Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈ ...

 

 

040.0913.260710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2010 թվականի N 913-Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` Եղեգնաձոր քաղաքում գտնվող նստավայրի նոր շենքի (պայմանագիր N JR2/W2/011) կառուցման աշխատանքների կատարման համար 2010 թվականի մարտի 30-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի ապրիլի 10-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Արարատշին» բաց բաժնետիրական ընկերությունը (պայմանագրային գինը` 408,772,959 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի նոր շենքային համալիրի (պայմանագիր N JR2/W3/001) կառուցման աշխատանքների կատարման համար 2010 թվականի մարտի 30-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի ապրիլի 10-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Ախուրյանի Կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (պայմանագրային գինը` 769,244,851 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2010
N 913-Ն
Որոշում