Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ IV-12.04.01-2010 «ՕՊՏԻԿԱՄԱԼՈՒԽԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ IV-12.04.01-2010 «ՕՊՏԻԿԱՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾԵՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱԴՐՈ ...

 

 

117.0070.300610

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        06            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11710238

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 հունիսի 2010 թվականի N 70-Ն

 

ՀՀՇՆ IV-12.04.01-2010 «ՕՊՏԻԿԱՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾԵՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱԴՐՈՒՄ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՕՊՏԻԿԱՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾԵՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱԴՐՈՒՄ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ ՀՀՇՆ IV-12.04.01-2010

(2-րդ մաս)

 

Աղյուսակ 4. Ավտոլիցքավորման կայաններից (ԱԼԿ) մինչև ԿԳ և ԼՀ

մալուխները նվազագույն հեռավորությունները հորիզոնական ուղղությամբ

 

._________________________________________________________________.

|Մալուխներ կապի գծերի և  լարային |Նվազագույն հեռավորություններն   |

|հաղորդման                       |         ԱԼԿ-ից, մ              |

|________________________________|________________________________|

|Ստորգետնյա                      |               13               |

|                                |                                |

|Կախովի` կապի օդային գծերի և     |ոչ պակաս, հենարանի 1.5          |

|լարային հաղորդման հենարաններից  |բարձրությունից, սակայն ոչ մոտ 13|

|կախված                          |                                |

|_________________________________________________________________|

|1. ԼՀ և  ԿԳ մալուխների տեղադրման ուղեգծի ընտրության ժամանակ      |

|հեռավորությունը մինչև  ԱԼԿ անհրաժեշտ է ընդունել մոտակա           |

|պայթյունավտանգ և  աղտոտման աղբյուր հանդիսացող ԱԼԿ շինություններից|

|(վերգետնյա վառելիքի պահպանման տարողությունների պատեր,            |

|վառելիքաբաժանիչների սյունակաթսաների պատյաններ, տեխնոլոգիական     |

|հորեր, ստորգետնյա տարողությունների շնչասարքեր, վթարային          |

|տարողությունների և  մաքրման շինությունների օդափոխության հորաններ,|

|տարողությունների մեջ վառելիքի դատարկման հանգույցներ):            |

|                                                                 |

|2. Կաբելային կոյուղու հորերը, ստորգետնյա և  վերգետնյա մալուխների |

|միացման կցորդիչները պետք է գտնվեն 30 մ-ից ոչ մոտ թվարկված        |

|պայթունավտանգ սարքավորումներից:                                  |

|                                                                 |

|3. Մալուխի ուղեգիծը պետք է տեղակայվի ԱԼԿ տարածքից (ցանկապատից)   |

|դուրս և  շանթարգելի հողակցիչին 10 մ-ից ոչ մոտ հողի մինչև         |

|1000 Օմ . մ տեսակարար դիմադրության դեպքում և  ոչ մոտ 25 մ-ից`    |

|1000 Օմ . մ-ից ավելի տեսակարար դիմադրության դեպքում:             |

._________________________________________________________________.

 

IX. ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՆԵՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՊԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ

 

54. Կապի մալուխների ներանցումը ավտոմատ միջքաղաքային հեռախոսակայանի /ԱՄՀԿ/, հենատարանցիկ կայանի /ՀՆՏԿ/, ավտոմատ հեռախոսակայանի /ԱՀԿ/, ՍՈՒԿ/ՍՎԿ/ շենքերը և այլ տեսակի կապի շենքեր իրականացվում է մալուխների ներանցման հատուկ սարքավորված սենքերի /հորանների/ միջով, տեղակայված նկուղային /որմնախարսխային/ սենքերում, իսկ առանց նկուղ շենքերում` առաջին հարկում սարքելով գետնախորշ:

55. Կապի հանգույցների տեխնիկական շենքերում հարկավոր է նախատեսել մալուխի ներանցման մեկ սենք: Երկու /կամ ավելի/ ներանցման սենքերի սարքումը պետք է լինի հիմնավորված:

Սենքերի տեղակայումը և դրանց մակերեսները ընդունվում են կախված սարքավորանքների կազմից և ներանցվող մալուխների քանակից:

Մալուխների ներանցման սենքի բարձրությունը պետք է լինի 3.5 մ-ից ոչ պակաս հատակից մինչև ծածկի դուրս եկող մասի ներքևը ճյուղավորման կցորդիչի /ձեռնոցների/ ուղղահայաց դասավորվածության դեպքում, հորիզոնական դասավորվածության դեպքում` մալուխի ներանցման բարձրությունը պետք է լինի 2.5 մ-ից ոչ պակաս:

Ավելցուկային օդային ճնշման տակ մալուխները պահելու համար սարքավորանքների տեղադրումը նախատեսվում է հորանի կողքը առանձնացված սենքում, որը հարակից է ներանցման սենքի հետ` կոմպրեսորային:

56. Կոմպրեսորային և մալուխների ներանցման սենքերի նկատմամբ ներկայացվում են պահանջներ հրդեհային անվտանգությունը ապահովելու նպատակով (ըստ գործող նորմատիվ փաստաթղթերի):

57. Կապի մալուխների ներանցումը հարկավոր է նախատեսել ապահովելով` շենքի ներսում մալուխային գծի անցկացման նվազագույն երկարությունը մինչև կայանային սարքավորանքներ, ծռվածքի թույլատրելի շառավիղները, գոյություն ունեցող մետաղե կոնստրուկցիաների օգտագործումը, ինչպես նաև հարմարավետությունը տեխնիկական սպասարկման ժամանակ:

58. Կապի կազմակերպության շենք մալուխների ներանցման համար ասբեստացեմենտե կամ բետոնե խողովակներից ներանցման բլոկը տեղադրվում է հիմքի կամ պատի բացվածքում: Բլոկի ունակությունը որոշվում է նախագծով, կախված ներանցվող մալուխների քանակից հաշվի առնելով պահուստային խուղակները և խուղակները` նախատեսված կապի ցանցի զարգացման համար:

59. Ներանցման բլոկը շենքի հիմքում կամ պատում պետք է լինի ապահով բետոնացված: Առանձին խողովակների միջև, ինչպես նաև խողովակների և հիմքերի պատերի միջև ազատ տարածությունը պետք է լցվի բետոնե խառնուրդով:

60. Ներանցման բլոկը պետք է վերջանա կայանային մալուխային հորով, տեղադրված շենքի մոտակայքում, բայց դրանից ոչ հեռու 30 մ: Կայանային հորերի տեսակը և չափերը սահմանվում են ներանցվող բլոկի տարողությամբ:

61. Բլոկի ներքին շարքը պետք է լինի մալուխների ներանցման սենքի հատակի մակարդակից բարձր ոչ պակաս 0,2 մ-ից: Ներանցման բլոկը պետք է ունենա ոչ պակաս 5 o թեքություն դեպի կայանային հորը:

Բլոկում մուտքային անցքերը խուղակների մեջ ինչպես ազատ, այնպես էլ զբաղեցված մալուխներով, մալուխների ներանցման սենքում և կայանային հորերում պետք է լինեն հերմետիկացված:

62. Մալուխների ներանցման սենքերում մալուխների դասավորման և մոնտաժման համար պետք է նախատեսվեն մետաղե կոնստրուկցիաներ, որոնք բաղկացած են հենման կոնստրուկցիաներից, մետաղական ակոսներից և բարձակներից: Մետաղե կոնստրուկցիաների փոխդասավորությունը պետք է որոշվի նախագծով:

63. Ներանցման մալուխների սենքերում մետաղե կոնստրուկցիաների տեղադրումը պետք է կատարվի հաշվի առնելով հետևյալ հիմնական պայմանները.

1) հենման կոնստրուկցիաներ, մետաղական ակոսներ և բարձակներ կարող են տեղադրվել մեկ կամ մի քանի շարքերով,

2) կենտրոնական անցումը մետաղե կոնստրուկցիաների միջով պետք է լինի ոչ պակաս 1,5 մ-ից (բարձակների ծայրերի միջև), իսկ կողային անցումները (բարձակների ծայրերի և պատի միջև)` ոչ պակաս 0,8 մ-ից,

3) բարձակների միջև հեռավորությունը ուղղաձիգ ուղղությամբ պետք է լինի ոչ պակաս 0,2 մ-ից, իսկ հեռավորությունը հատակից մինչև առաջին բարձակը` 0,3 մ (մալուխների հորիզոնական զոդման դեպքում) կամ 0,15 մ (մալուխների ուղղաձիգ զոդման դեպքում):

64. Հեռախոսային կայանների շենքերի մեջ մալուխների ներանցումները պետք է նախատեսվեն.

1) հեռախոսային կայանների տարողության 100 և պակաս համարների դեպքում` ստորգետնյա կամ կախովի մալուխներով,

2) հեռախոսային կայանների տարողության 100-ից ավելի համարների դեպքում` ստորգետնյա մալուխներով,

3) հեռախոսային կայանների տարողության 10000 համարներով` երկու ուղղություններով:

65. Ներանցման սենքերում հեռախոսային կապի բազմազույգ մալուխները 100 x 2-ից ավելի ունակությամբ պետք է զոդվեն ճյուղավորված կցորդիչներում (ձեռնոցներում) 100 x 2 ունակությամբ մալուխների վրա և անցկացվեն կրոսների (հեռախոսակայանի սրահ) սենքերում միջհարկային ծածկերի անցքերի միջով կամ հաղորդակցության ուղղաձիգ հորաններում (կանգնակ) մետաղական ակոսներով: Հաղորդակցության ուղղաձիգ հորաններում չի թույլատրվում էլեկտրասնուցման և ստուգիչ մալուխների համատեղ տեղադրումը կապի մալուխների հետ:

Մալուխների անցկացումից հետո ծածկերում անցքերը պետք է լինեն ապահով հերմետիկացված:

66. Հատուկ դեպքերում բազմազույգ մալուխների զոդումը թույլատրվում է կատարել ոչ թե դրանց ներանցման սենքերում, այլ հատուկ սենքերում` ձեռնոցային, որոնք պետք է տեղադրված լինեն անմիջապես մոտ կրոսի սենքին:

67. 300-ից ավելի համարներով տարողությունով ԱՀԿ ներանցման մալուխների սենքերում չի թույլատրվում ներանցել բաժանորդային կապի մալուխները 100 x 2 պակաս տարողությամբ:

68. Մալուխային ներգետնյա ներանցումներով սարքավորվում են բնակելի, վարչական, հասարակական շենքեր, օպերատորների սենքեր, որոնցում նախագծվող բաժանորդային սարքավորումների (ԲՍ) քանակը 3-ից ավելի է: Շենքերում 3 և պակաս բաժանորդային քանակով բաժանորդային սարքավորանքները հարկավոր է միացնել մալուխային արկղին, որը տեղադրվում է օդային գծի հենարանի վրա:

69. Շենք` մալուխային ներգետնյա ներանցումները իրականացվում են մալուխային կոյուղու բլոկների միջով, օգտագործելով թունելներ և տեխնիկական նկուղներ: Այդ դեպքում շենքի ներսում մալուխները հարկավոր է տեղադրել պատի մեջ ներկառուցված խուղակներում, միացնելով հեռախոսային բաշխող արկղերին, որոնք տեղադրվում են հատուկ պահարաններում և որմնախորշերում:

70. Բացառիկ դեպքերում, երբ շենքում բացակայում են պատերում ներկառուցված խուղակները և տեխնիկական նկուղները, կամ մալուխների անցկացումը այդ շինություններով անհնարին է, մալուխների ներանցումը շենք հարկավոր է կատարել բաց եղանակով` կողային կամ շենքի ներքին (բակային) պատերով: Այդ դեպքում մալուխները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածությունից մինչև 3 մետր բարձրության վրա:

71. Թաղամասի ներսում տեղադրված շենքեր մալուխային ներանցումները կարող են իրականացվել, թաղամասի ներսում կառուցված մալուխային կոյուղու, ինչպես նաև միջթաղային կոլեկտորների (կցումներով) օգտագործմամբ: 30 մ-ից պակաս երկարությամբ մալուխային կոյուղու առկայության դեպքում մինչև շենք` մալուխային հոր չի տեղադրվում, իսկ 30 մ և ավելի երկարության դեպքում` ներանցումներից մեկի մոտ տեղադրվում է համապատասխան ձևի հոր: Մալուխային կոյուղու հորից մինչև շենք հատվածում խողովակաշարը պետք է լինեն պոլիէթիլենային խողովակներից` 63 մմ արտաքին տրամագծով:

 

X. ԳԾԱՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԾԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

72. Գծամալուխային շինությունների նախագծման ժամանակ անհրաժեշտ է բացի սույն նորմերի պահանջներից պահպանել նաև Հայաստանի Հանրապետությունում շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջները:

Ինժեներական հետազննությունները հարկավոր է կատարել ՀՀՇՆ I-2.01 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

73. Գծային շինությունների շինարարության համար աշխատանքային գծագրերի հիմնական համալիրները պետք է մշակել առանձին բաժիններով.

1) տեղամասերի համար, որոնք տեղադրված են չբնակեցված տեղանքներում,

2) ուղեգծի տեղամասերի համար, որոնք տեղադրված են քաղաքներում և այլ բնակեցված վայրերում,

3) ջրային և այլ արգելքների միջով անցումներ սարքելու համար, որոնց շինարարության համար անհրաժեշտ է մասնագիտացված կազմակերպությունների ներգրավում,

4) ՉՎԿ-ին մալուխների մոտեցումներ և հողակցումներ սարքելու համար,

5) կապի կազմակերպությունների շենքեր ներանցումներ սարքելու համար:

74. Ջրային արգելքների, ավտոճանապարհների, երկաթուղիների, կամուրջների և այլ շինությունների միջով, որոնց սարքելու համար չի պահանջվում մասնագիտացված կազմակերպությունների ներգրավումը, մալուխային անցումների գծագրերը ներառվում են աշխատանքային գծագրերի հիմնական համալիրների մեջ:

 

ՈՒղեգծերի տեղադրման հատակագծերի գծագրեր

75. Կապի մալուխային գծերի տեղադրման ուղեգծերի հատակագծերի գծագրերը պետք է մշակվեն.

1) տեղադրական` քաղաքից դուրս գտնվող տեղամասի վրա,

2) տեղադրական` քաղաքի տեղամասի վրա,

3) մալուխի անցկացում քաղաքից դուրս գտնվող տեղամասի վրա,

4) մալուխի անցկացում և մալուխային կոյուղու շինարարությունը քաղաքի տեղամասի վրա:

76. ՈՒղեգծի տեղադրման հատակագիծը քաղաքից դուրս գտնվող տեղամասերում կատարվում է քարտեզագրաֆիկական հատակագծերում 1: 10 000 - 1: 100 000 կամ 1: 200 000 մասշտաբով:

Տեղադրական հատակագծի վրա նշում են.

1) կապի մալուխային գծի ուղեգծի տեղակայումը, մալուխի մակնիշը,

2) տարածքի վարչական բաժանումը, որտեղով անցնում է ուղեգիծը,

3) փոխհատումը գետերի, ավտոճանապարհների, երկաթուղիների, մայրուղային մթերամուղերի, ջրատարների, ուժային մալուխների, կապի մալուխների և այլ արգելքների հետ,

4) մոտեցումները և փոխհատումները 35 կվ -ից բարձր լարումով ԷՀԳ ու էլեկտրականացված երկաթուղիների հետ,

5) ԱԼԿ, նավթի և նավթամթերքի պահեստների տեղադրումը:

77. ՈՒղեգծի տեղադրման հատակագիծը քաղաքից դուրս գտնվող տեղամասերում կատարվում է քարտեզագրաֆիկական հատակագծերում 1: 5 000 -1: 10 000 մասշտաբով: Հատակագծի վրա նշում են.

1) գոյություն ունեցող և նախագծվող մալուխային կոյուղին, նշելով հորերի համարները ուղեգծի բնորոշ կետերի վրա (գոյություն ունեցող կոյուղու հետ միացման տեղերը, գոյություն ունեցող կոյուղու վերակառուցման տեղամասերը),

2) նախագծվող կապի մալուխի ուղեգիծը (կոյուղու կամ գրունտի մեջ),

3) ուղեգծի երկարաձգվածությունը տեղամասերով, մալուխի մակնշումը:

78. Քաղաքից դուրս գտնվող տեղամասերի վրա ուղեգծի տեղադրումը կատարվում է տեղադրական հատակագծի վրա 1: 2000 մասշտաբով, նշելով գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցման ուղիները: Գյուղական տիպի բնակավայրերի միջով մալուխների ուղեգծի անցման դեպքում, կախված այդ տեղամասի կառուցապատման խտությունից, հատագծման մասշտաբը կարող է ընդունվել 1: 500 կամ 1: 1000:

79. Մալուխի տեղադրման հատակագծի նախագծի վրա նշում են.

1) մալուխի տեղադրման ուղեգիծը, տեղակապելով մշտական կողմնորոշումներին և նշելով ցցանշումները,

2) մալուխի մակնշումը, ինչպես նաև էլեկտրամագնիսական ազդեցություններից, շանթահարումից և կոռոզիայից պաշտպանիչ միջոցառումները,

3) ուղեգծի երկարաձգվածությունը,

4) հողօգտագործողների անվանումները և դրանց սահմանները,

5) ավտոճանապարհների, ձորակների, խուղակների, խողովակաշարերի և այլ արգելքների միջով անցումների պրոֆիլը, նշելով մալուխի տեղադրման խորությունը,

6) գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների հետ կապի մալուխների փոխհատման մասում անցկացվող աշխատանքների զգուշացման մասին նախազգուշացնող մակագրությունները,

7) ՉՎԿ տեղակայումը, համարների նշմամբ:

80. Գծագրական թերթի վրա, որտեղ զետեղված է ուղեգծի հատակագիծը քաղաքից դուրս գտնվող տեղամասում, տրվում է աղյուսակ, որտեղ նշում են.

1) գրունտի անվանումը և շինարարական կարգը,

2) գրունտի ակտիվությունը կոռոզիայի նկատմամբ (անհրաժեշտության դեպքում),

3) գրունտի տեսակարար դիմադրությունը (անհրաժեշտության դեպքում ուղեգծի հողանցման տեղերում),

4) աշխատանքների կատարման մեթոդը,

5) պաշտպանության միջոցառումները շանթահարումից, ԷՀԳ ազդեցությունից և էլեկտրականացված երկաթուղու փոփոխական հոսանքից,

6) պաշտպանության միջոցառումները կոռոզիայից (անհրաժեշտության դեպքում),

7) լրացուցիչ աշխատանքները:

81. Նախագծվող մալուխային կոյուղու և քաղաքի տեղամասի մալուխների ուղեգծերը պետք է կատարվեն ինժեներատեղադրական հատակագծի վրա 1: 500 մասշտաբով:

Սակավ կառուցապատված կամ ցածրահարկ շենքերով կառուցապատման տարածքներում գտնվող ուղեգծերի հատվածների համար թույլատրվում է 1: 1000 մասշտաբով հատակագծերի կիրառումը:

82. Հատակագծի վրա նշում են.

1) նախագծվող մալուխային կոյուղու (մալուխների) ուղեգիծը, գոյություն ունեցող և նախագծվող վերգետնյա և ստորգետնյա գծամալուխային կապի շինությունները` տեղակապելով տեղային կողմնորոշումներին,

2) խրամուղու կտրվածքները, նշելով մալուխի կոյուղու տեղադրման խորությունը,

3) բլոկների տարողությունը,

4) հորերի համարները և տիպերը (այդ թվում` հորերի քանակը ՉՎԿ համար),

5) հեռավորությունը հորերի միջև:

83. Անհրաժեշտության դեպքում, ուղեգծերի բարդ հատվածներում ի լրումն մալուխային կոյուղու հատակագծի, կատարում են կոյուղու երկայնական պրոֆիլ, որի վրա պատկերում են բլոկի ուրվագիծը, տեղադրման խորությունը և այլ ստորգետնյա հաղորդակցուղիների հետ փոխհատումը: Կոյուղու պրոֆիլը կատարվում է հետևյալ մասշտաբներով.

1) հորիզոնական` 1: 500,

2) ուղղահայաց` 1: 100:

 

Մալուխային անցումները ավտոճանապարհներով, տրամվայների և երկաթուղու գծերով

84. Ավտոճանապարհներով, տրամվայների և երկաթուղիների գծերով ստորգետնյա մալուխային անցումների տեղադրման հատակագծումը կատարվում են ինժեներատեղագրական հատակագծի վրա 1: 500 մասշտաբով: Երկայնական պրոֆիլի մասշտաբը` հորիզոնական` 1: 100, 1: 200, ուղղահայաց` 1: 100:

85. Տեղադրման հատակագիծը և երկայնական պրոֆիլը զետեղում են նույն գծագրի վրա: Հատակագծի վրա նշում են.

1) անցման տեղակապումը կիլոմետրային նշաններին կամ ցցանիշներին, իսկ դրանց բացակայության դեպքում` տեղային կողմնորոշումներին,

2) աշխատանքային և ընդունող փոսորակների տեղադրման տեղերը,

3) մալուխի մակնշումը, անցումի երկարությունը, խողովակների քանակը:

Երկայնական պրոֆիլի վրա նշում են ռելիեֆի նշումները` խողովակների տեղադրման նախագծային նշումները, փոսորակների չափերը, աշխատանքների կատարման մեթոդները:

Մալուխային անցումների հատակագիծը և պրոֆիլը կարող է տեղադրվել կապի մալուխի տեղադրման հատակագծի կամ առանձին գծագրի վրա:

 

Մալուխային անցումները ջրային արգելքներով

86. Անցումի հատակագիծը և պրոֆիլը գետերի, ջրամբարների և այլնի միջով կատարվում է տեղագրական հատակագծի վրա 1: 5 00 մինչև 1: 2000 մասշտաբով: Հատակագծի վրա նշում են.

1) անցման տեղադրման ուրվագիծը, տեղակապելով տեղային կողմնորոշումներին,

2) մալուխների մակնշումը և գետահատածքներում դրանցից յուրաքանչյուրի քանակը,

3) անցումների երկարությունը:

87. Երկայնական պրոֆիլը կատարում են հետևյալ մասշտաբով.

1) հորիզոնական` 1: 200, 1: 500,

2) ուղղահայաց` 1: 100, 1: 200,

3) գետի հատակի ռելիեֆի նիշերը,

4) խրամուղու հատակի և դրա լցվածքի երեսի կարմիր նիշերը,

5) աշխատանքների սահմանները և ջրի բնութագրող հորիզոնները,

6) աշխատանքների կատարման մեթոդները (խրամուղիների մշակման և լցման միջոցներ, մալուխի տեղադրում),

7) գրունտների ինժեներաերկրաբանական կազմը և կարգերը,

8) աշխատանքների կազմակերպման ցուցումները:

 

Չսպասարկվող վերականգնող կետի /ՉՎԿ/ հարթակ

88. ՉՎԿ մալուխների մոտեցումները և հողանցման ուրվագծերի տեղաբաշխումները ցույց են տրվում քաղաքից դուրս գտնվող կամ քաղաքային տեղամասերում կապի մալուխների ուրվագծերի տեղադրման հատակագծերի վրա 1: 500 մինչև 1: 2000 մասշտաբով: Հատակագծի վրա նշում են.

1) ՉՎԿ տեղադրման վայրը` տեղակապելով տեղային կողմնորոշումներին,

2) մալուխների տեղադրման ուղեգիծը հարթակի վրա,

3) մալուխների մակնշումը և երկարությունը,

4) հողանցման ուրվագծերի, պաշտպանամետաղների (տեսակ, հողանցման էլեկտրոդների քանակը և երկարությունը, միացման մալուխները) տեղադրման տեղերը,

5) ՉՎԿ տեղադրման ուրվագիծը (տեղակապում ավտոճանապարհների ցցանիշերին):

 

Կապի մալուխների ներանցումը կապի կազմակերպությունների շենքեր

89. Կապի կազմակերպությունների (ԱՀԿ, ՄՀԿ և այլն) շենքեր կապի մալուխների ներանցման հատակագիծը կատարվում է 1: 20 կամ 1: 50 մասշտաբով: Հատակագծի վրա նշում են.

1) գծային մալուխների անցկացման ուղեգիծը շենքերի սենքերով,

2) մալուխային կցորդիչների, ծայրային մալուխային սարքավորանքների, ավելցուկային օդային ճնշման տակ մալուխների պահման սարքվածքի տեղադրման տեղերը,

3) գծային մալուխների մակնշումները:

90. Անհրաժեշտության դեպքում հատակագծին կցվում են.

1) գծային մալուխների զոդատման ուրվագիծը և դրանց միացումը ծայրային սարքավորանքներին,

2) ակոսների մետաղե կոնստրուկցիաները, մալուխների համար բարձակներով կանգնակներ (տեսակ, տեղադրման հանձնարարականներ):

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
11.06.2010
N 70-Ն
Հրաման