031.0097.150610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2010 թվականի հունիսի 17-ից 19-ը ներառյալ աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Արմեն Գևորգյան Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման նախարար, փոխվարչապետ
(հունիսի 16-ից 19-ը)
Էդվարդ նալբանդյան Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարար
Ներսես Երիցյան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարար
Տիգրան Դավթյան Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարար
Հրանուշ Հակոբյան Հայաստանի Հանրապետության սփյուռքի
նախարար
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Օլեգ Եսայան Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան
Վարդան Հակոբյան Սանկտ Պետերբուրգում Հայաստանի
Հանրապետության գլխավոր հյուպատոս
Արմեն Արզումանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
մամուլի քարտուղար
Արտակ Ապիտոնյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արտաքին կապերի վարչության
պետ
Արմեն Գիչյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Արամ Սիմոնյան Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Արամ Կանդանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի
առաջատար մասնագետ (հունիսի 12-ից 19-ը)
Վաչագան Ղազարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի
առաջին տեղակալ
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի
տեղակալ, 1-ին բաժնի պետ
Ռուբեն Աղաբալյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Գագիկ Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Կարեն Մկրտչյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արմեն Շահինյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
(հունիսի 12-ից 19-ը)
Կարեն Ազատյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Կարեն Մինասյան լուսանկարիչ
Արտակ Ալեքսանյան Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արման Ղարիբյան Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Ալինա Օրդյան «Հ2» հեռուստաընկերության թղթակից
Աշոտ Ադումյան «Հ2» հեռուստաընկերության օպերատոր
Արկադի Գրիգորյան «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
Արթուր Հունանյան «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
Վահե Ավանեսյան «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
Վլադիմիր Եսայան «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
Տաթևիկ Շահունյան «Նյուս.ամ» լրատվական կայքի թղթակից
Էլեոնորա Արարատյան «Թերթ.ամ» լրատվական կայքի թղթակից
Արմեն Մինասյան «Պանորամա.ամ» լրատվական կայքի թղթակից:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Կ. Մինասյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի, էկոնոմիկայի, ֆինանսների և սփյուռքի նախարարների գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Երևանի պետական համալսարանի և պետական պահպանության ծառայության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Կանդայանի Երևան-Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռի տոմսի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Սանկտ Պետերբուրգ մեկնելու հատ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի հունիսի 17-ին կազմակերպել Երևան-Սանկտ Պետերբուրգ, հունիսի 19-ին` Սանկտ Պետերբուրգ-Երևան հատուկ չվերթերը:
15 հունիսի 2010 թվականի
ՆԿ-97-Ա