031.0110.090710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՅԱԼԹԱ (ՈՒԿՐԱԻՆԱ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2010 թվականի հուլիսի 10-ից 11-ը ներառյալ աշխատանքային այցով Յալթա (Ուկրաինա) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Անդրանիկ Մանուկյան Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Արզումանյան Հայաստանի Հանրապետության նախագահի
մամուլի քարտուղար
Արմեն Գիչյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Արմեն Ղահրամանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի
տեղակալ (հուլիսի 7-ից 11-ը)
Վաչագան Ղազարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի առաջին
տեղակալ
Աշոտ Բուդուրյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Ռուբեն Աղաբալյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Վահագն Աբգարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Տիգրան Աղվանյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Գոռ Թումասյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
(հուլիսի 7-ից 11-ը)
Կարեն Ազատյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Վարդան Պետրոսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Տիգրան Կարապետյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի աշխատակից
Կարեն Մինասյան լուսանկարիչ:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Կ. Մինասյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական պահպանության ծառայության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Ղահրամանյանի Երևան-Սիմֆերոպոլ ինքնաթիռի տոմսի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Յալթա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի հուլիսի 10-ին կազմակերպել Երևան-Սիմֆերոպոլ, հուլիսի 11-ին` Սիմֆերոպոլ-Երևան հատուկ չվերթերը:
9 հուլիսի 2010 թվականի
ՆԿ-110-Ա