041.0594.191098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 594
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՌԼՈՍ ՄԵՆԵՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արգենտինայի Հանրապետության նախագահ Կառլոս Մենեմի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցը նախապատրաստող պատվիրակությունների 1998 թվականի հունիսի 3-4-ը և հունիսի 25-29-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների և սննդի հետ կապված ծախսերը` 276160 (երկու հարյուր յոթանասունվեց հազար հարյուր վաթսուն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: