Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0501.020710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2010 թվականի N 501-Ա

 

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև տնտեսական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի արձանագրությամբ 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական վարչության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի և դրանից բխող` Արաքս գետի աղտոտման պատճառների և հետևանքների ուսումնասիրմանը նվիրված հայ և իրանական փորձագետների աշխատանքային խմբի 11-րդ նիստի արձանագրության 9-րդ կետի պահանջները` 2010 թվականի հուլիսի 13-16-ը Երևանում աշխատանքային խմբի հանդիպման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` կազմակերպել հյուրերի (7 մարդ) դիմավորումն ու ճանապարհումը և ապահովել միջոցառման իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հանդիպման կազմակերպման հետ կապված ծախսերը` 2762000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2010
N 501-Ա
Որոշում