Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

040.0271.250310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2010 թվականի N 271-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

5.4.4 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

300. Ստորև բերված գծապատկերում նշված են սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները, առանձնացված են սոցիալական ծառայությունների մատչելիությանն ու որակի բարձրացմանը նպաստող միջոցառումներ, որոնց իրականացումը կարևորագույն նշանակություն ունի սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման համար:

 

.____________________________________________.

| Շիրակի մարզում սոցիալական ծառայությունների |

|      մատչելիության և  որակի բարձրացում     |

.____________________________________________.

|

.______________________________________________________________.

|             |            |           |           |           |

|             |            |           |           |           |

.__________..____________..___________..__________..__________..__________.

|Սոցիալապես||Սոցիալական  ||Սոցիալական ||Սոցիալական||Սոցիալական||Սոցիալական|

|խոցելի    ||ծրագրերի    ||ծառայու-   ||ծառայու-  ||սպասարկման||ծառայու-  |

|խմբերին   ||մասին       ||թյուններ   ||թյուններ  ||համակարգի ||թյուններ  |

|ուղղված   ||բնակչության ||կադրերի    ||ապահովում ||կառավարման||մատուցող  |

|սոցիալական||իրազեկության||շարունական ||տեխնիկական||բարելավում||սուբյեկտ- |

|աջակցու-  ||բարձրացում  ||վերապատրաս-||միջոցներով||          ||ների      |

|թյամբ     ||            ||տում       ||          ||          ||համագործակ|

|ծառայու-  ||            ||           ||          ||          ||ցություն  |

|թյուններ  ||            ||           ||          ||          ||          |

.__________..____________..___________..__________..__________..__________.

 

Աղյուսակ 5.4.9 Սոցիալական պաշտպանության ոլորտի տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Նպատակի ամփոփ նկարագիր   |Արդյունքային ցուցանիշներ   |Նախադրյալներ   |

|_________________________|___________________________|_______________|

|Բարձրացնել սոցիալական    |1. Սոցիալական              |Սոցիալական     |

|ծառայությունների         |ծառայությունների           |պաշտպանության  |

|մատչելիությունը և  որակը |հասցեականությունից         |ոլորտը ՀՀ      |

|Շիրակի մարզում:          |սոցիալապես խոցելի          |կառավարության  |

|                         |բնակչության                |ուշադրության   |

|                         |բավարարվածության աստիճանը: |կենտրոնում է:  |

|                         |2. Ծառայության որակից      |               |

|                         |սոցիալապես խոցելի խմբերի   |Ֆինանսական     |

|                         |բավարարվածության աստիճանը: |միջոցները      |

|                         |3.Աշխատանքի տեղավորված     |բաշխված են և   |

|                         |գործազուրկների տեսակարար   |ժամանակին      |

|                         |կշիռը:                     |հատկացված:     |

|                         |4. Ոչ նյութական            |               |

|                         |աջակցություն ստացած        |               |

|                         |հաշմանդամների, ծերերի      |               |

|                         |տեսակարար կշիռը %:         |               |

|                         |5. Սոցիալական պաշտպանության|               |

|                         |ծրագրերում ընդգրկված խոցելի|               |

|                         |խմբերի ներկայացուցիչների   |               |

|                         |տեսակարար կշիռը:           |               |

|_____________________________________________________________________|

|1. Մարզում սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության   |

|բարձրացում, ինչը կնպաստի մարզում սոցիալական ծառայությունների         |

|գործունեության հրապարակայնության, նրանց հաշվետվողականության աճին և   |

|հետևաբար  աշխատանքի նպատակայնության բարձրացմանը                      |

|_____________________________________________________________________|

|1.1 Մարզում սոցիալական   |Հրապարակային               |Մարզում գործող |

|ծառայություններ մատուցող |ներկայացումների թիվը       |սոցիալական     |

|կազմակերպությունների     |Սոցիալական ծրագրերի և      |ծառայություններ|

|(պետական, հասարակական,   |ծառայություն մատուցողների  |մատուցողները   |

|միջազգային) և  նրանց     |մասին իրազեկված խոցելի     |շահագրգռված են |

|կողմից իրականացվող       |բնակչության տեսակարար      |տրամադրել      |

|ծրագրերի վերաբերյալ      |կշիռը %                    |տեղեկատվություն|

|տեղեկատվության           |                           |իրենց          |

|հրատարակում և  տարածում  |                           |սոցիալական     |

|բնակչության լայն         |                           |ծրագրերի մասին |

|շերտերում:               |                           |               |

|_________________________|                           |_______________|

|1.2 Մարզպետարանի Ա և  ՍԱ |Հասարակական կարծիքի        |               |

|վարչության սոցիալական    |հարցումների ժամանակ        |               |

|ապահովության բաժնի       |սոցիալական ծառայող -       |               |

|ՍՏԾԳ-ների կանոնավոր      |իոնների                    |               |

|հաշվետվությունների       |նպատակայնություններից և    |               |

|հրապարակային ներկայացում |հասցեականություններից      |               |

|բնակչությանը սոցիալական  |բավարարված հարցվողների     |               |

|աջակցության բնագավառում  |տեսակարար կշիռը            |               |

|ընթացող ծրագրերի, նրանց  |հարցվողների ընդհանուր      |               |

|մեջ ընդգրկման չափանիշների|թվում, %                   |               |

|վերաբերյալ:              |                           |               |

|_____________________________________________________________________|

|2. Սոցիալական ծառայությունների բնագավառում մասնագետների շարունակական |

|վերապատրաստում                                                       |

|_____________________________________________________________________|

|2.1 Սոցիալական           |Մատուցվող ոչ նյութական     |               |

|ծառայություններ մատուցող |ծառայությունների թիվը      |               |

|կազմակերպությունների     |Դոնորների և  մասնավոր      |               |

|համար դոնորներ և         |բարերարների կողմից         |               |

|հովանավորներ որոնելու    |ֆինանսավորվող կարիքավոր    |               |

|հմտությունների զարգացում |խմբերի ուղղված աջակցության |               |

|(դասընթացներ, միջազգային |ծառայությունների թիվը      |               |

|փորձ և  այլն)            |                           |               |

|_________________________|___________________________|_______________|

|2.2 Սոցիալական           |Կարիքի գնահատման           |               |

|ծառայություններ մատուցող |դասընթացների մասնակցածների |               |

|կազմակերպությունների     |թիվը (մարզպետարան և        |               |

|(պետական և  ոչ պետական)  |ՍԾՏԳ-ներ, ՏԻՄ. ՀԿ-ներ)     |               |

|կադրերի վերապատրաստում   |                           |               |

|կարիքների գնահատման      |                           |               |

|հմտությունների զարգացման |                           |               |

|վերաբերյալ               |                           |               |

|_____________________________________________________________________|

|3. Սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավում, ինչի       |

|արդյունքում կավելանա խոցելի բնակչության սոցալական սպասարկման համատեղ |

|իրականացնող ծրագրերը                                                 |

|_____________________________________________________________________|

|3.1 ՀԿ-ների, ՏԻՄ-երի,    |ՀԿ-ների, ՏԻՄ-երի, համատեղ  |Միջոցառումների |

|ՍԾՏԳ-ների միջև           |սոցալական ծրագրերի թիվը    |իրականացման    |

|տեղեկատվության           |                           |համար          |

|փոխանակման, մարզի        |                           |ակնկալվում է   |

|մակարդակով իրականացվող   |                           |ֆինանսավորում  |

|սոցիալական ծրագրերի      |                           |դոնոր կազմա-   |

|համակարգման մեխանիզմների |                           |կերպություն-   |

|մշակումը և  ներդրումը,   |                           |ներից:         |

|_________________________|___________________________|_______________|

|3.2 Պետական ոչ պետական   |                           |               |

|կառույցների համատեղ      |                           |               |

|ջանքերով խոցելի խմբերի   |                           |               |

|կարիքների գնահատման      |                           |               |

|միջոցառումների կանոնավոր |                           |               |

|իրականացումը             |                           |               |

|_________________________|___________________________|_______________|

|3.3 Մարզի խոցելի խմբերի  |Խոցելի խմբերի վերաբերյալ   |               |

|քարտեզագրում, տվյալների  |տվյալների բազայի           |               |

|բազայի ստեղծում` նրանց   |առկայություն               |               |

|սոցիալական պաշտպանությանն|Խոցելի խմբերի համար        |               |

|ուղված միջոցառումների    |իրականացված ծրագրերի և     |               |

|ընդլայնման և             |միջոցառումների թիվը        |               |

|հասցեկանության բարձրացման|                           |               |

|նպատակով                 |                           |               |

|_________________________|___________________________|_______________|

|3.4 Կամավորական շարժման  |Սոցիալական աջակցության     |Երիտասարդու-   |

|(մարզային և  համայնքային |ծրագրերում ընդգրկված       |թյունը         |

|երիտասարդական            |կամավորների թիվը           |ցանկանում է    |

|կենտրոնների) զարգացում,  |                           |հասարակական    |

|երիտասարդների շրջանում   |                           |հիմունքներով   |

|կամավորական շարժման      |                           |ծառայություն   |

|խթանում                  |                           |մատուցել խոցելի|

|                         |                           |խմբերին:       |

|_____________________________________________________________________|

|4. Երեխաների խնամքի կենտրոնների ստեղծում` ապահովելով                 |

|սոցիալ-հոգեբանական, մանկավարժական և  իրավաբանական ծառայությունների   |

|կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և  նրանց ընտանիքների  |

|համար                                                                |

|_____________________________________________________________________|

|4.1 Դժվարին              |Մարզում դժվարին             |Կյանքի դժվարին|

|իրավիճակներում հայտնված  |իրավիճակներում հայտնված     |իրավիճակներում|

|երեխաների վերաբերյալ     |երեխաների թիվը              |հայտնված      |

|տվյալների բազայի ստեղծում|                            |երեխաների     |

|                         |Խնամքի և  սոցիալ-հոգեբանական|պաշտպանությու-|

|4.2 Ժամանակավոր խնամքի   |վերականգնողական աջակցության |նը գտնվում է  |

|կարիք ունեցող երեխաների  |ծառայություններից օգտված    |Կառավարության |

|ցերեկային կենտրոնների    |երեխաների թիվը              |ուշադրության  |

|ստեղծում                 |                            |կենտրոնում    |

|_____________________________________________________________________|

|5. Մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների           |

|նյութատեխնիկական պայմանների բարելավում` համակարգի գործունեության     |

|արդյունավետության և  որակի բարձրացման նպատակով                       |

|_____________________________________________________________________|

|5.1 սոցիալական           |Սոցիալական                  |              |

|ծառայություններ մատուցող |ծառայություններում նոր      |              |

|կառույցների (պետական և   |համակարգիչների տեսակարար    |              |

|ոչ պետական) համակարգչային|կշիռը, %                    |              |

|տեխնիկայով հագեցում և    |Կայուն ինտերնետ կապ         |              |

|ինտերնետ կապով ապահովում |ունեցող սոցիալական          |              |

|                         |ծառայությունների թիվը, %    |              |

|_________________________|____________________________|______________|

|5.2 Մշտական կամ          |Գյումրի քաղաքում            |Դոնոր         |

|ժամանակավոր, փաստացի     |կառուցել և  շահագործման     |կազմակերպու-  |

|բնակության վայր չունեցող |հանձնել ժամանակավոր         |թյուններ      |

|անօթևան,ինչպես  նաև      |օթևան`  նախատեսված 40-50    |100.0 մլն դրամ|

|ընտանիքում բռնության     |հաճախորդների համար          |              |

|ենթարկված կամ թրաֆիքինգի |                            |              |

|հետևանքով  կյանքի դժվարին|                            |              |

|իրավիճակում հայտնված     |                            |              |

|անձանց համար կացարան     |                            |              |

|տրամադրելու,ինչպես նաև   |                            |              |

|նրանց սոցիալական         |                            |              |

|խնդիրների լուծում        |                            |              |

|նպատակով                 |                            |              |

|_____________________________________________________________________|

|6. Բնակչության սոցիալական ծառայությունների ընդլայնում, որը կնպաստի   |

|խոցելի խմբերին մատուցող ծառայությունների  բազմազանություն            |

|_____________________________________________________________________|

|6.1 Խնամողների           |Մարզում խնամողների          |Միջոցառումների|

|վերապատրաստում           |մասնագիտական վերապատրաստում |իրականացման   |

|հաշմանդամների, ծերերի    |անցած կամավորների թիվը      |համար         |

|խնամք այդ թվում տնային   |                            |ակնկալվում է  |

|խնամք իրականացնելու համար|                            |ֆինանսական    |

|_________________________|____________________________|դոնոր կազմա-  |

|6.2 Սոցիալապես անապահով  |Հումանիտար ճաշարանների      |կերպություն-  |

|ընտանիքների անդամների    |կողմից սպասարկվող           |ներից         |

|սննդապահովում            |բնակչության թվաքանակը, %    |              |

|_________________________|____________________________|Անհրաժեշտ     |

|6.3 Ծերերի խնամքի        |Բացի պետական տրանսֆերտներից |փորձ և        |

|ծառայությունների         |խնամքի ծառայություններից    |հմտություններ |

|իրականացում              |օգտվող ծերերի թիվը          |ունեցող       |

|                         |                            |պետական և  ոչ |

|                         |                            |պետական       |

|                         |                            |սոցիալական    |

|                         |                            |ծառայություն- |

|                         |                            |ներ           |

|                         |                            |մատուցողների  |

|                         |                            |առկայություն: |

|                         |                            |Պետական և  ոչ |

|                         |                            |պետական կազմա-|

|                         |                            |կերպություն-  |

|                         |                            |ների միջև     |

|                         |                            |համագործակցու-|

|                         |                            |թյան բարձր    |

|                         |                            |աստիճան:      |

|_________________________|____________________________|              |

|6.4 Հաշմանդամների        |Վերականգնողական և           |              |

|/հատկապես հաշմանդամ      |տեխնիկական անհրաժեշտ այլ    |              |

|երեխաների և  նրանց       |միջոցներ ստացած             |              |

|ծնողների/ ապահովում      |հաշմանդամների թիվը          |              |

|վերականգնողական և        |Կենտրոնի ծառայությունների   |              |

|տեխնիկական այլ միջոցներով|օգտվող հաշմանդամ երեխաների  |              |

|Հաշմանդամ երեխաների      |թիվը                        |              |

|առողջավերականգնողական    |                            |              |

|ցերեկային կենտրոնի       |                            |              |

|ստեղծում                 |                            |              |

|_________________________|____________________________|______________|

|6.5 թվով 40 հաշմանդամների|Գյումրու հաշմանդամների      |Դոնոր կազմա-  |

|համար զբաղվածության      |ասոցիացիայի կարի արտադրամասի|կերպություններ|

|ապահովում                |վերանորոգում և              |              |

|                         |վերագործարկում              |              |

|_________________________|____________________________|______________|

|6.6 «Վարձատրվող          |Հաշմանդամների ընդգրկում ոչ  |ՀՀ պետբյուջե  |

|հասարակական աշխատանքներ» |պակաս քան 10%-ի չափով       |              |

|ծրագրի իրականացում ՀՀ    |                            |              |

|Շիրակի մարզում և  Գյումրի|                            |              |

|քաղաքում                 |                            |              |

|_________________________|____________________________|______________|

|6.7 Սոցիալական           |մարզի բնակչության           |              |

|ենթակառուցվածքների       |սակավաշարժուն խմբերի և      |              |

|(դպրոցներ,նախակրթարաններ,|հաշմանդամների տեղաշարժի     |              |

|հիվանդանոցներ, սոցիալական|մատչելիության ապահովում     |              |

|ծառայություններ տրամադրող|                            |              |

|հաստատություններ և  այլն)|                            |              |

|շենքերի ու շինությունների|                            |              |

|թեքահարթակների և  այլ    |                            |              |

|օժանդակ միջոցների        |                            |              |

|նախագծում և  կառուցում   |                            |              |

|_________________________|____________________________|______________|

|6.8.Գյումրի քաղաքի 1     |հաշմանդամություն ունեցող    |ՀՀ պետբյուջե  |

|նախադպրոցական և  1       |անձանց համար կրթության և    |              |

|հանրակրթական             |մասնակցային ուսուցման       |              |

|հաստատություններում      |մատչելիության ապահովում     |              |

|ներառական կրթության      |                            |              |

|իրականացում              |                            |              |

|_________________________|____________________________|______________|

|6.9 Բնակարանի կարիք      |թվով 36 հաշվառված           |ՀՀ պետբյուջե, |

|ունեցող փախստական        |փախստականների համար         |դոնոր կազմա-  |

|ընտանիքներին բնակարանների|բնակարանային պայմանների     |կերպություններ|

|հատկացում                |ապահովում                   |              |

|_________________________|____________________________|______________|

|6.10 Խնամատար ընտանիքի   |Հաշվառված խնամատար          |ՀՀ կառավարու- |

|ինստիտուտի զարգացում     |ընտանիքների թիվը            |թյունը        |

|                         |Խնամատար ընտանիքներում      |աջակցում է    |

|                         |տեղավորված ծնողազուրկ       |խնամատար      |

|                         |երեխաների թիվը              |ընտանիքի      |

|                         |                            |ինստիտուտի    |

|                         |                            |կայացմանը     |

|                         |                            |հանրապետու-   |

|                         |                            |թյունում:     |

|_________________________|____________________________|______________|

|6.11 Գործազուրկների համար|Վերապատրաստված              |Միջոցառումների|

|մասնագիտական             |գործազուրկների թիվը         |իրականացման   |

|վերապատրաստման           |Աշխատանքի տեղավորված        |համար         |

|միջոցառումների           |վերապատրաստված              |ակնկալվում է  |

|կազմակերպում             |գործազուրկների տեսակարար    |դոնոր կազմա-  |

|                         |կշիռը (%)                   |կերպություն-  |

|                         |                            |ների կողմից   |

|_________________________|____________________________|ֆինանսավորում |

|6.12 Վարձատրվող          |Վարձատրվող հասարակական      |              |

|հասարակական աշխատանքների |աշխատանքների ծրագրերի թիվը  |Նոր           |

|ծրագրերի իրականացում     |Վարձատրվող հասարակական      |աշխատատեղերի  |

|                         |աշխատանքների ծրագրերում     |ստեղծման      |

|                         |ընդգրկված շահառուների թիվը  |հնարավորու-   |

|                         |                            |թյունները     |

|                         |                            |մարզում       |

|                         |                            |ընդլայնվում են|

|                         |                            |              |

|                         |                            |Աջակցության   |

|                         |                            |ցուցաբերում   |

|                         |                            |միայն կարիքա- |

|                         |                            |վորության     |

|                         |                            |չափանիշներին  |

|                         |                            |համապատասխանող|

|                         |                            |բնակչությանը  |

._____________________________________________________________________.

 

5.5 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

301. Երեխաների սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունը Շիրակի մարզում իրականացվում է «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասի» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի 1745-ն որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագրի» համաձայն:

302. Մարզի համայնքներից միայն Գյումրիում է գործում 4 մանկատուն` 2-ը` պետական («Երեխաների տուն») հաշմանդամ երեխաներ Հայաստանի բոլոր մարզերից, Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն), 2-ը` բարեգործական` (»Թռչունյան տուն», «Տիրամայր Հայաստանի»): Մանկատներում խնամվում և դաստիարակվում է 297 երեխա: Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումից հետո որևէ երեխա մանկատուն չի ընդունվել սոցիալական պատճառով: Երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու շնորհիվ նվազել է նրանց թիվը հաստատություններում և մանկատներից երկուսը գիշերօթիկ խնամքի հաստատություններ դառնալու գործընթաց են սկսել: Մարզի տարածքում գործում են նաև երեխաների հիմնախնդիրներով զբաղվող տարբեր ՀԿ-ներ:

303. 2007թ մարզում նախկինում գործող 5 հատուկ դպրոցների վերակազմակերպման արդյունքում 2-ը դարձել են հանրակրթական (թիվ 1 և 4), 2-ը` մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցներ (Գյումրիի թիվ 3, Արթիկի թիվ 1), իսկ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի բազայի վրա ստեղծվել է Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը և հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը: Հաստատությունում ընդգրկված է ծնողազուրկ և սոցիալապես խիստ անապահով ընտանիքների 101 երեխա: Երեխաների ընդունելությունը իրականացվել է նրանց կարիքների մասնագիտական գնահատման հիման վրա: Գյումրիում գործում է երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը, որտեղ իրականացվում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող 131 երեխայի ցերեկային խնամքը և կազմակերպվում է արտակենտրոնային աշխատանք:

304. «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից մարզում իրականացվում է «7 ընտանեկան կենտրոնների հզորացում» ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն են ստանում Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատունը, երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը, Գյումրիի թիվ 3 և Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցները: Գործում է նաև «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի «Արեգակ» կենտրոնը (26 երեխա):

305. Շիրակի թեմի առաջնորդարանը 350 անապահով ընտանիքի տարեկան տրամադրում է 150 ԱՄՆ դոլար աջակցություն, 16 երեխայի 2.500.000 դրամ և 64 միակողմանի ծնողազուրկ երեխայի տարեկան 80.000-ական դրամ: Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը և Ամասիայի «Հայորդաց տունը» ծրագրեր են իրականացնում սոցիալապես անապահով 250 ընտանիքների երեխաների համար, իսկ Հայ Ավետարանական - Մկրտական եկեղեցու կողմից հովանավորվող խիստ անապահով 100 ընտանիքի տրամադրվում է օգնություն տարեկան 300 ԱՄՆ դոլարի չափով:

306. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնը իրականացնում է սոցիալական աջակցություն և ամառային հանգստի կազմակերպում` սոցիալապես խիստ անապահով և բազմազավակ ընտանիքների համար: «Վորլդ Վիժն» ՀԿ-ի կողմից իրականացվում են տարբեր ծրագրեր` դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական աջակցության, ինչպես նաև ամառային հանգստի կազմակերպման համար (3700 երեխա):

307. «Հայ օգնության միություն» կազմակերպությունը մարզի բոլոր զոհված ազատամարտիկների երեխաներին, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրամադրում է դրամական օգնություն մինչև 18 տարեկան` յուրաքանչյուր երեխային տարեկան 120 ԱՄՆ դոլար: Ծրագիրը շարունակվում է, եթե երեխան դառնում է ուսանող, իսկ»Հայ օգնության ֆոնդ»-ը մարզի 31 սոցիալապես խիստ անապահով երեխաների տրամադրում է ֆինանսական աջակցություն` տարեկան 200-ական ԱՄՆ դոլար:

308. «Կազա» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրիի համայնքային, ընտանեկան խնամքի և ուսուցման կենտրոնը հովանավորում է 14 ուսանողի կրթության վարձը` տարեկան միջինը 600 դոլարին համարժեք դրամ և սոցիալապես անապահով 28 ընտանիքի` նրանց տրամադրելով ամիսը 10-20 հազարական դրամ: «Արդա» բարեգործական հիմնադրամը աջակցում է նախակրթարաններին և առանձին երեխաների` յուրաքանչյուր ամիս տրամադրելով 90.000 դրամ: «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամը ցուցաբերում է հոգեբանական աջակցություն կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին:

309.ՀՀ կառավարության հաստատած` երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների ռազմավարությունը ելնում է երեխաների շահերի առաջնահերթությունից, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության ապահովումից:

310. 2010-2013թթ. երեխաների հիմնահարցերի բնագավառում սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններն են.

1) Երեխաների խնամքի և պաշտպանության մեկ համակարգի ստեղծումը

2) Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում երեխաների թվինվազեցումը և այդ հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելումը

3) Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների շենքային պայմանների բարելավումը

4) Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրների լուծումը

5) Հաշմանդամ երեխաների հիմնախնդիրների լուծումը

6) Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների հիմնախնդիրների լուծումը

7) Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հիմնախնդիրների լուծումը

8) Աղքատ ընտանիքներում երեխաների պաշտպանության հարցերը

311. Ռազմավարության մեջ կարևորվում է նաև երեխաներին մատուցվող ծառայությունների ապակենտրոնացման և համայնքների ներգրավման սկզբունքը.

1) Համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստումը:

2) ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին N 1735-Ն որոշման կիրառումով սոցիալական պատճառով երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ:

3) Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը (քանի որ մարզում գործում է 4 մանկատուն):

4) Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների ստեղծումը` կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների համար (Գյումրիում գործում է սոցիալական հոգածության (պետական) կենտրոն, սակայն այն չի կարող բավարարել մարզի կարիքավոր ընտանիքների երեխաներին):

5) Մատուցվող ծառայությունների որակական փոփոխությունը, տեխնիկական հագեցվածությունը, ընտանեկանին մոտ միջավայրի ստեղծումը: Ավելի մեծ թվով երեխաների ամառային հանգստի կազմակերպումը տարբեր տեսակի ճամբարներում:

6) Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական, տարածքային և կենտրոնացված հաշվառումը: (Այն կնպաստի այդ երեխաների` կառավարության կողմից սահմանված իրենց իրավունքներից օգտվելուն (բնակարանի տրամադրում, անվճար կրթություն...)

7) Վերականգնողական ծրագրերի իրականացումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, հաշմանդամ երեխաների կրթական իրավունքի ապահովումը: Հաշմանդամ երեխաների ամառային հանգստի կազմակերպումը` նրանց համար հարմարեցված հանգստի վայրերում:

8) Մարզում բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ստեղծումը` կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատման համար, ներառական դպրոցների ստեղծումը, տնային ուսուցման կազմակերպման կանոնակարգումը:

9) Արտադպրոցական խմբակների ավելացում:Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների զբաղվածության ապահովում և նրանց հետագա մասնագիտական կողմնորոշում: Աղքատ ընտանիքների ամրապնդում և կայունացում:

312. Այս միջոցառումների իրականացումը մարզում չափազանց կարևորվում է, քանի որ մարզի համայնքներում բնակվում է 2068 միակողմանի, 375 երկկողմանի ծնողազուրկ և մանկուց հաշմանդամ 852 երեխա:

 

Աղյուսակ 5.5.1 ՀՀ Շիրակի մարզի ծնողազուրկ երեխաների թիվը

 

.________________________________________.

|Միակողմանի ծնողազուրկ|Երկկողմանի        |

|երեխաներ             |ծնողազուրկ և      |

|                     |առանց ծնողական    |

|                     |խնամքի մնացած     |

|                     |երեխաներ          |

|_____________________|__________________|

|2068                 |375 (ընտանիքներում|

|                     |և  մանկատներում)  |

|_____________________|__________________|

|Տարածաշրջաններ       |Մանկուց հաշմանդամ |

|                     |երեխաներ          |

|_____________________|__________________|

|Գյումրի              | 480              |

|_____________________|__________________|

|Ախուրյան             | 103              |

|_____________________|__________________|

|Արթիկ                | 185              |

|_____________________|__________________|

|Անի                  | 62               |

|_____________________|__________________|

|Ամասիա               | 13               |

|_____________________|__________________|

|Աշոցք                | 21               |

.________________________________________.

 

6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

6.1 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

313. Գյուղատնտեսական հողատեսքերի կառուցվածքը: Գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են մարզի ընդհանուր 268000 հա տարածքի 85.6%-ը (229635 հա), որի կառուցվածքը ներկայացվում է աղյուսակ 6.1-ում:

 

Աղյուսակ 6.1 ՀՀ Շիրակի մարզի. Գյուղատնտեսական հողատեսքերի կառուցվածքը

._____________________________________________________________________.

|Շիրակի մարզ        |Գյուղա-  |           Այդ թվում                   |

|2008թ.             |տնտեսական|_______________________________________|

|                   |նշանակու-|Վարելա-|Բազմամ|Խոտ-   |Արոտա-  |Այլ    |

|                   |կության  |հողեր  |յա    |հարքեր |վայրեր  |հողեր  |

|                   |հողեր    |(հա)   |տնկարկ|(հա)   |(հա)    |(հա)   |

|                   |(հա)     |       |ներ   |       |        |       |

|                   |         |       |(հա)  |       |        |       |

|___________________|_________|_______|______|_______|________|_______|

|Ընդամենը`          | 229450.4|79838.2|  44.5|11669.0|124994.0|12904.7|

|___________________|_________|_______|______|_______|________|_______|

|Հողատեսքերի        |      100|  34.68|  0.02|    5.1|   54.52|   5.68|

|տեսակարար կշիռը (%)|         |       |      |       |        |       |

|___________________|_________|_______|______|_______|________|_______|

|Մարզի տեսակարար    |     16.4|   16.1|  0.06|    8.4|   18   |    1.2|

|կշիռը հանրապետու-  |         |       |      |       |        |       |

|թյունում (%)       |         |       |      |       |        |       |

._____________________________________________________________________.

 

314. Մարզի գյուղատնտեսական հողատեսքերի մեջ մեծ կշիռ ունեն արոտավայրերը (54.52%) և վարելահողերը (34.68%): Տնամերձները կազմում են 9239.2հ ա, մտնում են բնակավայրի հողերի մեջ: Ջրովի վարելահողերը (ներառյալ բազմամյա տնկարկները, տնամերձերն ու խոտհարքները) կազմում են 20243 հա:

315. 2009թ. հունվարի 1-ի դրությամբ մարզում կան 32200 գյուղացիական տնտեսություններ, որոնց միջոցով էլ կազմակերպվում է գյուղատնտեսական արտադրությունը: Նշված տնտեսություններից 380-ը ֆերմերային տնտեսություններ են, որոնք զբաղվում են 63-ը` անասնապահությամբ, 50-ը` դաշտավարությամբ, 200-ը` մեղվաբուծությամբ, 52-ը` գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ (կաթ, միս, հացահատիկ), 15-ը` սերմնարտադրությամբ:

316. Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին բաժին ընկնող գյուղատնտեսական հողատեսքերի միջին չափը բերված է աղյուսակ 6.2-ում:

 

Աղյուսակ 6.2

 

.__________________________________________________________________.

|Մեկ գյուղ. տնտեսությանը և   |               Այդ թվում             |

|առևտրային  կազմակերպությանը |_____________________________________|

|բաժին ընկնող գյուղատնտեսական|Վարելահող|Խոտհարք |Արոտ   |Բազմամյա  |

|հողատեսքը (հա)              |(հա)     |(հա)    |(հա)   |տնկարկներ |

|                            |         |        |       |և  այլ    |

|                            |         |        |       |հողատեսքեր|

|                            |         |        |       |(հա)      |

|____________________________|_________|________|_______|__________|

|           7.1              |    2.4  |  0.37  |  4.0  |   0.33   |

.__________________________________________________________________.

 

317. Գյուղատնտեսական հողերի օգտագործման վիճակը: 2008թ. մարզի ցանքային կառուցվածքի և վարելահողերի օգտագործման արդյունավետության պատկերը և հիմնական մշակաբույսերի ցանքատարածություններն ըստ առանձին տարածաշրջանների ներկայացված են թիվ 6.3 աղյուսակում:

 

Աղյուսակ 6.3 Ցանքային կառուցվածքի և վարելահողերի օգտագործում

 

.______________________________________________________.

|Տարածաշրջանի        |Ընդամենը |Ընդամենը|Ընդամենը|%-ը  |

|անվանումը           |վարելահող|ցանված  |չցանված |     |

|                    |(հա)     |(հա)    |(հա)    |     |

|____________________|_________|________|________|_____|

|Ախուրյան            |  50098.0| 20431.0| 29667.0| 40.8|

|____________________|_________|________|________|_____|

|Արթիկ               |  14539.0| 13047.0|  1492.0| 89.7|

|____________________|_________|________|________|_____|

|Անի                 |  14961.0| 12696.0|  2265.0| 84.9|

|____________________|_________|________|________|_____|

|Ամասիա              |  12791.0|  5241.0|  7550.0| 40.9|

|____________________|_________|________|________|_____|

|Աշոցք               |  12863.0|  2507.0| 10356.0| 19.5|

|____________________|_________|________|________|_____|

|Գյումրի             |    445.0|   445.0|     0.0|100.0|

|____________________|_________|________|________|_____|

|Համայնքների վարչական|    833.0|     0.0|   833.0|-    |

|սահմաններից դուրս   |         |        |        |     |

|____________________|_________|________|________|_____|

|Ընդամենը` մարզ      | 106530.0| 54367.0| 52163.0| 51.0|

.______________________________________________________.

 

318. Բերված տվյալներից երևում է, որ մարզում շուրջ 20-25 հազար հա վարելահողեր չեն մշակվում: Չմշակվող հողերը կազմում են ընդհանուրի մոտ 32%-ը: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից գլխավորներն են` հողերի ցածր որակը, աշխարհագրական դիրքը, թեքությունները:

 

6.2. ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

319. Աղյուսակ 6.4-ում ներկայացված են հիմնական մշակաբույսերի ցանքատարածություններն ըստ տարածաշրջանների:

 

Աղյուսակ 6.4 Հիմնական մշակաբույսերի ցանքատարածություններ

 

.___________________________________________________________________.

|Մշակաբույսերի|Ախուրյան|Արթիկ  |Անի    |Ամասիա|Աշոցք |Ընդամենը|Տեսա-|

|անվանումը    |(հա)    |(հա)   |(հա)   |(հա)  |(հա)  |(հա)    |կարար|

|             |        |       |       |      |      |        |կշիռը|

|             |        |       |       |      |      |        |մար- |

|             |        |       |       |      |      |        |զում |

|             |        |       |       |      |      |        |(%)  |

|_____________|________|_______|_______|______|______|________|_____|

|Հացահատիկ    | 12034.0|11110.0|11510.0|2858.0|1041.0| 38553.0| 71.4|

|_____________|________|_______|_______|______|______|________|_____|

|կարտոֆիլ     |  3341.0|  793.0|   88.0| 160.0| 208.0|  4590.0|  8.5|

|_____________|________|_______|_______|______|______|________|_____|

|Բանջարեղեն   |   648.0|  425.0|   57.0|  82.0|   0.0|  1212.0|  2.2|

|_____________|________|_______|_______|______|______|________|_____|

|Կերային և    |        |       |       |      |      |        |     |

|տեխնիկական   |        |       |       |      |      |        |     |

|մշակաբույսեր |  4445.0|  719.0| 1041.0|2141.0|1258.0|  9604.0| 17.8|

|_____________|________|_______|_______|______|______|________|_____|

|Ընդամենը     | 20468.0|13047.0|12696.0|5241.0|2507.0| 53959.0|100.0|

.___________________________________________________________________.

 

320. Շիրակի մարզի ագրոկլիմայական ռեսուրսների ընձեռած հնարավորությունների և բնակչության ու շուկայի պահանջներին համապատասխան այստեղ առավել զարգացում են ստացել հացահատիկի, բանջարեղենի և կերային մշակաբույսերի մշակությունը: Վերջին տարիներին մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ: Ցանքաշրջանառությունից հանվել են կերային մշակաբույսերից շաքարի ճակնդեղը, կրճատվել են տեխնիկական մշակաբույսերից կտավատի և ծխախոտի մշակությունը, որոնք իրենց տեղը զիջել են հացահատիկային մշակաբույսերին, կարտոֆիլի և բանջարեղենի ցանքատարածություններին: Վերջին տարիներին կայունացել է հացահատիկի արտադրությունը բերքատվության ցուցանիշը կազմում է միջինը 8 տարիների կտրվածքով 18.5 ց, իսկ վերջին երկու տարիներին այն հասել է 23-25 ց: 2008թ. այն կազմել է 23.5 ց համախառն բերքը կազմելով շուրջ 91000 տոննա: Ներկայումս հացահատիկի արտադրության ծավալի առումով մարզի ցուցանիշը հանրապետության համեմատությամբ կազմում է 22%:

321. Վերջին տարիներին մարզում ավելացել է հատկապես կարտոֆիլի արտադրությունը: Այստեղ բավարար ուշադրություն է դարձվում կարտոֆիլի սորտաթարմացմանը, ոռոգմանը, պարարտանյութերի օգտագործմանը: 2008թ.-ին կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմեց 228.5 ց/հա, շուրջ 4590 հա ցանքատարածություններից հավաքվեց 104902 տոննա կարտոֆիլ, որը հանրապետության համախառն արտադրանքի տեսակարար կշռում կազմում է շուրջ 16%: Բանջարանոցային մշակաբույսերի արտադրության և բազմամյա կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդարձակման ուղղությամբ նույնպես առաջընթաց կա:

322. Աղյուսակ 6.5-ում ներկայացված են մարզի հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունների, բերքատվության և համախառն բերքի ծավալները 2006-2008թթ. համար:

 

Աղյուսակ 6.5 ՀՀ Շիրակի մարզում 2006-2008թթ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքսի և բերքահավաքի տվյալները.

 

._________________________________________________________

|Ընդամենը|Հացահատիկ և            |         Կարտոֆիլ      |

|մարզում |հատիկաընդեղեն          |                       |

|        |_______________________|_______________________|

|        |Տարածու-|Ստացվել|Միջինը|Տարածու-|Ստացվել|Միջինը|

|        |թյունը  |է բերք |բերք  |թյունը  |է բերք |բերք  |

|        |(հա)    |(տ)    |(ց)   |(հա)    |(տ)    |(ց)   |

|________|________|_______|______|________|_______|______|

|2006    |   34740|  36825|  10.6|    2942|  72467|   246|

|        |    1514|  36365|   240|        |       |      |

|________|________|_______|______|________|_______|______|

|2007    |   39173| 102243|  26.1|    3015|   6802|  225.|

|        |    1431|29711.0| 207.6|        |       |      |

|________|________|_______|______|________|_______|______|

|2008    |   38502|  90481|  23.5|    4590| 104902|  228.|

|        |    1212|28890.3| 238.3|        |       |      |

._________________________________________________________

._________________________________________________________________________.

|Ընդամենը|      Բանջարեղեն       |Խոտ    |Ծղոտ   |   Պտուղ       |Աշնանա- |

|մարզում |_______________________|_______|_______|_______________|ցան (հա)|

|        |Տարածու-|Ստացվել|Միջինը|Ստացվել|Ստացվել|Տարածու|Ստացվել|        |

|        |թյունը  |է բերք |բերք  |է բերք |է բերք |թյունը |է բերք |        |

|        |(հա)    |(տ)    |(ց)   |(տ)    |(տ)    |(հա)   |(տ)    |        |

|________|________|_______|______|_______|_______|_______|_______|________|

|2006    |    1514|  36365|   240|  65956|  28170|    374|   4966|   21927|

|________|________|_______|______|_______|_______|_______|_______|________|

|2007    |    1431|29711.0| 207.6| 102466|  60144|    326|   2806|   23310|

|________|________|_______|______|_______|_______|_______|_______|________|

|2008    |    1212|28890.3| 238.3| 102236|  56142|    427|   2181|   21373|

__________________________________________________________________________.

 

323. Ախուրյանի, Արթիկի և Անիի բարձրադիր գոտու վարելահողերը հիմնականում անջրդի են և գտնվում են մեծ թեքությունների վրա, և, բնականաբար, չեն ապահովում տնտեսական շահույթ, այդ պատճառով ցանքաշրջանառությունից դուրս են մնում և օգտագործվում են որպես խոտհարք: Նշված տարածաշրջանների բարձրադիր գոտում գտնվող համայնքները ընդգրկված են 2009թ. «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրում:

324. Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում բազային ցանքաշրջանառություն չի ապահովվում, որի պատճառը հիմնականում կայանում է նրանում, որ նշված վարելահողերը օգտագործվում են որպես խոտհարք, որոնցից ստացված 1 հա-ի միջին շահույթը գրեթե հավասարվում է 1հա հացահատիկային ցանքատարածություններից ստացված շահույթին: Չնայած դրան մարզի գյուղացիական հողօգտագործողների պետական աջակցության ծրագրի շրջանակներում ակնկալվում է նշված տարածքներում ցանքաշրջանառությունն ավելացնել տարեկան 1000հա-ի չափով:

325. Մարզում բավականին լուրջ հիմնախնդիր է գյուղատնտեսական արտադրության ռիսկայնությունը, որը հողերի չօգտագործման հիմնական պատճառներից մեկն է: Մարզում հաճախակի տեղի են ունենում բնական աղետներ, վաղ գարնանային հեղեղումներ, հողմահարություն, ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն: Հետևաբար ապահովագրական համակարգի ձևավորումն ունի կարևոր ռազմավարական նշանակություն: Մարզում համակարգի ներդրման դեպքում անհրաժեշտ է անպայմանորեն հաշվի առնել գյուղատնտեսության առանձնահատկությունները և գյուղատնտեսությունում տնտեսավարողների շահերը:

326. Ստորև ներկայացվում են ապահովագրական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը փաստող որոշ տվյալներ 2006-2008թթ.-ի համար.

1) 2006թ.-ին բազմակի կարկտահարություններից և տևական երաշտից գյուղացիական տնտեսությունների ցանքատարածությունների վնասը կազմել է շուրջ 2.35 մլրդ դրամ:

2) 2007թ.-ին կարկտահարությունների և հեղեղումների պատճառով գյուղացիական տնտեսությունների ցանքատարածությունների վնասը կազմել է շուրջ 925871855 դրամ:

3) 2008թ.-ին կարկտահարությունների և հեղեղումների պատճառով գյուղացիական տնտեսությունների ցանքատարածությունների վնասը կազմել է շուրջ 1.5 մլրդ դրամ:

322. Մարզի գյուղացիական տնտեսություններին գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2008թ. սկսվել է իրականացվել հողերի մշակության սուբսիդավորում, յուրաքանչյուր հեկտարին հատկացնելով 35 հազարական դրամ: 2008թ. այն իրականացվել է մարզի երեք` Ամասիայի, Աշոցքի, Անիի տարածաշրջաններում, համայնքների թիվը` 67, ցանքատարածությունները` 15679 հա, գումարը` 493 մլն դրամ, շահառուների թիվը` 5187: Այս տարի այն շարունակվելու է մարզի բարձր լեռնային գոտում գտնվող թվով 35 համայնքներում (աղյուսակ 6.6):

 

Աղյուսակ 6.6

 

.__________________________________________________________.

|հ/հ|Տարածաշրջանի  |Համայնքների|Ցանքատարածություն|Գումարը  |

|   |անվանումը     |թիվը       |       (հա)      |(դրամ)   |

|___|______________|___________|_________________|_________|

|1. |Ամասիա        |     9     |      513.5      | 17972500|

|___|______________|___________|_________________|_________|

|2. |Աշոցք         |    12     |      657.4      | 23009000|

|___|______________|___________|_________________|_________|

|3. |Արթիկ         |     7     |      554.5      | 19407500|

|___|______________|___________|_________________|_________|

|4. |Անի           |     3     |     1623.7      | 56831000|

|___|______________|___________|_________________|_________|

|5. |Ախուրյան      |     4     |      191.6      |  6706000|

|__________________|___________|_________________|_________|

|Ընդամենը`         |    35     |     3540.7      |123926000|

|վերջնական տվյալներ|           |                 |         |

|__________________|___________|_________________|_________|

|Ընդամենը` նախնական|    52     |     3756.0      |131535561|

|տվյալներ          |           |                 |         |

.__________________________________________________________.

 

327. Մարզի գյուղատնտեսության մասնագիտական ուղղվածությունը: Մարզի գյուղատնտեսության մասնագիտական ուղղվածության և ճյուղերի հարաբերակցության մասին պատկերացում է տալիս գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքը: Ստորև ներկայացվող աղյուսակ 6.7-ում բերվում է Շիրակի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքը:

 

Աղյուսակ 6.7 Շիրակի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքը

 

._________________________________________________________________________.

|  |Գյուղատնտեսական  |ՀՀ        |Տեսակարար|Շիրակի     |Տեսակարար|Շիրակի   |

|  |մթերքների        |համախառն  |կշիռը ըստ|մարզի      |կշիռը ըստ|մարզի    |

|  |անվանումը        |արտադրանքը|մթերքների|համախառն   |մթերքների|տեսակարար|

|  |                 |(մլրդ     |տեսակների|արտադրանքը |տեսակների|կշիռը ՀՀ |

|  |                 |դրամ)     |(%)      |(մլրդ դրամ)|(%)      |նկատմամբ |

|  |                 |          |         |           |         |(%)      |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|1 |       2         |    3     |    4    |     5     |    6    |    7    |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|1 |Հացահատիկ        |   54.2   |     13.6|      16.4 |     45.5|    30.2 |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|2 |Կարտոֆիլ         |   70.2   |     17.5|      11.16|    30.65|    15.9 |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|3 |Բանջարեղեն       |   75.6   |     18.8|       3.09|      8.4|     4.08|

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|5 |Պտուղ            |   29.2   |      7.2|       0.3 |      0.8|     1   |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|7 |Բուսաբուծական    |  172.3   |     42.9|       5.43|     14.6|     3   |

|  |այլ արտադրանք    |          |         |           |         |         |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|  |Ընդամենը         |  401.5   |    100  |      36.38|    100  |     9.06|

|  |բուսաբուծական    |          |         |           |         |         |

|  |արտադրանք        |          |         |           |         |         |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|1 |Միս              |  111.57  |     24.6|      16.5 |     30.6|    14.8 |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|2 |Կաթ              |   80.5   |     17.8|       9.06|     16.8|    11.3 |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|3 |Ձու              |   28.6   |      6.3|       0.8 |      1.5|     2.8 |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|4 |Անասնաբուծական   |    5.83  |     1.32|       0.64|      1.2|    11   |

|  |այլ արտադրանք    |          |         |           |         |         |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|5 |Ընդամենը         |  226.5   |     50.0|      27.0 |     50.0|    11.9 |

|  |անասնաբուծական   |          |         |           |         |         |

|  |արտադրանք        |          |         |           |         |         |

|__|_________________|__________|_________|___________|_________|_________|

|  |Ընդամենը         |  453     |    100  |      54   |    100  |    10.1 |

|  |գյուղատնտեսության|          |         |           |         |         |

|  |համախառն         |          |         |           |         |         |

|  |արտադրանքը       |          |         |           |         |         |

._________________________________________________________________________.

 

328. Մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2007-2008թթ. տվյալներով կազմել է 63.4 մլրդ, որը կազմում է հանրապետության գյուղատնտեսության ամբողջ համախառն արտադրանքի 10.1%-ը: Ներկայացված տվյալներից երևում է, որ մարզն ունի անասնապահության /կաթ, միս/ և բուսաբուծության /հացահատիկ, կարտոֆիլ/ արտադրության ուղղվածություն: Վերջին տարիներին փաստացի ձևավորված մասնագիտացման հետ մեկտեղ պետք է նշել, որ մարզի բնակլիմայական պայմանները բարենպաստ են կերային մշակաբույսերից շաքարի ճակնդեղի արտադրության համար:

329. Սերմնաբուծությունը և տնկարանային տնտեսությունը: Մարզում գործում է հացահատիկային մշակաբույսերի տնկարանային տնտեսություն /Գյումրու «Սելեկցիոն կայան» ՊՓԲԸ/, որը մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին ապահովում է բարձր վերարտադրության (սուպերէլիտային և էլիտային) սերմացուներով: Այստեղ 2009թ. կատարվել է սերմերի լաբորատոր փորձաքննության փաստաթղթավորում: «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից լաբորատոր փորձաքննության ենթարկված հետևյալ քանակի և տեսակի սերմերը` գարնանացան ցորեն-Շ1-19.9 տ, գարնանացան գարի «Նուտանս 115»-216,7 տ, կորնգան-Ախուրյանի 107-8 տ, առվույտ Ապարանի-3,5 տ, կտավատ Ղուկասյանի 17-4,9 տ, ոսպ Թալինի 6-3,2 տ, Լոբի Հայաստանի կարմիր-3 տ, սիսեռ Լենինականի 313-0,65 տ, գարնանացան գարի «Վակուլա»-14,6 տ, աշնանացան ցորեն «Բեզոստայա-1»-19.2 տ:

330. 2008թ ընթացքում մարզի սերմ արտադրող ֆերմերների կողմից արտադրվել է աշնանացան ցորենի` 50 տ բարձր վերարտադրության սերմանյութ` «Բեզոստայա-1», գարնանացան գարի` «Վակուլա»-14,6 տ, գարնանացան ցորեն SH-64-8,8 տ, գարնանացան գարի` «Նուտանս 115»-10 տ: Գյուղատնտեսության նախարարության կողմից մարզում իրականացվում է «Տնկարանային տնտեսության և պտղատու այգու հիմնադրում Շիրակի մարզի Ախուրյան գյուղում» 3 հա տարածքի վրա, կատարվել է մոտ 1300 պտղատու ծառերի տնկում, ծրագիրը շարունակվում է:

331. 2010-2013թթ. Շիրակի մարզի բուսաբուծության ոլորտում անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնախնդիրները`

1) Գյուղատնտեսությունում տեղի ունեցող տարերային աղետների հետևանքները վերացնելու և վնասները փոխհատուցելու նպատակով անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մարզում ապահովագրական գործուն համակարգ ստեղծելու և հակակարկտային ծառայությունները ընդլայնելու ուղղությամբ: Հակակարկտային ծառայության արդյունավետությունը ապահովելու համար անհրաժեշտ է մինչև 2011թ. տեղակայել ռադիոլոկացիոն համակարգ:

2) Մարզի արևմտյան սահմանի երկարությամբ տեղակայված 6 հակակարկտային կայանքների քանակն ընդլայնել դեպի հարավ` տեղադրելով ևս 25-30 նոր կայանքներ:

3) Միջոցներ ձեռնարկել մարզ ներկրվող պարարտանյութերի տեսականին ավելացնելու, ինչպես նաև բույսերի պաշտպանության նպատակով օգտագործվող թունաքիմիկատների որակը վերահսկելու ուղղությամբ:

4) Ամեն տարի մարզ ներկրել 10000տ տարբեր տեսակի պարարտանյութեր:

5) Կառուցել կարտոֆիլի և բանջարեղենի վերամշակման փոքրածավալ գործարաններ:

6) Ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների հողակտորները արդյունավետ օգտագործելու համար կազմել ցանքաշրջանառության նախագծեր:

7) Հացահատիկային մշակաբույսերի սորտաթարմացման, բարձր վերարտադրության բերքատու սերմերի բազմացման նպատակով ամեն տարի ներկրել ցանկացած` Հայաստանի Հանրապետությունում օգտագործման և հետագա բազմացման համար թույլատրված բույսերի սորտերի ցանկում գրանցված սորտ, որը բերքատվության լավ ցուցանիշներ է ապահովում մարզում ընդունված ստանդարտ սորտերի համեմատությամբ:

8) Կերային և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով Գյումրու սելեկցիոն կայանում շարունակել կորնգանի, առվույտի և վարսակի սորտային սերմերի բարձր վերարտադրության սերմանյութի արտադրությունը:

9) Միջոցներ ձեռնարկել գյուղացիական տնտեսություններին ցածր տոկոսադրույքներով վարկավորման և անտոկոս վարկերի տրամադրման ծրագրերի շարունակականությունն ու ընդգրկված համայնքների ցանկը ընդլայնելու ուղղությանբ:

10) Շաքարի ճակնդեղի գործարանի շինարարության ավարտին զուգընթաց վերականգնել շաքարի ճակնդեղի մշակությունը` այն հասցնելով մինչև 3000 հա

11) Մարզի տարածքում կատարել մկնանման կրծողներից և մորեխներից բույսերի պաշտպանության համալիր միջոցառումներ տարեկան շուրջ 5000 հա:

12) Գյուղատնտեսական մեծածախ շուկայի հիմնում Բենիամին համայնքում:

332. Նշված հիմնախնդիրները լուծելու դեպքում 2010-2013թթ. բուսաբուծության ոլորտում մարզի կանխատեսվող ցանքային կառուցվածքը և համախառն արտադրությունը ներկայացված են հավելված 6.1-ում:

 

6.3. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

333. Մարզում վարելահողերը կազմում են 89076 հեկտար (ներառյալ տնամերձները), 2008թ. հունվարի 1-ի դրությամբ մշակվել է նշյալ հողատեսքերի 53929 հեկտարը, ընդհանուր հողատեսքերի 57.4%-ը: Հողերի չմշակման հիմնական պատճառներից է ոռոգման հնարավորության բացակայությունը: Ոռոգման համակարգերի մի մասը շարքից դուրս էին եկել դեռևս 1988թ. երկրաշարժի պատճառով, մի մասն էլ տարիների ընթացքում քայքայվել, թալանվել և դարձել են օգտագործման համար ոչ պիտանի: 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ոռոգվող գյուղատնտեսական նշանակության հողերից փաստացի ոռոգելի են եղել 12252 հեկտարը: Չնայած ոլորտում 2006-2008թթ. իրականացվել են որոշակի միջոցառումներ և ցուցանիշները վկայում են տեղի ունեցող դրական տեղաշարժերի մասին, այնուամենայնիվ անհրաժեշտ են զգալի ներդրումներ և համակարգված գործողություններ ոռոգման խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար:

334. 2008թ. ոռոգման աշխատանքները բավարար ծավալով են իրականացվել «Շիրակ» ՋՕԸ-ում Վառարաններ: 2008թ. «Շիրակ» ՋՕԸ Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Ազատան, Ախուրյան, Կամո, Կառնուտ համայնքների և Սելեկցիոն կայանի ջրօգտագործողներին է մատակարարել 3 մլն մ3 ոռոգման ջուր, գանձվել է 22 մլն դրամ գումար կամ ցուցանիշը կազմում է 81.5%, Ախուրյան, Ազատան, Արևիկ, Կառնուտ, Բենիամին, Մուսայելյան, Այգաբաց, Հովիտ, Մեղրաշեն համայնքների ջրօգտագործողներին է մատակարարել 4.5 մլն մ3 ոռոգման ջուր, որի դիմաց գանձվել է 40.3 մլն դրամ կամ ցուցանիշը կազմում է 98.5%, Ամասիա, Արեգնադեմ, Գտաշեն, Բանդիվան, Հողմիկ, Գոգհովիտ, Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի, Մայիսյան, Քեթի, Գյուլիբուլաղ, Ողջի, Մեղրաշատ, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ համայնքների ջրօգտագործողներին համապատասխանաբար` 1 մլն մ3 ոռոգման ջուր, գանձվել է 7.7 մլն դրամ կամ ցուցանիշը 84.2%:

335. «Շիրակ» ՋՕԸ Հոռոմ, Նոր Կյանք, Հովտաշեն, Սարատակ, Լուսակերտ, Մեծ Մանթաշ, Գեղանիստ, Արևշատ, Սպանդարյան, Գետափ, Փանիկ, Անուշավան, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Մեղրաշեն, Մարալիկ, Սառնաղբյուր, Ձորակապ համայնքներին հիմնականում ջրօգտագործողների տնամերձ հողամասերի ոռոգման համար մատակարարել է 1.8 մլն մ3 ոռոգման ջուր, գանձվել է 4.8 մլն դրամ գումար կամ ցուցանիշը կազմել է 29.8%:

336. Բնագավառում առկա հիմնախնդիրների մեջ առանձնանում են.

1) Ոռոգման ներտնտեսային ցանցերի անբավարար վիճակը

2) Ոռոգման ջրի մեծ կորուստները (45-50%)

3) Ոռոգելի տարածքների սակավությունը

4) Կուտակվող ջրային պաշարների սակավությունը Արթիկի և Անիի նախկին տարածաշրջաններում:

337. Նշված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 2006-2009թթ. ընթացքում մարզում իրականացվել են հետևյալ աշխատանքները:

338. «Շիրակ» ՋՕԸ-ի սպասարկման տարածք` 2006թ. վերանորոգվել է Բենիամին-2 պոմպակայանը (Բենիամին և Ազատան համայնքներ), ներդրվել է 1.2 մլն դրամ, 2008թ. վերանորոգվել են Այգաբացի ջրանցքի հատվածները` 4100 մ երկարությամբ, ներդրվել է 6.56 մլն դրամ (Ախուրյան, Ազատան, Արևիկ, Բենիամին, Կառնուտ, Մուսայելյան, Այգաբաց, Մեղրաշեն, Հովիտ համայնքներ), 2008թ. վերանորոգվել են Շիրջրանցքի Բ-26 բաժանարարի հատվածները` 5500 մ երկարությամբ, ներդրվել է 5.65 մլն դրամ (Ախուրյան, Ազատան, Արևիկ, Բենիամին համայնքներ): 2009թ վերանորոգվել է Բենիամին 2 պ/կ, ներդրվել է 4.1 մլն դրամ: Վերջինս սպասարկում է Բենիամին և Ազատան համայնքների մոտ 350 հա հողատարածք:

339. 2008թ. վերանորոգվել է Սալվինազի ջրանցքի (Ազատան համայնք) հատվածը` 400 մ երկարությամբ, ներդրվել է 7 մլն դրամ, 2006-2008թթ. ընթացքում «Շիրակ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում սեփական միջոցների հաշվին իրականացվել են 12.609 մլն դրամիափով ջրանցքների մաքրման աշխատանքներ:

340. 2006թ. վերանորոգվել են Աջափնյա ջրանցքի և Ռ-2 բաժանարարի հատվածները (Մայր ջրանցք և Կապսի ջրանցք), ներդրվել է 5 մլն դրամ, 2008թ. վերանորոգվել է Կապսի ջրանցքը, ներդրվել է 25 մլն դրամ:

341. Հազարամյակի մարտահրավերներ (ՀՄՀ-Հայաստան) հիմնադրամի ծրագրով` 2009թ. վերանորոգվել են Շիրակի մայր ջրանցքի, Ախուրյան Աջափնյա ջրանցքի, Բ-26 բաժանարարի հիդրոտեխնիկական կառուցվածքները 148.6 մլն դրամ արժողությամբ: Սեփական ուժերով` 2007թ. վերանորոգվել են «Աջափնյա ջրանցքի» հատվածներ և դյուկերներ, ներդրվել է 4.8 մլն դրամ, իսկ 2008թ. իրականացվել են Մանթաշի աջափնյա ջրանցքի վերանորոգման աշխատանքները 17.4 մլն դրամ և Հոռոմի մայր ջրանցքի վերանորոգման աշխատանքները 4.8 մլն դրամ արժողությամբ:

342. «ՀՄՀ-Հայաստան» հիմնադրամի միջոցով իրականացվել են նաև Մանթաշի (Ղարանղուի) աջափնյա և ձախափնյա ջրանցքների հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2010
N 271-Ն
Որոշում