Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

040.0665.291098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 665

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29- Ի ԹԻՎ 665

ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄՇԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը:

i

2. Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկերի նախագծերը մշակվում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու և տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմնի ղեկավարի հսկողությամբ` նրա հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի կողմից:

Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկերի նախագծերը մշակվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների առաջարկությունները:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինն ամփոփում է պետական մարմիններից ստացված` պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկերի նախագծերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակվում են սույն կարգին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկին և սույն կարգի 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխան` պետական գաղտնիքի շարքը դասելու և տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ղեկավարների ցուցումով պետական մարմիններում մշտապես գործող հանձնաժողովների կողմից մշակվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը:

6. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը կազմում են ըստ բնագավառների` առանձին-առանձին, ընդլայնված ձևով ընդգրկելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները` նշելով յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության գաղտնիության աստիճանը:

7. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը (2 օրինակից) հաստատում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու և տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ղեկավարները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի հետ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.1998
N 665
Որոշում