Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏ ...

 

 

040.0560.290410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2010 թվականի N 560-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(4-րդ մաս)

 

214. Այս ցուցանիշն իր ազդեցությունն է թողել մարզի ՓՄՁ զարգացման վրա: Համապատասխան կազմակերպություններ են ներկայացվել բիզնես-ծրագրեր, բոլոր անհրաժեշտ հաշվարկները: Սակայն վիճակը չի փոխվել: Նման դրությունը խոսում է այն մասին, որ մարզի ՓՄՁ համակարգը պետական աջակցության բավականին մեծ խնդիր ունի: Մարզի ՓՄՁ աջակցության վիճակն առավել տեսանելի է ներկայացվում 13-րդ գրաֆիկական պատկերում:

 

Գրաֆիկական պատկեր 13. ՀՀ-ում վարկային երաշխավորություններն ըստ

մարզերի 2007 թ.

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

245. Վարկային երաշխավորությունների տրամադրման պատկերն առավել ամբողջական են բնութագրում 5.5-րդ աղյուսակում բերված տվյալները:

 

Աղյուսակ 5.5. Տրամադրված երաշխավորություններն ըստ մարզերի

 

._____________________________________________________________________.

|  |Մարզ       |Քա-|Վարկ     |Վարկային   |Երաշխավո-|Ապա- |Վարկի|Միջին |

|  |           |նակ|         |պարտավորու-|րություն |հովվա|տոկոս|ժամկե-|

|  |           |   |         |թյուն      |         |ծութ-|(մի- |տայնու|

|  |           |   |         |           |         |յան %|ջին) |թյուն |

|  |           |   |         |           |         |     |     |(ամիս)|

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|1 |Արագածոտն  | 3 | 29250000|  35951497 | 18600000|56.91|  16 |  32  |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|2 |Արարատ     | 5 | 41000000|  50470915 | 22772500| 47.3|  15 | 33.6 |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|3 |Արմավիր    | 12| 92200000| 113735659 | 42987500| 45.8|  16 | 32.6 |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|4 |Գեղարքունիք| 17|166300000| 207444175 | 77158125| 39.3|  15 | 35.4 |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|5 |Լոռի       | 17|124690000| 156609216 | 72636292| 49.7|  17 | 31.5 |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|6 |Կոտայք     | 5 | 33000000|  41680784 | 17500000|39.84|  16 |  36  |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|7 |Շիրակ      | 11| 65050000|  82005404 | 35900000|50.05|  16 | 35.2 |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|8 |Սյունիք    | 8 | 45300000|  57597536 | 24836250| 38.8|  17 | 35.3 |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|9 |Վայոց Ձոր  | 8 | 61500000|  77858290 | 32283750| 40.5|  17 | 34.5 |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|10|Տավուշ     | 8 | 64400000|  81897695 | 31006757| 47.0|  17 | 34.5 |

|__|___________|___|_________|___________|_________|_____|_____|______|

|  |Ընդամենը   | 94|722690000| 905251171 |375681174|  45 |  16 |  34  |

._____________________________________________________________________.

 

216. Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 25.5%-ը գործում են Երևանում, իսկ 74.5%-ը` ՀՀ մարզերում: Իրավիճակը փոքր-ինչ շտկվել է 2009 թ-ին: Աջակցություն ստացած մարզերի շարքում Արագածոտնի մարզը երրորդն է` Երևանից, Շիրակից և Կոտայքից հետո:

 

Գրաֆիկական պատկեր 14. Աջակցություն ստացած ՓՄՁ-ների բաշխվածությունն

ըստ հանրապետության մարզերի

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

217. Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների բաշխվածքն ըստ գործունեության ոլորտների, հետևյալն է. արտադրության ոլորտում` 35%, ծառայությունների ոլորտում` 29%, առևտրի ոլորտում` 31%, շինարարության ոլորտում` 5%: ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում 01.08.09 թ. դրությամբ տրամադրվել է 212.2 մլն ՀՀ դրամի երաշխավորություն: ՓՄՁ 39 սուբյեկտ ստացել է 364.1 մլն. դրամի վարկային փաթեթ: Աջակցություն ստացած ՓՄՁ 39 սուբյեկտների վարկային պարտավորության ընդհանուր չափը կազմել է 445.9 մլն. դրամ: Ապրանքների, ծառայությունների շուկաներ առաջմղման ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների բաշխվածքն ըստ մարզերի հետևյալն է. Երևանում` 10, Արագածոտնում` 30, Արարատում` 18, Արմավիրում` 12, Գեղարքունիքում` 13, Լոռիում` 34, Կոտայքում` 28, Շիրակում` 8, Սյունիքում` 30, Վայոց Ձորում` 13, Տավուշում` 40:Խորհրդատվական աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 55, Արարատի մարզում` 14, Արմավիրի մարզում` 9, Գեղարքունիքի մարզում` 59, Լոռու մարզում` 69, Կոտայքի մարզում` 63, Շիրակի մարզում` 29, Սյունիքի մարզում` 88, Վայոց Ձորի մարզում` 17, Տավուշի մարզում` 122, Երևանում` 10:

218. Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ՓՄՁ-ների քանակով Արագածոտնի մարզը տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ստացած հանրապետությունում զբաղեցնում է միջին տեղերից մեկը և այդ ցուցանիշով գերազանցում է Արարատի, Արմավիրի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերին և Երևանին: ՓՄՁ կարևոր ոլորտներից մեկը մանրածախ ապրանքաշրջանառությունն է, ծառայությունները և սպասարկումները: Այդ ոլորտները 2008 թ.-ին բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով.

 

Աղյուսակ 5.6. Մանրածախ առևտրի համեմատական ակտիվությունն ըստ ՀՀ

մարզերի 2008 թ.

 

.____________________________________________________________________.

|Մարզեր     |Մշտական    |Մանրածախ  |Միջին հաշվով  |Մեկ բնակչին ընկնող|

|           |բնակչության|առևտրի    |մեկ բնակչին   |մանրածախ առևտրի   |

|           |թվաքանակը  |շրջանառու-|ընկնող առևտրի |շրջանառությունը ՀՀ|

|           |(միջինը),  |թյունը,   |շրջանառությու-|միջինի նկատմամբ, %|

|           |հազ. մարդ  |մլն. դրամ |նը, դրամ      |                  |

|___________|___________|__________|______________|__________________|

|ք. Երևան   |  1109.6   | 894902.2 |   806508.8   |      246.2       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Արագածոտն  |   140.7   |  6104.4  |    43385.9   |       13.2       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Արարատ     |   277.2   | 15857.7  |    57206.7   |       17.5       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Արմավիր    |   282.2   | 27587.8  |    97759.7   |       29.8       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Գեղարքունիք|   240.3   | 10943.8  |    45542.2   |       13.9       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Լոռի       |   281.9   | 21083.7  |    74791.4   |       22.8       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Կոտայք     |   278.5   | 28729.2  |   103156.9   |       31.5       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Շիրակ      |   281.0   | 25435.1  |    90516.4   |       27.6       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Սյունիք    |   152.8   | 10046.3  |    65748.0   |       20.1       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Վայոց ձոր  |    55.8   |  6296.9  |   112847.7   |       34.4       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Տավուշ     |   134.2   | 12584.1  |    93771.2   |       28.6       |

|___________|___________|__________|______________|__________________|

|Ընդամենը ՀՀ|  3234.2   |1059571.2 |   327614.6   |         x        |

.____________________________________________________________________.

Աղբյուրը` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2008 թ-ին: Տեղեկատվական զեկույց 2009 թ.

 

219.Առևտրաշրջանառության ակտիվության մասին առավել հստակ պատկերացում է տալիս ներկայացվող գրաֆիկական պատկերը:

 

Գրաֆիկական պատկեր 15. ՀՀ մարզերի առևտրաշրջանառության ակտիվությունը

(%)

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

220. Ինչպես վկայում են աղյուսակի տվյալները, մեկ բնակչին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությամբ մարզը հանրապետությունում վերջին տեղում է: Սա ևս մարզում աղքատությունը գնահատող ցուցանիշներից է: Սակայն այն ամբողջությամբ չի արտահայտում իրական պատկերը: Աշտարակի տարածաշրջանի բնակավայրերն իրենց առևտուրը հիմնականում իրականացնում են մայրաքաղաքում, և նրանց բերած շրջանառությունը հաշվարկվում է Երևանի հաշվին: Սպասարկումների բնագավառում պատկերը մի փոքր այլ է: Մեկ շնչին ընկնող ծառայությունների ծավալով մարզը գերազանցում է միայն Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերին:

 

Աղյուսակ 5.7. Ծառայությունների ծավալի համեմատական ակտիվությունն ըստ

ՀՀ մարզերի, 2008 թ.

 

._________________________________________________________________.

|Մարզեր     |Ծառայությունների |Միջին հաշվով մեկ|Մեկ բնակչին ընկնող|

|           |ծավալը, մլն. դրամ|բնակչին ընկնող  |ծառայությունների  |

|           |                 |ծառայությունների|ծավալը ՀՀ միջինի  |

|           |                 |ծավալը, դրամ    |նկատմամբ, %       |

|___________|_________________|________________|__________________|

|ք.Երևան    |    665099.6     |    59940.0     |      264.8       |

|___________|_________________|________________|__________________|

|Արագածոտն  |     3087.8      |    21946.0     |       9.7        |

|___________|_________________|________________|__________________|

|Արարատ     |     6018.5      |    21727.4     |       9.6        |

|___________|_________________|________________|__________________|

|Արմավիր    |     6147.2      |    21790.9     |       9.6        |

|___________|_________________|________________|__________________|

|Գեղարքունիք|     5388.3      |    22404.6     |       9.9        |

|___________|_________________|________________|__________________|

|Լոռի       |     9363.9      |    35345.5     |      15.6        |

|___________|_________________|________________|__________________|

|Կոտայք     |    11638.9      |    41821.4     |      18.5        |

|___________|_________________|________________|__________________|

|Շիրակ      |    13754.7      |    48931.7     |      21.6        |

|___________|_________________|________________|__________________|

|Սյունիք    |     5500.2      |    35972.5     |      15.9        |

|___________|_________________|________________|__________________|

|Վայոց ձոր  |     2061.0      |    36935.5     |      16.3        |

|___________|_________________|________________|__________________|

|Տավուշ     |     3342.5      |    24925.4     |      11.0        |

|___________|_________________|________________|__________________|

|Ընդամենը ՀՀ|    732002.6     |    226345.9    |        x         |

._________________________________________________________________.

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ-ՀՀ մարզերը թվերով 2009 թ.

 

Գրաֆիկական պատկեր 16. ՀՀ մարզերի ծառայությունների ակտիվությունը (%)

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

221. Ծառայությունների ընդհանուր ծավալի ցուցանիշով ևս Արագածոտնի մարզը հանրապետությունում հետնապահների շարքում է: Դա բացատրվում է այն բանով, որ մարզի, հատկապես` Աշտարակի, տարածաշրջանի համայնքների մեծ մասը դարձյալ օգտվում է Երևանի հիմնարկների ծառայություններից: Այդպիսի վիճակ է նաև Արմավիրի և Արարատի մարզերում:

 

5.2. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրները,

առաջնահերթությունները և գերակայությունները

 

222. Մարզի մասնավոր հատվածի զարգացման հայեցակարգը ներառում է երկու բաղադրիչ: Դրանք են.

1) Զարգացման առաջնահերթություններ

2) Զարգացման գերակայություններ:

223. Զարգացման առաջնահերթությունները որոշելիս որպես մեկնակետ ընդունվել է այն իրողությունը, որ մարզում կան արտադրական ձեռնարկություններ, որոնք կարող են, որոշակի, համեմատաբար քիչ ներդրումների և լուրջ շուկայավարության պայմաններում, դառնալ լիակատար մրցունակ և արդյունավետ տնտեսվարող սուբյեկտներ, ապահովել մարդկանց զբաղվածությունը և բարելավել նրանց սոցիալական պայմանները: Առաջին հերթին դրանք տեղական հումքով աշխատող այն ձեռնարկություններն են, որոնք սեփական տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրություններ են մշակել և իրականացնում: Դրանց վերագործարկման ծախսերը համեմատաբար փոքր են և արագ փոխհատուցվող:

224. գերբարձր հաճախականության տիրույթում մշակվող ռադիոէլեկտրոնային կապի և հաղորդակցության միջոցների արտադրություն և իրացում.- ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում մշակված գերբարձր հաճախականությունների կիրառմամբ ներքին կապի համակարգերն իրենց տեխնիկական և տնտեսական ցուցանիշներով լիովին համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին: Դրանց նմուշներն արդեն մի քանի տարի է, փորձաշրջան են անցնում արտերկրում:

225. Ֆիզիկայի դպրոցական փորձասարքերի արտադրության կազմակերպում. - «Միկրոմ» ՍՊԸ-ն արտադրում է ֆիզիկայի փորձասարքեր, որոնք չեն զիջում արտասահմանյան նմանատիպ արտադրանքներին և բավարարում են իրենց նկատմամբ ներկայացվող բոլոր պահանջները: Յուրաքանչյուր փորձասարքի հավաքածուի միջին գինը մոտ 900.0 հազար ՀՀ դրամ է: Ապահովում է 10-12% շահութաբերություն: Ձեռնարկության արտադրամասում հնարավոր է տարեկան արտադրել մինչև 500 հավաքածու: Տարեկան շահույթը կկազմի 8-10 մլն ՀՀ դրամ: Ճյուղում ներդրումներ չեն կատարվել: Կարիք կա 150.0 մլն ՀՀ դրամի ներդրման: Ներդրումները հետ են գնվելու չորս տարում: Աշխատանքի կտեղավորվի մոտ 100 մարդ: Արտադրանքը կիրացվի մեր և այլ երկրներում:

226. Անկյան թվային փոխակերպիչների արտադրություն. - Հայաստանի ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում արտադրվում են անկյան փոխակերպիչներ, որոնք մեծ պահանջարկ ունեին նախկին ԽՍՀՄ -ում և մինչև հիմա այլ արտադրատեսակներով չեն փոխարինվել: Ճյուղում ներդրումներ չեն կատարվել: ՀՀ 270-300 մլն դրամի ներդրման դեպքում տարեկան արտադրությունը կարելի է հասցնել 1400.0 միլիոն դրամի` 12-15% շահութաբերության միջին մակարդակով: Կբացվի 150-160 նոր աշխատատեղ: Ներդրումները հետ են գնվելու 4-4.5 տարում:

227. Հիդրոպոմպերի և հիդրոտուրբինների արտադրություն. - Նույն հիմնարկությունում մշակված են հիդրոպոմպերի և հիդրոտուրբինային համակարգերի արտադրության նոր տեխնոլոգիաներ: Արտադրանքի օգտակար գործողության գործակիցը 5-6%-ով ավելի բարձր է, քան եղածներինը: Աշտարակում տեղադրված է այդպիսի մի հիդրոպոմպ, որն, առանց էլեկտրաէներգիայի օգտագործման ջուր է մատակարարում քաղաքի Նարեկ թաղամասին: Բյուրոյի արտադրամասում տարեկան կարելի է արտադրել մինչև 55-60 հիդրոպոմպ և հիդրոտուրբին: Արտադրություններ հնարավոր է կազմակերպել նաև այլ ձեռնարկություններում: Կբացվի մինչև 300 աշխատատեղ: Դրանց հիման վրա կարելի է կազմակերպել նաև փոքր ՀԷԿ-երի արտադրություններ: Անհրաժեշտ է կատարել 152-155 մլն ՀՀ դրամի ներդրում, որը հետ է գնվելու 3-4 տարում:

228. Թանկարժեք քարերի մշակման և ոսկերչական իրերի արտադրության ծավալների ընդլայնում.- Մելիքգյուղի ադամանդի գործարանն զբաղվում է բնական ալմաստի վերամշակմամբ և թողարկում է բարձրորակ արտադրանք: Գործարանը հաճախակի է պարապուրդներ տալիս հումքի բացակայության պատճառով: Ձեռնարկությունն ամբողջ հզորությամբ աշխատեցնելու դեպքում կապահովվի 300 մարդու զբաղվածություն: Այն հնարավորություն ունի մարզում լիարժեք փոխարինել «Դայմոթեք» ընկերությանը, որով կլուծվի հիշյալ ձեռնարկության` հետագայում վերագործարկման խնդիրը: Երևանի ոսկերչական գործարանի մասնաճյուղը գործում է Թալինում: Այն նույնպես բարձրորակ արտադրանք է թողարկում, ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետ կադրերով: Գործարանի հաճախակի պարապուրդները հումքի անկանոն մատակարարման և ֆինանսական ոչ բարվոք վիճակի հետևանք են: Անհրաժեշտ վարկավորման և հումքով ապահովվածության պայմաններում գործարանում լրացուցիչ կբացվի ևս 250 աշխատատեղ:

229. Հայաստանի քարերից ֆենոպլաստի /մամլանյութ/, գունանյութերի /պիգմենտ/ և ներկերի արտադրության ընդլայնում. - Մարզում մշակված տեխնոլոգիայով ստացված արտադրանքն աչքի է ընկնում բարձր որակով և, որոշ առումներով, գերազանցում է արտասահմանյան նմանատիպ արտադրանքներին: Գները շուկայականի համեմատ էժան են 30-40%-ով: Հումքի 80%-ը քարն է, որի պաշարներն անսպառ են: Մամլանյութերի և ներկերի արտադրության Աշտարակի ձեռնարկությունը հնարավորություն ունի տարեկան թողարկել մինչև 2000 տոննա արտադրանք: Մասնաճյուղեր կարելի է բացել նաև մարզի մյուս բնակավայրերում և երկրի այլ մարզերում: 30 մլն ՀՀ դրամի ներդրման դեպքում տարեկան կարելի է արտադրել մինչև 5000 տոննա արտադրանք, կբացվի 300-350 նոր աշխատատեղ: Շահութաբերության մակարդակը կկազմի 12-15%:

230. Թեթևարդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկում.

Մարզում կա տրիկոտաժի արտադրության 32 ձեռնարկություն և կոշիկի արտադրության երկու ֆաբրիկա: Դրանցից այսօրվա դրությամբ աշխատում է միայն Ապարանի տրիկոտաժի ֆաբրիկան, որը հաճախակի պարապուրդներ է տալիս պատվերների բացակայության հետևանքով: Սակայն ինչպես դրա, այնպես էլ մյուս ձեռնարկությունների տեխնոլոգիան հնացած է: Որոշ ձեռնարկություններում մեխանիկական պարկ ընդհանրապես չկա: Այսօրվա դրությամբ այդ ձեռնարկությունների վերագործարկման համար մի շարք պայմաններ են անհրաժեշտ: Այս ձեռնարկը նպատակահարմար է այնքանով, որ կապահովվի մինչև 1200 մարդու զբաղվածություն:

231. Գորգարտադրության ընդարձակում. - Մարզում տարեկան արտադրվում է 350-400 տոննա բուրդ, որի իրացումը բարդ խնդիր է: Գորգագործական արտադրամաս է գործում միայն Ապարանում, որի արտադրողականությունը չափազանց սահմանափակ է: Եղած հումքով այժմ կարելի է արտադրել 10000 գորգ: Գորգարտադրությունը տարեկան կարելի է հասցնել 3500-4000 հատի: Մեծ կապիտալ ներդրումների կարիք չկա: Գորգագործությունը կարելի է կազմակերպել տնայնագործական եղանակով` ինչպես Ապարանի, այնպես էլ, մյուս տարածաշրջաններում: Անհրաժեշտ է լուծել արտադրանքի իրացման խնդիրը: Այդ դեպքում աշխատանքի մեջ կներգրավվի 2000-2500 ընտանիք:

232. Պեռլիտի արդյունահանում և վերամշակում. - Մարզի Արագած գյուղի հարևանությամբ կան պեռլիտի հանքավայրերի մեծ պաշարներ: Պեռլիտն իր ֆիզիկաքիմիական հատկանիշներով անփոխարինելի շինանյութ է: Ջերմային մշակման ենթարկելիս այն փքվում է և մի քանի անգամ ավելացնում է ծավալը: Պեռլիտի վերամշակումից ստացված հումքն օգտագործվում է շինարարական թեթև կոնստրուկցիաների պատրաստման համար: Պեռլիտից ստացված պանելները, միջնորմային սալերը թեթև լինելով հանդերձ, սովորական շինանյութերից ստացված կոնստրուկցիաների համեմատ բավականին էժան են: Դրանք մեծ պահանջարկ ունեն մեր հանրապետությունում և արտերկրում: Այժմ մարզում գործում է պեռլիտի արտադրության 3 ձեռնարկություն, սակայն դրանք ամբողջ պահանջարկը բավարարել չեն կարող: Ձեռնարկություններից մեկի սեփականատերը ԱՄՆ-ի քաղաքացի է, որը նույնպես դադարեցրել է արտադրությունը: Արագածում պեռլիտի գործարան հիմնելու համար պահանջվում է կատարել 300 000 ԱՄՆ դոլարի ներդրում: Այս պայմաններում տարեկան կարտադրվի 100 մլն ՀՀ դրամի արտադրանք: Շահութաբերության մակարդակը կկազմի 15-20%: Կապիտալ ներդրումները հետ են գնվելու 3-4 տարում, կբացվի մինչև 800 աշխատատեղ:

233. Փոքր ՀԷԿ -երի կառուցում և շահագործում. - Մարզում կան մշտական հոսք ունեցող 20-ից ավելի ջրագծեր, որոնց վրա, աշխատանքային և նյութադրամական համեմատաբար քիչ ծախսերով կարելի է ստեղծել փոքր հզորության ՀԷԿ-եր, որոնք հնարավորություն կունենան լուծելու տեղական նշանակության էլեկտրամատակարարման խնդիրներ: Մարզում մշակված են փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծեր, կան դրանց հանգույցների արտադրությամբ զբաղվող կառույցներ: Դրանց աշխատանքը ենթարկվել է լուրջ գիտական և փորձարարական փորձաքննության և ստացել են բարձր գնահատականներ: Մարզում հնարավոր է կառուցել 50-ից ավելի նման ՀԷԿ-եր, որոնք կարող են էլեկտրաէներգիա մատակարարել ինչպես բնակավայրերի առանձին թաղամասերի, այնպես էլ արտադրական օբյեկտների: Պահանջվում է 150.0 մլն դրամի ներդրում: Դրանք հետ են գնվելու 4 տարում: Կբացվի 150-200 աշխատատեղ:

234. Գյուղատնտեսական մթերքների վերամշակում.

235. Մրգի պահածոների արտադրություն - Մարզում տարեկան արտադրվում է 40-45 հազար տոննա պտուղ: Դրանից վերամշակվում է ընդամենը 10-12%-ը: 2008 թ.-ին մարզում արտադրվել է ընդամենը 233400 պայմանական տուփ պահածո: Պահածոների արտադրությունը մարզում կարելի է հասցնել մինչև 10-15 միլիոն պայմանական տուփի: Այս արտադրության մեջ միջին տարեկան շահութաբերությունը հասնում է մինչև 15-20%-ի, տարեկան շահույթը կկազմի 80-100 միլիոն դրամ: Լրացուցիչ կբացվի 800-1000 աշխատատեղ: Մարզում այդ նպատակին հարմար արտադրական տարածքներ կան, որտեղ կպահանջվի 90-100 մլն. դրամի ներդրում: Ներդրումները հետ են գնվելու 3-4 տարում:

236. Ջերմոցային տնտեսության կազմակերպում. - Մարզում ջերմոցային տնտեսության վարման ուղղությամբ մեծ փորձ կա: Տարիներ շարունակ ջերմոցային տնտեսությունը տվել է ձմեռվա ժամանակաշրջանի գյուղատնտեսական արտադրանքի մինչև 40%-ը: Ջերմոցներում արտադրվել են բանջարեղեն և մերձարևադարձային մշակաբույսեր: Մարզի գործարարների փորձերը ցույց են տվել, որ ոլորտը կարելի է ընդարձակել: Հնարավորություն կա ոչ միայն ձեռնմուխ լինել ավանդական մշակաբույսերի արդյունաբերական արտադրությանը, այլև մշակել և արտադրել ոչ ավանդական մշակաբույսեր: Ներկայումս մարզում գործում են 10-ից ավելի ջերմոցային տնտեսություններ: Սակայն դրանց թիվը հնարավոր է բազմապատկել: Կարիք կա 200.0 մլն դրամի ներդրման: Աշխատանքով կապահովվի 1200 մարդ: Բանջարեղենի և մյուս մշակաբույսերի արտադրությունը կարելի է եռապատկել:

237. Չրերի արտադրություն - Այժմ մարզում չիր արտադրվում է միայն տնայնագործական եղանակով: Կա նաև մի քանի արևային ջերմոց: Տարեկան կարելի է արտադրել մինչև 1-2 հազար տոննա ծիրանի, դեղձի, խնձորի, սալորի տանձի չիր: Չրի յուրաքանչյուր կիլոգրամը շուկայում վաճառվում է 500-600 դրամով: Այդ դեպքում տարեկան համախառն արտադրանքը կհասնի 0.5-1 միլիարդ դրամի կամ 1.7-2 միլիոն ԱՄՆ դոլարի: Արտադրության գործընթացին կմասնակցի մինչև 2000 ընտանիք: 10-15% շահութաբերության մակարդակ ապահովելու դեպքում կստացվի 60-80 մլն. դրամի զուտ եկամուտ: Անհրաժեշտ է կատարել 120-130 մլն. ՀՀ դրամի ներդրում: Դրանք հետ են գնվելու ներդրման 2-րդ տարում:

238. Մսի վերամշակում - Մարզի շուրջ 39000 գյուղացիական տնտեսություններում պահվում է 48.8 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 66.2 հազար գլուխ ոչխար և այծ, 6000 գլուխ խոզ: Տարեկան արտադրվում է 3000-4000 տոննա միս: Այն հիմնականում վաճառվում է նախկին շրջկենտրոնների և Երևանի շուկաներում: Մարզում գործում է մսի վերամշակման երկու ձեռնարկություն, որոնք, ֆինանսական սահմանափակ հնարավորությունների պայմաններում անկարող են իրականացնել աշխատանքի ամբողջ ծավալը: Հնարավորություն կա միայն մսի վերամշակումից ոլորտի համախառն արտադրանքի հավելաճը հասցնել մինչև 200-220 միլիոն դրամի, անասունների գլխաքանակն ավելացնել 10-15 հազարով: Գյուղական յուրաքանչյուր ընտանիքի տարեկան եկամուտները կաճեն 350-400 հազար դրամով, կբացվի 200-220 նոր աշխատատեղ` ամսական 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

239. Պանրի արտադրություն - Ներկայումս մարզում տարեկան արտադրվող 65-70 տոննայի փոխարեն հնարավորություն կա արտադրելու 300-350 տոննա տարբեր տեսակի պանիրներ: Թալինում խորհրդային տարիներին արտադրվել են բարձրորակ ռոքֆոր, հոլանդական, ոչխարի և այլ պանիրներ, որոնք մեծ պահանջարկ են ունեցել Խորհրդային Միությունում: 10-15 մլն. ՀՀ դրամի ներդրման դեպքում կսկսվի տեսակավոր պանրի արտադրությունը, չանախ պանրի արտադրությունը կկրկնապատկվի: Լրացուցիչ կստեղծվի 150-200 աշխատատեղ` ամսական 130-140 հազար դրամ աշխատավարձով: Ներդրումները հետ կգնվեն 3 տարում, շահութաբերության մակարդակը կկազմի 10-12%: Կզարգանա անասնաբուծությունը:

240. Գինու և գինեհումքի արտադրություն - Մարզում գործում են Օշականի և Արագածի գինու գործարանները: Արտենիի գործարանը սնանկ է հայտարարված: Օշականի գինու գործարանում թողարկվում են երկրում եզակի «Խերես» տիպի գինիներ, մի քանի ձեռնարկություններ թողարկում են շամպայններ, գինիներ և օղիներ: Սակայն ֆինանսական միջոցների անբավարարության և շուկայավարության բացակայության պայմաններում ձեռնարկությունը ներկայումս գործում է հնարավորությունների 10-15 տոկոսով: Գինու արտադրության ծավալների ընդլայնումը զարկ կտա խաղողագործության զարգացմանը:

241. Կան նաև այլ արտադրություններ և կարողություններ, որոնց ծավալները համեմատաբար փոքր են: Դրանք փոքր, հիմնականում` 3-10 աշխատող ունեցող ձեռնարկություններ են, որոնց արտադրանքը մարզի տնտեսության համար մեծ նշանակություն չունի: Այնուամենայնիվ, դրանց թիվը առաջիկայում պետք է ավելանա: Կարևոր խնդիր է նաև այդ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավումը: Դրանք ունակ են արագորեն վերակառուցել իրենց արտադրությունները, առավել ճկուն են և կարող են ապահովել մարզի բնակչության մինչև 5-6% զբաղվածություն:

242. Հիմնականում վերը թվարկածներն են մարզի արդյունաբերության առաջնահերթությունները: Առաջնահերթությունները որոշելիս, նկատի է առնվել որ այդ ձեռնարկություններն արդեն կայացած են, գոյություն ունեցող արտադրական և տնտեսական բազայի վրա, որոշակի տնտեսական գործունեություն են ծավալում, շուկայում ունեն իրենց տեղը, մի մասն աշխատում է տեղական հումքով, մյուսների հումքն ապահովվում է պետական ծրագրերով, կան կազմավորված ենթակառուցվածքներ: Դրանք ունեն քիչ թե շատ հաստատուն աշխատակազմ ու ֆինանսական միջոցներ և կարողանում են ինքնուրույն գործունեություն ծավալել: Միաժամանակ, շենքերի, շինությունների ու կառույցների ձեռքբերման համար լրացուցիչ ներդրումների կարիք չկա, քանի որ բոլորն էլ ապահովված են դրանցով: Կա հիմնական միջոցների նորացման, նոր տեխնոլոգիայի ներդրման խնդիր, որը կարելի է լուծել ձեռնտու պայմաններով վարկավորման կամ համատեղ ձեռնարկությունների կազմակերպման միջոցով:

243. Մարզի արդյունաբերության առաջնահերթությունների որոշման համար կարևոր է համարվել այն հանգամանքը, որ կատարվող կապիտալ ներդրումներն անմիջապես, գործունեության առաջին իսկ տարում կսկսեն դրամական հատույց ապահովել: Համեմատաբար քիչ են կատարվող ներդրումների ծավալները և դրանց հետգնման ժամկետները` համեմատաբար կարճ: Մեծ չէ նաև ռիսկի գործոնը: Մոտավոր հաշվումներով մարզում առաջիկա 5 տարում 1.5 մլրդ. ՀՀ դրամի ներդրումները արդեն գործող ձեռնարկություններում աշխատանքով լրացուցիչ կապահովեն 3500-4000 մարդու` ամսական 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով: Կապիտալ ներդրումները որոշ արտադրություններում հետ են գնվելու անմիջապես առաջին տարում, մյուսներում` 2-5 տարում, տարեկան միջին շահութաբերությունը կկազմի 18-20%: Հիմք կստեղծվի մարզի արդյունաբերության նոր որակական կողմնորոշումների համար, էականորեն կբարձրանա մարզի ներդրումը երկրի տնտեսության մեջ, որոշակիորեն կթուլանա սոցիալական լարվածությունը, կավելանան տեղական և պետական բյուջեների մուտքերը, կիրականացվեն խոշորածավալ բարեգործություններ:

244. Ահա հիմնականում սրանք են մարզի արդյունաբերության բնագավառին ներկայացվող առաջնահերթ խնդիրները, այլ խոսքով` կարճաժամկետ ծրագիրը: Ծրագրի իրականացման օպտիմալ ժամկետն ընդունվում է 4 տարին` 2011-2014 թվականները:

245. Մարզի արդյունաբերության զարգացման կարճաժամկետ ծրագիրը հող է նախապատրաստելու մարզում ճյուղի գերակայությունների ծրագրի իրականացման համար:

246. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրների վերլուծությունը վկայում է, որ շարունակելով ցուցաբերվող աջակցությունը առանձին ՓՄՁ-ների մակարդակով, մարզի տնտեսության հետագա զարգացման համար կարևոր է անցում կատարել առանձին ոլորտների և տարածաշրջանների մակարդակով մասնավոր հատվածի զարգացման հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը:

247. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման տարածաշրջանային ծրագրերի մշակում: Ծրագրերի մշակման առաջին փուլում պետք է հստակեցվեն գործարարության զարգացման այն ռեսուրսները, որոնք տարածաշրջանի համայնքները պատրաստ են տրամադրել մասնավոր ներդրումների խրախուսման համար:

248.Գերակա ոլորտներում մասնավոր հատվածի զարգացման հանրապետական և մարզային հայեցակարգերի ընդունում: Մասնավոր ներդրումների ներհոսքին նպաստող մեկ այլ կարևոր գործոն է մարզի համար գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի ընդունումը: Հայտնի է, որ մարզի բոլոր տարածաշրջանների համար գերակա ոլորտներ են գյուղմթերքների վերամշակումը և իրացումը, ինչպես նաև զբոսաշրջությունը և հարակից ծառայությունները: Սակայն, որպեսզի ներդրումներն արդարացված լինեն և նվազի դրանց ռիսկայնությունը անհրաժեշտ է հստակեցնել այդ ապրանքների և ծառայությունների պահանջարկի ծավալները և իրացման շուկաները:

249. Մասնավոր ներդրումների խթանման միջոցառումների կազմակերպում: Տարածաշրջաններում մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի, ինչպես նաև մարզում գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի հենքի վրա կձևավորվեն մասնավոր ներդրումների ներգրավման առաջարկներ, ինչը էապես կբարելավի գործարար միջավայրը և, հատկապես, մասնավոր ներդրումների մրցակցային պայմանները:

250. Հետազոտությունները վկայում են, որ ներդրումներ կատարելու ցանկություն և մտադրություններ ունեն ինչպես տեղացի արտագնա, այնպես էլ այլ օտարերկրյա ներդրողներ: Սակայն այդ գործընթացները հաճախ դանդաղում և չեն իրականացվում` տեղերում գործուն ծրագրի, պատշաճ շահագրգռվածության և համագործակցության բացակայության պատճառով: Այս առումով, մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կազմել տարածաշրջանային և մարզային ներդրումային առաջարկների փաթեթներ և պարբերաբար կազմակերպել իրազեկման միջոցառումներ տեղացի արտագնա և օտարերկրյա ներդրողների համար: Այստեղ որոշիչ է մարզպետարանի, Մարզային խորհրդի, ինչպես նաև ՓՄՁ ԶՄԽ-ի դերը, ընդ որում` ինչպես տարածքաշրջանային ծրագրերի մշակման, այնպես էլ տարեկան աշխատանքային պլանների շրջանակներում մասնավոր ներդրողներին խրախուսելու գործում:

251. Հայաստանի տնտեսության համար գերակա ուղղություններ են համարվում բարձր տեխնոլոգիական, նորարարական ներդրումներով, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ օգտագործող ձեռնարկությունները: Սակայն, փոքր ձեռնարկությունների համար առանձին, հիմնականում իրենց մեծ ծախսատարության պատճառով, այդպիսի գործունեության ծավալումը գրեթե անմատչելի է: Ձեռնարկության զարգացման համար այս հույժ կարևոր հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել բիզնես ինկուբատորներ, տեխնոպարկեր, արդյունաբերական գոտիներ: Դրանք կոլեկտիվ հնարավորություններ են ընձեռում այն դեպքերում, երբ առանձին ձեռնարկությունների համար այս կամ այն ծառայությունը մատչելի չէ: Չափազանց կարևոր է մասնավոր ձեռնարկությունների և պետության համագործակցության կազմակերպումը: Մինչև այսօր պետությունը ձեռնպահ է մնացել մասնավոր հատվածի և դրանց արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների նկատմամբ: Պետության երաշխավորած և ուղղորդող հայեցակարգի բացակայության պայմաններում ոլորտը թողնվել է ինքնահոսի, որը լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Այդ բացը լրացնելու համար առաջարկվում է գործադրել պետության և մասնավորի գործունեության (ՊԳՄ) համակարգ: ՊԳՄ-ի խնդիրն է ենթակառուցվածքների ներմուծում մասնավոր հատված` որպես պայմանագրի կողմ ու կարգավորող մարմին: Այն ակնկալվող արդյունքի նկատմամբ պահանջներ է առաջադրում և հանդես է գալիս որպես իր համագործակցության մասի պատասխանատու: Մասնավորին պետությունն առաջադրում է ենթակառուցվածքների քանակը, որակը և հասանելիությունը ապահովելու պահանջներ և, որպես պայմանագրի կողմ, կատարում է ներդրումային և այլ որոշումների ընդունման պարտավորություն: ՊԳՄ-ն հնարավորություն է տալիս նաև կիսել ռիսկերը մասնավորի հետ և ներդրումները նպատակաուղղել դեպի անհրաժեշտ ոլորտ:

252. Մինչև այժմ անտեսված է եղել նաև պետություն-մասնավոր համատեղ ձեռնարկությունների կազմակերպման, կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության, փոխադարձ պատասխանատվության և ապահովագրության համակարգը: Այնինչ, սա լուրջ հնարավորություններ է ընձեռում երկրին` առավել կարևոր հիմնախնդիրների լուծման համար:

253. Մարզի ամբողջ տնտեսության զարգացման հայեցակարգի հիմքում այն գաղափարն է, որ ինչպես երկիրը, այնպես էլ մարզը պետք է ունենան քիչ էներգատար, քիչ նյութատար, փոքրածավալ, շատ աշխատատար և գիտատար, հնարավոր առավել շատ տեղական հումքով գործող արդյունաբերություն, որը կթողարկի համաշխարհային շուկայում բարձր պահանջարկ և գին ունեցող արտադրանք: Դրա համար մարզն ունի մեծ հնարավորություններ: Առաջին հերթին դա գիտական հսկայական ներուժն է: Համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ Արագածոտնի մարզում գիտական աշխատանքների ծավալը 2008 թ-ին կազմել է 398.3 միլիոն դրամ: Դա հանրապետությունում գիտական հիմնարկներ ունեցող մարզերի շարքում ամենաբարձր ցուցանիշն է: Դրանով մարզը հանրապետությունում զիջում է միայն Երևանին (7667.3 մլն դրամ): Ընդ որում, Արագածոտնի գիտական հիմնարկներում 96.8 միլիոն դրամի հետազոտությունները կատարվել են տարբեր պատվիրատուների, օտարերկրյա ներդրումների և այլ միջոցներով: Համեմատության համար նշենք, որ ոչ պետական միջոցներով աշխատանքներ են կատարվել միայն Կոտայքի մարզի գիտական հիմնարկներում` 5.4 միլիոն դրամի չափով: Աշխատողների թվով նույնպես Արագածոտնի մարզը հանրապետությունում առաջատարն է` Երևանից հետո: Մարզի գիտահետազոտական ինստիտուտներում աշխատում է 373 գիտնական, գրեթե այնքան, որքան մնացած մարզերում միասին վերցրած: Նրանցից 29-ը գիտության դոկտորներ են, 93-ը` գիտությունների թեկնածուներ:

254. Հենց դա էլ թելադրում է մարզի տնտեսության զարգացման գերակայությունը: Մարզի տարածքում գործող գիտական հիմնարկները ոչ միայն հիմնարար գիտության մեջ են երկրում առաջատար դեր կատարել, այլև ունեցել են տնտեսական մեծ նշանակություն ունեցող կազմակերպված արտադրություններ: Դրանց գործունեության հիմքում դրվել են այդ գիտահետազոտական ինստիտուտների տեսական մշակումները: Լուծված է եղել նաև Խորհրդային նմանատիպ կազմակերպությունների և արտադրական ձեռնարկությունների հետ ինտեգրման խնդիրը: Չնայած այդ կապերը հիմնականում խզվել են, սակայն մինչև այժմ էլ նախկին Խորհրդային տարածքում օգտագործվում են մարզի գիտական հիմնարկների մշակումները, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաների ոլորտին: Առանձնապես արժեքավոր են անկյան փոխակերպիչների, արհեստականորեն աճեցված բյուրեղների, բժշկական, լազերային և տիեզերական ճառագայթների ուսումնասիրման և կիրառման բնագավառները: Այդ մշակումների հիման վրա արտադրված արտադրանքը տնտեսության տարբեր ոլորտներում ունի չափազանց լայն կիրառումներ:

255. Անցած տարիների ընթացքում մարզի գիտական հիմնարկներում հետազոտական աշխատանքները չեն դադարել: Իրականացվել են լայն հեռանկարներ ունեցող և հիմնականում` կիրառական մշակումներ: Կատարելագործվել և համաշխարհային ստանդարտներին են համապատասխանեցվել գրեթե բոլոր արտադրությունները, թողարկվել են նոր արտադրատեսակներ, գիտությունը ուղղվել է նաև տնտեսության կարիքների բավարարմանը: Միաժամանակ, լուրջ աշխատանքներ են կատարվել գիտական մշակումների մաթեմատիկական մոդելավորման ասպարեզում: Ինստիտուտներում այժմ գործում են ծրագրավորման գծով հարյուրից ավելի բարձրակարգ մասնագետներ: Բավականին մեծ թիվ են կազմում այդ բնագավառի ուսանողները, ասպիրանտները և գիտական աշխատողները: Սակայն անհրաժեշտ բազա չլինելու պատճառով նրանք աշխատում են մայրաքաղաքի ծրագրավորման ոլորտի կազմակերպություններում:

256. Փաստորեն, բարձր տեխնոլոգիաների բնագավառը` որպես մարզի զարգացման առաջին գերակայություն, կազմակերպվել և ձևավորվել է: Հրատապ խնդիրը դրա որոշակիացումն է: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը առաջիկա 10 տարում դրվելու է մարզի զարգացման հայեցակետի հիմքում և դառնալու է զարգացման հիմնական ուղղությունը: Այն, իր հերթին, ունենալու է զարգացման երկու ուղղություն.

1) արտադրություն և արտադրական բնագավառի գիտատեխնիկական

կատարելագործում,

2) հիմնարար գիտական մշակումներ, դրանց կիրառական ոլորտի զարգացում,

ծրագրավորման ցանցերի ստեղծում և ծրագրավորում:

257. Առաջին ուղղությունն իրականացվելու է երկու ճանապարհով. Գիտատար, աշխատատար, քիչ նյութատար, բարձրարժեք և աշխարհում մեծ պահանջարկ ունեցող արտադրանքների արտադրություն: Նոր արտադրությունների կազմակերպում: Դրա հիմքերը մարզում դրված են և բնագավառը, փաստորեն, կայացած է: Ներկայացվող պահանջներին լիովին համապատասխանում են կիսահաղորդչային սարքերի, արհեստական ադամանդի արտադրության և բնական ադամանդի մշակման, ոսկերչական զարդերի, գերբարձր հաճախականության տիրույթում մշակվող ռադիոէլեկտրոնային կապի և հաղորդակցության համար սարքերի, անկյան թվային փոխակերպիչների, դպրոցական փորձարարական սարքերի, ավտոմատ կառավարող համակարգերի, արհեստական բյուրեղների, բժշկական և լազերային կիրառական տեխնիկայի արտադրությունները: Այստեղ անհրաժեշտ է առաջիկա 5 տարիների ընթացքում, որպես զարգացման առաջնահերթություններ, որոշակի դրամական ներդրումներ իրականացնել` հիմնականում շրջանառու միջոցների լրացման և շուկայավարության կազմակերպման համար: Կատարվող ներդրումները շատ արագ են փոխհատուցվելու: Մարզի գիտական հիմնարկների արտադրամասերում, Ապարանի «Նիգ», «Արև», «Վան», Աշտարակի կիսահաղորդիչների գործարաններում մեծ հնարավորություններ կան ժամանակակից հեռուստացույցների, տեսամագնիտոֆոնների, համակարգիչների արտադրություններում կիրառվող բարդ և գիտատար տեխնոլոգիական հանգույցների արտադրության համար: Հնարավոր է կազմակերպել ինչպես պատրաստի արտադրանքի, այնպես էլ պահեստամասերի արտադրություն և տարածաշրջանում դառնալ այդ արտադրանքների արտադրության առաջատարը:

258. Այդ արտադրությունների միաժամանակյա տեխնիկական կատարելագործում` գիտական մշակումների հիման վրա: Աշտարակում գործող գիտահետազոտական հիմնարկներն ի վիճակի են թանկարժեք քարերի, ոսկու և կարծր նյութերի վերամշակման, կիսահաղորդիչների արտադրության և մեծ ճշգրտություն պահանջող այլ բնագավառներում ստեղծել ավտոմատ թվային ծրագրավորմամբ կառավարվող համակարգեր, օգտագործել լազերային տեխնիկան: Դա հնարավորություն կտա հասնել աշխատանքների մեծ ճշգրտության, բարձր որակի, բացառել խոտանը, իջեցնել արտադրանքի ինքնարժեքը: Կստեղծվի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմ: Միաժամանակ, նույն սկզբունքով ավտոմատ թվային ծրագրավորմամբ համակարգեր կստեղծվեն Հայաստանի և արտերկրի հաստոցաշինական, ճշգրիտ և լազերային սարքավորումների արտադրական բազայի կատարելագործման համար: Դրանով երկիրը կունենա սեփական տեխնոլոգիական բազա, որը չի զիջի զարգացած երկրների նմանակներին, սարքավորումների ձեռքբերման համար լրացուցիչ միջոցներ չեն ծախսվի, կապահովվի երկրի տեխնիկական առաջընթացը: Հիմնարար գիտությունը հնարավորություն կստանա ինտեգրվել համաշխարհային գիտական կառույցում: Փաստորեն, այս գործընթացն իրականացնելու արդյունքում մարզում կստեղծվի գիտության և արտադրության փոխլրացնող համակարգ, յուրահատուկ գիտաարտադրական միավորման մարզային ցանց, որը լուծելու է գիտության և արտադրության առաջադրած համատեղ, նաև` համապետական մասշտաբի խնդիրներ:

259. Երկրորդ գերակայություն - հիմնարար գիտական մշակումների, դրանց կիրառական ոլորտի զարգացման, ծրագրավորման ցանցերի ստեղծման և բուն մաթեմատիկական ծրագրավորման զարգացման համար նույնպես լուրջ հիմքեր կան: Այդ նպատակով Աշտարակ քաղաքի Գիտավան թաղամասն անհրաժեշտ է վերածել բարձր տեխնոլոգիաների տեխնոպարկի: Կիրառական գիտության և գիտատար արտադրության միջոցների մի մասը կուղղվի դեպի հիմնարար գիտություններ և մաթեմատիկական ծրագրավորման բնագավառ:

260. Փոքր և միջին ձեռնարկությունների տեխնոլոգիական և նորարարական աջակցության ձևերից է տեխնոպարկը: Այն գիտական կենտրոնի շուրջ համախմբված նորաստեղծ ձեռնարկությունների համախումբ է, որն առաջարկում է արդիական լիարժեք խորհրդատվություն և տեղեկատվություն` ուղղված ձեռնարկությունների տեխնոլոգիական զարգացմանը, արտադրանքի որակի կատարելագործմանը, ինչպես նաև տրամադրում է իրացման շուկաների ուսումնասիրություններ իրականացնելու լայն հնարավորություններ: Տեխնոպարկերն ավելի հարմար են արդյունաբերական կամ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համար, որտեղ արտադրանքի կամ արտադրական գործընթացների կատարելագործման համար շատ կարևոր է նոր տեխնոլոգիաների կիրառումը: Սա փոխշահավետ է ինչպես գիտնականների, այնպես էլ ձեռնարկատերերի համար` փորձի և հմտությունների փոխանակման առումով, երբ գիտական ծրագրերը կարող են զարգանալ գործարարության մեջ ներդրվելով, իսկ ձեռնարկատերերը կարող են օգտվել գիտական մշակումներից:

261. Դրանով լուծվում են մի շարք կարևոր խնդիրներ.

1) Ոլորտն աստիճանաբար կդառնա ինքնաապահովվող և ինքնաֆինանսավորվող:

2) Երկիրը և մարզը ստիպված չեն լինի նոր, թանկարժեք տեխնոլոգիաներ ներմուծել: Կտնտեսվի մեծ ծավալի արտարժույթ:

3) Մարզի զարգացման առաջնահերթությունների հետ միաժամանակ հիմքեր կստեղծվեն գերակայությունների զարգացման համար: Գործընթացները կլինեն մեկը մյուսի օրգանական շարունակությունը:

4) Կստեղծվի գիտական և գիտաարտադրական հզոր ներուժ:

5) Մարզը կընդգրկվի երկրի զարգացման գերակայություններում և որոշիչ ազդեցություն կունենա հանրապետության տնտեսության ու գիտության զարգացման գործում:

6) Մարզը կդառնա երկրի գիտական կենտրոններից մեկը, սահուն կերպով կինտեգրվի հանրապետության արտադրական և գիտական կյանքին, որոշակի ավանդ կունենա երկրի արտադրական կառուցվածքների և ենթակառուցվածքների կազմավորման ու ամրապնդման գործում, կգրավի արտերկրի գործարարների ուշադրությունը, կապահովվեն անհրաժեշտ դրամական հոսքեր:

7) Աշտարակի` որպես տեխնոպարկի, գոյությունը կթեթևացնի մայրաքաղաքի բեռնվածությունը, կդառնա երկրի բնակավայրերի հարմոնիկ զարգացման օրինակ, երկիրը կունենա ուժեղ կենտրոն և ուժեղ ծայրամասեր, կվերացվի բնակավայրերի զարգացման անհամամասնությունը:

262. Երրորդ գերակայություն - ագրոարդյունաբերական համակարգի զարգացում և կատարելագործում: . Խնդիր է դրվում որակապես վերանայել գյուղատնտեսության վարման ձևը: Ներկայումս գյուղատնտեսությունը չունի մատակարարման, վերամշակման, իրացման և սպասարկման հստակ համակարգ: Ճյուղը զարգանում է տարերայնորեն: Անհրաժեշտ է վերանայել ճյուղի կազմակերպական և կառուցվածքային սկզբունքները և գործի դնել ագրոարդյունաբերական համալիրի գործունեության նոր ծրագիր:

263. Նախ` անհրաժեշտ է ստեղծել սերմնաբուծության և տոհմային անասնաբուծության զարգացման հստակ ծրագիր և ժամանակացույց: Երկրորդ` ստեղծել պարարտանյութերի, թունաքիմիկատների, բուժանյութերի, մեքենատրակտորային հավաքակայանի և դրանց պահեստամասերի մատակարարմամբ, հակակարկտային միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող կառույց, որը կապահովի անխափան մատակարարում: Երրորդ` մշակել և գործադրել գյուղատնտեսական մթերքների կենտրոնացված գնումների համակարգ, որը, համաձայն նախօրոք կնքված պայմանագրերի, կապահովի գյուղատնտեսական մթերքների իրացումը: Չորրորդ` անցում կատարել դեպի կոոպերացման նոր համակարգ, սկսել գյուղացիական տնտեսությունների խոշորացումները:

264. Չորրորդ գերակայություն` ենթակառույցների զարգացում և կատարելագործում: Դրանք վերաբերում են ճանապարհային, էներգամատակարարման, ջրամատակարարման, կապի, հեռահաղորդակցության ոլորտներին:

265. Հինգերորդ գերակայություն - Կիսահաղորդչային սարքերի և չիփերի արտադրության կազմակերպում. 394. Աշտարակի կիսահաղորդիչների գործարանը սեփականաշնորհված է Սիլ Գրուպ ընկերությանը: Այն արդիական գործարան է: Սակայն չի գործում: Գործարանը կարելի է վերակազմակերպել ինչպես կիսահաղորդչային սարքերի, այնպես էլ չիփերի արտադրության և նոնոտեխնոլոգիաների իրացման` երկրում խոշորագույն ձեռնարկության: Գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ կլինի արտերկրում գտնել համապատասխան գործընկեր, կատարել կապիտալ ներդրումներ և կազմակերպել կադրերի ուսուցում: Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանում կբացվի 500 աշխատատեղ, կապահովվի 18-20 տոկոս շահութաբերության մակարդակ:

266. Վեցերորդ գերակայություն - Պահեստային տնտեսությունների և տարանցիկ փոխադրումների կազմակերպում: Ծրագրի նպատակը մարզում պահեստային խոշոր տնտեսություն կազմակերպումը և տարանցիկ փոխադրումների իրականացումն է: Խոշոր պահեստային տնտեսություն կազմակերպելու համար մարզն ունի բոլոր հնարավորությունները:

267. Նախ` դրա համար նպաստավոր է մարզի աշխարհագրական դիրքը: Մարզկենտրոնը մայրաքաղաքից հեռու է ընդամենը 20 կմ.-ով: Այն Երևան-Գյումրի, Երևան-Վանաձոր ավտոճանապարհների խաչմերուկում է, և դրանցով ելք կա դեպի Թուրքիա և Վրաստան: Մարզում կա նաև երկաթուղի: Կան նաև անհրաժեշտ քանակի շինություններ, որոնք, վերակառուցման դեպքում կարող են տեղավորել մինչև 100-150 հազար տոննա հումք և արտադրանք: Սույն ծրագիրը Երևանի` որպես մեգապոլիսի, տրանսպորտային երթևեկության բեռնաթափման ծրագրի բաղկացուցիչ մասն է: Ներկայումս այսպիսի ծրագիր չի շրջանառվում: Բայց արդեն հասունանում է Երևանը բեռնատար մեքենաներից բեռնաթափելու, օդի հետագա աղտոտվածությունը կանխելու, քաղաքի երթևեկությունը կանոնակարգելու խնդիրը: Առաջարկվում է Երևանում գործող խոշոր արտադրական ձեռնարկությունների պահեստային տնտեսությունները տեղափոխել ՀՀ Արագածոտնի մարզ, որտեղից էլ կիրականացվի ապրանքների վաճառքը և առաքումը: Բացի Երևանի տրանսպորտային բեռնաթափման խնդիրը լուծելուց, այս ծրագիրը մայրաքաղաքում կազատի արտադրական հսկայական տարածքներ, որոնք զբաղեցրել են պահեստային տնտեսությունները:

268. Երկրորդ` որոշ արտադրություններ կտեղափոխվեն մարզեր, ավելի կմոտենան սպառողներին:

269. Երրորդ` պայմաններ կստեղծվեն նաև մարզերի տնտեսական և սոցիալական զարգացման համար: Հիմք կստեղծվի նաև ծայրամասերի հավասարաչափ զարգացման համար: Այս ծրագիրը լուրջ ուսումնասիրության և հաշվարկների կարիք ունի: Նշված ծավալի պահեստային տնտեսություն կազմակերպելու համար մոտավորապես կպահանջվի 3.0 մլրդ. ՀՀ դրամ: Կբացվի մինչև 1000 աշխատատեղ: Մարզի համախառն սպասարկման ծավալը կհասնի մինչև 5.0 միլիարդ դրամի:

270. Զարգացման գերակայությունների ձևավորումը պետք է սկսվի միաժամանակ: Դրանք պետք է լինեն մեկը մյուսի օրգանական շարունակությունը, և ժամանակային տարանջատում չպետք է ստեղծվի այս երկու ուղղությունների միջև: Այս իմաստով վերոնշյալ բաժանումը պայմանական է: Ծրագիրը ենթադրում է իրականացման ընթացքն ըստ առաջնահերթությունների բաժանել փուլերի, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է իր ենթածրագիրը, իրականացվող միջոցառումների և աշխատանքների գրաֆիկը, ժամանակացույցը, պահանջվող ներդրումների քանակը և արդյունքները:

271. Մարզի տնտեսության զարգացման հայեցակարգը և գերակայությունները չեն հակասելու ոչ գերակա ուղղության բնագավառներին: Դրանք չեն համարվելու երկրորդական, քանի որ շոշափելու են մարզի բնակչության մեծամասնության շահերը: Այդ բնագավառները պետք է զարգանան գերակայությունների հետ համաքայլ, դինամիկ և արագ, կատարելագործվեն ժամանակի պահանջին համեմատ: Միաժամանակ, գործելու են տարածաշրջանային ծրագրեր: Դա պայմանավորված է տարածաշրջանների բնական, աշխատանքային, մասնագիտական և այլ յուրահատկություններով: Իրականացվելու են տարբեր բնույթի և ծավալի ծրագրեր` բոլոր բնագավառներում:

272. Մարզի զարգացման նոր հայեցակարգի իրականացման ժամկետ է սահմանվում 2010-2020 թվականները: Առաջարկվող ծրագիրը չի կարող և չի հավակնում վերջնական լինել: Այն կազմվել է աշխատանքային դիտարկումների, փաստերի ուսումնասիրման և հետազոտության արդյունքում: Բացի այդ, առաջարկվող ոլորտներում և կազմակերպություններում կատարվում են այնպիսի խորքային փոփոխություններ, որոնք կարող են նոր հիմնախնդիրներ առաջացնել կամ նոր հնարավորություններ բացել: ՈՒստի, ավելի լուրջ հետազոտությունների և եզրակացությունների համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ և մեծածավալ աշխատանքներ պետք է կատարվեն:

273. Այստեղ որոշիչ է մարզպետարանի, մարզային խորհրդի, ինչպես նաև ՓՄՁ ԶՄԽ-ի դերը, ընդ որում` ինչպես տարածաշրջանային ծրագրերի մշակման, այնպես էլ տարեկան աշխատանքային պլանների շրջանակներում մասնավոր ներդրողներին խրախուսելու գործում:

274. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման միջոցառումների իրագործման փուլային սխեման ներկայացված է 2-րդ գծապատկերում:

 

Գծապատկեր 2. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման

միջոցառումների իրագործման փուլային սխեման

 

._____________________________________________________________________.

|      |Տարածաշրջանային/ համայնքային      |Մարզային մակարդակ          |

|      |           մակարդակ               |                           |

|______|__________________________________|___________________________|

|Փուլ 1|Գործարարության զարգացման          |Գերակա ոլորտների           |

|      |ռեսուրսների հաշվառում և  գնահատում|ապրանքների և               |

|      |                                  |ծառայությունների իրացման   |

|      |                                  |շուկաների ուսումնասիրում   |

|______|__________________________________|___________________________|

|Փուլ 2|Մասնավոր հատվածի զարգացման        |Գերակա ոլորտների զարգացման |

|      |տարածաշրջանային/ համայնքային      |հայեցակարգերի մշակում և    |

|      |ծրագրերի մշակում և  ընդունում     |ընդունում                  |

|______|__________________________________|___________________________|

|Փուլ 3|Տարածաշրջանային/համայնքային       |Գերակա ոլորտներում մասնավոր|

|      |մասնավոր ներդրումների ներգրավման  |ներդրումների ներգրավման    |

|      |առաջարկների մշակում               |մարզային առաջարկների       |

|      |                                  |մշակում                    |

|_____________________________________________________________________|

|Փուլ 4 Ներդրումային առաջարկների փաթեթների կազմում և  առաջմղման       |

|       միջոցառումների իրականացում                                    |

._____________________________________________________________________.

 

275. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման միջոցառումների իրագործման փուլային սխեման ներկայացված է 4.1 գծապատկերում:

276. Ծրագրավորվող 4 տարիների ընթացքում ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի 10 810.0 միլիոն դրամ (հավելված 2):

 

Գծապատկեր 4.1. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման

միջոցառումների իրագործման փուլային սխեմա

 

                    Տարածաշրջանային/              Մարզային մակարդակ

                 համայնքային մակարդակ

          . .____________________________.   .____________________________.

| |Գործարարության զարգացման    |   |Գերակա ոլորտների ապրանքների |

Փուլ 1| |ռեսուրսների հաշվառում և     |<->|և  ծառայությունների իրացման |

| |գնահատում                   |   |շուկաների ուսումնասիրում    |

          . .____________________________.   .____________________________.

\|/                             \|/

          . .____________________________.   .____________________________.

| |Մասնավոր հատվածի զարգացման  |   |Գերակա ոլորտների զարգացման  |

Փուլ 2| |տարածաշրջանային/ համայնքային|<->|հայեցակարգերի մշակում և     |

| |ծրագրերի մշակում և          |   |ընդունում                   |

| |ընդունում                   |   |                            |

          . .____________________________.   .____________________________.

\|/                             \|/

          . .____________________________.   .____________________________.

| |Տարածաշրջանային /համայնքային|   |Գերակա ոլորտներում մասնավոր |

Փուլ 3| |մասնավոր ներդրումների       |<->|ներդրումների ներգրավման     |

| |ներգրավման առաջարկների      |   |մարզային առաջարկների մշակում|

| |մշակում                     |   |                            |

          . .____________________________.   .____________________________.

\|/                             \|/

          . ._____________________________________________________________.

Փուլ 4| |Ներդրումային առաջարկների փաթեթների կազմում և  առաջմղման      |

| |միջոցառումների իրականացում                                   |

          . ._____________________________________________________________.

 

5.3. Մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման ծրագրի տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ռազմավարական նպատակներ     |Ցուցանիշներ          |Ռիսկեր/Նախադրյալներ|

|և  առաջնահերթ ծրագրեր      |                     |                   |

|___________________________|_____________________|___________________|

|  Ռազմավարական նպատակ 1.   |ՓՄՁ և  մասնավոր      |ՏԻՄ ղեկավարների    |

|Մշակել ՓՄՁ աջակցության և   |հատվածի զարգացումը   |աջակցությունը և    |

|մասնավոր հատվածի զարգացման |պլանավորվում և       |մասնակցությունը    |

|տարածաշրջանային ծրագրեր`   |կառավարվում է        |ծրագրերի մշակման   |

|այդ գործընթացներում        |տարածաշրջանի         |գործընթացում       |

|ներգրավելով ՏԻՄ և  գործարար|մակարդակով:          |                   |

|համայնքի                   |Քաղաքապետարաններում  |                   |

|ներկայացուցիչներին:        |մասնավոր հատվածի     |                   |

|                           |զարգացման ծրագրերի   |                   |

|                           |պատասխանատուներ են   |                   |

|                           |նշանակվել            |                   |

|___________________________|_____________________|___________________|

|         Ծրագիր 1.         |- Խորհրդատվական      |Մրցույթների        |

|ՓՄՁ աջակցման և  մասնավոր   |ծառայությունների     |կազմակերպման համար |

|հատվածի զարգացման          |մատուցման մրցույթները|անհրաժեշտ          |

|տարածաշրջանային ծրագրերի   |կազմակերպված և       |ֆինանսական         |

|մշակում:                   |ֆինանսավորված են:    |միջոցների          |

|Առաջնահերթ միջոցառումներ.  |- ՏԻՄ և  մասնավոր    |անբավարարությունը  |

|. Ծրագրերի մշակման         |հատվածի              |                   |

|խորհրդատվական աջակցություն |ներկայացուցիչները    |                   |

|. Տարածաշրջանային և        |ներգրավված են        |                   |

|համայնքային ծրագրերի       |ծրագրերի մշակման     |                   |

|ընդունում                  |գործընթացում:        |                   |

|                           |- Ընդունված են       |                   |

|                           |մասնավոր հատվածի     |                   |

|                           |զարգացման            |                   |

|                           |տարածաշրջանային 5 և  |                   |

|                           |համայնքային 20       |                   |

|                           |ծրագիր:              |                   |

|                           |- Հստակեցված են      |                   |

|                           |գործարար ծրագրերի    |                   |

|                           |իրագործման համար     |                   |

|                           |տեղական ռեսուրսների  |                   |

|                           |օգտագործման          |                   |

|                           |հնարավորությունները: |                   |

|___________________________|_____________________|___________________|

|   Ռազմավարական նպատակ 2.  |. Գերակա ոլորտների   |Գյուղմթերքների     |

|Աջակցել գերակա ճյուղերի,   |ձեռնարկությունների   |իրացման և          |

|մասնավորապես               |եկամուտների աճ:      |զբոսաշրջության     |

|զբոսաշրջության,            |. Գյուղատնտեսական    |շուկայում          |

|գյուղմթերքների վերամշակման |արտադրանքի արտահանման|մրցակցային         |

|և  իրացման                 |ծավալների աճ:        |միջավայրի          |

|ձեռնարկությունների         |. Հյուրընկալության և |անբարենպաստ        |

|մրցունակության բարձրացմանը:|հարակից              |պայմանները մարզի   |

|                           |ծառայությունների     |համար              |

|                           |որակի բարելավում:    |                   |

|                           |. Զբոսաշրջիկների և   |                   |

|                           |այցելուների թվաքանակի|                   |

|                           |աճ:                  |                   |

|___________________________|_____________________|___________________|

|        Ծրագիր 2.          |- Տեղական ապրանքների |. Շուկաների        |

|Գերակա ոլորտներում մասնավոր|և  ծառայությունների  |հետազոտման         |

|հատվածի զարգացման մարզային |իրացման շուկաները և  |գործընթացում       |

|հայեցակարգերի ընդունում:   |պահանջարկի ծավալները |որակյալ            |

|Առաջնահերթ միջոցառումներ.  |հստակեցված են        |մասնագիտական       |

|. Զբոսաշրջության և         |- Հետազոտության      |կադրերի ներգրավում:|

|գյուղմթերքների շուկաների   |արդյունքները         |. Մարզի գերակա     |

|հետազոտում                 |ներկայացված և        |ոլորտների զարգացման|

|. Գյուղմթերքների           |ընդունված են գործարար|միջոցառումների     |

|վերամշակման և  իրացման     |համայնքի             |պլանը համահունչ է  |

|մարզային հայեցակարգի       |ներկայացուցիչների    |ճյուղային          |

|մշակում                    |կողմից               |նախարարությունների |

|. Մարզում զբոսաշրջային     |- Գյուղմթերքների     |քաղաքականությանը:  |

|կենտրոնների ձևավորման      |վերամշակման և        |. Օտարերկրյա և     |

|հայեցակարգի մշակում        |իրացման համակարգի    |միջազգային կազմա-  |

|. Գերակա ոլորտներում գործող|զարգացման            |կերպությունները    |

|ձեռնարկությունների         |միջոցառումների պլանը |պատրաստ են         |

|աշխատուժի պահանջարկի       |ընդունված է          |համաֆինանսավորել   |

|ուսումնասիրում             |- Զբոսաշրջային       |վերապատրաստման     |

|. Գերակա ոլորտներում       |կենտրոնների զարգացման|ծրագրերը:          |

|մասնագետների և             |միջոցառումների պլանը |                   |

|կառավարիչների              |ընդունված է          |                   |

|վերապատրաստման կոորդինացում|- Աշխատուժի          |                   |

|                           |պահանջարկն ըստ       |                   |

|                           |մասնագիտությունների  |                   |

|                           |և  տարածաշրջանների   |                   |

|                           |գնահատված է          |                   |

|                           |- ՓՄՁ աջակցման       |                   |

|                           |տարեկան ֆինանսական   |                   |

|                           |պլաններում նախատեսված|                   |

|                           |են գումարներ գերակա  |                   |

|                           |ոլորտների            |                   |

|                           |մասնագետների և       |                   |

|                           |կառավարիչների        |                   |

|                           |վերապատրաստման համար |                   |

|___________________________|_____________________|___________________|

|  Ռազմավարական նպատակ 3.   |Տարածաշրջաններում և  |Գործարարության     |

|Նպաստել տեղացի արտագնա,    |առանձին համայնքներում|զարգացման տեղական  |

|ինչպես նաև  այլ արտաքին    |մասնավոր ներդրումների|ռեսուրսների և      |

|ներդրողների ներգրավմանը    |ծավալների աճ         |ենթակառույցների    |

|մարզում մասնավոր հատվածի   |                     |անբավարար վիճակը   |

|զարգացման ներդրումային     |                     |                   |

|ծրագրերում:                |                     |                   |

|___________________________|_____________________|___________________|

|        Ծրագիր 3.          |- Տարածաշրջանային և  |Ներդրումային       |

|Մասնավոր ներդրումների      |/կամ ոլորտային       |առաջարկների և      |

|խթանման միջոցառումների     |ներդրումային         |դրանց իրագործման   |

|կազմակերպում:              |առաջարկների          |պայմանները         |

|Առաջնահերթ միջոցառումներ.  |վերաբերյալ           |համապատասխանում են |

|. Ներդրումային առաջարկների |տեղեկատվական նյութերը|պոտենցիալ          |

|վերաբերյալ տեղեկատվական    |հրապարակված են       |ներդրողներին       |

|նյութերի մշակում           |- Տեղացի արտագնա և   |ակնկալիքներին:     |

|. Ներդրումային             |այլ արտաքին          |                   |

|հնարավորությունների        |ներդրողների իրազեկման|                   |

|ներկայացման միջոցառումների |նպատակային           |                   |

|կազմակերպում               |միջոցառումները       |                   |

|                           |իրագործված են        |                   |

._____________________________________________________________________.

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2010
N 560-Ն
Որոշում