Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՇԵՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՇԵՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ              ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

                                    ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

    ______________ Տ. Դավթյան       ________________ Գ. Խաչատրյան

 

    21 մայիսի 2010 թ. N 358-Ն       11 մայիսի 2010 թ. N 6

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՇԵՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երրորդ մասի «զ» ենթակետի դրույթների տարընթերցումը բացառելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի մարտի 2-ի «2009 թվականից ավելացված արժեքի հարկի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» N 2 պաշտոնական պարզաբանման 1.6-րդ կետում նշվածի` պաշտոնապես պարզաբանում ենք.

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին, և (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման (բացառությամբ ներմուծման) համար կատարման ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողի:

Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» ենթակետի դրույթների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի մարտի 2-ի N 2 պաշտոնական պարզաբանման 1.6-րդ կետի կիրառման առումով`

1) ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դիմաց պետական բյուջեից վճարվող գումարները (եկամուտները) չեն դիտվում որպես մեկ հարկ վճարողից ստացման ենթակա գումարներ,

2) որպես առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանք է դիտվում ավտոմեքենաների գազալցման (գազալիցքավորման) կայանների կողմից ձեռք բերվող գազը:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
11.05.2010
N 6
Պաշտոնական պարզաբանում