Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

040.0271.250310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2010 թվականի N 271-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

50. Աղքատության բոլոր ուսումնասիրությունները միանշանակ եզրահանգում են, որ աղքատությունը պայմանավորված է նաև բնակչության անբարենպաստ սոցիալ-ժողովրդագրական կազմով` տարեցների, բազմազավակ ընտանիքների, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի բարձր ներկայացվածությամբ, որն այս կամ այն չափով կանխորոշում է բնակչության և համայնքների աղքատության նկատմամբ խոցելիությունը:

51. Այդ տեսանկյունից չափազանց կարևոր է դիտարկել բնակչության սոցիալ-ժողովրդագրական այն բնութագրիչները, որոնք մարդկանց կամ խմբերին դարձնում են խոցելի: Այդ առումով Շիրակի մարզում հաշմանդամները, այդ թվում երեխաները կազմում են 14295 մարդ, ծնողազուրկ երեխաներ` 2425, գործազուրկներ` 11814, տարեցներ` 36337, բազմազավակ ընտանիքներ` 734, փախստականներ` 980, նպաստառուներ` 21405, մարզում խոցելի համաթիվը կազմում է շուրջ 36.6%:

52. Մարզի բնակչության խոցելիության վճռորոշ գործոններից է 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որի հետևանքով բնակչության մեծ մասը զրկվեց բնակարաններից և աշխատատեղերից:

53. Մարզում աշխատատեղերի բացակայության պատճառով մարզի թե քաղաքային և թե գյուղական համայնքներից սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով բազմաթիվ երիտասարդ և աշխատունակ տարիքի ընտանիքներ արտագաղթել են հանրապետությունից մարզում թողնելով իրենց ծեր ծնողներին: Այդ է պատճառը, որ գյուղական համայնքներում տարեցները, թոշակառուները և հաշմանդամները մեծ տոկոս են կազմում:

 

Աղյուսակ 3.4 Կենսաթոշակառուների թիվը ՀՀ Շիրակի մարզում

 

.______________________________________________________________.

|Հ/Հ| Տարածաշրջան       | 2005թ. | 2006թ.  | 2007թ.   | 2008թ. |

|___|___________________|________|_________|__________|________|

|1  |Շիրակի մարզ        |   50646|    49977|     49525|   49514|

|___|___________________|________|_________|__________|________|

|   |1000 բնակչի հաշվով |   179.9|    177.6|     176.2|   176.0|

|___|___________________|________|_________|__________|________|

|2  |Ընդամենը ՀՀ        |  533288|   527496|    522662|  522060|

|___|___________________|________|_________|__________|________|

|   |1000 բնակչի հաշվով |   165.7|    163.8|     162.0|   161.6|

.______________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» 2008թ.

 

54. Աղյուսակից երևում է, որ ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ ՀՀ Շիրակի մարզում կենսաթոշակառուների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ տարեցտարի նվազում է, 2008թ. 2005թ. համեմատ նվազումը համապատասխանաբար կազմել է 0.35% և 0.9%: Ընդ որում ժողովրդագրության տեսակետից մարզում ամենացավոտ հարցերից է բնակչության «ծերացումը»: Մարզի բնակչության 17.6%-ը կենսաթոշակառուները են:

55. Նպաստառուների թիվը 2008թ. տվյալներով կազմում է մարզի բնակչության 7.6%-ը: Աղյուսակի տվյալները վկայում են, որ 2005-2008 թվականներին նպաստառուների թիվը ընդհանուր բնակչության թվի համեմատ նվազել է 2.4%-ով, որը պայմանավորված է բնակչության կենսապայմանների բարելավման և սոցիալական աջակցության համակարգում տեղի ունեցող փոփոխություններով: Նպաստառու ընտանիքների ներկայացվածությունը էապես ավելի մեծ է քաղաքային ընտանիքների շրջանում: 2008թ նպաստառու է քաղաքային տնային տնտեսությունների 8,3%-ը, գյուղական տնային տնտեսությունների 4.9%-ը:

 

Աղյուսակ 3.5 Նպաստառու ընտանիքների թիվը ՀՀ Շիրակի մարզում

 

._______________________________________________________.

|N/N| Տարածաշրջան           |2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|

|___|_______________________|______|______|______|______|

|1  |Շիրակի մարզ            |28147 |27136 |25321 |21405 |

|___|_______________________|______|______|______|______|

|2  |ա. թ. աղքատության      |25169 |24902 |22417 |19169 |

|   |ընտանեկան նպաստ ստացող |      |      |      |      |

|___|_______________________|______|______|______|______|

|3  |միանվագ դրամական       |2978  |2234  |2904  |2236  |

|   |օգնություն ստացող      |      |      |      |      |

|___|_______________________|______|______|______|______|

|4  |Ընդամենը ՀՀ            |146726|139670|136917|129414|

|___|_______________________|______|______|______|______|

|5  |ա. թ. աղքատության      |115068|130406|123792|111918|

|   |ընտանեկան նպաստ ստացող |      |      |      |      |

|___|_______________________|______|______|______|______|

|6  |միանվագ դրամական       |31658 |9264  |13125 |17496 |

|   |օգնություն ստացող      |      |      |      |      |

._______________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» 2008թ., «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը» 2008թ.

 

56. Ի տարբերություն քաղաքային տնային տնտեսությունների` գյուղական տնային տնտեսություններն ավելի բազմանդամ են: Ընտանիքի բազմանդամությունը նպաստում է աղքատության ռիսկի ավելացմանը: Բազմանդամ ընտանիքները, որոնք բաղկացած են մեծ թվով երեխաներից և ավելի քիչ կերակրողներից, ավելի աղքատ են, քան փոքր ընտանիքները: Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կազմում են գյուղական տնային տնտեսությունների թվի 18.9%-ը, որը 0.5%-ով ավելի է հանրապետության միջին ցուցանիշից:

 

._________________________________________________________________________.

|Տարածաշրջանը   |Տարե- |Բնակչու-|Ծնված-|Մահա-  |Բնական|      Միգրացիա     |

|               |թիվը  |թյան    |ների  |ցածների|աճ    |___________________|

|               |      |թվաքանա-|թիվը  |թիվը   |      |եկող-|մեկնող|միգրա-|

|               |      |կը տարե-|      |       |      |ների |ների  |ցիայի |

|               |      |սկզբին  |      |       |      |թիվը |թիվը  |մնա-  |

|               |      |(հազ.   |      |       |      |     |      |ցորդը |

|               |      |մարդ)   |      |       |      |     |      |      |

|_______________|______|________|______|_______|______|_____|______|______|

|ՀՀ Շիրակի մարզ |2005թ.|   281.6|  3317|   2522|   795|  989|  2059| -1070|

|               |______|________|______|_______|______|_____|______|______|

|               |2006թ.|   281.4|  3339|   2615|   724| 1031|  1865|  -834|

|               |______|________|______|_______|______|_____|______|______|

|               |2007թ.|   281.3|  3498|   2638|   860|  907|  2067| -1160|

|               |______|________|______|_______|______|_____|______|______|

|               |2008թ.|   281.0|  3848|   2631|  1217| 1065|  2243| -1178|

|_______________|______|________|______|_______|______|_____|______|______|

|Հայաստանի      |2005թ.|  3215.0| 37499|  26739| 11120|10441| 18135| -7694|

|Հանրապետություն|______|________|______|_______|______|_____|______|______|

|               |2006թ.|  3219.2| 37639|  27202| 10437| 9126| 16087| -6961|

|               |______|________|______|_______|______|_____|______|______|

|               |2007թ.|  3222.9| 40105|  26830| 13275| 9795| 15935| -6140|

|               |______|________|______|_______|______|_____|______|______|

|               |2008թ.|  3230.1| 41238|  27442| 13796|10367| 15849| -5482|

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» 2008թ., «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը» 2008թ.

 

57. Ինչ վերաբերվում է մրցակցային, ապա առկա տվյալները վկայում են (Աղյուսակ 3.6), որ 2008թ. մարզից մեկնել է բնակչության 0.8%-ը, որը գերազանցում է ՀՀ միջինը մոտ 0.3%-ով: Մեկնողների թվաքանակը 2008թ. 2005-ի նկատմամբ աճել է 184 մարդով, իսկ եկողներինը` 76 մարդով, միգրացիայի մնացորդը 2005-2008թթ. համար կազմել է համապատասխանաբար 1070, 834, 1160 և 1178 մարդ:

58. Շիրակի մարզի աղքատության հաղթահարման այն գերակա խնդիրները, որոնց լուծումները գտնվում են ազգային մակարդակում և հետևաբար պահանջում են համընդհանուր պետական մոտեցում, առնչվում են.

1) Գյուղի զարգացմանը

2) Փոքր ու միջին համայնքների զարգացմանը

3) Սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային գոտիներին սոցիալ-տնտեսական աջակցությանը

4) Խոցելի խմբերի սոցիալական օժանդակության պետական ծրագրերի մշակմանը, դրանց կատարելագործմանը և իրագործմանը

59. Տնտեսական ներուժի առանձնահատկություններով պայմանավորված աղքատության խնդիրները հիմնականում առնչվում են մարզի տնտեսական ավանդույթների, արտադրական կառուցվածքի, համայնքների տիպաբանության, աշխատանքի շուկայի, ներդրումների միջավայրի և այլ տնտեսական զարգացումը կանխորոշող գործոններին:

60. ՀՀ Շիրակի մարզի տնտեսական ներուժին չափազանց մեծ վնաս հասցրեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որը հողին հավասարեցրեց նախկինում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող խոշոր կազմակերպությունները:

61. Ներկայումս մարզի նախկին արդյունաբերական կազմակերպությունների մեծ մասը, չեն աշխատում կամ աշխատում են ոչ լրիվ հզորությամբ: Դա բացասական ազդեցություն է թողնում հատկապես նախկինում խոշոր արդյունաբերական կենտրոն հանդիսացող Գյումրու և մյուս քաղաքային համայնքների կենսագործունեության, նրա բնակչության ապրելակերպի վրա:

62. ՀՀ Շիրակի մարզն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները բազմաճյուղ տնտեսություն ստեղծելու համար: Մարզի տնտեսության առանցքային ճյուղերը ավանդաբար եղել են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Արդյունաբերական կազմակերպությունների և գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի ծավալը 2008 թվականին ընթացիկ գներով համապատասխանաբար կազմել է 17.730.0 մլն. դրամ և 46.8 մլն դրամ:

63. ՀՀ Շիրակի մարզի թե արդյունաբերական, և թե գյուղատնտեսական արտադրանքների ցուցանիշները 2005թ.սկսած ունեն աստիճանական աճի միտում, (Աղյուսակ 3.7):

 

Աղյուսակ 3.7 Մարզի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի բաժինը հանրապետության համախառն արտադրանքի ծավալներում

 

.____________________________________________________________________.

|Մարզի       |    2005թ.   |    2006թ.   |    2007թ.   |   2008թ.    |

|տեսակարար   |_____________|_____________|_____________|_____________|

|կշիռը       |գումարը |%   |գումարը |%   |գումարը |%   |գումարը |%   |

|____________|________|____|________|____|________|____|________|____|

|ՀՀ արդյունա-|651919.6|100 |644862.5|100 |716549.3|100 |751251.3|100 |

|բերական     |        |    |        |    |        |    |        |    |

|համախառն    |        |    |        |    |        |    |        |    |

|արտադրանքի  |        |    |        |    |        |    |        |    |

|ծավալը      |        |    |        |    |        |    |        |    |

|(մլն. դրամ) |        |    |        |    |        |    |        |    |

|____________|________|____|________|____|________|____|________|____|

|Շիրակի մարզ | 13437.8|2.1 | 13385.0|2.1 | 16172.5|2.3 | 17825.3|2.4 |

|____________|________|____|________|____|________|____|________|____|

|ՀՀ գյուղա-  |   493.0|100 |   555.9|100 |   633.9|100 |   637.3|100 |

|տնտեսական   |        |    |        |    |        |    |        |    |

|համախառն    |        |    |        |    |        |    |        |    |

|արտադրանքի  |        |    |        |    |        |    |        |    |

|ծավալը      |        |    |        |    |        |    |        |    |

|(մլն. դրամ) |        |    |        |    |        |    |        |    |

|____________|________|____|________|____|________|____|________|____|

|Շիրակի մարզ |    49.3|10.0|    56.7|10.2|    63.4|10.0|    69.1|10.8|

.____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» 2008թ., «Հայաստանի սոցիալ-տնտեսական» 2008թ.

 

64. Մարզի արդյունաբերության ընդգծված առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է, որը ապահովել է մարզի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 71.7 %-ը (ՀՀ ծավալում` 2.3%), 23.7%-ը բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանն ու բաշխմանը (ՀՀ ծավալում` 2.7%), 4.6%-ը հանքագործական արդյունաբերությանը և այլ ճյուղերին (ՀՀ ծավալում` 0.7%):

65. Մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2008թ. կազմել է 69.1 մլրդ. դրամ, որը կազմում է ՀՀ ծավալի 10.8%-ը: Մարզի 84.0 հազ. հա վարելահողերից 2008թ. գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսությունների կողմից օգտագործվել է 55.0 հազ. հա (65.4 %): Համայնքներում փաստացի չի օգտագործվել մոտ 29.0 հազ. հա վարելահող, որոնք համայնքային սեփականության վարելահողեր են: Չօգտագործվող վարելահողերը հիմնականում գտնվում են բարձրադիր գոտում և ունեն մեծ թեքություններ:

2008թ. ընթացքում մարզի տարածաշրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվել են շուրջ 30000 գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների (կաթ, միս, հացահատիկ, պտուղ) վերամշակմամբ 21 կազմակերպություն, առանց հացաթխման արտադրամասերի:

66. ՈՒսումնասիրության արդյունքում մարզի գյուղատնտեսության ոլորտում առանձնացվել են հետևյալ հիմնախնդիրները.

1) Բնական աղետները (երաշտ, կարկուտ) և համապատասխան ծառայությունների անբավարարությունը

2) Ոռոգման ցանցի և պայմանների հնարավորության բացակայությունը

3) Սերմացու, քիմիկատներ, պեստիցիդներ և դիզելային վառելիք գնելու դժվարությունները

4) Գյուղատնտեսական մոնետիզացիայի բարոյապես մաշվածությունը

5) Գյուղատնտեսական վարկերի անմատչելիությունը

6) Միջհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակը

7) Իրացման ցածր գները և տեղական շուկաների սահմանափակ լինելը

8) Վերամշակման արտադրության սահմանափակությունը

9) Տեխնիկական տեղեկատվության և տեխնոլոգիաների իրազեկումը

10) Մթերման ենթակառուցվածքի անկատարությունը:

 

67. Մարզում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2008 թվականին կազմել է 101.2 հազ. մարդ, որոնցից 88.9 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, իսկ 12.3 հազ. մարդ (միջինը ժամանակաշրջանի համար) չեն ունեցել աշխատանք և գրանցվել են «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության մարզի տարածքային կենտրոններում և ստացել գործազուրկի կարգավիճակ:

 

Աղյուսակ 3.8 Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը և գործազրկության մակարդակը Շիրակի մարզում

 

._______________________________________________________________.

|N/N|Տարածաշրջան                    |2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|

|___|_______________________________|______|______|______|______|

|1  |Գործազուրկների թիվը (հազ. մարդ)|      |      |      |      |

|___|_______________________________|______|______|______|______|

|1.1|ՀՀ Շիրակի մարզ                 |  16.1|  16.3|  15.4|  11.8|

|___|_______________________________|______|______|______|______|

|   |կանայք տեսակարար կշիռը         |  12.7|  12.4|  11.9|  10.0|

|___|_______________________________|______|______|______|______|

|   |ընդամենի մեջ                   |  76.3|  76.0|  77.2|  84.7|

|___|_______________________________|______|______|______|______|

|1.2|Ընդամենը ՀՀ-ում                |  89.0|  84.6|  75.1|  74.9|

|___|_______________________________|______|______|______|______|

|   |կանայք                         |  63.0|  60.7|  55.2|  56.4|

|___|_______________________________|______|______|______|______|

|   |տեսակարար կշիռը ընդամենի մեջ   |  70.8|  71.7|  73.5|  75.3|

|___|_______________________________|______|______|______|______|

|2  |Գործազրկության մակարդակը %-ով  |      |      |      |      |

|___|_______________________________|______|______|______|______|

|2.1|ՀՀ Շիրակի մարզ                 |  15.4|  16.2|  15.5|  12.5|

|___|_______________________________|______|______|______|______|

|2.2|Ընդամենը ՀՀ-ում                |   8.2|   7.5|   7.0|   6.3|

._______________________________________________________________.

 

Աղբյուրը` «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում» 2009թ., «Հայաստանի սոցիալ-տնտեսական» 2008թ.

 

68. 2008 թվականին մարզի տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը ՀՀ համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 8.5%: 2008 թվականին պաշտոնական տվյալների համաձայն մարզում գործազրկության մակարդակը կազմել է 12.5% /Աղյուսակ 3.8/: Միայն Գյումրիում և Ախուրյանի տարածաշրջանում գրանցված գործազուրկների թվաքանակը կազմում է 10.633 մարդ կամ մարզի գործազուրկների ընդհանուր թվի 90%-ը և տարածաշրջանի ամբողջ բնակչության 5.4%-ը, Արթիկի տարածաշրջանում` 628 մարդ կամ համապատասխանաբար 5.3%-ը և 1.2%-ը, Անիի տարածաշրջանում` 304 մարդ կամ 2.6%-ը և 1.3%-ը, Ամասիայի տարածաշրջանում` 117 մարդ կամ 1.0%-ը և 3.2%-ը, Աշոցքի տարածաշրջանում 132 մարդ կամ 1.1%-ը և 1.3%-ը: Հատկանշական է, որ գրանցված գործազուրկների զգալի մասը կանայք են, մոտ 84.5%: Ըստ տարածաշրջանների պատկերը հետևյալն է` Ախուրյանում և Գյումրիում` 91.2%-ը, Արթիկում` 4.7%, Անիում` 2.3%-ը, Ամասիայում` 0.8%-ը, Աշոցքում 1.0%-ը:

69. 2008 թվականին մարզում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին թվաքանակը ՀՀ համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 15.8 %-ը: Գործազրկության պատկերն ըստ տարածաշրջանների ներկայացվում է ստորև բերված գրաֆիկում.

___________________________

ԻՐՏԵԿ - գրիֆիկը չի բերվում

 

70. Չնայած պաշտոնապես գրանցված տվյալներով գործազրկության մակարդակը ՀՀ Շիրակի մարզում 2005-2008թթ. 15.4%-ից նվազել է մինչև 12.5%-ը (Աղյուսակ 3.8): ՈՒսումնասիրությունները վկայում են, որ մարզում գործազրկության մակարդակը ամենաբարձրն է Գյումրի քաղաքում:

71. Գործազուրկների համար աշխատանքի հնարավորությունները ընդլայնելու, թեկուզ և ժամանակավոր զբաղվածություն ապահովելու համար ՀՀ կառավարությունը 2001 թվականից իրականացնում է վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագրեր, որոնցում ընդգրկվող գործազուրկների թիվը տարեցտարի ավելանում է:

72. Համայնքների փոքր բյուջեները, որոշ համայնքների բյուջեների թերակատարումը թույլ չեն տալիս հոգալ համայնքներում ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման ծախսերը: Հետևաբար ավելի քան 15 տարի է, ինչ ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման աշխատանքները կանոնավոր կերպով չեն իրականացվում:

73. ՀՀ Շիրակի մարզի համայնքներում վերջին տարիներին որոշ ծրագրեր են իրականացվել ճանապարհաշինության, սոցիալական ենթակառուցվածքների, գազաֆիկացման և բնակարանաշինության բնագավառներում: Մարզային զարգացման ծրագրի շրջանակում ևս մարզում վերանորոգվել և բարեկարգվել են համայնքային ճանապարհներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, խմելու ջրի և ոռոգման համակարգեր:

74. Հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական ենթակառուցվածքների բարելավումը չափազանց կարևոր է աղքատության հաղթահարման գործում, քանզի նպաստում է համամասնական եկամտի ստեղծմանը: Ճանապարհների վրա արվող ներդրումները երկու անգամ ավելի արդյունավետ են իրենց նպատակաուղղվածության և հատկապես գյուղական աղքատության նվազեցման առումով, քան միջամտության այլ ձևերը: 75. Մարզի համայնքների միջին հեռավորությունը մարզկենտրոնից 27 կմ է, իսկ մարզկենտրոն Գյումրին մայրաքաղաք Երևանից` 120 կմ: Գրեթե անանցանելի համայնքային ճանապարհները, եթե ոչ հիմնական, ապա կարևոր պատճառ են հանդիսանում ապրանքաշրջանառության զգալիորեն ցածր մակարդակի համար: ՀՀ Շիրակի մարզում միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը (2008թ. միջինը կազմել է 69294 դրամ), որը պակաս է հանրապետական միջինից 24360 դրամով, իսկ ք. Երևանից 36850 դրամով, այնուամենայնիվ միջին հաշվով մեկ բնակչին ընկնող ապրանքաշրջանառության ծավալի և ծառայությունների ծավալի համեմատական ակտիվությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀՀ Շիրակի մարզի ցուցանիշը ցածրերից մեկն է հանրապետությունում: Մանրածախ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը երկրի ընդհանուր ծավալում 2008թ. չի գերազանցում անգամ 2.4%-ը և միջին հաշվով մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությունը կազմել է 90516.4 դրամ, որը պակաս է հանրապետական միջինից մոտ 3.6 անգամ, իսկ Երևանի ցուցանիշից` մոտ 9 անգամ: Նույնը կարելի է նշել բնակչությանը մատուցված ծառայությունների վերաբերյալ, որը միջին մեկ բնակչի հաշվով կազմում է 47236.3 դրամ, պակաս լինելով հանրապետական միջինից մոտ 4.8 և Երևանի ցուցանիշից մոտ 13 անգամ:

76. Հաշվի առնելով մարզի համայնքների սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային լինելը, ինչպես նաև հեռավորությունը մարզկենտրոնից և մայրաքաղաքից, ճանապարհների բարեկարգման և նոր` ավելի կարճ ճանապարհների կառուցման խնդիրը դառնում է գերակա բնակչության և համայնքների տնտեսական ակտիվության խթանման և մեկուսացվածության վերացման հարցում:

77. Ըստ ՀՀ Շիրակի մարզի համայնքապետերի սուբյեկտիվ գնահատականների առանձնացվել են որոշակի գործոններ, որոնց առկայությունը խոչընդոտում է համայնքների զարգացմանը: Խոչընդոտները նախ և առաջ վերաբերում են գյուղատնտեսական արդյունավետ արտադրության կազմակերպման դժվարություններին: Դա մի կողմից պայմանավորված է հողերի մշակման դժվարություններով, իսկ մյուս կողմից վարկային և ենթակառուցվածքային անբարենպաստ պայմաններով (ոռոգում, ճանապարհ): Համայնքների զարգացումը խոչընդոտող գործոնների շարքում ծանրակշիռ դեր ունեն նաև բնական աղետները: Որից հետո միայն համայնքապետերն առանձնացրել են սոցիալական բնույթի հիմնախնդիրները, սոցիալական ծառայությունների անմատչելիության, հոգևոր մեկուսացվածության հետ կապված հարցերը:

78. Մարզի 119 համայնքներում նշվել են հետևյալ հիմնախնդիրները, որոնք ներառված են համայնքների զարգացման քառամյա ծրագրերում (2010-2013թթ.) և հրատապ լուծում են պահանջում: Հիմնախնդիրները ներկայացված են ըստ առաջնահերթությունների`

1) Ճանապարհների վերանորոգում

2) Ոռոգման համակարգի կառուցում և վերանորոգում

3) Խմելու ջրի համակարգի կառուցում և վերանորոգում

4) Գործազրկության վերացում, աշխատատեղերի ստեղծում

5) Գյուղատնտեսական տեխնիկայով ապահովում

6) Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող կազմակերպությունների ստեղծում

7) Համայնքների գազիֆիկացումը:

79. Համայնքի բնակչության բարեկեցության բարձրացման համար համայնքապետերը առաջարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ: Նախ և առաջ նրանք նշել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացում, աշխատատեղերի ստեղծում: Ստորև բերված 3.9 աղյուսակում ներկայացված է ՀՀ Շիրակի մարզի քաղաքային համայնքների բարեկեցության ապահովման կարևորագույն գործոններն ըստ առաջնահերթության:

 

Աղյուսակ 3.9 ՀՀ Շիրակի մարզի քաղաքային համայնքների բարեկեցությունն ապահովող անհրաժեշտ գործոնները` ըստ համայնքապետերի գնահատականների

 

._____________________________________________________________________.

|Բնակավայրը|Առաջին                 |Երկրորդ        |Երրորդ            |

|          |կարևորություն          |կարևորություն  |կարևորություն     |

|__________|_______________________|_______________|__________________|

|Գյումրի   |Գործազրկության         |Համայնքային    |Տուրիզմի զարգացման|

|          |կրճատում, փոքր և  միջին|նշանակության   |նախադրյալների     |

|          |բիզնեսի խթանում,       |ճանապարհների   |ստեղծում          |

|          |մասնագետ աշխատուժի     |վերանորոգում,  |                  |

|          |արտագաղթի կանխում,     |շուրջօրյա      |                  |

|          |բնակարանային պայմանների|ջրամատակարարման|                  |

|          |բարելավում             |ապահովում      |                  |

|__________|_______________________|_______________|__________________|

|Արթիկ     |Շուրջօրյա              |Գործազրկության |Տուրիստական       |

|          |ջրամատակարարման        |կրճատում,      |ենթակառուցվածքների|

|          |ապահովում              |փոքր և  միջին  |ստեղծում          |

|          |ենթակառուցվածքների     |բիզնեսի խթանում|                  |

|          |բարելավում             |               |                  |

|__________|_______________________|_______________|__________________|

|Մարալիկ   |Փոքր և  միջին բիզնեսի  |Համայնքային    |Բնակարանային      |

|          |զարգացում,             |նշանակության   |պայմանների        |

|          |ենթակառուցվածքների     |ճանապարհների   |բարելավում        |

|          |բարելավում             |վերանորոգում   |                  |

|__________|_______________________|_______________|__________________|

|Գյուղական |Համայնքային            |Շուրջօրյա      |Ոռոգման համակարգի |

|համայնքներ|ճանապարհների           |ջրամատակարարման|բարելավում,       |

|          |վերանորոգում           |ապահովում,     |գյուղատնտես       |

|          |                       |գազիֆիկացում   |ական տեխնիկայի    |

|          |                       |               |թարմացում,        |

|          |                       |               |կուլտուր          |

|          |                       |               |կենցաղային        |

|          |                       |               |օբյեկտների        |

|          |                       |               |կառուցում         |

._____________________________________________________________________.

 

80. Շատ համայնքներ (հատկապես փոքր) սեփական բյուջեի շրջանակներում չեն կարողանում լուծել համայնքի հիմնախնդիրները: Այդ տեսանկյունից չափազանց կարևոր է միջհամայնքային միավորումների դերը, որոնք կարող են աջակցել համայնքներին համատեղ լուծելու այն խնդիրները, որոնք համայնքներն առանձին-առանձին դժվարանում են լուծել: Մինչև միջհամայնքային միավորումների ձևավորումն այդ ընդհանուր խնդիրների լուծմանն աջակցում են մարզի 5 տարածաշրջաններում գործող համայնքների միությունները: Վերջիններս գործում են հասարակական կազմակերպության կարգավիճակով և ակտիվորեն համագործակցում են համայնքապետարանների հետ` իրենց նպաստը բերելով համայնքների բյուջեների եկամուտների ավելացմանը:

81. ՀՀ Շիրակի մարզի աղքատության հաղթահարման այն գերակա խնդիրները, որոնց լուծումներն անմիջականորեն կապված են համայնքների զարգացման հետ, առնչվում են.

1) Մարզային, համայնքային, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը

2) Փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքների ներգրավմամբ միջհամայնքային միավորումների ձևավորմանը

3) Սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային համայնքների համար նպատակային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը

4) Մարզի քաղաքների առաջանցիկ զարգացման քաղաքականությունների և համալիր ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, որոնց վերջնական նպատակը պետք է լինի մարզի գյուղական և քաղաքային համայնքների փոխլրացնող և ներդաշնակ զարգացումը:

82. ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան փոքր է համայնքը, այնքան սոցիալ-մշակութային ենթակառուցվածքները թույլ են (հատկապես գյուղական` քիչ բնակչություն ունեցող համայնքներում): Ընդ որում, եղածն էլ խորհրդային կարգերի ժառանգություն է (հատկապես մշակութային, կենցաղ սպասարկման մասով), որը խիստ արդիականացման կարիք ունի:

83. 2007/2009 ուսումնական տարում մարզում գործել են 170 պետական հանրակրթական դպրոցներ, որոնցից 167-ը մարզպետարանի, 3-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության: Դպրոցներից 4-ը տարրական են, 16-ը հիմնական, 1-ը երեկոյան, 2-ը հատուկ: ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 958 որոշմամբ մարզում 4 միջնակարգ դպրոցներ դարձան ավագ դպրոցներ: Դպրոցներից 8-ը ունեն վարժարանի կարգավիճակ: Պետական հանրակրթական դպրոցներում սովորում է շուրջ 38000 աշակերտ: Դպրոցների և աշակերտների թիվը կազմում է հանրապետությունում գործող դպրոցների աշակերտների թվի մոտ 10%-ը: Դպրոցներից 55-ը (32%) գործում են մարզի 3 քաղաքներում, 115-ը (68%) 112 գյուղերում: Քաղաքային դպրոցներում սովորում է շուրջ 21000 աշակերտ (աշակերտության ընդհանուր թվի 55.3%):Հանրակրթական դպրոցներից 30-ը` բարձր լեռնային, 44-ը` լեռնային, 13-ը` սահմանամերձ բնակավայրերում են:

84. ՀՀ Շիրակի մարզում 2008/2009 ուս. տարում գործել են 14 երաժշտական, 8 արվեստի, 3 գեղարվեստի, 1 մանկապատանեկան ստեղծագործական դպրոցներ, որտեղ սովորում են 2854 աշակերտներ, նրանցից 2013 աղջիկներ են կամ 70.5%-ը:

85. ՀՀ Շիրակի մարզում գործում են 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններ (այդ թվում 18-ը գյուղական համայնքներում, 29-ը քաղաքային համայնքներում): Նախադպրոցական ուսումնական հաստատություններ չկան մարզի 97 համայնքներում, որտեղ մեծամասնությունը բացակայում են շենքային պայմանները, իսկ 15-ում պահպանվել են շենքերը, սակայն համայնքների ֆինանսական սուղ պայմանների և սակավաթիվ երեխաների պատճառով չեն գործում:

86. 2008/2009 ուսումնական տարում մարզում գործել են 8 բարձրագույն, բարձրագույն ուսումնական հաստատություններ, որից 5-ը բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղեր են և ուսանողների թիվը կազմում է 7940, նրանցից կանայք 4608 կամ 58%-ը:

87. ՀՀ Շիրակի մարզում 2008 թվականին գործել են մարզային ենթակայության 34 փակ բաժնետիրական ընկերություններ, այդ թվում` հիվանդանոցներ - 5, պոլիկլինիկաներ - 5, ընտանեկան բժշկության կենտրոն - 1, դիսպանսերներ - 2, ծննդատուն - 2, բժշկական կենտրոններ - 2, առողջության կենտրոններ - 8, բժշկական ամբուլատորիաներ - 6, շտապ բուժօգնության կայան - 1, արյան փոխներարկման կայան - 1, պաթոլոգոանատոմիական լաբորատորիա - 1: Ամբուլատոր պոլիկլինիկական հիվանդանոցների ենթակայությամբ գործում, են 74 բուժ. մանկաբարձական կետեր:

88. Մարդկային աղքատության ցուցանիշների համակարգը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.

1) Կրթության մատչելիություն

2) Առողջապահության մատչելիություն

3) Արժանավայել կենսապայմանների մատչելիություն:

89. Թվարկված բաղադրիչների հիման վրա կառուցված մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթվի հաշվարկներով (Աղյուսակ 3.10) մարդկային աղքատության տեսակետից ՀՀ Շիրակի մարզը 2004 թվականին վեցերորդն էր Վայոց Ձորից հետ:

 

Աղյուսակ 3.10 Մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթվերը ՀՀ մարզերում ու դրանց դասակարգումն ըստ մարդկային աղքատության

 

.______________________________________________________.

|Մարզերի       |ՄԱՄՀ |Կրթական   |Առողջա-  |Խմելու ջրի  |

|դասակարգումն  |     |ծառայու-  |պահական  |անվտանգ     |

|ամենափոքր     |     |թյունների |ծառայու- |աղբյուրների |

|մարդկային     |     |անմատչելի-|թյունների|ու մշտական  |

|աղքատության   |     |ություն   |անմատչելի|կացարանի    |

|համաթվից      |     |          |ություն  |անհասանելու-|

|ամենամեծը     |     |          |         |թյուն       |

|______________|_____|__________|_________|____________|

|1 |Երևան      |0.325|  0.096   |  0.225  |   0.005    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|2 |Սյունիք    |0.361|  0.106   |  0.220  |   0.036    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|3 |Կոտայք     |0.414|  0.084   |  0.263  |   0.067    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|4 |Վայոց Ձոր  |0.438|  0.136   |  0.256  |   0.047    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|5 |Արմավիր    |0.517|  0.125   |  0.212  |   0.181    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|6 |Շիրակ      |0.520|  0.092   |  0.256  |   0.172    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|7 |Լոռի       |0.575|  0.176   |  0.248  |   0.151    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|8 |Տավուշ     |0.624|  0.169   |  0.263  |   0.195    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|9 |Արարատ     |0.626|  0.178   |  0.285  |   0.163    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|10|Գեղարքունիք|0.634|  0.211   |  0.242  |   0.182    |

|__|___________|_____|__________|_________|____________|

|11|Արագածոտն  |0.753|  0.215   |  0.283  |   0.256    |

.______________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական միտումները»

 

90. Չնայած մարզի կրթական համակարգի զարգացած ցանցին (տարրական, հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցներ, վարժարաններ, արհեստագործական ուսումնարաններ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, ԲՈՒՀ-եր), որով պայմանավորված է մարզի բնակչության նկատելիորեն բարձր կրթամակարդակը, կրթական ծառայությունների անմատչելիության ինտեգրացված ցուցանիշով (0.096) ՀՀ Շիրակի մարզը զբաղեցնում է 3-րդ տեղը` Կոտայքից և Երևանից հետո:

91. Չնայած վերջին տարիներին մարզում իրականացված դպրոցաշինական/կրթական ծրագրերին, մարզում դեռևս շատ են այն դպրոցները, որոնք չունեն մարզադահլիճներ և խաղահրապարակներ, որը կնպաստի առողջ ապրելակերպին և ֆիզիկական դաստիարակության արդյունավետ կազմակերպմանը:

92. ՄԱԶԾ-ի կողմից մշակված «Աղքատների ձայնը» զեկույցում կրթական համակարգի շահառուները նշել են հետևյալ հիմնախնդիրները.

1) Դպրոցների շենքերի և ենթակառուցվածքների անբավարար կամ ոչ բարվոք վիճակը

2) Դպրոցների ոչ բարվոք միջավայրը

3) Հին կամ անբավարար կահույքը, սարքավորումները, գույքը և դիդակտիկ նյութերը

4) Գրադարանի անբավարարությունը

5) Լաբորատորիաների, համակարգչային սենյակների ոչ բավարար հագեցվածությունը կամ բացակայությունը

6) Մարզադահլիճի և արտաուսումնական ծրագրերի բացակայությունը կամ պայմանների անբավարարությունը

7) Մանկապարտեզների վիճակը

8) Աշակերտների առողջական խնդիրները

9) Սոցիալական կառույցների և ծնողական խորհուրդների անուշադիր վերաբերմունքը դպրոցի հանդեպ

10) Կրթական քաղաքականության բացասական ազդեցությունը:

93. Առողջապահական ծառայությունների անմատչելիության ցուցանիշով ՀՀ Շիրակի մարզը զբաղեցնում է 8-րդ տեղը: Անցումային տարիներին ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ ՀՀ Շիրակի մարզում կտրուկ նվազել էր բնակչության հաճախելիությունն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ: Վերջին տարիներին հաճախումների թիվն սկսել է աճել, իսկ 2006թ. սկսած, երբ առաջնային բուժօգնությունը դարձավ անվճար, այդ թիվն ավելի է աճել: 2008թ. ընթացքում պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հիվանդների հաճախումների թիվը կազմել է 532005 (2005թ.` 450689-ի փոխարեն): Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցներում և դիսպանսերներում ստացիոնար բուժում է ստացել 11853 հիվանդ (2005 թ-ին` 10660 մարդ):

94. ՄԱԶԾ-ի 2007թ.-ի հետազոտության ընթացքում առանձնացվել են առողջապահական համակարգի հետևյալ հիմնախնդիրները.

1) Տեղական առողջապահական ծառայությունների և դեղամիջոցների սահմանափակ մատչելիությունը

2) Տեղական բուժկետերի ենթակառուցվածքների սահմանափակությունը և ընթացիկ պահպանման խնդիրները

3) Գյուղից դուրս գտնվող առողջապահական հիմնարկներ դիմելու դժվարությունները

4) Տրանսպորտային դժվարությունները և շտապ օգնության մեքենաների անբավարար քանակությունը

5) Առողջապահական ծառայություններից օգտվելու համար ֆինանսական միջոցների պակասը

6) Շտապ օգնության ծառայության հետ կապված խնդիրները

7) Դեղերի ձեռք բերման մատչելիությունը

8) Ջրի աղտոտվածությունը և հիվանդացությունը:

95. Արժանավայել կենսապայմանների անմատչելիության` խմելու ջրամատակարարման ու գազամատակարարման ապահովվածության ցուցանիշով ՀՀ Շիրակի մարզը ունի ցածր ցուցանիշներ: Մարզում պետական բյուջեի և դոնորների միջոցներով իրականացվում են խմելու ջրամատակարարման բարելավման և համայնքների գազիֆիկացման մի շարք ծրագրեր, որոնք դրական ազդեցություն կունենան խմելու ջրի հասանելության և գազամատակարարման ապահովման առումով: Համայնքներում իրականացվող ծրագրերի ազդեցությունը համայնքների 3%-ը կգնահատվի գերազանց, 30%-ը լավ, 55%-ը բավարար, իսկ 12%-ը համայնքի բնակչության բարեկեցության մակարդակը վատ է: Այդ է պատճառը, որ մարզի համայնքների մեծ մասի 2009-2012թթ. քառամյա ծրագրերում ընդգրկված են խմելու ջրատարների կառուցման և վերանորոգման, խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգման և գազիֆիկացման ծրագրեր:

96. ՀՀ Շիրակի մարզի բնակարանային ամենացավոտ հարցերից մեկն է քաղաքային և որոշ գյուղական համայնքների բազմաբնակարան շենքերի անմխիթար, կիսավթարային և հակասանիտարական վիճակը: Բազմաբնակարան շենքերի գերակշռող մեծամասնությունը 1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ փլվեց, իսկ կանգուն մնացած բնակարանների մեծամասնությունը գնահատվեց վթարային: Գյուղական համայնքների մեծ մասը գտնվում է սահմանամերձ լեռնային և բարձր լեռնային գոտում,որոնց բնակչությունը ևս ունի բնակային պայմանների բարելավման պահանջ:

97. Մարզում ծավալուն աշխատանքներ են տարվել ՀՀ կառավարության 12.06.2008թ. «1988թ. դեկտեմբերի 7-ի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի 20 ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 641 որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հունիսի 12-ին կայացած արտագնա նիստի քննարկման ժամանակ ընդունված բարձրացված հարցերը լուծելու: Մարզում լուրջ աշխատանքներ են տարվում բնակարանային շինարարության ուղղությամբ որով կլուծվի անօթևաններին բնակարանով ապահովման հարցը:

98. ՀՀ Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում իրականացված աղքատության մասնակցային գնահատման արդյունքները վկայում են, որ ընտանիքների աղքատության վտանգը մեղմելու և աղքատ ընտանիքներին սատարելու ամենակարևոր ուղղությունը համայնքի անդամների սոցիալական ակտիվության վերականգնումն է համայնքներում փոխօգնության և սոցիալական զարգացման հիմնադրամների ձևավորման միջոցով:

99. ՀՀ Շիրակի մարզի մարդկային աղքատության հաղթահարման գերակայություններն առնչվում են.

1) Նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բարելավմանը

2) Մոր և մանկան առողջության պահպանմանը

3) Խմելու ջրի հասանելիության ապահովմանը

4) Քաղաքային տնտեսության բարեկարգմանը

100. Հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման սահմանափակությունն աղքատության երևույթի թերևս ամենաքիչ ուսումնասիրված բաղադրիչն է: Սակայն որոշակի քանակական տվյալների վերլուծության միջոցով կարելի է պատկերացում կազմել մարզի բնակչության հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման հնարավորությունների մասին:

101. ՀՀ Շիրակի մարզում գործում են 1 դրամատիկական, 1 տիկնիկային թատրոններ, 1 կինոթատրոն, 8 թանգարան, 128 գրադարան, 25 երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, 47 մշակույթի տուն և ակումբ, 33 մարզադպրոց, 6 մարզադաշտ, 1 մարզական քոլեջ, 3 լողավազան և այլ մարզական կառույցներ ու մշակութային օջախներ, «Շանթ», «Ցայգ», «Գալա»,»Շիրակ» հեռուստաալիքները, հրատարակվում են` «Շրջապատ», «Հինգշաբթի», «Կումայրի», և «Շիրակ» թերթերը:

102. Մշակույթի և սպորտի բնագավառում դեռևս չլուծված են մնում գյուղական համայնքների մշակույթի տների, ակումբ-գրադարանների, մարզական կառույցների վերանորոգման և համապատասխան գույքով ապահովման հարցերը:

103. Վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում մարզամշակութային, երիտասարդական միջոցառումներ, համերգներ, ցուցահանդեսներ, մրցումներ, ինչպես նաև հանրապետական և միջազգային միջոցառումներ, որոնց մասնակցում են ՀՀ Շիրակի մարզի ներկայացուցիչները:

104. ՀՀ Շիրակի մարզի բնակչության աղքատության հաղթահարման տեսանկյունից հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման խնդրի լուծումը պահանջում է`

1) Մարզի բնակչության հոգևոր-մշակութային պահանջմունքների որակական հետազոտությունների իրականացում

2) Հոգևոր-մշակութային պահանջմունքների դասակարգում` ըստ բնակչության տարբեր խավերի համար գերակայությունների

3) Որոշ համայնքների համար մեկուսացվածության վերացում` թերթերի հասանելիության ապահովման, հեռահաղորդակցության բարելավման միջոցով:

105. ՀՀ Շիրակի մարզի աղքատության գնահատման վերլուծությունից բխող եզրահանգումների հիման վրա նախանշվում են մարզի տնտեսության հետևյալ գերակա ոլորտները, որոնց առաջանցիկ զարգացումը էապես կնպաստի եկամտային և մարդկային աղքատության հաղթահարմանը`

1) Մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացում

2) Գյուղատնտեսության զարգացում

3) Սոցիալական ոլորտի ծառայությունների մատչելիության և որակի բարձրացում

4) Մարզային ենթակառուցվածքների բարելավում

5) Մարզային զարգացման պլանավորման և իրականացման ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդում և հետագա զարգացում

6) Բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծում:

7) Բնակարանային հարցի վերջնական լուծում:

 

4. ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԵՎ ՓՄՁ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

4.1 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

106. Հայաստանի տերիտորիալ արտադրական համալիրում Շիրակի մարզը իր հզորությամբ եղել է հանրապետության երկրորդ արդյունաբերական հանգույցը: Մարզում գործել են շուրջ 70 արդյունաբերական կազմակերպություններ, որոնց կողմից տարեկան թողարկվել է մոտ 1 միլիարդ 300 միլիոն ռուբլու արտադրանք, աշխատել է մոտ 54 հազար մարդ, որից միայն Գյումրիում` 38 հազար մարդ: Մարզում զարգացած է եղել թեթև և սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, սարքաշինությունը, հանքարդյունաբերությունը և շինիրերի արտադրությունը:

107. 1988թ. երկրաշարժը բացասական մեծ ազդեցություն թողեց մարզի տնտեսության և ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Երկրաշարժի հասցրած ծանր հարվածների հետևանքով ոչնչացվեցին մարզի արդյունաբերական կազմակերպությունների հիմնական միջոցների շուրջ 70%-ը, կտրուկ ընկան արտադրական հզորությունները և գնալով նվազեց աշխատողների թվաքանակը:

108. Վերականգնման առաջին ծրագրերը իրականացվեցին նախկին ԽՍՀՄ և հանրապետական նախարարությունների աջակցությամբ, հետագայում ինչպես վերականգման, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը կատարվեց հիմնականում կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին:

109. Կառուցվեցին և շահագործման հանձնվեցին Գուլպեղենի արտադրական միավորման Հացիկի «Վերածնունդ» ֆաբրիկան, «Հայ-Ամերիկյան տնաշինական միավորումը», Արևիկի տնաշինական կոմբինատը, կոշիկի «Լենկոշ» և «Տավրոս» ֆաբրիկաները, Գարեջրի-ածիկի գործարանը, Կահույքի ֆաբրիկայի Ախուրյանի նոր մասնաշենքը, հացաընդունման ձեռնարկության նոր ալրաղացը, Ախուրյանի կարի ֆաբրիկայի և Աշոցքի պանրագործարանի նոր արտադրամասերը, ստեղծվեցին և գործեցին շուրջ 40 փոքր արտադրական ընկերություններ:

110. Ձեռնարկությունների վերականգնման գործում առաջացած խոչընդոտների` մասնավորապես ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով սկսված շինարարությունը մնաց անավարտ: Հետերկրաշարժյան տարիներին կառուցված և շահագործման հանձնված արդյունաբերական կազմակերպությունների զգալի մասը ներդրումների բացակայության պատճառով այսօր չեն գործում,

111. Մարզի տնտեսական ներուժին մեծ վնաս հասցրեց նախկինում հազարավոր աշխատատեղեր ապահովող խոշոր կազմակերպությունների քայքայումը` հումքի և իրացման շուկաների բացակայության, սարքավորումների բարոյաֆիզիկական մաշվածության, ինչպես նաև սեփականաշնորհման պատճառներով: Սեփականաշնորհման գործընթացում թույլ տրված թերությունների հետևանքով կազմակերպությունների զգալի մասը չեն գործում, կամ էլ աշխատում են փոքր հզորությամբ:

112. Մի շարք խոշոր կազմակերպություններ ՀՀ Կառավարության որոշումներով լուծարվեցին: Առանձին լուծարվող կազմակերպությունների հիմնական միջոցները արդյունավետ օգտագործելու նպատակով խոշոր կազմակերպությունների բազայի վրա («Ավտոնորոգման գործարան», «Մայիսյանի մեխանիկական գործարան», «Ստրոմմաշինա», «Հղկող-Հաստոց» գործարաններ) ստեղծվեցին նոր փոքր ու միջին կազմակերպություններ:

113. Անցած տարիներին մարզում իրականացվող ինտենսիվ շինարարությունը մեծ թափ հաղորդեց հանքարդյունաբերության ոլորտին: Ծանրաբեռնվածությամբ աշխատեցին ոչ միայն արդեն գործող կազմակերպությունները, ստեղծվեցին և գործեցին նաև 25 նոր ընկերություններ:

114. Համաշխարհային բանկի միջոցների հաշվին անցած տարիներին մարզում կառուցվեցին «Հայէլեկտրակոնդենսատոր», «Անալիտսարք» և «Էլսարք» բաժնետիրական ընկերությունների արտադրական նոր մասնաշենքերը, «Գյումրի-Տեքստիլ» ՓԲԸ նոր կաթսայատունը, որոնք տարիներ շարունակ չօգտագործվեցին: Միայն վերջերս «Հովբիլթ-բրիք» և «Գևորգ-Վահան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից արված խոշոր ներդրումների շնորհիվ հնարավոր եղավ շահագործել «Հայէլեկտրակոնդենսատոր» և «Էլսարք» բաժնետիրական ընկերությունների նորակառույց արտադրական մասնաշենքերը:

115. Մարզի արդյունաբերության ոլորտում միայն 2008թ. կատարվել են մոտ 20 միլիարդ դրամի ներդրումներ: Մասնավոր ներդրումներ են կատարվել Ախուրյանի տարածաշրջանում շաքարի գործարանի, Գյումրու «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» կառուցման, նորաստեղծ «ԲԵԼԱՆԱ ԲՐՈԴ», «Տիրաշեն», «Վայթ-Գոլդ», «Վարդան-Անահիտ», «Մաղարա», «Վահագն-Պարթև», «Անի-Կոմետա» սահմանափակ պատասխանատվությամբ, գործող «Հովբիլթ-Բրիք», «Մագնոն», «Քարմշակմեքենա», «Գարեջրի-ածիկի «Շիրակ», Արթիկի «Ստեկլոմաշ» բաժնետիրական ընկերություններում, «Գևորգ և Վահան», «Խայծ-իշխան», «Իգիթ», «Լենտեքս», «Նայթեքս», «Օլանդա» սահմանափակ պատասխանատվությամբ և այլ ընկերություններում:

116. Տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ անընդհատ աճող հետաքրքրության և կատարված ներդրումների շնորհիվ մարզում ստեղծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որի շրջանավարտները արդեն աշխատում են համապատասխան ընկերություններում:

117. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը աջակցելու, ինովացիոն տեխնոլոգիաները, գիտության և նորարարության արդյունքները տնտեսության մեջ ներդնելու, համալսարանական համակարգը բիզնեսի հետ կապելու նպատակով ՀՀ կառավարության ստեղծման գործընթացը, որը մեծապես կնպաստի մարզի և նրա տարածաշրջանների զարգացմանը:

118. Շիրակի մարզում գործող արդյունաբերական կազմակերպությունների կողմից 2008թ. թողարկվել և իրացվել է մոտ 17.8 միլիարդ դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թողարկվող արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 100.9%: 2008թ. հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի ընդամենը 2.4%-ն է բաժին ընկնում Շիրակի մարզի արդյունաբերական կազմակերպություններին: Շիրակի մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալները և արդյունաբերական արտադրանքի ինդեքսը վերջին երեք տարիներին ներկայացվում են աղյուսակ - 4.1-ում:

 

Աղյուսակ 4.1 Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ հանրապետության մարզերի

 

.___________________________________________________________________.

|Մարզեր          |      2006թ.    |     2007թ.     |      2008թ.    |

|                |________________|________________|________________|

|                |Թողարկ- |Արդյու-|Թողարկ- |Արդյու-|Թողարկ- |Արդյու-|

|                |ված     |նաբերա-|ված     |նաբերա-|ված     |նաբերա-|

|                |արտադ-  |կան    |արտադ-  |կան    |արտադ-  |կան    |

|                |րանքի   |արտադ- |րանքի   |արտադ- |րանքի   |արտադ- |

|                |ծավալը, |րանքի  |ծավալը, |րանքի  |ծավալը, |րանքի  |

|                |ընթացիկ |ինդեքսը|ընթացիկ |ինդեքսը|ընթացիկ |ինդեքսը|

|                |գներով, |   %   |գներով, |   %   |գներով, |   %   |

|                |մլն.    |       |մլն.    |       |մլն.    |       |

|                |դրամ    |       |դրամ    |       |դրամ    |       |

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Ընդամենը`       |644862.5|   99.1|716549.3|102.6  |751251.3|  102.0|

|Հայաստանի       |        |       |        |       |        |       |

|Հանրապետություն,|        |       |        |       |        |       |

|այդ թվում       |        |       |        |       |        |       |

|________________|________|_______|________|_______|________|_______|

|ք. Երևան        |287529.9|  102.6|347399.6|  115.7|361693.5|  101.5|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Արագածոտն       |  7278.0|   95.2|9574.9  |  123.0| 13040.7|  126.3|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Արարատ          | 54015.8|  107.1|52450.6 |   97.6| 59415.1|  103.1|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Արմավիր         | 28914.1|   97.2|29826.6 |  105.8| 33962.3|  103.1|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Գեղարքունիք     | 11810.0|   82,7|9503.4  |   74.0| 10348.2|  101.8|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Լոռի            | 45997.5|   93,8|42646.5 |   92.6| 42378.4|   98.9|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Կոտայք          | 65390.6|   87,6|75585.5 |   76.2| 89005.0|  101.2|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Շիրակ           | 13385.0|  104,1|16172.5 |  113.9| 17825.3|  100.9|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Սյունիք         |121270.0|  107,6|123270.0|  105.4|112235.0|  101.6|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Վայոց ձոր       |  5066.0|   98,7|5466.3  |  105.7|  6240.6|  111.6|

|________________|________|_______|________|_______|________|_______|

|Տավուշ          |  4205.5|  108,8|4653.4  |  106.5|  5107.2|  102.7|

.___________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» 2007թ., 2008թ., «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը» 2008թ.

 

Աղյուսակ 4.2 Արդյունաբերական արտադրանքի արտադրությունը և իրացումը ըստ տնտեսական գործունեության տեսակների

 

._____________________________________________________________________.

|Տնտեսական                    |Թողարկվող        |Արդյունա- |Պատրաստի  |

|ցուցանիշներ                  |արտադրանքի       |բերական   |արտադրանքի|

|                             |ծավալը ընթացիկ   |արտադրանքի|իրացումը  |

|                             |գներով հազ. դրամ |ֆիզիկական |ընթացիկ   |

|                             |_________________|ծավալի    |գներով    |

|                             | 2008թ. |2007թ.  |ինդեքսը % |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Արդյունաբերական արտադրանքի   |17825327|17663102|100.9     |18163480  |

|ծավալը այդ թվում             |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Էլեկրաէներգիայի, գազի, ջրի   |4506367 |4074858 |110.6     |4506367   |

|արտադրություն և  բաշխում     |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Հանքագործական                |489384  |751700  |65.1      |487126    |

|արդյունաբերություն           |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Մշակող արդյունաբերություն,   |12829576|12836544|99.9      |13169987  |

|որից                         |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Սննդամթերքի (ներառյալ        |9669650 |9478615 |102.0     |10055828  |

|խմիչքների և  ծխախոտի)        |        |        |          |          |

|արտադրություն                |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Մանածագործական արտադրություն |566058  |748322  |75.6      |557205    |

|_____________________________|________|________|__________|__________|

|հագուստի արտադրություն,      |53133   |279080  |19.0      |52678     |

|մորթու մշակում և  ներկում    |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Մեքենաների և  սարքավորումների|788636  |1166497 |67.6      |676078    |

|արտադրություն                |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Կաշվե արտադրատեսակների       |1413    |2319    |60.9      |1487      |

|և  կոշկեղենի արտադրություն   |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Թղթի և  ստվարաթղթի           |23426   |26760   |87.5      |23389     |

|արտադրություն, հրատարակչական |        |        |          |          |

|գործ                         |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Այլ ոչ մետաղական հանքային    |956507  |944900  |101.2     |975767    |

|արտադրատեսակների             |        |        |          |          |

|արտադրություն                |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Մետաղագործական               |211545  |108937  |194.2     |211545    |

|արդյունաբերություն և         |        |        |          |          |

|պատրաստի մետաղե              |        |        |          |          |

|արտադրատեսակների             |        |        |          |          |

|արտադրություն                |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|բնափայտի մշակում և  փայտե    |512002  |346268  |147.9     |517402    |

|արտադրատեսակների             |        |        |          |          |

|արտադրություն                |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Էլեկտրական, էլեկտրոնային     |98339   |9180    |10.7 անգամ|149226    |

|և  օպտիկական սարքավորանքի    |        |        |          |          |

|արտադրություն                |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Տրանսպորտային միջոցների      |2000    |4746    |42.1      |2000      |

|և  սարքավորանքի              |        |        |          |          |

|արտադրություն                |        |        |          |          |

|_____________________________|________|________|__________|__________|

|Արդյունաբերության այլ ճյուղեր|512002  |346268  |147.9     |517402    |

._____________________________________________________________________.

 

119. Մարզի արդյունաբերության ոլորտը 2008 թ. ունեցել է հետևյալ ճյուղային կառուցվածքը`

___________________________

ԻՐՏԵԿ - գրիֆիկը չի բերվում

 

120. Մարզի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տարածաշրջանների հետևյալն է`

Գյումրի քաղաքը ունի 59.2%,

Ախուրյանի տարածաշրջանը 18.1%,

Արթիկի տարածաշրջանը 14.6%,

Աշոցքի տարածաշրջանը` 0.6%,

Անիի տարածաշրջանը` 7.1%,

Ամասիայի տարածաշրջանը` 0.4%:

 

121. Մարզի կազմակերպությունների կողմից թողարկած արտադրանքը իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ և արտերկրներում: Մարզի արդյունաբերության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող մշակող արդյունաբերության ենթաճյուղերն են`

1) Սննդի, ներառյալ խմիչքների արտադրություն - 80.9%

2) Մանածագործական և կարի արտադրություն - 6.2%

3) Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն - 5.4%

4) Մեքենաների և սարքավորանքի արտադրություն - 4.5%

5) Գործունեության այլ տեսակներ - 3.0%

 

122. 2008թ. Շիրակի մարզում արտադրանք են թողարկել 120 տնտեսավարող սուբյեկտներ: Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռում են գերփոքր և փոքր ընկերությունները, որոնց տեսակարար կշիռը կազմում է 83%: Հատկանշական է, որ դրանք թողարկում են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 56.1%-ը, այն դեպքում, երբ կազմակերպությունների ընդհանուր քանակում 11.4% կազմող խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի ընդամենը 22.5 %-ը:

123. Չնայած մարզում չափազանց ցածր է ապրանքների և ծառայությունների պահանջարկը, այնուամենայնիվ վերջին տարիներին անընդմեջ աճում են առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալները: Առևտրի շրջանառության ծավալը ընթացիկ գներով 2008թ. կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ, իսկ բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` շուրջ 13 միլիարդ դրամ, ընդ որում նկատելի է բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների տեսակարար կշռի աճ: Հատկանշական է, որ աճել է խանութների միջոցով իրականացվող մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը (մոտ 10 տոկոսով), ինչը վկայում է ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավման մասին:

124. Բնակչության սպառողական պահանջարկը հիմնականում բավարարվել է մարզում գործող մոտ 800 առևտրի օբյեկտների միջոցով: 2008թ. մարզում գործող շուրջ 360 օբյեկտների միջոցով բնակչությանը ընթացիկ գներով մատուցվել են 13 մլրդ 274 մլն դրամի ծառայություններ: Մանրածախ առևտրի շրջանառության 84.8% և մատուցված ծառայությունների 85.4% ապահովել են Գյումրի քաղաքի կազմակերպությունները:

125. Շիրակի մարզում կան բազմաթիվ գրավչություններ` Հայաստանի լավագույն և քիչ հայտնի տեսարժան վայրերը և բնության պարգևները, որոնք կհետաքրքրեն օտարերկրյա և հայ զբոսաշրջիկներին: Ոլորտի զարգացման համար կան նաև մշակված ծրագրեր:

126. Մարզի բարենպաստ աշխարհագրական դիրքը, ավտոմոբիլային ճանապարհների լայն ցանցը, գործող երկաթուղային հանգույցը, միջազգային չափանիշներին համապատասխանող «Շիրակ» օդանավակայանի առկայությունը ընձեռում են լայն հնարավորություններ արտերկրների գործարար աշխարհի հետ փոխշահավետ համագործակցության համար: Իր ներքին կառուցվածքով, իր պոտենցիալ հնարավորություններով Շիրակի մարզը ցանկացած ներդրողի համար կարող է դառնալ հեռահար ծրագրերի իրագործման կայուն բազա:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2010
N 271-Ն
Որոշում