041.0593.191098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 593
Մ. ՁԱՎԱՐՅԱՆԻ ԵՎ Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Մովսես Ձավարյանի և նույն նախարարության երկկողմ համաձայնագրերի բաժնի պետ Գարեգին Մելքոնյանի 1998 թվականի սեպտեմբերի 21-28-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: