041.0586.230710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2010 թվականի N 586-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի (ԶՔՎ-2) իրականացման աջակցության առաքելության հուշագրում ներկայացված առաջարկությունները քննարկելու և հանքարդյունաբերության ոլորտում հարկային գործող ռեժիմի կատարելագործման վերաբերյալ մինչև 2010 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն վերջնական առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
եկամուտների քաղաքականության վարչության պետ
Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
էկոնոմիկայի վարչության պետ
Հ. Թորոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների
համակարգման վարչության բաժնի պետ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
ընթացակարգերի վարչության բաժնի պետ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