Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈ ...

 

 

040.0911.260710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2010 թվականի N 911-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքից 54.1 քառ. մետր մակերեսով, 1366025 դրամ հաշվեկշռային արժեքով և Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 34.8 քառ. մետր մակերեսով, 114718 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով վերջինիս միջոցների հաշվին:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին` սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների կողմից ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 22-ի

N 911-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՇԵՆԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 68 ԵՎ ՇԻՐԱԿԻ 2Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Ազգանունը,|Անձնագրա- |Բնակտարա-|Հատ-  |Բնակա- |Հաշվե- |Սեփակա-|Բնակտարա- |

|անունը    |յին       |ծության  |կացման|րանի   |կշռային|նության|ծության   |

|          |տվյալները |հասցեն,  |տարե- |մակերե-|արժեքը |տեսակը |պատկանե-  |

|          |          |սենյակ-  |թիվը  |սը (քառ|(դրամ) |       |լությունը |

|          |          |ների թիվը|      |մետր)  |       |       |          |

|__________|__________|_________|______|_______|_______|_______|__________|

|Հայրիյան  |AE 0571873|քաղ.     |2000թ.|  54.1 |1366025|ընդհա- |«Հանրակա- |

|Սերգեյ    |տրված     |Երևան,   |      |       |       |նուր   |ցարաններ» |

|Լեվոնի    |16.08.    |Վարդաշեն |      |       |       |համատեղ|ՓԲԸ       |

|          |2000 թ.   |6-րդ փող.|      |       |       |սեփակա-|          |

|          |009-ի     |N 68 շենք|      |       |       |նութ-  |          |

|          |կողմից    |հանրակա- |      |       |       |յուն   |          |

|          |          |ցարան,   |      |       |       |       |          |

|          |          |N 65     |      |       |       |       |          |

|          |          |սենյակ   |      |       |       |       |          |

|_______________________________|______|_______|_______|_______|__________|

|Ընդամենը                       |      |  54.1 |1366025|       |          |

|_______________________________|______|_______|_______|_______|__________|

|Հարությու-|AF 0545205|քաղ.     |2006թ.|  17.4 | 57359 |ընդհա- |«Հանրակա- |

|նով Արթուր|տրված     |Երևան,   |      |       |       |նուր   |ցարաններ» |

|Յուրիի    |14.09.    |Շիրակի 2ա|      |       |       |համատեղ|ՓԲԸ       |

|          |2001 թ.   |7 հանրա- |      |       |       |սեփակա-|          |

|          |003-ի     |կացարան, |      |       |       |նութ-  |          |

|          |կողմից    |N 613    |      |       |       |յուն   |          |

|          |          |սենյակ   |      |       |       |       |          |

|__________|__________|_________|______|_______|_______|_______|__________|

|Սարգսյան  |AF 0271015|քաղ.     |1999թ.|  17.4 | 57359 |սեփակա-|«Հանրակա- |

|Լյուբով   |տրված     |Երևան,   |      |       |       |նության|ցարաններ» |

|Բուգդանի  |02.03.    |Շիրակի 2ա|      |       |       |իրավուն|ՓԲԸ       |

|          |2001 թ.   |7 հանրա- |      |       |       |քով    |          |

|          |044-ի     |կացարան, |      |       |       |       |          |

|          |կողմից    |N 528    |      |       |       |       |          |

|          |          |սենյակ   |      |       |       |       |          |

|______________________________________|_______|_______|_______|__________|

|Ընդամենը                              |  34.8 | 114718|       |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2010
N 911-Ա
Որոշում