Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0628.121098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 1998 թվական թիվ 628

 

ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Վայոց ձորի մարզպետի միջնորդությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող Ամաղու գյուղի պահուստային ֆոնդի հողերից 981 հեկտարը, որից 177 հեկտարը `վարելահող, 12 հեկտարը` խոտհարք, 136 հեկտարը` արոտ և 656 հեկտարը` անօգտագործելի, ընդգրկել Խաչիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որպես պահուստային ֆոնդի հողեր:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների նկարագրի կազմման և քարտեզագրման աշխատանքներն իրականացնելիս հաշվի առնել սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.1998
N 628
Որոշում