041.0645.170810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 օգոստոսի 2010 թվականի N 645-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Բնապահպանական քաղաքականության հիմունքները և ոլորտի համալիր կառավարման մոտեցումներն ու մեխանիզմները սահմանող իրավական ակտի` «Շրջակա միջավայրի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 6-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Շրջակա միջավայրի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի օգոստոսի 17-ի
N 645-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
(միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Համբարձումյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
նորմատիվամեթոդական վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության
պետ
Մ. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման
վարչության զբոսաշրջության բաժնի պետ
Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
քաղաքաշինության քաղաքականության և տարածական
պլանավորման վարչության քաղաքաշինության
քաղաքականության բաժնի պետ
Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող
էներգետիկայի բաժնի պետ
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ
և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման
և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ
Գ. Մոմջյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ժառանգության և մշակութային արժեքների վարչության
գլխավոր մասնագետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի
պաշտպանության վարչության անտառային տնտեսության
զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Իսկոյան - Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության
ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական
կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)