040.0652.241098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 1998 թվական թիվ 652
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գրական, մշակութային, մանկապատանեկան, մարզական, մարզային և ազգային փոքրամասնությունների պարբերական մամուլի առաջնահերթ ֆինանսավորման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մի մասի բաշխումն ըստ ցանկի (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխման սկզբունքների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 24-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 24-ի թիվ 652 որոշման
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական
բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված
գումարներ ստացող պարբերականների
__________________________________________________________________________
թիվ Պարբերականի անվանումը Գումարը
ը/կ (մլն դրամ)
__________________________________________________________________________
1 2 3
__________________________________________________________________________
1. «Կրթություն» 1
2. «Գիտություն» 1
3. «Մարզական Հայաստան» 1
4. «Գարուն» 2
5. «Նորք» 2
6. «Գրական թերթ» 2
7. «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսերեն) 2
8. «Ոզնի» 1
9. «Կանչ» 1
10. «Դնիպրո» (ուկրաիներեն) 1
11. «Ռյա Թազա» (քրդերեն) 1
12. «Եզդիների ձայն» 1
13. «Կոտայք» (Կոտայքի մարզ) 1
14. «Արարատ» (Արարատի մարզ) 1
15. «Արմավիր» (Արմավիրի մարզ) 1
16. «Վայոց ձոր» (Վայոց ձորի մարզ) 1
17. «Արևելք» (Տավուշի մարզ) 1
18. «Գեղարքունիք» (Գեղարքունիքի մարզ) 1
19. «Սևան» (Գեղարքունիքի մարզ) 1
20. «Սյունիք» (Սյունիքի մարզ) 1
21. «Կապան» (Սյունիքի մարզ) 1
22. «Կանթեղ» (Արագածոտնի մարզ) 1
23. «Արագած» (Արագածոտնի մարզ) 1
24. «Թալին» (Արագածոտնի մարզ) 1
25. «Կումայրի» (Շիրակի մարզ) 1
26. «Շիրակ» (Շիրակի մարզ) 1
27. «Հյուսիսային Հայաստան» (Շիրակի մարզ) 1
28. «Լոռու մարզ» (Լոռու մարզ) 1
29. «Արփի» (Լոռու մարզ) 1
30. «Մաշտոց» (Լոռու մարզ) 1