040.0644.221098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 1998 թվական թիվ 644
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կրթության և գիտության ոլորտի միջազգային ծրագրերին Հայաստանի Հանրապետության գործուն մասնակցությունն ապահովելու նպատակով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 22-ից: