Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/3585/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/3585/05/09                             2010 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ Հանձնաժողովի հայցի ընդդեմ «Որդի Էրիկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Հանձնաժողովի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հանձնաժողովը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 500.000 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 06.03.2009 թվականի թիվ 21-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Գեղեցիկ Բարսեղյանը 14.07.2009 թվականի գրավոր բացատրությամբ նշել է, որ 2009 թվականի փետրվարի 13-ին ստացած հանձնաժողովի 04.02.2009 թվականի թիվ 3-Ա որոշումը նույն պահին հանձնել Է Ընկերության տնօրեն Գրիգոր Խեչոյանին: ՈՒստի Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել հանձնելու հաջորդ օրը` 2009 թվականի փետրվարի 14-ին, որին հաջորդող 10-օրյա ժամկետում Ընկերությունը պարտավոր էր ներկայացնել պահանջված տեղեկատվությունը, սակայն չի ներկայացրել:

Հետևաբար, Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառումը իրավաչափ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 18.09.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հանձնաժողովի թիվ 3-Ա որոշումը ներկայացվել է Ընկերությանը չառնչվող հասցեով: Այն «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հանձնվել է Գեղեցիկ Բարսեղյանին: Վճռաբեկ բողոք ներկայացրած անձի կողմից անտեսվել է Ընկերության տնօրեն Գրիգոր Խեչոյանի, գործով որպես վկա հարցաքննված Անուշ Ներսիսյանի, Անժելա Թովմասյանի և Գեղեցիկ Բարսեղյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, որոնցով ապացուցվել է, որ Հանձնաժողովի թիվ 3-Ա որոշումը Ընկերությանը հանձնվել է միայն 13.03.2009 թվականին, որից անմիջապես հետո Ընկերությունը անհրաժեշտ տեղեկատվությունն ուղարկել է Հանձնաժողովին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Հանձնաժողովի 04.02.2009 թվականի «Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու մասին» թիվ 3-Ա որոշմամբ Ընկերությունից պահանջվել է 10-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն 2008 թվականի ընթացքում իրականացված գործունեության վերաբերյալ (գ.թ. 5-7):

2. «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ RR011061924AM ծանուցման թերթիկի համաձայն` Հանձնաժողովի 04.02.2009 թվականի թիվ 3-Ա որոշումը 09.02.2009 թվականի թիվ ՎԵ-331 գրությամբ 13.02.2009 թվականին հանձնվել է քաղաք Չարենցավան, 2-րդ մ/շ, 2-րդ թաղամաս, 10-րդ շենք, 34 բնակարան հասցեով (գ.թ. 9, 13):

3. Քաղաք Չարենցավան, 2-րդ մ/շ, 2-րդ թաղամաս, 10-րդ շենք, 34 բնակարանի բնակիչ Գեղեցիկ Բարսեղյանի 14.07.2009 թվականի գրավոր պարզաբանման համաձայն` նա ստացել է Ընկերությանը հասցեագրված 13.02.2009 թվականի, 02.03.2009 թվականի, 13.03.2009 թվականի և 28.04.2009 թվականի հետադարձ ծանուցումներով նամակները: Առաջին նամակը բացելով կարդացել է և նույն պահին հանձնել Գրիգոր Խեչոյանին: 2-րդ և 3-րդ նամակները նույնպես հանձնել է Գրիգոր Խեչոյանին (գ.թ. 36):

4. Հանձնաժողովի 06.03.2009 թվականի թիվ 21-Ա որոշմամբ` 04.02.2009 թվականի թիվ 3-Ա որոշմամբ սահմանված տեղեկատվությունը նույն որոշմամբ նախատեսված ժամկետում չներկայացնելու հիմքով Ընկերության նկատմամբ նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով տուգանք (գ.թ 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)): ՈՒստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործով Դատարանը, Ընկերության հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննված Գեղեցիկ Բարսեղյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ ստորագրել և ստացել է Հանձնաժողովի կողմից ուղարկված նամակները, քանի որ դրանք ուղարկված են եղել իր բնակության հասցեով, և մոտ մեկ ամիս հետո տարել հանձնել է Ընկերության գլխավոր հաշվապահ Անուշ Ներսիսյանին: Նշված հիմքով Դատարանը եկել է այն եզրահանգման, որ Հանձնաժողովի կողմից ուղարկված բոլոր ծանուցումները, այդ թվում` 10-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելու և 500.000 ՀՀ դրամ տուգանքը վճարելու վերաբերյալ Ընկերությանը չեն հանձնվել ծանուցագրերի հավաստագրերում նշված ժամկետներում:

Մինչդեռ սույն գործով Դատարանը պատշաճ չի գնահատել Չարենցավան քաղաքի, 2-րդ մ/շ, 2-րդ թաղամասի, 10-րդ շենքի, թիվ 34 բնակարանի բնակիչ Գեղեցիկ Բարսեղյանի գրավոր պարզաբանումը, համաձայն որի` նա ստացել է Ընկերությանը հասցեագրված 13.02.2009 թվականի, 02.03.2009 թվականի, 13.03.2009 թվականի և 28.04.2009 թվականի հետադարձ ծանուցումներով նամակները: Առաջին նամակը բացելով կարդացել և նույն պահին հանձնել է Գրիգոր Խեչոյանին: 2-րդ և 3-րդ նամակները նույնպես հանձնել է Գրիգոր Խեչոյանին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չի պարզել նաև Գեղեցիկ Բարսեղյանի կողմից 14.07.2009 թվականին տրված գրավոր պարզաբանման և նրա դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված ցուցմունքի միջև առկա հակասությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար, կայացված դատական ակտն անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.09.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.04.2010
N ՎԴ/3585/05/09
Որոշում