Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

040.0271.250310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2010 թվականի N 271-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

6.4. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

343. Մարզի ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2010-2013թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

1) «Շիրակ» ՋՕԸ սպասարկման տարածք` 2011թ. Այգաբացի ջրանցքի, Շիրջրանցքի Բ-26 բաժանարարի և Բենիամինի 1,2 պոմպակայանների 18 կմ հատվածների վերանորոգում` 118.77 մլն դրամ արժեքով, 2012թ. Այգաբացի ջրանցքի, Շիրջրանցքի Բ-26 բաժանարարի և Արևիկի պոմպակայանի վերանորոգում 18 կմ հատվածի վրա` 93.625 մլն դրամ արժեքով: 2011թ. նախատեսվում է Սալվինազի ջրանցքի (Ազատան համայնքի տարածք) վերանորոգում` 11.170 մլն դրամ արժեքով, Շիրջրանցքի թիվ 25 բաժանարարի (Ախուրյան համայնքի տարածք) վերանորոգում` 4.28 մլն դրամ արժեքով: 2010թ. Աջափնյա ջրանցքի ներքին ջրանցքի Գտաշեն-Ողջի 16 կմ հատվածի վերանորոգում` 54 մլն դրամ, 2011թ. Կապսի ջրանցքի Ռ-7-1 բաժանարարի Վահրամաբերդ-Կապս 2 կմ հատվածի վերանորոգում` 18 մլն դրամ արժեքով, Կապսի ջրանցքի Ռ-8-1, Ռ-9 բաժանարարների Հովունի-Մայիսյան, Մարմաշեն, Վահրամաբերդի 6 կմ հատվածների վերանորոգում: 2010-2013թթ. նախատեսվում է Սարատակ-Լուսակերտի բաժանարարի վերանորոգում` 23,9 մլն դրամ արժեքով, Փոքր Մանթաշի բաժանարարի վերանորոգում` 18,8 մլն դրամ արժեքով:

2) Հազարամյակի մարտահրավերներ (ՀՄՀ-Հայաստան) հիմնադրամի ծրագրով` հիդրոտեխնիկական կառուցվածքների վերանորոգման ընդհանուր արժեքը կկազմի 222.0 մլն դրամ: Մինչև 2011թ. սեպտեմբերը նախատեսվում է Շիրակի մայր ջրանցքի 0.5 կմ, Ախուրյան Աջափնյա ջրանցքի 11.5 կմ և Բ-26 բաժանարարի 0.7 կմ հատվածների վերականգնում: Համայնքների ներտնտեսային ցանցերի վերանորոգում համայնքների 15% ներդրումներով 2010-2011թթ.` գ. Ազատան` 33.6 մլն դրամ արժեքով, 700 մ երկարությամբ; գ. Վահրամաբերդ` 17.9 մլն դրամ արժեքով, 1000 մ երկարությամբ; գ. Նոր Կյանք` 21.4 մլն դրամ արժեքով, 880 մ երկարությամբ; գ. Մեղրաշեն` 38.5 մլն դրամ արժեքով, 2300 մ երկարությամբ; գ. Արևշատ` 14.8 մլն դրամ արժեքով, 700 մ երկարությամբ; գ. Փանիկ` 42.6 մլն դրամ արժեքով, 1500 մ երկարությամբ; գ. Սպանդարյան` 25.2 մլն դրամ արժեքով, 1310 մ երկարությամբ: 2010-2013թթ.- Մանթաշի (Ղարանղուի) աջափնյա և ձախափնյա ջրանցքների հիմնանորոգման աշխատանքներ` 12.6 կմ և 3.5 կմ երկարությամբ, 312.4 մլն դրամ արժեքով:

 

6.5. ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

344. Անասնաբուծություն: Մարզի անասնաբուծության ներկայիս մակարդակի և առաջիկա միտումների գնահատման համար ստորև ներկայացվում են անասնապահության ճյուղը բնութագրող հիմնական ցուցանիշները (Աղյուսակներ 6.8, 6.9, 6.10):

 

Աղյուսակ 6.8  Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի 2007-2009թթ. տվյալները հունվարի 1-ի դրությամբ

 

.________________________________________________________________

|         |Խոշոր            |այդ թվում`       |Խոզեր            |

|         |եղջերավորներ     |կովեր            |(հազ. գլուխ)     |

|         |(հազ. գլուխ)     |(հազ. գլուխ)     |                 |

|         |_________________|_________________|_________________|

|         |2007 |2008 |2009 |2007 |2008 |2009 |2007 |2008 |2009 |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Շիրակ    | 96.2|104.6| 93.6| 46.5| 49.1| 45.3| 14.2|  9.2| 10.3|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՀՀ       |620.2|629.1|548.8|307.1|310.6|283.1|152.8| 86.7| 84.8|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Մարզի    | 15.5| 16.6| 16.0| 15.1| 15.8| 16.0|  9.3| 10.6| 12.1|

|տեսակարար|     |     |     |     |     |     |     |     |     |

|կշիռը (%)|     |     |     |     |     |     |     |     |     |

.________________________________________________________________

.__________ __________________.

|         | |Ոչխարներ և  այծեր|

|         | |(հազ. գլուխ)     |

|         | |_________________|

|         | |2007 |2008 |2009 |

|_________| |_____|_____|_____|

|Շիրակ    | | 85.0| 86.1| 71.6|

|_________| |_____|_____|_____|

|ՀՀ       | |632.9|637.1|559.2|

|_________| |_____|_____|_____|

|Մարզի    | | 13.4| 13.5| 12.8|

|տեսակարար| |     |     |     |

|կշիռը (%)| |     |     |     |

.__________ __________________.

 

Աղյուսակ 6.9 Շիրակի մարզում և հանրապետությունում անասնապահական հիմնական մթերքների արտադրության ծավալները 2006-2008թթ.

 

._____________________________________________________________________.

|               |Իրացվել է միս    |    Կաթ          |      Ձու        |

|               |կենդանի քաշով    |(հազ. տոննա)     |  ( մլն հատ)     |

|               |(հազ. տոննա)     |                 |                 |

|               |_________________|_________________|_________________|

|               |2006թ|2007թ|2008թ|2006թ|2007թ|2008թ|2006թ|2007թ|2008թ|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Շիրակ          | 16.5| 16.8| 17.2| 92.6| 95.8| 98.9| 35.1| 42.5| 42.2|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Հայաստանի      |     |     |     |     |     |     |     |     |     |

|Հանրապետություն|117.1|122.2|125.9|620.0|642.0|661.9|463.7|525.4|574.9|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Մարզի տեսակարար|     |     |     |     |     |     |     |     |     |

|կշիռը (%)      |  8  |  9  | 10  | 10.7| 12  | 12.4|  5  |  3  |  3  |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 6.10 Մարզում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը 01.01.2009թ դրությամբ ըստ առանձին տարածաշրջանների

 

._________________________________________________________________.

|Տարածաշրջանի   |Խ.Ե.Ա.|Որից |Ոչխար |Խոզեր|Ձիեր|Թռչուններ|Մեղուներ|

|անվանումը      |      |կովեր|և  այծ|     |    |         |        |

|_______________|______|_____|______|_____|____|_________|________|

|Ախուրյան       |25716 |11875|14546 | 2309| 116|    52962|    4063|

|_______________|______|_____|______|_____|____|_________|________|

|Ամասիա         |11690 | 5681|14764 |  751| 105|     9643|    1239|

|_______________|______|_____|______|_____|____|_________|________|

|Անի            |13241 | 7104|13143 | 2332| 107|    40110|    3494|

|_______________|______|_____|______|_____|____|_________|________|

|Աշոցք          |19152 | 8851|17779 |  624| 110|    13622|    1372|

|_______________|______|_____|______|_____|____|_________|________|

|Արթիկ          |19836 | 9960| 8457 | 2207|  96|    52052|    4702|

|_______________|______|_____|______|_____|____|_________|________|

|ք. Գյումրի     | 4001 | 1776| 2884 | 2120|  15|    52000|    1300|

|_______________|______|_____|______|_____|____|_________|________|

|Ընդամենը`      |93636 |45247|71573 |10343| 549|   220389|   16170|

._________________________________________________________________.

 

345. Խոշոր եղջերավորների և խոզերի գլխաքանակը վերջին տարիների միջին տվյալներով կազմել է հանրապետության համապատասխանաբար 16% և 12.1%, իսկ մսի իրացումը և կաթի արտադրությունը 10% և 12.4%: Անասնապահության մթերքի արտադրության ծավալների վերաբերյալ մարզային տվյալները վկայում են, որ մսի և կաթի իրացման ծավալները տարեցտարի ավելանում են: Նշված ոլորտում վերջին տարիներին իրականացվել են մի շարք միջոցառումներ`

1) Գյումրիում 2003թ. կառուցվել է սպանդանոց կաթի գործարանի բազայի վրա, սակայն չի շահագործվում:

2) Մարզում առկա են կաթի ընդունման և վերամշակման թվով 16 գործարաններ, սակայն գործում են 11-ը, որոնք տարեկան վերամշակում են 50 հազ. տոննա կաթ:

3) Մարզի Սիզավետ և Արևշատ համայնքներում տեղակայված են Աշտարակ կաթի ընդունման կետերը, որոնք տարեկան կտրվածքով ընդունում և տեղափոխում են 10-15 հազ. տ կաթ:

4) 2009թ. մարզային զարգացման աջակցության ծրագրով շահագործման է հանձնվել կաթի ընդունման կետ Ախուրյան, Ջրափի, Մեղրաշատ, Պեմզաշեն համայնքներում:

346. Չնայած անասնաբուծության ճյուղում մարզում նկատվող դրական միտումների, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակին վերաբերող մարզային ցուցանիշները հանրապետության ծավալում ունեն վերելքի միտում, այս երևույթն անհրաժեշտ է հաշվի առնել նախատեսվող ծրագրային միջոցառումներում:

347. Անասնագլխաքանակի մասնատումը, կերի կայուն բազայի բացակայությունը, կերային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազումը ոչ միայն հանգեցրին անասնագլխաքանակի և անասնապահական մթերքի և հումքի արտադրության կրճատմանը, այլև լուրջ խոչընդոտներ ստեղծեցին տոհմասելեկցիոն համալիր միջոցառումների իրականացման համար: Լուրջ հետևանքներ ծառացան գյուղատնտեսական կենդանիների լավագույն ցեղերի գենոֆոնդի պահպանման, ինչպես նաև արհեստական սերմնավորման աշխատանքներում:

348. Մարզում անասնաբուծության զարգացման, բարձր մթերատու և տոհմային հատկանիշներով օժտված կենդանիներ աճեցնելու և նախիրներն ու հոտերը որակյալ կազմով համալրելու համար անհրաժեշտ է ստեղծել տոհմային տնտեսություններ, ակտիվացնել տոհմասելեկցիոն աշխատանքները, ընդլայնել գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծավալները:

349. Ստեղծված իրավիճակի գնահատումից հետևում է, որ առաջնային խնդիր է համարվում.

1) Արհեստական սերմնավորմամբ կովերի գլխաքանակի ընդլայնումը, այն հասցնելով խոշոր եղջերավոր կենդանիների առկա գլխաքանակի 60-70%-ը, որը կնպաստի կաթի և մսի մթերատվության բարձրացմանը:

2) Մարզում տոհմային տնտեսությունների ձևավորումը, որոնք տոհմային կենդանիներ կմատակարարեն անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին:

3) Մարզի խոշոր անասնապահական ֆերմերներում ձեռնարկել տոհմասելեկցիոն աշխատանքներ հետագայում բարձր վերարտադրության էգ մատղաշի ստացման համար:

4) Գյուղատնտեսության նախարարության կողմից 2008թ. մարզի Ազատան, Ախուրյան, Բենիամին, Փանիկ, Մեղրաշեն համայնքներում կազմակերպվել է խոզերի արհեստական սերմնավորման աշխատանքներ:

5) Արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման և կատարելագործման նպատակով Գյումրու սելեկցիոն կայանի բազայի վրա հիմնել գյուղատնտեսական կենդանիների տոհմային կենտրոն` մարզ ներկրելով բարձր մթերատվությամբ օժտված ցեղային կենդանիներ (ցուլեր, խոզեր, վարազներ):

6) Խոզաբուծության զարգացման համար անհրաժեշտ է ավելացնել խոզերի գլխաքանակը, նպաստել տեղական կերերի արտադրության ավելացմանը: Վերջինս կիջեցնի մսի ինքնարժեքը և այն շուկայում կդարձնի մրցունակ:

7) Մսի և կաթի արտադրության խթանմանը նպաստելու նպատակով մարզում կիրառել սուբսիդավորման համակարգ (10 կով, 20 մաքի, 5 խոզամայրեր և ավելին) ունեցող գյուղացիական տնտեսություններին:

350. Մեղվաբուծություն: Մարզում մեղվաբուծության զարգացման համար առկա են բնակլիմայական բարենպաստ պայմաններ: Տարածքն ունենալով տարբեր գոտիներ` ցածրադիրից մինչև բարձրադիր, ալպիական և մարգագետնային բուսածածկ, բարենպաստ է էկոլոգիապես մաքուր մեղր արտադրելու համար: Տվյալ ոլորտի զարգացման նպատակով անհրաժեշտ է Ախուրյանի տարածաշրջանում ստեղծել մեղվաբուծական արտադրանքի վերամշակման և փաթեթավորման փոքր արտադրամաս:

351. Ոչխարաբուծություն: Շիրակի մարզում ոչխարաբուծության զարգացման նպատակները պետք է վերաձևավորվեն շուկայի պահանջներին համապատասխան: Քանի որ բրդի պահանջարկը շուկայում խիստ նվազել է հետևաբար պետք է զարկ տալ մսակաթնատու տոհմային ոչխարների բազմացմանը: Սա կբավարարի Հայաստանում ոչխարի և գառան մսի, ինչպես նաև պանրի մշտական պահանջարկը, կստեղծի նաև արտահանման հեռանկարներ: Մարզում ոչխարաբուծության ապագան հիմնականում կախված կլինի կենդանիների գենետիկական տվյալներից, կերակրումից և տոհմաբուծական աշխատանքներից:

352. Տվյալ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է.

1) Մարզի հեռագնա արոտավայրերի, դրանց ճիշտ պլանավորման և օգտագործման դեպքում հնարավորություն են տալիս զարգացնելու ոչխարաբուծությունը` գլխաքանակն ավելացնելով շուրջ 100000 գլխով:

2) Մարզում ստեղծել բրդի, մորթու, և կաշվի մթերման կետ:

3) Մարզ ներկրել մանկանալու ցեղատեսակի ոչխարներ:

353. Անասնաբուժությունը: Շիրակի մարզում ներկայումս գործում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներից` Բավրայի սահմանային հսկիչ կետը և Գյումրու սահմանային հսկիչ կետը, իսկ տարածքային մարմիններից` սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոնը, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնում են օտարերկրյա պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով հանրապետության տարածքի պահպանությունը և սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառում «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքներով ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան վերահսկողություն:

354. Մարզի համայնքներում աշխատում են 111 անասնաբույժներ, որոնք աշխատանքային պայմանագրով իրականացնում են անասնաբուժական բոլոր միջոցառումները:

1) 2008թ ընթացքում 95-100%-ով պետպատվերի շրջանակներում կատարվել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստումներ, ինչպես նաև ախտորոշիչ բոլոր հետազոտությունները և մնացած անասնաբուժական և անասնաբուժասանիտարական միջոցառումները:

2) Անասնաբուժական միջոցառումների պարտադիր կատարման համար կառավարությունը հատկացրել է. 2009թ.` 64.4 մլն դրամ, 2008թ.` 86 մլն դրամ: Միջոցները նպատակաուղղվել են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, ձիերի, թռչունների և մեղուների 10 անուն հիվանդությունների դեմ պատվաստումների կատարմանը:

3) Կատարվել են 2007թ.` Աշոցքի և Գյումրիի, 2008թ.` Ամասիայի անասնաբուժական մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև կառուցվել է Բավրայի սահմանային հսկիչ կետի շենքը:

4) Համայնքների անասնաբույժներին տրամադրվել է 87 հատ սառնարաններ և այլ անասնաբուժական պարագաներ:

355. Շիրակի մարզում առաջնահերթ խնդիր է դառնում անասնաբուժական պարտադիր միջոցառումների մեջ ներառվող հիվանդությունների ցանկի ընդլայնումը, սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոնի բազայի ամրապնդումը: Բարձրացնել մարզի համայնքներում գործող անասնաբույժների աշխատանքի արդյունավետությունը` կատարելով ներդրումներ, որոնք կուղղվեն համայնքներում գործող անասնաբույժների գործունեության համար անհրաժեշտ բազայի ստեղծմանը:

356. Այս ոլորտի հետագա զարգացումը ապահովելու համար առաջիկա տարիներին անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնախնդիրները.

1) Միջոցներ ձեռնարկել անասնաբուժական պարտադիր միջոցառումների մեջ ներառվող հիվանդությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ:

2) Լրացուցիչ միջոցներ տրամադրել սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոնի սարքավորումների բազայի ընդլայնման համար:

3) Միջոցներ տրամադրել համայնքներում գործող անասնաբույժների գործունեության համար անհրաժեշտ բազայի ստեղծման համար:

4) Մարզի տարածաշրջաններում կառուցել սանիտարական սպանդանոց բրուցելյոզի, տուբերկուլյոզի և այլ տեսակի հիվանդ կենդանիների սպանդը կազմակերպելու նպատակով` սպանդանոցին կից ստեղծելով պահածոյացման արտադրամաս:

5) Բրուցելյոզով անապահով համայնքներում կիրառել բրուցելյոզի պատվաստման համակարգ պետ. պատվերի շրջանակներում:

6) Պետ. պատվերի շրջանակներում մարզում իրականացնել շների կատաղության դեմ պարտադիր պատվաստում և ճիճվաթափություն:

7)Գյումրու գյուղատնտեսական քոլեջի բազայի վրա ստեղծել անասնաբուժական բաժին` պետական պատվերի շրջանակներում:

357. Գյուղատնտեսական մթերքի իրացումը և ապրանքայնության մակարդակը: Գյուղատնտեսության կայունության, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ապահովման և գյուղատնտեսության վերարտադրության համար կարևոր հանգամանք է արտադրանքի իրացման խնդրի լուծումը, որը բնութագրվում է արտադրության ապրանքայնության մակարդակով: 2008թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ապրանքայնության մակարդակի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացված են Աղյուսակում 6.11-ում:

 

Աղյուսակ 6.11 Գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը բնորոշող ցուցանիշներ

 

._______________________________________________________.

|Մթերքների անվանումը        |Ապրանքայնության            |

|                           |մակարդակը (%)              |

|                           |___________________________|

|                           |Շիրակի մարզ|Հայաստանի      |

|                           |2008թ.     |Հանրապետություն|

|___________________________|___________|_______________|

|Հացահատիկ                  |   26.8    |     23        |

|___________________________|___________|_______________|

|Կարտոֆիլ                   |   31.7    |     42        |

|___________________________|___________|_______________|

|Բանջարանոցային մշակաբույսեր|   36.9    |     75        |

|___________________________|___________|_______________|

|Պտուղ                      |   21.2    |     53.1      |

|___________________________|___________|_______________|

|Միս                        |   83.3    |     80.3      |

|___________________________|___________|_______________|

|Կաթ և  կաթնամթերք          |   40.5    |     45.1      |

|___________________________|___________|_______________|

|Ձու                        |   54      |     44.2      |

|___________________________|___________|_______________|

|Բուրդ                      |   51.9    |     48.6      |

|___________________________|___________|_______________|

|Մեղր                       |   43      |     50.9      |

._______________________________________________________.

 

358. Աղյուսակից երևում է, որ 2008թ. մարզի գյուղատնտեսական մթերքի ապրանքայնության մակարդակը հանրապետության միջինի համեմատ բարձր է (հացահատիկի, մսի, բրդի, ձվի):

 

6.6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

359. Մարզի գյուղատնտեսության զարգացման համար կարևոր պայման է հանդիսանում գյուղատնտեսական տեխնիկաներով համայնքների ապահովվածությունը, որն ունի միջին մակարդակ: Մարզում առկա մեքենատրակտորային պարկը տարիներ շարունակ չի թարմացվել և շահագործվում են 20 տարուց ավելի: Անմխիթար վիճակում են գտնվում հատկապես հացահավաք կոմբայնները, որոնց մոտ բերքի կորուստները կազմում են 10-15%:

 

Աղյուսակ 6.12 Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, տեխնիկական վիճակի և տեխնիկայով գյուղացիական տնտեսությունների ապահովվածության 2006-2009թթ. համեմատական տվյալները

 

._________________________________________________________________________.

|հ/հ|Տեխնիկայի          |2006 թ. հունվարի 1-ի    |2009 թ. հունվարի 1-ի    |

|   |անվանումը          |     դրությամբ          |     դրությամբ          |

|   |                   |________________________|________________________|

|   |                   |Առկա    |Սարքի- |100    |Առկա    |Սարքի- |100    |

|   |                   |քանակը  |նության|տնտե-  |քանակը  |նության|տնտե-  |

|   |                   |(միավոր)|մակար- |սության|(միավոր)|մակար- |սության|

|   |                   |        |դակը   |հաշվով |        |դակը   |հաշվով |

|   |                   |        |%      |ապահով.|        |%      |ապահով.|

|   |                   |        |       |%      |        |       |%      |

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|1. |Տրակտորներ         |  1550  |   84.5|   4.8 |    1597|   77.6|    4.9|

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|2. |Բեռնատար ավտոմեքենա|  1380  |   82.4|   4.2 |    1233|   70.6|    3.8|

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|3. |Հացահատիկահավաք    |   290.6|   51.4|   0.9 |     300|   81.7|   0.93|

|   |կոմբայններ         |        |       |       |        |       |       |

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|4. |Կցասայլեր          |   795  |   87.4|   2.4 |     774|   81.1|    2.4|

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|5. |Խոտհնձիչներ        |   164  |   73.2|   0.5 |     177|   82.5|   0.54|

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|6. |Կերահավաք          |    55  |   72.7|   0.17|      58|   70.7|   0.18|

|   |կոմբայններ         |        |       |       |        |       |       |

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|7. |Հատիկազտիչ         |    89  |   71.9|   0.27|      56|   82.1|   0.17|

|   |մեքենաներ          |        |       |       |        |       |       |

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|8. |Շարքացաններ        |   392  |   87.2|   1.2 |     347|   86.5|   1.07|

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|9. |Գութաններ          |   562  |   89.5|   1.74|     518|   84.7|    1.6|

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|10.|Կուլտիվատորներ     |   440  |   86.8|   1.3 |     357|   97.2|    1.1|

|___|___________________|________|_______|_______|________|_______|_______|

|11.|Հավաքիչ-մամլիչ     |   145  |   89.0|   0.45|     157|   77.1|   0.48|

._________________________________________________________________________.

 

360. Առկա գյուղատնտեսական տեխնիկան իր սարքինության աստիճանով և հզորությամբ չի համապատասխանում ներկայիս հողօգտագործման պահանջներին: Այս բնագավառում առաջնահերթ խնդիր է տեխնիկական պարկի թարմացմանը, տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացումը:

361. Վերջին տարիներին ՀՀ կառավարության և գյուղատնտեսության նախարարության կողմից գործնական օգնություն է ցուցաբերվում մարզին գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Այս գործընթացն իրականացվում է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերի և դրամաշնորհների հաշվին:

362. 2007թ.»ՄԱԿ-ի զարգացման ծրագրով» մարզի Բավրա, Սիզավետ, Սարագյուղ, Թավշուտ համայնքների գյուղացիական տնտեսություններին օգնելու նպատակով Բավրա համայնքում ստեղծվել է մեքենատրակտորային կայան` 4-միավոր տեխնիկայով:

363. 2008թ. ընթացքում մարզի 12 համայնքներ ընդգրկվել են «Համայնքների տնտեսական զարգացման» ծրագիր, որի շնորհիվ ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ` (Աղյուսակ 6.13):

 

Աղյուսակ 6.13

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Համայնքի    |Տրակ-|Շարքա-|Հակա-|Գու-|Ցորենի|Պարարտա-|Խոտ- |Կուլտի|

|   |անվանումը   |տոր  |ցան   |վորիչ|թան |սրսկիչ|ցանիչ   |հնձիչ|վատոր |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|1. |Թավշուտ     |  1  |   -  |  -  |  - |   -  |   -    | -   |   -  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|2. |Ջրառատ      |  1  |   2  |  1  |  1 |   1  |   1    | 1   |   -  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|3. |Լուսաղբյուր |  1  |   1  |  -  |  1 |   -  |   -    | -   |   1  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|4. |Ծաղկուտ     |  1  |   -  |  -  |  - |   -  |   -    | -   |   -  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|5. |Արեգնադեմ   |  1  |   1  |  -  |  1 |   -  |   -    | -   |   -  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|6. |Հովունի     |  6  |   1  |  -  |  1 |   -  |   -    | -   |   1  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|7. |Բերդաշեն    |  4  |   -  |  -  |  - |   -  |   -    | -   |   -  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|8. |Մեղրաշատ    |  1  |   -  |  -  |  1 |   -  |   -    | -   |   -  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|9. |Գուսանագյուղ|  1  |   1  |  -  |  - |   -  |   -    | -   |   -  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|10.|Ձորաշեն     |  1  |   1  |  -  |  - |   -  |   -    | 1   |   -  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|11.|Սիզավետ     |  1  |   1  |  -  |  - |   -  |   -    | -   |   1  |

|___|____________|_____|______|_____|____|______|________|_____|______|

|12.|Գառնառիճ    |  1  |   -  |  -  |  1 |   -  |   -    | -   |   1  |

._____________________________________________________________________.

 

364. Այս բնագավառի հիմնախնդիրներն են.

1) Տեխնիկական պարկի տարեկան 10-15% թարմացում:

2) Մեծացնել գյուղատնտեսության համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ներկրումների ծավալները և դրանք պայմանագրային կարգով գյուղացիական տնտեսություններին տրամադրելու հարցերը

3) Մարզի գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման և ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է հանրապետություն ներկրվող գյուղատնտեսական տեխնիկայից որոշակի քանակություն նպատակային կարգով հատկացնել Շիրակի մարզին ուղղակի վաճառքի կամ բանկային պայմանագրի միջոցով գյուղացիական տնտեսություններին հատկացնելու համար:

 

6.7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

365. Գյուղատնտեսության ռազմավարության գլխավոր նպատակն է ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կրճատել աղքատությունը գյուղական բնակավայրերում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.

1)Ապահովել մարզի հողային ռեսուրսների նպատակային օգտագործումը, մասնավորապես` անմշակ հողերը դարձնել ինքնահոս եղանակով ոռոգելի, նպաստել եկամտաբեր մշակաբույսերի ներդրմանը, լրացնել անհրաժեշտ գյուղտեխնիկայի պակասը, նվազեցնել գյուղատնտեսական արտադրության ռիսկայնությունը, բարձրացնել վարկային միջոցների հասանելիությունը գյուղացիական տնտեսությունների համար:

2) Ապահովել աշխատուժի արդյունավետ օգտագործումը գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում` որպես գյուղական աղքատության կրճատման հիմնական գործոն:

3) Բարելավել ոռոգման համակարգը, մասնավորապես` կառուցել ինքնահոս համակարգեր, ջրամբարներ, վերակառուցել պոմպակայանները, վերականգնել ջրանցքները, բարելավել ոռոգման ներտնտեսային ցանցը, զարգացնել ջրօգտագործողների ընկերությունների կարողությունները` շահագործելու և պահպանելու երկրորդական և երրորդական ոռոգման համակարգերը:

4) Սերմնաբուծության համակարգի բարելավման միջոցով բարձրացնել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, համախառն արտադրանքի և արտադրության արդյունավետությունը:

5) Զարգացնել տնկարանային տնտեսության համակարգը` պայմաններ ստեղծելով մարզում բարձրորակ սերմերի (տնկանյութի) արտադրության ու օգտագործման համար

6) Իրականացնել բույսերի պաշտպանության պայքարի կենտրոնացված միջոցառումներ

7) Ընդլայնել բազմամյա կերային մշակաբույսերի տարածքները:

8) Մեղմել արտադրության սպասարկման, նյութատեխնիկական ապահովման բնագավառում ծառացած խնդիրները` ձևավորելով միասնական գործունեության/ կոոպերացիայի/սկզբունքով գործող կառույցներ:

9) Տոհմային գործի և անասնաբուժական ծառայությունների բարելավման միջոցով բարձրացնել գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը, անասնապահական մթերքի որակը, արտադրության արդյունավետությունը և ապրանքայնության մակարդակը:

10) Արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման միջոցով պահպանել և կատարելագործել կենդանիների տոհմային հատկանիշները Ստեղծել տոհմային տնտեսություններ, կոոպերատիվներ, ձևավորել տոհմաբուծական ծառայություններ:

11)Բարձրացնել գյուղտեխնիկայով ապահովվածության մակարդակը և տեխնիկայի օգտագործման արդյունավետությունը` կոոպերացիայի և այլ կազմակերպական ձևերով համատեղ օգտագործման մեխանիզմների ներդրման միջոցով:

12) Մարզի գյուղատնտեսության մասնագիտացմանը համապատասխան` աջակցել գյուղատնտեսական հումքի` կաթի, մսի, բրդի, կաշվի վերամշակման կարողությունների զարգացմանը, վերամշակող կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանն ու ընդլայնմանը:

13) Աջակցել գյուղմթերք արտադրողներին արտադրանքը կազմակերպված իրացնելու, արտահանելու գործում:

14) Բարձրացնել գյուղմթերքի ապրանքայնության մակարդակը գյուղացիական տնտեսությունների կայունությունը և գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը կրճատելու նպատակով:

15) Ապահովել գյուղատնտեսական վարկերի հասանելիությունն աղքատ գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների համար:

16) Ստեղծել և զարգացնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգը:

17) Համայնքներում մեքենատրակտորային պարկերի ստեղծում և անհատ գյուղացիական տնտեսություններին գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրում լիզինգային տարբերակով:

366. Մարզի գյուղատնտեսության ոլորտի 2010-2013թթ. ֆինանսավորումը ներկայացված է հավելված 6.2-ում:

 

7. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

7.1 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

367. Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բնապահպանական ոլորտի քաղաքականությունը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված «Շրջակա միջավայրի պահպանության երկրորդ ազգային գործողությունների ծրագրի», Կայուն զարգացման ռազմավարության հայեցակարգի, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի դրույթները և գերակայությունները:

368. ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 20-ի թիվ 15 արձանագրային որոշմամբ հաստատվել է «ՀՀ Շիրակի մարզի անտառավերականգնման համալիր ծրագիրը», որի համաձայն նախատեսված է 2007-2009թթ. ընթացքում իրականացնել անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ 175,0 հա ընդհանուր մակերեսով տարածքներում` Գյումրիում 130 հա, Լեռնակերտում 25 հա և Սառնաղբյուրում 20 հա: Նշվածներից Սառնաղբյուրի տեղամասի անտառապատման աշխատանքներն արդեն իսկ ավարտված են: Գյումրիում 2008թ.-ին սկսվել է «Սևերսկի» տեղամասի 20 հա մակերեսով հատվածի անտառապատումը: Ավարտվել է ոռոգման մեխանիկական համակարգի մոնտաժումը և տարածքի ցանկապատումը, իսկ անտառմշակույթների հիմնման բուն գործընթացը կսկսվի 2009թ. աշնանը: Ծրագրի ընդհանուր արժեքը` ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում է 276.03 մլն դրամ, որը տրամադրվելու է միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների կողմից:

369. ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային կառավարության միջև կնքված պայմանագրի համաձայն Շիրակի մարզի հյուսիսում 2008թ. մեկնարկել են «Արփի լիճ» ազգային պարկի հիմնման աշխատանքները, որն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից` Զարգացման գերմանական բանկի (KFW) աջակցությամբ: Արփի լճին և նրա շրջակա ջրա ճահճային, մերձալպյան և մարգագետնատափաստանային էկոհամակարգերին «Բնության հատուկ պահպանվող տարածքի» կարգավիճակի շնորհումը թելադրված էր նաև «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվեցիայով (Ռամսար 1971), որով Արփի լիճը 1993թ. ներառվել է Միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում:

370. «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը մեծ նշանակություն կունենա ոչ միայն էկոհամակարգերի լանդշաֆտային և կենսաբանական ուրույն բազմազանության, բնության առանձին օբյեկտների պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումը ապահովելու համար, այլև նոր հնարավորություններ կստեղծի գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար` այնտեղ ամառային և ձմեռային տուրիզմի կազմակերպման, ալտերնատիվ էներգիայի և գյուղատնտեսական մթերքների արտադրության և այլ գործունեությունների ծավալման միջոցով: Ծրագիրը, որի բյուջեն կազմում է 2 մլն 200 հազար Եվրո, պլանավորվում է իրականացնել 2008-2010թթ. ընթացքում:

371. Շիրակի մարզում բնապահպանական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության ապահովման նպատակով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև ստորագրված եռակողմ փոխըմբռնման հուշագրի համաձայն 2008թ. սկսել է գործել հասարակական բնապահպանական տեղեկատվության Գյումրիի կենտրոնը (Օրհուս կենտրոն): Կենտրոնն անցած ժամանակաշրջանում անց է կացել շուրջ ութ տասնյակ տարբեր միջոցառումներ, ստեղծել է տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային ցանց ավելի քան 40 հասարակական կազմակերպությունների միջև, որոնց համագործակցության արդյունքում նախապատրաստվել և հանրությանն է տրամադրվել «Հասարակության բնապահպանական իրազեկության և շահերի պաշտպանության տեղեկատու ուղեցույց» վերտառությամբ գրքույկ:

 

7.2 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

372. Չնայած իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի առկայությանը մարզի էկոլոգիական իրավիճակը դեռևս հեռու է բավարար համարվելուց: Շրջակա բնական միջավայրի և նրա առանձին տարրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ պահպանության ոլորտում դեռևս առկա են բազում հիմնախնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ միջոցառումների իրականացումն առաջիկա տարիների ընթացքում էապես կբարելավի մարզի էկոլոգիական ընդհանուր իրավիճակը: Այդ հիմնախնդիրներն ըստ առանձին բնական միջավայրերի հետևյալն են.

373. Մթնոլորտային օդի պահպանության վիճակը և հիմնախնդիրները. Օդային ավազանի որակը պայմանավորված է մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակով: Ձմռան ամիսներին բնակչության կողմից ջեռուցման նպատակով զանազան քիմիական բաղադրության նյութերի օգտագործումը խիստ բացասաբար է անդրադառնում օդի որակի վրա: Այդ ամիսներին օդում ավելանում է ածխածնի օքսիդի, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը, հաճախ գերազանցելով ՍԹԽ-ն (սահմանային թույլատրելի խտությունը) 2-3 անգամ: Մնացած ամիսներին օդի աղտոտվածությունը պայմանավորված է մեխանիկական փոշիով, որը մթնոլորտ է արտանետվում հիմնականում հանքարդյունահանման հետևանքով, ածխածնի օքսիդով, ծծմբի և ազոտի երկօքսիդներով, որոնք արտանետվում են ասֆալտի և բետոնի գործարաններում, ինչպես նաև ավտոտրանսպորտի արտանետումներով, որոնք ևս գրեթե կրկնակի անգամ գերազանցում են ՍԹԽ-ն:

374. Ջրերի պահպանության վիճակը և հիմնախնդիրները: Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի անբարեկարգ վիճակի պատճառով տեղի են ունենում ջրի անհարկի կորուստներ: Մարզում չեն գործում մաքրման կայանները, և կոյուղաջրերն առանց մաքրազերծվելու թափվում են բաց ջրավազաններ:

375. Հողերի պահպանության վիճակը և հիմնախնդիրները. Մարզի հողատարածքների գրեթե 40%-ը տարբեր աստիճանի էռոզացված են, որը, բացի բնակլիմայական անբարենպաստ պայմաններից, հետևանք է նաև գյուղատնտեսության վարման չհամակարգվածության (գերարածեցում, ոռոգման համակարգերի անբարեկարգ վիճակ, հեղեղումների և ճահճացման դեմ պայքարի բացակայություն, նոր անմշակ հողերի ներգրավումը գյուղատնտեսության մեջ, լանջերի սխալ վարը /լանջի ուղղությամբ/, ցանքաշրջանառության բացակայությունը), ինչպես նաև կենցաղային և վտանգավոր թափոնների անօրինական տեղադրման:

376. Բացի այդ երկրաշարժի հետևանքով սևահողային շատ տարածքներ հանվել են գյուղատնտեսական շրջանառությունից և օգտագործվել շինարարության կարիքների համար:

 

Աղյուսակ 7.1 ՀՀ Շիրակի մարզում ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողերի բաշխվածությունն ըստ տարածաշրջանների

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Տարածաշրջանի|Ընդերք-    |Ներկայումս |Մարված կամ   |Չշահագործվող|

|   |անվանումը   |օգտագործման|օգտագործվող|վերագնահատման|հանքավայերի |

|   |            |նպատակով   |տարածքը    |ենթակա       |տարածքը     |

|   |            |հատկացված  |(հա)       |հանքավայրերի |(հա)        |

|   |            |տարածքը    |           |տարածքը      |            |

|   |            |(հա)       |           |(հա)         |            |

|___|____________|___________|___________|_____________|____________|

|1  |Ախուրյան    |    295,6  |    52,6   |   120       |   123      |

|___|____________|___________|___________|_____________|____________|

|2  |Արթիկ       |    736,7  |   410,0   |   233       |    93,7    |

|___|____________|___________|___________|_____________|____________|

|3  |Անի         |    293,6  |    72,6   |    71       |   150      |

|___|____________|___________|___________|_____________|____________|

|4  |Ամասիա      |     93,6  |     7,5   |    42,5     |    43,6    |

|___|____________|___________|___________|_____________|____________|

|5  |Աշոցք       |    214,5  |     5,5   |    -        |   209      |

|________________|___________|___________|_____________|____________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ`   |   1634    |   548,2   |   466,5     |   619,3    |

.___________________________________________________________________.

 

377. Անտառների պահպանության վիճակը և հիմնախնդիրները: Շիրակի մարզը, կախված իր բնակլիմայական պայմաններից, հանդիսանում է հանրապետության ամենասակավանտառ մարզը: Անտառապատման շուրջ 4660 հա տարածքներից ներկայումս տնկարկներ կան ընդամենը 2033 հա վրա: Պահպանված տնկարկների մի մասը դեգրադացվել, վեր են ածվել թփուտների և չեն կարող լիարժեք կատարել իրենց բնորոշ բնապահպանական և այլ կարևոր գործառույթներ: Առաջ են եկել էրոզիոն պրոցեսներ, առկա է նաև հեղեղումների վտանգը:

 

Աղյուսակ 7.2 ՀՀ Շիրակի մարզի անտառային տարածքներն ըստ առանձին անտառապետությունների և հողատեսքերի

 

._____________________________________________________________.

|հ/հ|Անտառապետության|Ընդհանուր| Անտառապատ|Թփուտների|Այլ       |

|   |անվանումը      |տարածքը  | տարածքը  |տարածքը  |հողատեսքեր|

|   |               |(հա)     | (հա)     |(հա)     |(հա)      |

|___|_______________|_________|__________|_________|__________|

|1  |Արփիի          |  553    |   225,7  |   197   |   130,3  |

|___|_______________|_________|__________|_________|__________|

|2  |Ջաջուռի        | 1206    |   517,4  |   436   |   252,6  |

|___|_______________|_________|__________|_________|__________|

|3  |Գյումրիի       |  666    |   120,6  |   144   |   401,4  |

|___|_______________|_________|__________|_________|__________|

|4  |Աշոցքի         | 1206    |   721    |   266   |   219    |

|___|_______________|_________|__________|_________|__________|

|5  |Արթիկի         | 1029    |   449    |   145   |   435    |

|___________________|_________|__________|_________|__________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ`      | 4660    |  2033,7  |  1188   |  1438,3  |

._____________________________________________________________.

 

378. Ընդերքի պահպանության վիճակը և հիմնախնդիրները: Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում մեծ դեր ունի հանքարդյունահանման ոլորտը, որտեղ ներգրավված են շուրջ յոթ տասնյակ կազմակերպություններ, որոնք հիմնականում զբաղված են տարատեսակ շինանյութերի արդյունահանմամբ: Մեկ կազմակերպություն ձեռնարկել է աշխատանքներ Ամասիա-Աշոցքի տարածաշրջանում մետաղային (նիկել, պղինձ, քրոմ և այլն) օգտակար հանածոների հանքերևակումների շրջանում լրահետախուզություն կատարելու և հետագայում դրանց արդյունահանումն իրականացնելու ուղղությամբ:

379. Կենսառեսուրսների պահպանության վիճակը և հիմնախնդիրները: Շիրակի մարզում կան շուրջ 40 հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ, որոնք գրանցված են ՀՀ «Կարմիր» գրքում: Բնակվում են նաև կենդանիների և թռչունների որոշ հազվագյուտ տեսակներ, սակայն դրանց պահպանության համար մարզում դեռևս չկային հատուկ պահպանվող տարածքներ: Նշված բացը լրացնելու համար ՀՀ կառավարության կողմից հաստատվել է բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2003-2010 թթ. գործողությունների ազգային ծրագիրը, որի համաձայն մարզում ստեղծվելու են երեք արգելավայրեր: 2008թ. սկսվել և ընթացքի մեջ են Արփի լճի տարածքում և Ախուրյան գետի վերին հոսանքներում ազգային պարկի ստեղծման աշխատանքները:

380. Թափոնների կառավարման վիճակը և հիմնախնդիրները: Թափոնների կառավարմանն առնչվող հիմնահարցերը Շիրակի մարզի` հատկապես մարզկենտրոնի և մյուս խոշոր համայնքների համար մնում են առաջնային և արդիական, քանի որ բացակայում են սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական պահանջներին համապատասխան կենցաղային թափոնների հեռացման կազմակերպված տեղերը, չեն իրականացվում արդյունաբերական և կենցաղային թափոնների տարանջատված հավաքում, թափոնների գոյացման կանխարգելմանը, դրանց հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանն ուղղված գործողություններ:

381. Չնայած այն հանգամանքին, որ մարզի քաղաքների համար մշակված գլխավոր հատակագծերում աղբավայրերի խնդիրները ներառված են որպես գերակայություն, սակայն թափոնների կազմակերպված հեռացման նոր մասնագիտացված պոլիգոնների և աղբավայրերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել:

382. Բնապահպանական իրազեկման համակարգի ստեղծում: ԵԱՀԿ աջակցությամբ մարզում ստեղծված հասարակական բնապահպանական տեղեկատվական կենտրոնը կարևոր դեր ունի մարզային իշխանության և հասարակական կազմակերպությունների միջև կայուն հարաբերությունների հաստատման, բնապահպանական տեղեկատվության տարածման և դպրոցական տարիքի երեխաների էկոկրթության գործում:

 

7.3 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

383. Ծրագրի նպատակն է` բարելավել Շիրակի մարզի բնապահպանական իրավիճակը` շարունակաբար լուծելով հետևյալ հիմնախնդիրները.

1) Շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանություն, վնասակար ներգործության նվազեցում և կանխարգելում

2) Կենսապաշարների և ընդերքի պահպանություն և արդյունավետ օգտագործում

3) Անտառների վերականգնում, նոր անտառազանգվածների հիմնում և անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարում

4) Շրջակա միջավայրի վիճակի համակարգված ուսումնասիրություն, մոնիթորինգի համակարգի բարելավում

5) Կենցաղային և արտադրական թափոնների կառավարման բարելավում

6) Մարզի տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում

7) Հասարակական բնապահպանական տեղեկատվության նոր կենտրոնի ստեղծում:

 

7.4 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

384. Բնապահպանական ոլորտի զարգացման 2010-2013թթ. ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`

385. Օդի որակի բարելավման նպատակով`

1) Փողոցների բարեկարգում, կանաչ տարածքների ընդլայնում և բնակավայրերի գազիֆիկացում

2) Ավտոտրանսպորտի արտանետումների նկատմամբ վերահսկողության ուժեղացում

3) Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետումներ ունեցող կազմակերպություններում մաքրման սարքավորումների ներդրում

4) Օդի որակի շարունակական մոնիթորինգի իրականացում, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու լաբորատորիայի սարքավորումների բազայի և դիտարկման ցանցի ընդլայնում:

386. Ջրերի պահպանության և արդյունավետ օգտագործման համար`

1) Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի շարունակական վերանորոգում, հոսակորուստների նվազեցում

2) Կեղտաջրերի մաքրման Գյումրու կայանի վերագործարկումը կամ նորի կառուցում

3) Ախուրյան գետի ջրահավաք ավազանի կառավարման պլանի մշակում

4) Օդային և ջրային ավազանի աղտոտվածության քիմիական վերլուծության շրջիկ լաբորատորիայի ձեռքերում:

387. Հողերի պահպանության և օգտագործման նպատակով`

1) Հողի մշակման ժամանակակից մեթոդների ներդրում, քիմիական պարարտանյութերի օգտագործման նվազեցում,

2) Լքված հանքավայրերի վերագնահատում և տարածքների վերականգնում (ռեկուլտիվացիա),

3) Հեղեղապաշտպանական միջոցառումների իրականացում, դրենաժային համակարգերի վերականգնում,

4) Արոտավայրերի և խոտհարքների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակում և ներդրում, հեռագնա արոտներում ջրարբիացման համակարգերի ստեղծում,

5) Գյուղատնտեսության մեջ որպես վարելահող օգտագործվող լանջերի դարավանդավորում (մասնավորապես աստիճանաձև դարավանդների ստեղծում ծառաշարքով),

6) Ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրում (անձրևացում, կաթիլային ոռոգում և այլն),

7) Գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում խախտված հողերի վերակարգում (վերադարձ շրջանառություն),

8) Գյուղատնտեսական նշանակության հողերի առանց վարի մշակության տեխնոլոգիայի ներդրում:

388. Անտառների պահպանության և ընդլայնման նպատակով`

1) Հետևողական աշխատանք տանել ՀՀ Շիրակի մարզի անտառավերականգնման համալիր ծրագրով նախատեսված անտառապատման աշխատանքների իրականացումը և դրանց շարունակականությունը ապահովելու ուղղությամբ,

2) Կատարել մարզի անտառների գույքագրում, տարածքների ճշգրտում և մշակել հետագա զարգացման ծրագրեր` յուրաքանչյուր տարի անտառապատելով շուրջ 50 հա տարածք:

389. Ընդերքի ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման և արդյունահանման հետագա զարգացման նպատակով`

1) Օժանդակել հանքարդյունահանման ոլորտում ընդգրկված կազմակերպություններին արդյունահանման նոր տեխնոլոգիաների ձեռք բերման գործում,

2) Աշխատանք տանել Աշոցքի հանքային ջրի արդյունահանման համար բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ:

390. Կենսառեսուրսների պահպանության համար`

1) «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման գործընթացի ավարտում

2) Մանթաշի ջրամբարի և համանուն գետի ջրհավաք ավազանում արգելավայրի հիմնում,

3) Շիրակի մարզի բնության հուշարձանների ցանկի համալրում, պահպանման գոտու տարածքների ճշգրտում և հողամասերի սահմանազատում:

391. Թափոնների արդյունավետ կառավարման համար`

1) Թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի իրականացում` շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործության գնահատում.

2) Գոյացած թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման միջոցառումների մշակում և նախաձեռնում.

3) Թափոնների կազմակերպված հեռացման մասնագիտացված պոլիգոնների և աղբավայրերի ստեղծում.

4) Կենտրոնացված աղբավայրերի կառավարման պլանների և վերամշակման համար բիզնես ծրագրերի մշակում:

392. Բնապահպանական իրազեկման համակարգում`

1) Գյումրու կենտրոնին անհրաժեշտ գրականությամբ և այլ տեղեկատվական նյութերով ապահովում և տեղեկատվական կայքի ստեղծում,

2) Մարզի Արթիկ քաղաքում տեղեկատվական նոր կենտրոնի ստեղծում, անհրաժեշտ գրականությամբ և այլ նյութերով ապահովում:

 

8. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

8.1. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

393. 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով մարզում քանդվել կամ բնակության համար ոչ պիտանի է դարձել 1,8 մլն. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանային ֆոնդ: Մարզում քանդվել են` 22678 բնակարաններ, որից` ք. Գյումրի- 20612 բնակարան, այլ բնակավայրեր-2066 բնակարան, 137 հանրակրթական դպրոցներ` ընդամենը 58509 աշ/տեղ, որից` ք. Գյումրի` 45 դպրոցներ- 27700 աշ/տեղ, այլ բնակավայրեր` 92 դպրոցներ-30809 աշ/տեղ, 34 առողջապահական օբյեկտներ, այդ թվում 16 հիվանդանոցներ` 2618 մահճակալ, 18 բազմաբուժարաններ 4202 հաճ/հերթ, որոնցից` ք. Գյումրի` 11 հիվանդանոցներ-2148 մահճակալ, 11 բազմաբուժարաններ-3302 հաճ/հերթ, այլ բնակավայրեր` 5 հիվանդանոցներ-470 մահճակալ, 7 բազմաբուժարաններ-900 հաճ/հերթ, մշակութային, մարզական, կենցաղ-սպասարկման և այլ նշանակության բազմաթիվ օբյեկտներ:

394. Մարզում շինարարական, վերականգնողական աշխատանքները սկսվել են 1989թ. և առ այսօր ընթանում են: Ստորև ներկայացվում է աղետի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացն ըստ բնագավառների:

395. Բնակարանաշինություն. 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով Շիրակի մարզում քանդվեց կամ վթարային (բնակության համար ոչ պիտանի) դարձավ 22678 բնակարան, որից ք. Գյումրի 20612 բնակարան, այլ բնակավայրերում` 2066 բնակարան:

396. 1989-2008թթ. ժամանակահատվածում Աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին շահագործման են հանձնվել 14100 բնակարաններ, ևս 5487 բնակարաններ ձեռք են բերվել ԲԳՎ ծրագրերի շրջանակներում: 19587 ընտանիքներ բարելավել են իրենց բնակարանային պայմանները, որից ք.Գյումրի` 17968, մարզի այլ բնակավայրեր` 1619:

397. ՀՀ Շիրակի մարզի բնակավայրերում` հատկապես Գյումրի քաղաքում, դեռևս պահպանվում է բնակարանային պահանջարկի բարձր մակարդակը: 2008թ. իրականացված վերահաշվառման գործընթացի արդյունքներով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների թիվը կազմում է 4778 (Աղյուսակ 8.1):

 

Աղյուսակ 8.1

 

._____________________________________________________________________.

|                       |   Ընդամենը   |           Այդ թվում          |

|                       |              |______________________________|

|                       |              |Բազմաբնակարան   |Անհատական    |

|                       |              |բնակֆոնդում     |բնակ. ֆոնդում|

|                       |              |բնակարան կորցրած|բնակելի տուն |

|                       |              |ընտանիքների     |կորցրած      |

|                       |              |                |ընտանիքների  |

|_______________________|______________|________________|_____________|

|ՀՀ Շիրակի մարզ-Ընդամենը|     4778     |     4324       |     454     |

|_______________________|______________|________________|_____________|

|ք. Գյումրի             |     4245     |     4147       |      98     |

|_______________________|______________|________________|_____________|

|ք. Արթիկ               |        1     |        1       |       -     |

|_______________________|______________|________________|_____________|

|ք. Մարալիկ             |        3     |        3       |       -     |

|_______________________|______________|________________|_____________|

|Գյուղական բնակավայրեր  |      529     |      173       |     356     |

|ընդամենը այդ թվում     |              |                |             |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Ախուրյան            |      184     |      173       |      11     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Բասեն (Մուսայելյան) |       36     |        -       |      36     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Վահրամաբերդ         |        8     |        -       |       8     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Հացիկ               |       32     |        -       |      32     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Կամո                |       14     |        -       |      14     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Ջաջուռ              |       43     |        -       |      43     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Ջաջուռ ավան         |        1     |        -       |       1     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Բայանդուր           |        1     |        -       |       1     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Ջրառատ              |        5     |        -       |       5     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Առափի               |        6     |        -       |       6     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Արևիկ               |        4     |        -       |       4     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Մեղրաշատ            |        3     |        -       |       3     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Մարմաշեն            |       13     |        -       |      13     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Բենիամին            |        4     |        -       |       4     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Ամասիա              |        4     |        -       |       4     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Լեռնուտ             |        3     |        -       |       3     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Ազատան              |        2     |        -       |       2     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Մայիսյան            |       14     |        -       |      14     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Լուսաղբյուր         |        7     |        -       |       7     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Ղարիբջանյան         |        3     |        -       |       3     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Կառնուտ             |        9     |        -       |       9     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Գուսանագյուղ        |       11     |        -       |      11     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Շիրակ               |       45     |        -       |      45     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Ախուրիկ             |        3     |        -       |       3     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Գետք                |        6     |        -       |       6     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Նահապետավան         |        1     |        -       |       1     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Հառիճ               |        3     |        -       |       3     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Հովտաշեն            |        1     |        -       |       1     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Սառնաղբյուր         |       13     |        -       |      13     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Գետափ               |        4     |        -       |       4     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Կրաշեն              |        8     |        -       |       8     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Հայրենյաց           |        4     |        -       |       4     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Իսահակյան           |        1     |        -       |       1     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Գեղանիստ            |        5     |        -       |       5     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Փոքրաշեն            |        4     |        -       |       4     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Մեծ Սարիար          |        3     |        -       |       3     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Մեղրաշեն            |        3     |        -       |       3     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Քեթի                |       14     |        -       |      14     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Հարթաշեն            |        1     |        -       |       1     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Անիավան             |        1     |        -       |       1     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Արեգնադեմ           |        1     |        -       |       1     |

|_______________________|______________|________________|_____________|

|գ. Մեծ Մանթաշ          |        1     |        -       |       1     |

._____________________________________________________________________.

 

8.2. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

398. Ստորև ներկայացվում են մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման առաջնահերթությունները և ուղղությունները`

1) ՀՀ Շիրակի մարզի բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, սահմանված կարգով հաշվառված այն ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում, որոնք նախորդ տարիներին իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում չեն ստացել բնակարան նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափով:

2) Գյուղական բնակավայրերի անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում:

399. Պետական աջակցության շրջանակներում առաջարկվում է լուծել նաև լրացուցիչ ուսումնասիրման և առանձնահատուկ քննարկման ենթակա, Գյումրի քաղաքի հետևյալ ընտանիքների բնակապահովման հարցը.

1) Գյումրու քաղաքապետարանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում հաշվառված 118 ընտանիքների /կիսված ընտանիքներ/, որոնք մինչև ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի N 701 որոշման ընդունումը ստացել են բնակարան նախկինում զբաղեցրած բնակարանի չափից ոչ պակաս չափով,

2) Անհատական բնակարանային ֆոնդում տուն կորցրած 98 ընտանիքների:

400. Առաջարկվում են մինչև 2013 թվականը առաջնահերթ կարգով լուծման ենթակա անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հետևյալ ուղղությունները.

1) Քաղաքային (այդ թվում նախկին շրջկենտրոն գ.Ախուրյան) բնակավայրերի պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացը իրականացնել` բնակարանային շինարարության շրջանակներում նոր բազմաբնակարան շենքերի կառուցմամբ:

2) Գյումրի քաղաքում մինչև 2013 թվականը թվով 1212 երկրաշարժից անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծել ֆինանսական աջակցության տրամադրման հաշվին (ԲԳՎ ծրագիր) շուկայից պատրաստի բնակարան ձեռք բերելու միջոցով:

401. Բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում Գյումրիում ավելի քան 3000 անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում (նախատեսվում է 2009թ. շահագործման հանձնել 1056 բնակարաններ): Շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի հատկացումը իրականացվելու է ՀՀ կառավարության 10.06.1999թ. N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականությամբ:

402. Գյուղական բնակավայրերի անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացը առաջարկվում է իրականացնել`անավարտ շինարարության բնակելի տներ ունեցող ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման միջոցով:

403. Ավարտման ենթակա շինարարական աշխատանքների ծավալները որոշվելու են ՀՀ կառավարության 13.11.2008թ. N 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված նորմերով ընտանիքի (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսից:

404. Անավարտ շինարարության բնակելի տներ չունեցող ընտանիքների բնակարանային խնդիրներն առաջարկվում է լուծել`

1) Երկրաշարժի հետևանքով 10 և ավելի անօթևան ընտանիքներ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում նոր բնակելի տների կառուցմամբ. Շիրակի մարզում ընդամենը-11 գյուղ` 419 տուն որից` գ. Ախուրյան-184 տուն

2) Մինչև 10 անօթևան ունեցող համայնքներում իրականացնել միայն ԲԳՎ-ների տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագիր. Շիրակի մարզ ընդամենը - 31 գյուղ` 110 ընտանիք (2009թ. այս ընտանիքներից 41-ին տրամադրվել են վկայականներ)

405. Այն բնակավայրերում, որտեղ բնակարանային խնդիրների լուծման համար կնախատեսվեն երկու ուղղություններն էլ, անհրաժեշտ է հաշվի առնել կամավորության սկզբունքը` ընտանիքը կարող է ընտրել պետության կողմից առաջարկվող տարբերակներից որևէ մեկը:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2010
N 271-Ն
Որոշում