ների |ցողների|օբյեկտ-|ներկա- |չունե-|ներում |
| |թիվը |թիվը |թիվը |ների |յացնող-|ցող- |օբյեկտ-|
| | | | |թիվը |ների |ների |ների |
| | | | | |թիվը |թիվը |թիվը |
|__________________|_______|_______|_______|_______|_______|______|_______|
|ընդամենը | 110| 71| 39| 898| 55| 55| 594|
|__________________|_______|_______|_______|_______|_______|______|_______|
|պետական կառավարման| | | | | | | |
|մարմիններ | 51| 44| 7| 593| 38| 13| 431|
|__________________|_______|_______|_______|_______|_______|______|_______|
|տեղական | | | | | | | |
|ինքնակառավարման | | | | | | | |
|մարմիններ (Երևանի | | | | | | | |
|թաղային | | | | | | | |
|համայնքներ) | 12| 7| 5| 85| 3| 9| 14|
|__________________|_______|_______|_______|_______|_______|______|_______|
|տեղական | | | | | | | |
|ինքնակառավարման | | | | | | | |
|մարմիններ | | | | | | | |
|(քաղաքային | | | | | | | |
|համայնքներ) | 47| 20| 27| 220| 14| 33| 149|
._________________________________________________________________________.
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման 110 մարմիններից 2009 թվականի համար սահմանված կարգով հաստատված ներքին աուդիտի տարեկան ծրագրեր ունեն 71-ը` նախորդ տարվա 63-ի փոխարեն, որոնց հիման վրա աուդիտի պետք է ենթարկվեն 898 օբյեկտներ: Զգալիորեն ակտիվացել է նաև աուդիտորական հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Վերոհիշյալ մարմինները կատարված աուդիտների մասով ներկայացրել են համապատասխան հաշվետվություններ, որոնցում ընդգրկված են շուրջ 594 օբյեկտներ` նախորդ տարվա 424-ի փոխարեն:
Այդ հաշվետվություններից ընտրանքային կարգով թվով 51-ի մասով ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետների կողմից կազմվել են տեղեկանքներ, տրվել են համապատասխան գնահատականներ կատարված աշխատանքներին և առաջարկություններ ներկայացվել թերությունների վերացման ուղղությամբ: Նշված թերությունների և առաջարկությունների մասով գլխավոր աուդիտորների հետ կազմակերպվել են քննարկումներ, որոնք ամփոփվել են արձանագրություններով:
Այս բնագավառում շարունակվել են նաև աշխատանքները օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ՀՀ վարչապետի մոտ 2009 թվականի օգոստոսի 25-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է, որում ներառվել են վարչապետի հանձնարարականով տրված առաջարկությունները: Լրամշակված օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով:
Ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետների մասնակցությամբ մշակված մի շարք նորմատիվ ակտեր` հանրային հատվածում ներքին աուդիտի ստանդարտներ, ներքին աուդիտորների էթիկայի (վարքագծի) կանոններ և այլն, համապատասխան մարմնի ընդունմանը կներկայացվեն «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո և կներդրվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
VII. ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 04.08.99 թ. «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 494 որոշման 4-րդ կետի համաձայն, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ԴԱՀԿ ծառայություն) կողմից յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացվում ՀՀ ֆինանսների նախարարություն` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքների (այսուհետ` Գույք) իրացման վերաբերյալ:
Ստորև ներկայացվում է 2009 թվականի 4 եռամսյակների ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից ներկայացված հաշվետվությունների ամփոփ պատկերը:
2009 թվականի ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվել է ինչպես նախկինում, այնպես էլ հաշվետու տարում հարուցված ընդհանուր թվով 53 կատարողական վարույթ` տարբեր իրավասության դատարանների /Հյուսիսային քրեական, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի ընդհանուր իրավասության/ կողմից կայացված դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով: Ընդ որում, բռնագրավվել, հօգուտ պետության տիրազուրկ է ճանաչվել և/կամ ժառանգության իրավունքով պետությանն է անցել ամենատարբեր գույք, այդ թվում` հագուստ, փոխադրամիջոցներ, հարդարման պարագաներ, տնտեսական ապրանքներ, բջջային հեռախոսներ, փայտանյութ, կենցաղային տեխնիկա, սննդամթերք, կահույք, դեղորայք, զենք, զինամթերք և այլն:
Իրականացված ընդհանուր թվով 53 կատարողական վարույթներից հաշվետու տարում ավարտվել է թվով 37-ը, որից.
. թվով 21 կատարողական վարույթով Գույքը վաճառվել է և իրացումից ստացված հասույթը փոխանցվել է պետական բյուջե,
. թվով 7 կատարողական վարույթ ավարտվել է` համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի, նկատի ունենալով, որ ապրանքները ժամկետանց են և իրացման համար ոչ պիտանի, ընդ որում 1 վարույթով Գույքի մի մասը վաճառվել է և վաճառքից գոյացած գումարը փոխանցվել է պետական բյուջե,
. թվով 1 կատարողական վարույթ ավարտվել է` համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, այն է` կատարողական գործողությունների ընթացքում պահանջատերը գրություն է ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն, որով խնդրել է ետ վերադարձնել կատարողական թերթը,
. թվով 8 կատարողական վարույթ կարճվել է` Գույքը համապատասխան պետական մարմինների /ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԱ ԱԱԾ, ՀՀ ոստիկանություն/ հանձնելու հիմքով:
2009 թվականին իրականացված կատարողական վարույթների արդյունքում հաշվետու տարում վաճառված Գույքի ընդհանուր արժեքը կազմել է 3,736.6 հազ. դրամ, կատարողական գործողությունների ծախսերը` 153.2 հազ. դրամ, պետական բյուջե փաստացի փոխանցված գումարը` 2,995.1 հազ. դրամ:
Ի դեպ նշենք, որ ՀՀ Վարչապետի 2010 թվականի փետրվարի 2-ի N 45-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010 թվականի ծրագրով» նախատեսված է ընթացիկ տարում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իրականացնել բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, դատարանների վճիռների հիման վրա հօգուտ պետության բռնագրավված և տիրազուրկ գույքի տնօրինման, հարկային ու ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների ճշտության, արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման, ինչպես նաև ծառայության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:
VIII. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 թվականի տարեկան արդյունքներն ամփոփելով, նշենք, որ բյուջեի կատարման հսկողության ընթացքում Վարչության կողմից բացահայտված ռիսկերը վերահսկողության ներքո գտնվող մարմինների կողմից թերի կամ անարդյունավետ կառավարման հետևանքով թույլ տրվող հիմնականում ներքոհիշյալ խախտումների ու թերությունների արդյունք են:
Խախտումներ և թերություններ.
- Պետական մարմիններն առանձին ոլորտների ծրագրեր իրականացնելիս չեն առաջնորդվում ՀՀ պետական բյուջեում համապատասխան ծրագրերի կազմման և պլանավորման ֆինանսական առումով հիմք հանդիսացող ելակետային տվյալների և նորմաների հաշվարկման սկզբունքներով:
- Տարբեր մարմինների կողմից թույլ են տրվում պետական պայմանագրերով նախատեսված նորմերի բազմաբնույթ խախտումներ, կատարողական ակտերում աշխատանքների և/կամ ծառայությունների հավելագրումներ, բյուջեի միջոցներն օգտագործվում են անարդյունավետ կամ ոչ նպատակային:
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասամբ ներդրված չէ ներքին աուդիտի համակարգ կամ էլ առկա համակարգը կրում է ձևական բնույթ:
- Խախտումներ են արձանագրվում հանրապետությունում ծավալվող կապիտալ շինարարության ոլորտում` հիմնականում պայմանավորված ոլորտը կարգավորող իրավական ակտերի բացակայությամբ կամ գործողների ոչ լիարժեք կարգավորմամբ:
- Հարկային և մաքսային մարմինների կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի, «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին ՀՀ օրենքների պահանջների չապահովման արդյունքում պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկվում:
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վերջիններիս ենթակայության կազմակերպությունների կողմից թույլ են տրվում ՀՀ գործող օրենսդրության ամենատարբեր խախտումներ: Հիմնականում արձանագրվում են «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հրապարակային սակարկությունների մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» և ՀՀ այլ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի խախտումներ:
Խախտումների և թերությունների վերացմանն ու ռիսկերի հետագա զսպմանն ուղղված համապատասխան առաջարկություններով յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո ստուգված կազմակերպություն և/կամ պատկան վերադաս մարմին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գրություններ են հասցեագրվել և հսկողություն է իրականացվել վերջիններիս կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:
Առաջարկությունները հիմնականում բովանդակում են հետևյալ պահանջները` առաջնահերթորեն ապահովել ստուգված կազմակերպության գործունեության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտի պահանջների կատարումը, ըստ կոնկրետ դեպքերի գումարները վերականգնել պետական/համայնքային բյուջե կամ ստուգված կազմակերպության հաշվին, ապահովել հաշվապահական հաշվառման համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին և կատարել անհրաժեշտ վերաձևակերպումներ, խախտումներ թույլ տվող պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության:
Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ստացվող տեղեկատվության համաձայն` համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, անհրաժեշտության դեպքում` խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարային խախտումների վերականգնման նպատակով կազմվել են ժամանակացույցեր, ներկայացվել են փաստացի վերականգնված գումարները հիմնավորող փաստաթղթերը:
Ստուգվող մարմիններին ուղղված առաջարկներ.
ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ
1. Ըստ առանձին ոլորտների ծրագրեր իրականացնող պետական մարմիններին առաջարկել, որ ապահովեն ՀՀ պետական բյուջեում համապատասխան ծրագրերի կազմման և պլանավորման` ֆինանսական առումով հիմք հանդիսացող ելակետային տվյալների և նորմաների հաշվարկման սկզբունքների մշակումը և այդ ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կամ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքեն միայն հաշվարկներով հիմնավորված գների առկայության պայմաններում:
2. Խիստ հսկողություն սահմանել պետական պատվերի պայմանագրերի կատարման նկատմամբ` կանխելով կատարողական ակտերում աշխատանքների, ծառայությունների հավելագրումներ թույլ տալու, բյուջեի միջոցների հաշվին անարդյունավետ ու ոչ նպատակային ծախսեր կատարելու փաստերը:
3. Ապահովել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.12.2002 թ. թիվ 934-Ն հրամանով հաստատված «ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգ»-ին համապատասխան ներքին աուդիտի համակարգի ներդրումը և միջոցներ ձեռնարկել բարձրացնելու գլխավոր աուդիտորների աշխատանքների արդյունավետությունը:
Տեղական ինքնակառավարման մարմիններ
1. Բարձրացնել վերահսկողությունը համայնքների բյուջեների ոչ հարկային եկամուտների աղբյուրների ճիշտ հաշվառման և հավաքագրման նկատմամբ, մասնավորապես` տեղական տուրքերի, վճարների, հողի և գույքի վարձավճարների մասով,
2. Ապահովել հողի հարկի և գույքահարկի բազաների ճշտությունը, մասնավորապես` իրականացնել տվյալների համադրում հարկվող օբյեկտների հաշվառում իրականացնող մարմինների կողմից տրամադրվող ելակետային տվյալների հիման վրա և համայնքի բյուջեի կազմման ժամանակ հաշվի առնել իրատեսական տվյալները,
3. Համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումն իրականացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան, օտարման ժամանակ ապահովել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով օտարման ենթակա գույքի գնահատումը և պահպանել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները,
4. Համայնքների կարիքների համար իրականացվող կոմունալ ծախսերի (հեռախոս, ջուր, էլ. էներգիա և այլն), ինչպես նաև համայնքների ավտոմեքենաների շահագործման նպատակով իրականացվող ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկել համայնքներին նշված ծախսերի մասով սահմանել նորմաներ` ուղղորդվելով յուրաքանչյուր տարվա համար տվյալ տարվա պետական բյուջեով պետական մարմինների համար սահմանված նորմաներով:
50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերություններ
1. Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել առողջապահական ընկերությունների կողմից ՀՀ ԱՆ ՊԱԳ հետ կնքված պայմանագրերով նախատեսված սահմանափակված բյուջեից ավել կատարված (գերակատարված) ծավալները ֆինանսավորելու համար լրացուցիչ միջոցներ հայթայթելու, կամ առանձին ընկերությունների շահութաբաժնի վճարումից ազատելու (շահութաբաժինների հաշվարկման առավել նվազ դրույքաչափեր սահմանելու) վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ ներկայացնելու ուղղությամբ:
2. Վերանայել ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի և ընկերությունների միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման մասին» պայմանագրերին կից հատուկ պայմանների այն դրույթները, որոնցով ընկերություններին «տրվել է» ընդհանուր ծավալի մեջ մինչև 50 տոկոս խախտումներ կատարելու հնարավորություն (պատասխանատվության նորմը կիրառվում է, եթե տվյալ ժամանակահատվածում հայտնաբերված տվյալ խախտմամբ դեպքերի թիվը գերազանցում է նմանատիպ դեպքերի 50%-ը):
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական
կոմիտեի համակարգի ընկերություններ
