Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ Զ ...

 

 

020.0905.200710

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 հուլիսի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի: Գործով զեկուցող` Ռ. Պապայան.

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի ապրիլի 27-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 08.07.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրը կնքվել է 2010 թվականի ապրիլի 27-ին` Երևանում:

2. Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նրա կարգավիճակի, անձեռնմխելիությունների, առավելությունների և արտոնությունների սահմանումը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ՀՀ կառավարության կողմից տրամադրել կապի, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կոյուղու, ջրահեռացման, թափոնների հավաքման և հակահրդեհային անվտանգության ոլորտներում անհրաժեշտ ծառայություններ Բանկին և Ներկայացուցչությանը,

- վերը նշված ծառայությունների դիմաց սահմանել նպաստավոր սակագներ` այն օրինաչափությամբ, ինչպես տրամադրվում է ՀՀ տարածքում գտնվող այլ միջազգային կազմակերպություններին կամ դիվանագիտական ներկայացուցչություններին,

- Բանկին, Ներկայացուցչությանը, նրանց եկամուտները, գույքը և այլ ակտիվները, ինչպես նաև Կանոնադրության համաձայն իրականացվող Բանկի գործողությունները և գործարքներն ազատել ցանկացած տեսակի հարկերից, տուրքերից, գանձումներից և այլ վճարումներից` բացառությամբ վերը նշված ծառայությունների դիմաց գանձվող վճարների,

- ազատել Բանկին և Ներկայացուցչությանն իրենց կողմից վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից սոցիալական և կենսաթոշակային ապահովագրման համար ապահովագրական մուծումների վճարման պարտականությունից, ենթադրաբար բացառելով ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատակիցների ապահովագրական մուծումները,

- ՀՀ-ում գտնվելու ընթացքում Բանկի, Ներկայացուցչության պաշտոնատար անձանց և աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին ազատել ներգաղթի հետ կապված սահմանափակումներից, արտասահմանցիների գրանցման ընթացակարգից և գրանցման վճարումներից,

- ձեռնարկել համապատասխան միջոցներ` լիազոր ներկայացուցիչների և նրանց տեղակալների, Բանկի պաշտոնատար անձանց և աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների և մասնավոր տնային աշխատողների, Բանկի կողմից պաշտոնապես հրավիրված այլ անձանց ՀՀ տարածք մուտք գործելուն, ժամանելուն, բնակվելուն, մեկնելուն, ՀՀ-ում ազատ տեղաշարժվելուն աջակցելու նպատակով:

Համաձայնագրով սահմանված են նաև մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորման, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու, ուժի մեջ մտնելու և դադարեցման ընթացակարգերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2010 թվականի ապրիլի 27-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 հուլիսի 2010 թվականի

ՍԴՈ-905

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.07.2010
N ՍԴՈ-905
Որոշում