040.0636.171098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 1998 թվական թիվ 636
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի առաջարկությունը և հաստատել նշված հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 7-ի որոշումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հայտարարած Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից տրամադրված միջկառավարական վարկի միջոցների հաշվին սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները հաստատելու մասին:
2. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության և այլ օտարերկրյա պետությունների կառավարությունների կողմից տրամադրված միջկառավարական վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը բարձրացնելու նպատակով նյութատեխնիկական ապրանքների ձեռքբերումը և ծառայությունների մատուցումը (անկախ դրանց արժեքից) բացառության կարգով կկատարվեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կենտրոնական մրցութային հանձնաժողովի որոշմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 17-ից: