Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0750.220610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2010 թվականի N 750-Ն

 

i

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 750-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը

2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը և հեռախոսահամարը

3. Ֆիզիկական անձի բնակության վայրը (հաշվառման վայրից տարբերվելու դեպքում) և հեռախոսահամարը

4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները

5. Գործունեության տեսակները

6. Գործունեության իրականացման վայրերի հասցեները

7. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը

8. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են

9. Անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 750-Ն որոշման

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը _________________________________

2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը ___________________________________ __________________________________________, հեռախոսահամարը ______________

3. Ֆիզիկական անձի բնակության վայրը (հաշվառման վայրից տարբերվելու դեպքում) ________________________________________________________________, հեռախոսահամարը __________________________________________________________

4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները _____________________________

_________________________________________________________________________

5. Գործունեության տեսակները * 1) ____________________________________

2) __________________________________________________________________

6. Գործունեության իրականացման վայրերը 1) ____________________________

2) ________________________________  3) ____________________________

 

Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից մինչև հաջորդ ամսվա 20-ը:

Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են:

_____________________________ _______________________

          (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)

 

_____ ____________ 201 թ.

 

_______________________

*) ըստ գործունեության տեսակների` Հայաստանի դասակարգչի բաժինների (հրապարակված է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22 (340).1, 16.07.2009 թ.)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 750-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը

2. Անձնագրային տվյալները

3. Լուսանկարը

4. ՀՎՀՀ-ն

5. Նշում հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցվելու տարեթիվը

6. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 750-Ն որոշման

 

ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

________________________________________________________________________

            (ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը)

_________________________________________________________________________

                         (անձնագրային տվյալները)

 

Լուսանկար

(3 x 4 չափսի)

 

ՀՎՀՀ-ն _______________________________________________________________

 

Հաշվառման է վերցված ________________________________________________ հարկային (տարածքային) տեսչության կողմից` 201 թ. ____________ ________ -ին:

 

__________________________ հարկային (տարածքային)

տեսչության պետ

 

________________________ ___________________________

      (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2010
N 750-Ն
Որոշում