1. Մշակել ու իրականացնել համալիր միջոցառումների ծրագիր ընկերությունների գործունեության արդյունքներով առաջացած վնասները կրճատելու ուղղությամբ` սահմանելով միջոցառումների իրականացման կոնկրետ ժամանակացույց:
2. Ընկերությունների կողմից մատակարարվող ոռոգման ջրի հաշվարկային կորուստների չափաքանակների մեծության ճիշտ հաշվարկման նպատակով մշակել և հաստատել համապատասխան իրավական ակտեր` ջրի կորստի հաշվարկման ներքին կանոնակարգեր և առաջնորդվել հաստատված կանոններով:
3. Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման ժամանակ ղեկավարվել ՀՀ հաշվապահական հաշվառման թիվ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի պահանջներով` մաշվածքի հաշվարկման հիմքում ընդունել հիմնական միջոցների առանձին տեսակների համար սահմանված օգտակար ծառայության ժամկետները, իսկ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները օգտագործել միայն հարկային հաշվառման նպատակով մաշվածքի ձևակերպման դեպքերում:
4. Ապահովել ընկերությունների և ջրօգտագործողների միջև կնքված պայմանագրերով նախատեսված պարտավորությունները խախտելու համար պայմանագրերով կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տույժերի հաշվարկումը և գանձումը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային
տեսչություններ և մաքսատներ
1. Առանձին հարկ վճարողների գծով առկա ժամկետանց պարտավորությունների գանձման նպատակով դատարաններ ներկայացվող հայցադիմումները ներկայացնել ժամանակին և անհրաժեշտության դեպքում կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված լծակները և հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա դնել արգելանք:
2. Առանձին հարկ վճարողների կողմից պետությանը վնասներ հասցնելու փաստերը բացառելու նպատակով ժամանակին արձագանքել պարզման ենթակա հարկային հաշիվների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայի տեղեկությունների անհամապատասխանության փաստերին և այն օգտագործել ստուգումների ժամանակ:
3. Հարկային օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տարածքային հարկային մարմինների կողմից հետաքննության մարմնին ներկայացրած գործերի մասով ապահովել հետադարձ տեղեկատվության ապահովումը և արձանագրված գումարների գանձման նկատմամբ հսկողության իրականացումը:
4. Խոշոր ծավալների ներկրումներ իրականացրած և ներկրված ապրանքները մաքսային արժեքից խիստ ցածր գներով իրացնող հարկ վճարողների մոտ պարբերաբար իրականացնել հսկիչ գնումներ և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածով սահմանված կարգով չափագրումներ, ու հարկային պարտավորությունները որոշել վերջիններիս արդյունքով արձանագրված տվյալների հիման վրա:
5. Բարձր ռիսկայնություն ունեցող հարկ վճարողների մոտ ստուգումներն իրականացնել յուրաքանչյուր տարվա արդյունքներով, բացառելով առանձին հարկ վճարողների մոտ երեք տարի և ավել ստուգումներ չիրականացնելու փաստերը:
6. Ստուգումների իրականացման պարբերականության որոշման ժամանակ ուշադրություն դարձնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1 հոդվածով սահմանված ժամկետների ապահովման հարցին և բացառել վաղեմության ժամկետների բացթողման արդյունքում հարկային պարտավորությունների առաջացման հնարավորությունը բաց թողնելու փաստերը:
7. Բացառել տնտեսվարող սուբյեկտների մաքսային վճարների հաշվառման քարտերում ու բեռնամաքսային հայտարարագրերում չհիմնավորված տվյալների գրանցումները:
Աղյուսակ 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_____________________________
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում
Աղյուսակ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_____________________________
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում