040.0656.281098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 656
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը վերանվանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մեկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի կանոնադրությունը.
բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: