030.0108.240510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`
Գիտության վաստակավոր գործչի`
Միխայիլ Իոսիֆի Աղաջանովին Երևանի Մ. Հերացու անվան
պետական բժշկական համալսարանի
ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական
գիտությունների
դոկտոր
Սուրեն Գևորգի Աղբալյանին Հայաստանի պետական ճարտարագիտական
համալսարանի պրոռեկտոր, տեխնիկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գրիգոր Մեսրոպի Գրիգորյանին ՀՀ ԳԱԱ հնագիտության և
ազգագրության ինստիտուտի բաժնի
վարիչ, պատմական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր
Սուրեն Գեղամի Զոհրաբյանին Ս. Ավդալբեկյանի անվան
առողջապահության ազգային ինստիտուտի
տնօրենի խորհրդական, բժշկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վաստակավոր մանկավարժի`
Տիգրան Արտյոմի Հեքեքյանին Երևանի Սայաթ-Նովայի անվան
երաժշտական դպրոցի տնօրեն,
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»
երգչախմբի գեղարվեստական
ղեկավար և գլխավոր
դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան
պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Ժողովրդական արտիստի`
Ալբերտ Ռուբենի Կիզիրյանին «Գեղարդ» պարի համույթի
գեղարվեստական ղեկավար
Ժողովրդական նկարչի`
Զուլում Նիկողոսի Գրիգորյանին նկարիչ
Հենրիկ Արամի Մամյանին նկարիչ, Երևանի ճարտարապետության և
շինարարության պետական համալսարանի
պրոֆեսոր
Վաստակավոր արտիստի`
Անահիտ Եսայու Բաբելյանին Երևանի պատանի հանդիսատեսի
թատրոնի դերասանուհի
Բագրատ Գրիգորի Գևորգյանին Արտաշատի Ա. Խարազյանի անվան
պետական դրամատիկական թատրոնի
դերասան
Արա Ալֆրեդի Դեղտրիկյանին թատրոնի և կինոյի դերասան
Հասմիկ Սերյոժայի Հարությունյանին «Շողակն» համույթի մեներգչուհի
Հայկ Արամայիսի Հովակիմյանին «Երևան» պետական փողային
նվագախմբի գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր
Վերոնիկա Յուրիի Սարոյանին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական
պետական դրամատիկական թատրոնի
դերասանուհի
Վաստակավոր նկարչի`
Հաղթանակ Շմավոնի Շահումյանին նկարիչ
Միքայել Ֆրիդրիխի Սողոյանին քանդակագործ
Արվեստի վաստակավոր գործչի`
Վարդան Ալեքսանդրի Աճեմյանին կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի
անվան պետական կոնսերվատորիայի
ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Ալիսա Վահագի Քյուրդիանին կինոօպերատոր
Մշակույթի վաստակավոր գործչի`
Հայկազ Լևոնի Երանոսյանին թատերագետ
Դավիթ Հրաչյայի Հովհաննեսին բանաստեղծ, հրապարակախոս
(Հովհաննիսյան)
Արմեն Արշավիրի Հովհաննիսյանին հրապարակախոս, թարգմանիչ
Սամվել Պարույրի Սահակյանին Ա. Սպենդիարյանի անվան
երաժշտական մասնագիտական դպրոցի
տնօրեն
Նադեժդա Վիգենի Սարգսյանին երգչուհի, երևանի մշակույթի
պետական քոլեջի տնօրեն
Վաստակավոր ճարտարապետի`
Լևոն Մամիկոնի Ղալումյանին ճարտարապետ
Վաստակավոր բժշկի`
Սարյա Մանթաշի Եսայանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»
բժշկական կենտրոնի մեծահասակների
պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ
Աշոտ Գրիգորի Պետրոսյանին Վ. Ֆանարջյանի անվան
ուռուցքաբանության ազգային կենտրոնի
գլխավոր բժիշկ, բժշկական
գիտությունների թեկնածու
Վաստակավոր իրավաբանի`
Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանին ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վաստակավոր լրագրողի`
Ռուբեն Արամի Սաթյանին «Նովոյե վրեմյա» թերթի գլխավոր
խմբագիր:
24 մայիսի 2010 թվականի
ՆՀ-108-Ա