Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

040.0271.250310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

25 փետրվարի 2010 թվականի N 271-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

432. Ոլորտում բարեփոխումների իրականացմանը մեծապես կնպաստի նաև մարզի գյուղական բնակավայրերում դպրոցական շենքերին կից մարզադահլիճների կառուցումը:

8.8. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

433. Նկատի ունենալով, որ համայնքի գլխավոր հատակագիծն այն հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթն է, որը ելնելով համայնքի զարգացման ծրագրից` տարածքային ռեսուրսների համալիր վերլուծության հիման վրա հիմնավորում և սահմանում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման և զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, ինչպես նաև տարածքի իրացման և կառուցապատման հերթականությունը` առաջարկում ենք մշակել համայնքների գլխավոր հատակագծերը, առաջնահերթությունը տալով խոշոր համայնքներին, որոնք իրենց շուրջը կհամախմբեն հարակից փոքր համայնքները:

434. Քաղաքային համայնքներից նոր գլխավոր հատակագծեր ունեն Գյումրի և Արթիկ քաղաքները, իսկ գյուղական համայնքներից` Ախուրյանը: Մարալիկ քաղաքի նոր մշակված գլխավոր հատակագիծը գտնվում է հաստատման փուլում:

435. Ստորև ներկայացվում է ՀՀ Շիրակի մարզի համեմատաբար խոշոր համայնքների գլխավոր հատակագծերի կազմման 2010-2013թթ. ծրագիրը (Աղյուսակ 8.11):

Աղյուսակ 8.11

._________________________________________________________________________.

|Հ/|Աշխատանքի անվանումը  |          Կատարման ժամկետը            |Ընդհանուր|

|Հ |                     |______________________________________|գումարը  |

|  |                     |2010թ.  |2011թ.   |2012թ.   |2013թ.   |(հազ.    |

|  |                     |(հազ.   |(հազ.    |(հազ.    |(հազ.    |դրամ)    |

|  |                     |դրամ)   |դրամ)    |դրամ)    |դրամ)    |         |

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|1 |           2         |   3    |    4    |    5    |    6    |    7    |

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|1 |գ. Ամասիա            |  9400,0|         |         |         |   9400,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|2 |գ. Աշոցք             | 12800,0|         |         |         |  12800,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|3 |գ. Ազատան            | 11000,0|         |         |         |  11000,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|4 |գ. Ձորակապ           |  5000,0|         |         |         |   5000,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|5 |գ. Փանիկ             |  9200,0|         |         |         |   9200,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|6 |գ. Մայիսյան          |        |   6100,0|         |         |   6100,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|7 |գ. Բավրա             |        |   4100,0|         |         |   4100,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|8 |գ. Հառիճ             |        |   5600,0|         |         |   5600,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|9 |գ. Ողջի              |        |   4500,0|         |         |   4500,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|10|գ. Քեթի              |        |   5100,0|         |         |   5100,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|11|գ. Վահրամաբերդ       |        |         |   5500,0|         |   5500,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|12|գ. Սառնաղբյուր       |        |         |   9500,0|         |   9500,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|13|գ. Մեծ Սեպասար       |        |         |   4500,0|         |   4500,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|14|գ. Բյուրակն          |        |         |   4700,0|         |   4700,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|15|գ. Հոռոմ             |        |         |   8200,0|         |   8200,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|16|գ. Մարմաշեն          |        |         |         |   7100,0|   7100,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|17|գ. Առափի             |        |         |         |   7500,0|   7500,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|18|գ. Մեծ Մանթաշ        |        |         |         |   8000,0|   8000,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|19|գ. Անուշավան         |        |         |         |   7900,0|   7900,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|20|գ. Մեղրաշատ          |        |         |         |   4000,0|   4000,0|

|__|_____________________|________|_________|_________|_________|_________|

|  |ընդամենը             | 47400,0|  25400,0|  32400,0|  34500,0| 139700,0|

._________________________________________________________________________.

436. Ելնելով «ՀՀ տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցման» պետական երկարաժամկետ ծրագրի պահանջներից, անհրաժեշտ է կազմել մարզի խոշոր բնակավայրերի տարածքների սեյսմիկ միկրոշրջանցման և սեյսմիկ ռիսկերի քարտեզները:

437. ՀՀ կառավարության կողմից հաստատված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ է իրականացնել Շիրակի մարզի բազմաբնակարան, հատուկ և հասարակական նշանակության շենքերի անձնագրում:

438. Մարզի տարածքների զարգացմանը կարող է նպաստել հանքային ջրերի պաշարների հիման վրա ջրաբուժության կազմակերպումը Աշոցք-Սեպասար, Ամասիա-Բանդիվան, Ախուրիկ-Շիրակավան-Իսահակյան տեղամասերում` առաջնահերթությունը տալով Աշոցք, Ամասիա, Ախուրիկ բնակավայրերի շրջակայքում ջրաբուժության կազմակերպմանը:

439. Առաջարկվում է նաև Աշոցք-Ամասիա տարածաշրջանում ստեղծել ձմեռային սպորտի և հանգստի կազմակերպման կենտրոններ:

440. Հաշվի առնելով, որ Շիրակի մարզը հարուստ է պատմամշակութային, հնագիտական և բնական հուշարձաններով` առաջարկվում է զարգացնել տուրիստական երթուղիների ցանցը` ընդգրկելով այդ հուշարձանները: Այս առումով պետք է կարևորել Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի դերը:

441. Գյումրին հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ հիմնականում պահպանվել է պատմաճարտարապետական մեծ արժեք, ուրույն ճարտարապետական ոճ և քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայրը: 1988թ. կործանարար երկրաշարժից վնասվեց պատմական հուշարձանների 90%-ից ավելին` ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

442. Պատմական կառուցապատման ու ճարտարապետական փոքր ձևերի վերականգնումը, տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը, գոյություն ունեցող ոճին հարիր որոշ հատվածների կառուցապատման լրացումը ոչ միայն կպահպանի պատմական կենտրոնը, ստեղծելով գրավիչ և բարեկարգ միջավայր, այլև կնպաստի փոքր և միջին բիզնեսի, տուրիզմի զարգացման, գիտության և արվեստի, ավանդական արհեստագործության վերականգնմանը և ներդրումների համար բարենպաստ պայմանների, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մարդկանց բարեկեցության բարձրացմանը:

443. «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի հուշարձանների ցանկում են ընդգրկված նաև նախկին «Տեքստիլ» կոմբինատի բնակելի համալիրի շենքերը, որոնք կառուցվել են հիմնականում նախորդ դարի 20-ական թվականներին և ներկայումս ենթակա են արդիականացման, ուժեղացման և կապիտալ վերանորոգման:

444. Քաղաքի կենտրոնական տարածքներից մեկի արդյունավետ օգտագործման և հնարավոր ինքնափլուզման վտանգը կանխելու նպատակով, անհրաժեշտ է ավարտին հասցնել Գյումրի քաղաքի նախկին «Շիրակ» հյուրանոցի կիսաապամոնտաժված շենքի ամբողջական ապամոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

445. Գյումրի քաղաքի կենսագործունեության համար պետք է կարևորել նաև փողոցային ցանցի բարելավումը: Այս տեսանկյունից առաջնահերթ է համարվում Հաղթանակի պողոտայի շարունակության բացումը մինչև Շահումյան փողոց, Մ. Մկրտչյան փողոցի Գ. Նժդեհի և Խր. Հայրիկ փողոցների միջև գտնվող հատվածի կառուցումը, Մ. Մկրտչյան փողոցից դեպի Շիրակացի փողոց տանող կամրջի կառուցումը «Գյումրի» գետակի վրա և այլն:

446. Գյումրի քաղաքը տարանցիկ ավտոմեքենաներից բեռնաթափելու համար պետք է ավարտին հասցնել արևելյան շրջանցիկ ճանապարհի կառուցումը, իսկ քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավման առումով խիստ կարևոր է կանաչ տարածքների վերականգնումը և դրանց ընդլայնումը:

447. Ստորև ներկայացվում է ՀՀ Շիրակի մարզի քաղաքաշինության ոլորտի 2010-2013թթ. զարգացման ծրագրով իրականացվելիք աշխատանքների ֆինանսական ամփոփ տեղեկանքը` (Աղյուսակ 8.12):

Աղյուսակ 8.12

(մլն. դրամ)

._________________________________________________________________________.

|Աշխատանքի անվանումը|Ընդհա- |          Այդ թվում            |Ֆինանսական   |

|                   |նուր   |_______________________________|աղբյուրներ   |

|                   |գումարը|2010թ. |2011թ. |2012թ. |2013թ. |             |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|        1          |   2   |   3   |    4  |    5  |    6  |    7        |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|Բնակարանաշինություն|28551.0|22320.0| 3173.0| 1858.0| 1200.0|ՀՀ պետական   |

|այդ թվում          |       |       |       |       |       |բյուջե       |

|___________________|_______|_______|_______|_______|_______|             |

|նոր բնակելի շենքերի|23443.0|22050.0| 1393.0|       |       |             |

|(տների) կառուցում  |       |       |       |       |       |             |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|բազմաբնակարան      |3795.0 |       | 1395.0| 1480.0|  920.0|Պետական      |

|բնակելի շենքերի    |       |       |       |       |       |աջակցությամբ |

|ամրացում -         |       |       |       |       |       |ներդրումային |

|վերականգնում       |       |       |       |       |       |ծրագրեր      |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|բազմաբնակարան      | 1313.0|  270.0|  385.0|  378.0|  280.0|ՀՀ պետական   |

|բնակելի շենքերի    |       |       |       |       |       |բյուջե       |

|կտուրների          |       |       |       |       |       |             |

|հիմնանորոգում      |       |       |       |       |       |             |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|Կրթական ոլորտի     |12805.1| 1053.5| 3378.8| 4706.3| 3666.5|ՀՀ պետական   |

|շինարարություն     |       |       |       |       |       |բյուջե,      |

|                   |       |       |       |       |       |այլ ֆին.     |

|                   |       |       |       |       |       |աղբյուրներ   |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|Առողջապահության    | 2243.2|  222.8|  703.2|  834.2|  483.0|ՀՀ պետական   |

|ոլորտի             |       |       |       |       |       |բյուջե,      |

|շինարարություն     |       |       |       |       |       |այլ ֆին.     |

|                   |       |       |       |       |       |աղբյուրներ   |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|Մշակութային ոլորտի | 7748.5|  270.3| 1544.2| 2404.4| 3529.6|ՀՀ պետական   |

|շինարարություն     |       |       |       |       |       |բյուջե,      |

|                   |       |       |       |       |       |այլ ֆին.     |

|                   |       |       |       |       |       |աղբյուրներ   |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|Սպորտային ոլորտի   | 3628.2|  212.1| 1025.1| 1155.0| 1236.0|ՀՀ պետական   |

|շինարարություն     |       |       |       |       |       |բյուջե,      |

|                   |       |       |       |       |       |այլ ֆին.     |

|                   |       |       |       |       |       |աղբյուրներ   |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|Մարզի թվով 20      |  139.7|   47.4|   25.4|   32.4|  34.5 |ՀՀ պետական և |

|համայնքների գլխավոր|       |       |       |       |       |համայնքային  |

|հատակագծերի կազմում|       |       |       |       |       |բյուջեներ    |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|Այլ օբյեկտներ և    | 4500.0| 1500.0| 1500.0| 1500.0|       |ՀՀ պետական   |

|աշխատանքներ        |       |       |       |       |       |բյուջե,      |

|                   |       |       |       |       |       |այլ ֆին.     |

|                   |       |       |       |       |       |աղբյուրներ   |

|___________________|_______|_______|_______|_______|_______|_____________|

|Ընդամենը           |59615.7|24126.1|11349.7|12490.3|11649.6|             |

._________________________________________________________________________.

9. ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

9.1 ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

448. Ենթակառուցվածքների ոլորտում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու հասանելիությունն ուղղակիորեն կապված են մարզի տնտեսական աճի և աղքատության կրճատման հետ: Մասնավորապես` սոցիալական ծառայությունների մատչելիությունը ապահովելու, գյուղմթերքի իրացման հնարավորությունները ընդլայնումը, բնակչության շարժունակության աստիճանը բարձրացնելու, մարզում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու խնդիրները մեծապես պայմանավորված են ենթակառուցվածքների բարվոք վիճակով:

449. Չնայած վերջին տարիներին մարզում արտադրական ենթակառուցվածքների` ճանապարհաշինության, ջրամատակարարման, գազիֆիկացման ուղղությամբ կատարված որոշակի դրական տեղաշարժերին, դրանց հիմնական միջոցների ֆիզիկական մաշվածության աստիճանը շարունակում է մնալ մարզի հեռանկարային կայուն զարգացման և աղքատության հիմնարար հաղթահարման հիմնական մարտահրավերը: ՄԶԾ-ի գերակա խնդիր է լինելու մարզի արտադրական ենթակառուցվածքների` ճանապարհաշինության, ջրամատակարարման, գազիֆիկացման հիմնական ակտիվների արդիականացման և վերականգնման նպատակով պետբյուջեի ներդրումների մասնաբաժնի ավելացումը: Զուգահեռաբար անհրաժեշտ է նպաստել նաև մասնավոր ներդրումների մասնաբաժնի ավելացմանը:

450. ՀՀ Շիրակի մարզի միջպետական ու մասամբ հանրապետական նշանակության ճանապարհները համեմատաբար բարվոք, իսկ համայնքային ու մարզային նշանակության ճանապարհները անմխիթար վիճակում են: Համաձայն ՀՀ կառավարության 2008թ.-ի հունվարի 10-ի N 112-Ն որոշման, ՀՀ Շիրակի մարզով անցնում են 114.0 կմ միջպետական, 431.6 կմ հանրապետական և 283.4 կմ տեղական (որից 226.3 կմ մարզային ու 57.1 կմ համայնքային ենթակայության) ճանապարհներ:

451. Բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտով: Մարզում գործում է «Շիրակ» օդանավակայանը, որն ապահովում է օդային կապը ԱՊՀ երկրների հետ և հնարավորություն ունի ընդունել ցանկացած տեսակի ինքնաթիռ:

452. Կարևորելով ներմարզային ավտոմոբիլային հաղորդակցությունների դերը սոցիալական ծառայությունների հասանելիության, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման, աշխատուժի շարժունակության ավելացման, ինչպես նաև տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամաչափությունների մեղմացման գործում էականորեն բարելավվել են մարզի տեղական նշանակության ճանապարհներին ուղղվող պետական աջակցության ծավալները:

453. 2009թ. ներմարզային ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքներից հետո զգալիորեն բարելավվել է համայնքների կապը մարզկենտրոնի հետ, նպաստավոր պայմաններ են ստեղծվել ուղևորների անվտանգ սպասարկման և բեռնափոխադրումների համար: 454. Մարզում գործող 65 երթուղիներում ուղևորների փոխադրումները կազմակերպվում են 101 միկրոավտոբուսների և 82 ավտոբուսների միջոցով: Գյումրի, Արթիկ և Մարալիկ քաղաքները ապահովված են Երևանի հետ ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսային երթուղիներով: Գյումրի և Արթիկ քաղաքները ավտոբուսային կանոնավոր երթուղիներով կապված են նաև Վանաձոր քաղաքի հետ:

455. ՀՀ երկաթուղին Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը հանձնելուց հետո վերանորոգվել է մարզի տարածքով անցնող երկաթգծի 40 կմ հատված, շահագործման է հանձնվել հիմնական վերանորոգված երկու էլեկտրոգնացք, սկսվել են Ախուրյան կայարանի վերանորոգման աշխատանքները:

456. 2010-2013թթ. մարզի տրանսպորտային համակարգի զարգացումը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նոր երթուղիների շահագործմամբ ապահովել մարզի բոլոր համայնքների ուղղակի կապը մարզկենտրոնի հետ, իրականացնել գործնական միջոցառումներ ավտոտրանսպորտային միջոցների թարմացման և նորացման ուղղությամբ: Նպատակահարմար է Ամասիայի, Աշոցքի բնակչության ուղիղ կապը մայրաքաղաքի հետ ապահովելու համար բացել Ամասիա-Երևան և Աշոցք-Երևան նոր երթուղիներ, ինչպես նաև շահագործման հանձնել Պեմզաշեն-Մարալիկ երկաթգծի հատվածը, կառուցել Վարդաքար, Փանիկ, Անիպեմզա կայարանների կառամատույցները:

9.2. ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

457. Մարզային և համայնքային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես ԿԶԾ, այնպես էլ ՀՀ Շիրակի մարզի զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է: Մարզում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրները կապված են անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների, մասնավորապես գյուղական բնակավայրերի համայնքային նշանակության ճանապարհների հետ: Այս խնդիրները հատկապես գերակա են այն համայնքների համար, որոնք սահմանամերձ են և որոնց բնակչությունը հեռանում է հայրենի վայրերից, ինչպես նաև մեծ թվով բնակչություն ունեցող համայնքների համար:

458. 2007-2008թթ. շոշափելի աշխատանքներ կատարվեցին մարզի միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Կատարվեց Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 7.5 կմ հիմնանորոգում 432 մլն. դրամ, Արմավիր-Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 41.2 կմ հիմնանորոգում 1.07 մլրդ. դրամ, Մ-1-Սառնաղբյուր հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 8կմ հիմնանորոգում 140 մլն. դրամ, Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 11 կմ հիմնանորոգում 370 մլն. դրամ, Մ-1-Գոգհովիտ 4.1 կմ և Զորակերտ-Դարիկ 5 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում 130 մլն. դրամ, Մեղրաշեն-Փանիկ-Անուշավան-Գետափ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում 3.5 կմ 193 մլն. դրամ, Անուշավան-Արթիկ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում 3 կմ 145 մլն. դրամ, Սպանդարյան-Արևշատ-Մեծ Մանթաշ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում 4 կմ 193 մլն.դրամ, Հ-17-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում 53 կմ 1.7 մլրդ. դրամ, Վերանորոգվել են 8 կամուրջներ 54.7 մլն. դրամ:

459. Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպման համար հատկացել է 107,7 մլն. դրամ, որը կազմում է այդ նպատակի համար պահանջվող գումարի 30 տոկոսը:

460. Մարզում 2009 թվականին շոշափելի աշխատանքներ կատարվեցին «Համաշխարհային բանկի» միջոցներով: Այսպես հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներում իրականացվեցին 51.7 կմ հիմնանորոգման աշխատանքներ: Այդ թվում` Գյումրի-Ողջի-Գյուլիբուլաղ-Արեգնադեմ 14.2 կմ, Գյումրի-Արևիկ-Այգաբաց 10.430 կմ, Պեմզաշեն-Լեռնակերտ 3.95 կմ, Ախուրիկ-Ոսկեհասկ 2.08 կմ, Հոռոմ-Նոր Կյանք-Փանիկ-Սպանդարյան-Գեղանիստ 10.886 կմ, Մ-1 Թավշուտ-Գառնառիճ 10.123 կմ:

461. ՀՀ պետական բյուջեով 2009թ. միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհներում կատարվեցին հիմնանորոգման աշխատանքներ. Մարալիկ համայնքի գերեզմանատուն և եկեղեցի տանող փողոցների ասֆալտապատում 30.0 մլն.դրամ, Ղազանչի համայնքը Գյումրի-Բավրա մայրուղուն կապող ճանապարհ 5.0 մլն.դրամ, Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման 830 մլն.դրամ, Հ-32 Գյումրի-Կապս-Ամասիա ՊԽ/Մ-1/ 238.6 մլն.դրամ, Հ-32 Գյումրի-Կապս-Ամասիա ՊԽ/Մ-1/կմ 9+000 կմ 15+00 300.0 մլն.դրամ, Տ-738 /Հ-2/ Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհ /Հ-21/ Հառիճ հատված 140.0 մլն.դրամ, Մեղրաշեն-Փանիկ-Անուշավան-Գետափ 81.4 կմ, Անուշավան-Արթիկ 25.9 մլն. դրամ, Սպանդարյան-Արևշատ-Մեծ Մանթաշ 195.6 մլն.դրամ, Ջաջուռ գյուղում գտնվող Մ.Ավետիսյանի տուն-թանգարանը, Գյումրի-Վանաձոր մայրուղու 0.45 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում 7.0 մլն.դրամ, Սարագյուղ համայնքի Սարագյուղ-Բավրա միջհամայնքային ճանապարհի վերանորոգում 5.0 մլն. դրամ, Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում 107.7 մլն. դրամ:

462. Նշված ճանապարհաշինարարական ծրագրերը նպաստում են զբոսաշրջության, գյուղատնտեսության զարգացմանը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Դրանց իրականացման անմիջական կարևորությունը կայանում է նրանում, որ արդյունքում կունենանք մարզի բնակավայրերը մարզկենտրոնին կապող առնվազն մեկ բարեկարգ ճանապարհ, կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կստեղծվեն առավել նպաստավոր և անվտանգ պայմաններ հասարակական տրանսպորտի կանոնավոր փոխադրումների համար:

463. Համայնքների ֆիզիկական մեկուսացվածությունը կարևորագույն գործոն է, որը խոչընդոտում է կենսաբանական, սոցիալական ու հոգևոր-մշակութային պահանջմունքները բավարարելուն: Հայաստանում աղքատության մակարդակը ուղղակիորեն կապված է մարզերը Երևանից, համայնքները մարզկենտրոններից հեռավորության հետ և հատկապես այդ հեռավորությունները կապող ճանապարհների անմխիթար վիճակի հետ: Այս առումով աղքատության աստիճանը ուղղակիորեն կապվում է ճանապարհային ցանցի վիճակի հետ: Համայնքների ֆիզիկական մեկուսացվածությունը վերացնելու նպատակով անհրաժեշտ է միջոցներն ուղղել համայնքային նշանակության ճանապարհների շինարարությանը` հաշվի առնելով աղքատության վրա վերջիններիս առավել մեծ ազդեցության աստիճանը:

464. Ճանապարհաշինության ոլորտի խնդիրները: Մարզային ենթակայության ճանապարհների զգալի մասը անցնում է խստաշունչ և երկարաձիգ ձմեռային կլիմայական պայմաններ ունեցող լեռնային և բարձր լեռնային գոտիներով, որոնք` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, տասնյակ տարիներ նորոգման չեն ենթարկվել: Մթնոլորտային տեղումների բացասական ազդեցությունների հետևանքով, մարզային ենթակայության ճանապարհների զգալի մասը քանդվել ու դարձել են տրանսպորտային միջոցների երթևեկության համար դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի:

465. Առաջարկվող ծրագրերի իրականացումը կապահովի տարվա բոլոր եղանակներին տրանսպորտային միջոցների հուսալի և անխափան երթևեկությունը, մարզային նշանակության ճանապարհների երկարակեցությունը, շահագործումը և պահպանումը, համայնքների և մարզկենտրոնի միջև մշտական տրանսպորտային կապը, ինչպես նաև կկանխի հեռավոր գյուղական համայնքների բնակչության մոտ նկատվող արտահոսքի միտումը:

466. 2010-2013թթ մարզային զարգացման ծրագրով նախատեսվում է համապատասխան ֆինանսավորման դեպքում մարզի տարածքում հիմնանորոգել 489.4 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհներ, բարելավել ճանապարհների պահպանությունը և շահագործումը: Կիրականացվեն նաև Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն թանգարանը Գյումրի-Վանաձոր մայրուղուն կապող 0.45 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ`1.224 մլն դրամի չափով: Մարզային նշանակության ճանապարհների հիմնական նորոգումների, շահագործման, պահպանման, ձմեռային պահպանության համար 2010-2013թթ. անհրաժեշտ է 39755,2 մլն. դրամ (Հավելված 9.1):

467. Ծրագրավորվող տարիների ընթացքում ՀՀ Շիրակի մարզում նախատեսվում է տրանսպորտային ենթակառուցվածքների լայնածավալ շինարարություն:

9.3 ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

468. Բնակչությանը մատուցվող հիմնական հանրային ծառայությունների, այդ թվում խմելու ջրի որակը և մատչելիությունը բնակչության կենսամակարդակի վրա ուղղակիորեն ազդող հիմնական գործոններից է: Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կարևորվում է մատակարարվող ջրի որակի բարելավումը, կայուն ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը, ինչպես նաև շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովումը: Կենտրոնացված ջրամատակարարումը պետք է հասանելի դառնա բնակչությանը:

469. Մարզի ջրամատակարարման առկա ցանցի վիճակը բավարար չէ հուսալի ջրամատակարարում իրականացնելու համար, հատկապես քաղաքային համայնքներում անմխիթար վիճակում է գտնվում ջրամատակարարման ներքին ցանցերը: Խմելու ջուրը ռազմավարական միջոց է, որը շատ համայնքներում չի բավարարվում: Մարզի շատ համայնքներում գոյություն ունեն ջրի բնական պաշարներ և սպասարկումն իրականացվում է տեղական ինքնակառավարման միջոցով:

470. Ջրամատակարարման ոլորտի խնդիրները կապված է ոչ թե ջրի պակասից, այլ ջրամատակարարման համակարգերի հնամաշությունից, քայքայվածությունից, պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունից, արտահոսքից և կորստից ինչպես նաև գանձումների ցածր մակարդակից:

471. Ոլորտում անհրաժեշտ են զգալի ներդրումներ, ներառյալ ջրամատակարարման առկա համակարգերի պահպանման և վերականգնման, ոլորտում գործող ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը: Այնուամենայնիվ, սակագնային քաղաքականություն մշակելիս պետք է խուսափել սակագների և սպառողական վարձերի չափազանց բարձրացման միջոցով կապիտալ ներդրումների ծախսածածկումից: Կապիտալ ծախսերը հիմնականում պետք է իրականացվեն պետության կողմից` պետական ներդրումային ծրագրերի միջոցով:

472. Մատակարար-սպառող և ներդնող-շահառու փոխհարաբերությունները ճիշտ պատկերացնելու համար կարևոր է ճիշտ գնահատել փոքր համայնքների կարիքները և դրանցում ներդրումների տնտեսական նպատակահարմարությունը:

473. Ջրամատակարարումը մարզում իրականացվում է «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

474. Մարզում սահմանված կարգով վարակազերծված խմելու ջուրը են ստանում Գյումրի, Մարալիկ քաղաքները և 35 գյուղական համայնքներ: Գլխամասային կառույցները չունեն սանիտարական պահպանման գոտիներ, բնակչությանը տրվող ջուրը հիմնականում չի վարակազերծվում: Մարզի գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունների 20%-ը չունեն ջրի ծորակ տանը կամ տան բակում և օգտվում են ընդհանուր ծորակից:

475. Ներդրումային ծրագրերի շրջանակներում մարզում ջրամատակարարման համակարգերի բարելավման ուղղությամբ իրականացվում է Գերմանական KfW զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագիրը, որը կօժանդակի կենսապայմանների, առողջապահության ստանդարտների բարելավմանը և տնտեսական աճի ուղղված կառավարության ռազմավարությանը: Ծրագրի նպատակն է Շիրակի մարզում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավումը, հուսալիության և կայունության ապահովումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի քաղաքում ստեղծել ճնշումային 5 գոտիներ, յուրաքանչյուր գոտու համար ստեղծել կամ վերակառուցել ջրամբարներ, և տեղադրել ջրաչափեր, ինչի արդյունքում բնակչությունը կապահովվի 24-ժամյա ջրամատակարարմամբ: Կվերանորոգվեն Ախուրյան, Մարալիկ և Ազատան համայնքների ջրամատակարարման ներքին ցանցերը ամբողջությամբ, Գյումրի քաղաքի ներքին ցանցի 70%-ը: Նախատեսվում է գյուղական համայնքներում վերանորոգել 15 և կառուցել թվով 14 նոր օրվա կարգավորող ջրամբարներ:

476. 2009թ. ընթացքում պետ բյուջեի միջոցների հաշվին խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ են ընթանում մարզի Անիավան և Անիպեմզա համայնքներում, որը կավարտվի մինչև տարվա վերջ: Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամի միջոցների հաշվին իրականացվում է Փոքրաշեն համայնքի նոր խմելու ջրագծի անցկացման աշխատանքները:

477. Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավում» ծրագրի շրջանակներում Մանթաշի ջրամբարի տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ` 383 մլն դրամ արժեքով: Խմելու ջրի բարելավման նպատակով կառուցվում է ենթահունային ջրընդունիչ, ջրամբարից վերև գտնվող ստորգետնյա ջրերի հավաքման համար: Կառուցվել է հորիզոնական տիպի ենթահունային դրենաժային ջրընդունիչ կառուցվածք, որի երկարությունը կազմում է 1130 գծ.մ: Դրենաժը կառուցվել է երկաթբետոնե հավաքովի առվակներից և 3675 գծ.մ երկարության ջրատարով այն միացել է Արթիկ քաղաքի գործող ջրատարին:

478. «Գյուղական Ձեռնարկությունների և Փոքր Առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրի ֆինանսավորմամբ և 15 տոկոս համայնքային ներդրումների հաշվին Գետք համայնքում անցկացվեց խմելու ջրագծի ներքին ցանց: Ծրագրի ընդհանուր արժեքն է 20.6 մլն դրամ:

Աղյուսակ 9.1 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Համայնքների  |Հիմնախնդիրը   |Վիճակի համառոտ  |Ծրագրի անվանումը|Ծանո- |

|   |անվանումը    |              |նկարագրություն  |                |թու-  |

|   |             |              |                |                |թյուն |

|___|_____________|______________|________________|________________|______|

|1. |Ք. Գյումրի   |Խմելու ջրագծի |Գործող ցանցը    |Ընդգրկված է KFW |2010- |

|   |             |ներքին ցանցի, |ֆիզիկապես մաշված|Գերմանական բանկի|2011թթ|

|   |             |կոյուղագծի    |է, չի           |կողմից          |      |

|   |             |վերանորոգում, |համապատասխանում |ֆինանսավորվող   |      |

|   |             |մաքրման կայանի|նորմերին, խմելու|ծրագրում        |      |

|   |             |կառուցում     |ջրի կորուստը    |                |      |

|   |             |              |կազմում է 70%   |                |      |

|_________________________________________________________________________|

|ԱՇՈՑՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                                       |

|_________________________________________________________________________|

|-  |Բավրա        |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Մեծ Սեպասար  |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |վերանորոգում  |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Փոքր Սեպասար |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |վերանորոգում  |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Ձորաշեն      |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ճապոնական       |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Կաքավասար    |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ճապոնական       |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Փոքր Սարիար  |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ճապոնական       |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Սալուտ       |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Հարթաշեն     |Խմելու ջրագծի |Ցանցի միացման   |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |գլխամասային   |հատվածի         |ասիական         |      |

|   |             |կառույցի      |քայքայվածություն|զարգացման բանկի |      |

|   |             |վերանորոգում  |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Թորոսգյուղ   |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |վերանորոգում  |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|_________________________________________________________________________|

|ԱՆԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                                         |

|_________________________________________________________________________|

|1  |ք. Մարալիկ   |Խմելու ջրագծի |Ոչ բոլոր        |Ընդգրկված է KFW |2009- |

|   |             |ներքին ցանցի  |թաղամասերն են   |Գերմանական բանկի|2010թթ|

|   |             |վերանորոգում, |բավարար քանակի  |կողմից          |      |

|   |             |Մաքրման կայանի|ջուր ստանում    |ֆինանսավորվող   |      |

|   |             |կառուցում     |խցանումների և   |ծրագրում        |      |

|   |             |              |ջրագծի քայքայված|                |      |

|   |             |              |լինելու պատճառով|                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|2  |Անիպեմզա     |Խմելու ջրի    |Ջուրը ներկրվում |Կատարվում է     |2009թ.|

|   |             |ջրագծի        |է վագոններով    |2009թ. Պետ.     |      |

|   |             |անցկացում,    |                |բյուջեի         |      |

|   |             |ներտնտեսային  |                |միջոցներով      |      |

|   |             |ցանցի         |                |                |      |

|   |             |կառուցում     |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|3  |Անիկայարան   |Խմելու ջրագծի |Ջուրը ներկրվում |Կատարվում է     |2009թ.|

|   |             |ներքին ցանցի  |է վագոններով    |2009թ. Պետ.     |      |

|   |             |վերանորոգում  |                |բյուջեի         |      |

|   |             |              |                |միջոցներով      |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|4  |Քարաբերդ     |Խմելու ջրի    |                |                |2010թ.|

|   |             |ներտնտեսային  |                |                |      |

|   |             |ցանցի         |                |                |      |

|   |             |ընդլայնում    |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|5  |Լանջիկ       |Խմելու ջրագծի |ցանցը           |                |2010թ.|

|   |             |ներքին ցանցի  |քայքայված է     |                |      |

|   |             |հիմնանորոգում |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|6  |Սառնաղբյուր  |Խմելու ջրի    |Ցանցը           |                |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |                |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|7  |Ձորակապ      |Խմելու ջրի    |Ցանցը           |                |2013թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |                |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|8  |Բագրավան     |Խմելու ջրի    |ցանցը           |                |2011թ.|

|   |             |ներհամայնքային|քայքայված է     |                |      |

|   |             |ցանցի         |                |                |      |

|   |             |հիմնանորոգում |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|9. |Հայկաձոր     |Խմելու ջրագծի |ցանցը           |                |2011թ.|

|   |             |ներքին ցանցի  |քայքայված է     |                |      |

|   |             |հիմնանորոգում |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|10.|Ջրափի        |Խմելու ջրի    |ցանցը           |                |2012թ.|

|   |             |ներտնտեսային  |քայքայված է     |                |      |

|   |             |ցանցի նորոգում|                |                |      |

|   |             |և  ընդլայնում |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|11.|Իսահակյան    |Խմելու ջրի    |ցանցը           |                |2012թ.|

|   |             |խորքային հորի |քայքայված է     |                |      |

|   |             |հորատում      |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|12.|Լուսաղբյուր  |Խմելու ջրի    |ցանցը           |                |2013թ.|

|   |             |ներտնտեսային  |քայքայված է     |                |      |

|   |             |ցանցի նորոգում|                |                |      |

|   |             |և  ընդլայնում |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|13.|Շիրակավան    |Խմելու ջրի    |ցանցը           |                |2013թ.|

|   |             |ներտնտեսային  |քայքայված է     |                |      |

|   |             |ցանցի         |                |                |      |

|   |             |հիմնանորոգում |                |                |      |

|   |             |և  ընդլայնում |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|14.|Գուսանագյուղ |Խմելու ջրի    |ցանցը           |                |2013թ.|

|   |             |ներտնտեսային  |քայքայված է     |                |      |

|   |             |ցանցի         |                |                |      |

|   |             |վերանորոգում  |                |                |      |

|   |             |և  ընդլայնում |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|15.|Սարակապ      |Խմելու ջրի    |ցանցը           |                |2013թ.|

|   |             |ներտնտեսային  |քայքայված է     |                |      |

|   |             |ցանցի         |                |                |      |

|   |             |վերանորոգում  |                |                |      |

|   |             |և  ընդլայնում |                |                |      |

|_________________________________________________________________________|

|ԱՐԹԻԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                                       |

|_________________________________________________________________________|

|-  |ք. Արթիկ     |Խմելու ջրագծի |Ցանցը           |Ընդգրկված է     |      |

|   |             |ներքին ցանցի  |շահագործման     |ասիական         |      |

|   |             |վերանորոգում, |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |Մաքրման կայանի|                |վարկային        |      |

|   |             |կառուցում     |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Տուֆաշեն     |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Հովտաշեն     |Խմելու ջրի նոր|Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |համակարգի     |շահագործման     |ասիական         |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Վարդաքար     |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Նոր Կյանք    |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |վերանորոգում  |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Մեծ Մանթաշ   |Խմելու ջրի    |Ցանցը           |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ջրագծի        |շահագործման     |ասիական         |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Մեղրաշեն     |Խմելու ջրագծի |Տարբեր          |Ընդգրկված է     |2010թ.|

|   |             |ներքին ցանցի  |հատվածներում    |ասիական         |      |

|   |             |վերանորոգում  |կան խցանումներ  |զարգացման բանկի |      |

|   |             |              |                |վարկային        |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|_________________________________________________________________________|

|ԱՄԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                                     |

|_________________________________________________________________________|

|-  |Ամասիա       |Խմելու ջրագծի |Ցանցը           |                |2011թ.|

|   |             |ներքին ցանցի  |շահագործման     |                |      |

|   |             |վերակառուցում |պիտանի չէ       |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Արեգնադեմ    |Խմելու ջրագծի |Տարբեր          |                |2011թ.|

|   |             |ներքին ցանցի  |հատվածներում    |                |      |

|   |             |վերանորոգում  |կան խցանումներ  |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Ջրաձոր       |Խմելու ջրագծի |Ցանցը           |                |2011թ.|

|   |             |ներքին ցանցի  |շահագործման     |                |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Զարիշատ      |Խմելու ջրագծի |Ցանցը           |                |2011թ.|

|   |             |ներքին ցանցի  |շահագործման     |                |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Ողջի         |Խմելու ջրագծի |Տարբեր          |                |2011թ.|

|   |             |ներքին ցանցի  |հատվածներում    |                |      |

|   |             |վերանորոգում  |կան խցանումներ  |                |      |

|_________________________________________________________________________|

|ԱԽՈՒՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                                    |

|_________________________________________________________________________|

|-  |Ախուրյան     |Խմելու ջրագծի |Տարբեր          |Ընդգրկված է KFW |2009- |

|   |             |ներքին ցանցի  |հատվածներում    |Գերմանական բանկի|2010թթ|

|   |             |վերանորոգում  |կան խցանումներ  |կողմից          |      |

|   |             |Կոյուղու      |                |ֆինանսավորվող   |      |

|   |             |վերանորոգում  |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Ազատան       |Ջրամբարների   |Գտնվում են      |Ընդգրկված է KFW |2009- |

|   |             |պատվարների    |վթարային        |Գերմանական բանկի|2010թթ|

|   |             |մասնակի       |վիճակում        |կողմից          |      |

|   |             |ամրացում      |                |ֆինանսավորվող   |      |

|   |             |Խմելու ջրագծի |                |ծրագրում        |      |

|   |             |կառուցում     |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Փոքրաշեն     |Խմելու ջրագծի |Ցանցը           |ՀՍՆՀ            |2009թ.|

|   |             |կառուցում     |շահագործման     |                |      |

|   |             |              |պիտանի չէ       |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Գետք         |Խմելու ջրագծի |Ցանցը           |ԳԲԱ ԾԻԳ         |2009թ.|

|   |             |վերանորոգում  |շահագործման     |                |      |

|   |             |              |պիտանի չէ       |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Վահրամաբերդ  |Խմելու ջրագծի |Ցանցը           |Ընդգրկված է KFW |2010թ.|

|   |             |կառուցում     |շահագործման     |Գերմանական բանկի|      |

|   |             |              |պիտանի չէ       |կողմից          |      |

|   |             |              |                |ֆինանսավորվող   |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Կապս         |Խմելու ջրագծի |Ցանցը           |Ընդգրկված է     |2011թ.|

|   |             |ներքին ցանցի  |շահագործման     |ճապոնական       |      |

|   |             |կառուցում     |պիտանի չէ       |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Բասեն        |Խմելու ջրագծի |Տարբեր          |Ընդգրկված է     |2012թ.|

|   |(Մուսայելյան)|վերանորոգում  |հատվածներում    |ճապոնական       |      |

|   |             |              |կան խցանումներ  |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Ջրառատ       |Խմելու ջրի    |ՕԿՋ-ները        |Ընդգրկված է     |2013թ.|

|   |             |ՕԿՋ-ների      |վթարային են     |ճապոնական       |      |

|   |             |կառուցում     |                |ծրագրում        |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Հայկավան     |Խմելու ջրի    |ՕԿՋ-ները        |                |2012թ.|

|   |             |ՕԿՋ-ների      |վթարային են,    |                |      |

|   |             |կառուցում և   |ջրագիծը չի      |                |      |

|   |             |ներքին ցանցի  |բավարարում      |                |      |

|   |             |բարելավում    |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Հովունի      |Խմելու ջրագծի |Տարբեր          |                |2012թ.|

|   |             |վերանորոգում  |հատվածներում    |                |      |

|   |             |              |կան խցանումներ  |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Ոսկեհասկ     |Խմելու ջրագծի |Տարբեր          |                |2012թ.|

|   |             |կառուցում     |հատվածներում    |                |      |

|   |             |              |կան խցանումներ  |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Մայիսյան     |Խմելու ջրագծի |Տարբեր          |                |2012թ.|

|   |             |վերանորոգում  |հատվածներում    |                |      |

|   |             |              |կան խցանումներ  |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Բայանդուր    |Խմելու ջրի    |ջրագիծը չի      |                |2012թ.|

|   |             |մատակարարման  |բավարարում      |                |      |

|   |             |բարելավում    |                |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Ղարիբջանյան  |Խմելու ջրագծի |Տարբեր          |                |2012թ.|

|   |             |ներքին ցանցի  |հատվածներում    |                |      |

|   |             |վերանորոգում  |կան խցանումներ  |                |      |

|___|_____________|______________|________________|________________|______|

|-  |Հացիկ        |Խմելու ջրագծի |Տարբեր          |Ընդգրկված է KFW |2012թ.|

|   |             |վերանորոգում  |հատվածներում    |Գերմանական բանկի|      |

|   |             |              |կան խցանումներ  |կողմից          |      |

|   |             |              |                |ֆինանսավորվող   |      |

|   |             |              |                |ծրագրում        |      |

._________________________________________________________________________.

479. 2010-2013թթ. Գերմանական KfW զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Գյումրի քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները, որի շնորհիվ քաղաքում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարման ռեժիմը: Գյուղերում կկառուցվեն 3 և կվերանորոգվեն 7 ջրամբարներ,կիրականացվի Զույգաղբյուր կապտաժների վերանորոգում:

480. Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավում» ծրագրի 2-րդ փուլում նախատեսվում է Արթիկ քաղաքի ներքին ցանցի վերակառուցում և Արթիկի տարածաշրջանի 10 գյուղական համայնքերի ջրագծերի և ներքին ցանցերի հիմնանորոգում:

481. Մարզում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության «Հայաստանի Հանրապետությունում Գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում նախատեսվում է ջրամատակարարման բարելավման աշխատանքներ կատարել մարզի 35 համայնքներում: Ջրահեռացման ուղղությամբ առաջնահերթ խնդիր է հանդիսանում մաքրման կայանների կառուցումը մարզի քաղաքային համայնքներում, գոյություն ունեցող հնամաշ, շահագործման ժամկետներն անցած կոյուղագծերի փոխարեն նոր կոյուղագծերով: Խոշոր գյուղական համայնքների կոյուղացում: Առավել հրատապ է Գյումրի քաղաքի կոյուղու մաքրման կայանի կառուցումը:

482. Մարզի 52 համայնքներ առաջնային կարիք ունեն խմելու ջրամատակարարման ցանցերի հիմնանորոգման և ՕԿՋ-ների կառուցման (Հավելված 9.2):

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

pin
ՀՀ կառավարություն
25.02.2010
N 271-Ն
Որոշում