Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԵՐ ԱՄՐԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0625.121098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 1998 թվական թիվ 625

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԵՐ ԱՄՐԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի սահմանամերձ դիրքը, հողային ռեսուրսների սակավությունը և գյուղի տնտեսության ու գյուղատնտեսության հետագա զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ջիլիզայի անտառատնտեսության անտառային բացատներից Ջիլիզայի գյուղական համայնքին ամրակցել 40 հեկտար` դրանք դասելով պահուստային ֆոնդի հողերի շարքը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Ջիլիզայի գյուղական համայնքի վարչական սահմանների ճշտումը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Լոռու մարզպետին` «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ջիլիզայի գյուղական համայնքի պահուստային Ֆոնդի հողերի սեփականաշնորհման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.1998
N 625
Որոշում