Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0794.290610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2010 թվականի N 794-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լեռնագոգի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի Մհեր Մկրտչյանի NN 2, 3, 4, 5 հասցեում գտնվող 11 416 400 դրամ հաշվեկշռային արժեքով և 6874 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինություններն ու կից կաթսայատունը և դրանց զբաղեցրած, ինչպես նաև օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 3.29 հեկտար հողատարածքը հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքին` հանրակացարանում բնակվող բնակիչներին տրամադրելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Լեռնագոգի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նախատեսելով նաև, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2010
N 794-Ա
Որոշում