040.0943.020810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2010 թվականի N 943-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով և 57-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակի վարչական շրջանի Տիչինայի փողոցին հարող տարածքի` 59.37 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող` հատուկ պահպանվող տարածքների հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 29-ի
N 943-Ն որոշման
ՀԱՏԱԿԱԳԻԾ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԻՉԻՆԱՅԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
______________________________
ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում