Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0505.020710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2010 թվականի N 505-Ա

 

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2010 թվականի հուլիսի 6-8-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագրի նախագիծը քննարկելու և վերջնական տարբերակը համաձայնեցնելու համար:

2. Գ. Գրիգորյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2010
N 505-Ա
Որոշում