Սեղմել Esc փակելու համար:
Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0575.210710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2010 թվականի N 575-Ա

 

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից Հայաստանի Հանրապետություն ցորենի բարձր վերարտադրության սերմեր ներկրելու հնարավորություններն ուսումնասիրելու և բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Հ. Խաչատրյանի` 2010 թվականի հուլիսի 16-21-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.07.2010
N 575-Ա
Որոշում