Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏ ...

 

 

040.0560.290410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2010 թվականի N 560-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(6-րդ մաս)

 

330. Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանում: Այս ոլորտի պետական մշակութային քաղաքականությունը նպատակաուղղված է մշակութային ոչ նյութական ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանը, ՀՀ ազգային ավանդական ոչ նյութական ժառանգության /բանավոր ստեղծագործություններ և հմտություններ/ պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը` գործընթացին ՀՀ մարզերի ընդգրկվածության ապահովմամբ: Մարզն ազգագրական մեծ ավանդույթներ ունի: Թալինի և Աշտարակի տարածաշրջանների շատ բնակավայրեր Արևմտյան Հայաստանից գաղթածների սերունդներ են, որոնք պահպանել են ազգագրական ավանդույթները: Այդպիսի յուրաքանչյուր բնակավայրում նախկինում գործել են ազգագրական պարի, երգի, ասմունքի խմբեր» որոնք ամեն տարի մասնակցել են մարզում և երկրում կազմակերպվող փառատոններին և միջոցառումներին: Սակայն ներկայումս, կապված հանրապետության և բնակավայրերի ֆինանսական վիճակի հետ, դրանց գործունեությունը շատ բնակավայրերում դադարեցվել է: Առիթից-առիթ հավաքվում են Սասունիկի, ՈՒջանի, Ներքին և Վերին Բազմաբերդերի և մի քանի այլ գյուղերի խմբեր: Սակայն նրանց գործունեությունը չի կանոնակարգվում, խմբերը միջոցառումներից հետո դադարում են գործելուց: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ շատ մշակույթի տներ դրա համար անհրաժեշտ պայմաններ չունեն: Չկան նաև երաժշտական գործիքներ, համազգեստը մաշվել և շարքից դուրս է եկել: Լուրջ խնդիր է նաև խմբերի տեղափոխման հարցը:

331. Արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ): Այս ենթաոլորտի ռազմավարական նպատակն է թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի պահպանումը, զարգացումը և տարածումը, թատերահամերգային կազմակերպությունների գործունեության ապահովումը, ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանությունը, ուսումնասիրումը, տարածումը, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման, վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը, խթանումը, տարածքային մշակութային համագործակցությունը և մշակութային կյանքի զարգացումը: Շենքային անբավարար պայմանների, ջեռուցման, օդափոխման համակարգերի բացակայության պատճառով վերջին տասնամյակում ընդհանուր առմամբ խաթարված է թատրոնների բնականոն գործունեությունը, և դրանց մեծ մասը ձմռանը գրեթե չի գործում: Գործում են 8 երաժշտական և արվեստի դպրոցներ, որտեղ սովորում է 56 երեխա: 2008 և 2009 թ.թ. մշակութային միջոցառումներին պետբյուջեից հատկացված գումարը կազմել 3278.2 հազարական դրամ: Այդ գումարն օգտագործվել է զանգվածային միջոցառումների կազմակերպման համար:

332. Մարզի մշակույթի ոլորտի առջև կանգնած ամենահիմնական հիմնախնդիրը ֆինանսական միջոցների անբավարարությունն է, որի պատճառով մարզի շատ համայնքներում մշակույթի օջախները չեն գործում: Շատ համայնքներում նույնիսկ չեն պահվում մշակույթի հարցերով զբաղվող մասնագետներ: Փաստորեն, համայնքներում, հատկապես լեռնային և սահմանամերձ համայնքներում մարդկանց մշակույթի սպասարկման միակ հնարավորությունը մնացել է հեռուստատեսությունը: Կենդանի շփումներ արվեստի, գրականության, գիտության ներկայացուցիչների հետ շատ քիչ են կայանում, մշակույթի շատ նորություններ չեն հասնում տեղեր, ամբողջովին չի բավարարվում մարդկանց պահանջմունքը մշակույթի նկատմամբ:

333. Այսպիսով` Արագածոտնի մարզում մշակույթի ոլորտի զարգացման հիմնական գերակայություններն են.

1) մարզի մշակութային կյանքի զարգացում,

2) նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հավաքածուների համալրում, պահպանություն, պաշտպանություն և հանրահռչակում,

3) տարածաշրջանում տեղեկատվայնացման անհավասարության հաղթահարում,

4) գրադարանային հավաքածուների շրջանառության աճ,

5) տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում,

6) մշակութային կազմակերպությունների շենքերի ու շինությունների հիմնանորոգում,

7) տեղեկատվական մշակույթի` ընթերցանության, հայոց լեզվի, պատմության և մշակույթի նկատմամբ կայուն հետաքրքրության ձևավորում,

8) կազմակերպությունների շենքերի ու շինությունների հիմնանորոգում,

9) պատմական հուշարձանների պահպանություն, ամրակայում, նորոգում, վերականգնում, բարեկարգում և օգտագործում,

10) սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահովում երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար:

 

6.2.2. Երիտասարդական հարցեր

 

334. Մարզում կրթական և մարզամշակութային միջոցառումների համատեքստում կարևորվում է երիտասարդական քաղաքականության զարգացումը և դրա արդյունավետության բարձրացումը: Պետության քաղաքականությունն այս ոլորտում սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահովումն է` երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժը հասարակության շահերին առավել լիարժեք ծառայեցնելու համար:

335. ՀՀ Արագածոտնի մարզում երիտասարդությունը կազմում է ընդհանուր բնակչության 42 տոկոսը: Մարզում պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և մարմինների կողմից: Սակայն այդ խմբի հիմնախնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ: Աշխատատեղերի բացակայությունը, տեղում վաստակելու հնարավորությունների սահմանափակությունը, բնակարանային անհարմար պայմանները, հաճախ` բնակարանների բացակայությունը ստիպում են երիտասարդության մեծ մասին` վաստակելու նպատակով արտերկրներ, հիմնականում` Ռուսաստանի Դաշնություն մեկնել: Դա իր հետ բերում է շատ բացասական հետևանքներ: Երիտասարդները չեն մասնակցում համայնքային կյանքին, օտարանում են այն հիմնախնդիրներից, որոնք կանգնած են համայնքի և նրա ողջ բնակչության համար: Պակաս կարևոր չէ այն, որ այդ ընտանիքների ողջ հոգսն ընկնում է տանը մնացած երեխաներ, կանանց ու ծերերի վրա, որոնք ունակ չեն լուծել ողջ խնդիրները: Այդ պատճառով նույնիսկ սեփական հողերը տարիներ շարունակ մնում են անմշակ, վերածվում արոտավայրերի ու խոտհարքների: Պակաս կարևոր չէ նաև երիտասարդության օտարացման փաստն ինչպես ընտանիքներից, այնպես էլ համայնքի ու երկրի խնդիրներից:

336. Երիտասարդության հիմնախնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է արմատապես վերանայել երիտասարդության նկատմամբ տարվող քաղաքականությունը: Մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները այս հարցում առանձնակի կարևոր դեր ունեն: Այդ հարցերը հիմնականում վերաբերում են.

1) բնակարաններով երիտասարդության ապահովմանը,

2) առաջնային առողջության պահպանմանը,

3) սոցիալական երաշխիքների ստեղծմանը,

4) երիտասարդության զբաղվածության ապահովմանը,

5) հանգստի և ժամանցի կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը,

6) երիտասարդական միջոցառումների կազմակերպման ֆինանսական և նյութական միջոցների ապահովմանը:

337. Այս խնդիրները ինչ-որ չափով լուծելու առաքելություն ունի Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնը, որն ունի հետևյալ նպատակները.

1) Հայաստանում պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակից դարձնել առավել շատ երիտասարդական կազմակերպություններ,

2) նպաստել մարզային երիտասարդական կառույցների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության սուբյեկտների խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգման և հրապարակման կազմակերպմանը,

3) երիտասարդությանը մատուցել սոցիալական իրավաբանական, կազմակերպչական ծառայություններ,

4) աջակցել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը,

5) իրականացնել երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ (ուսումնասիրություններ, հոդվածներ, այս բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն),

6) մարզի երիտասարդության համար հաստատել և ամրապնդել արտաքին կապեր, կատարել փորձի փոխանակում:

 

6.2.3. Սպորտ

 

338. Սպորտի բնագավառում մարզն ունեցել է ակնառու նվաճումներ ինչպես հանրապետական, այնպես էլ Համամիութենական ու միջազգային ասպարեզներում: Առանձնապես ակնառու նվաճումների են հասել մարզի ըմբիշները, որոնք լուրջ արդյունքների են հասել ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում: Դրանց շարքում է փարպեցի ըմբիշ Նազար Ալբարյանը: Ներկայումս մարզի մարզիկների հաջողությունները շարունակում են շախմատիստուհիները` ի դեմս միջազգային կարգի շախմատիստ, բազմաթիվ մրցումների հաղթող Լիլիթ Մկրտչյանի: Աշխարհի 2008 թ. առաջնության ըմբշամարտի մրցումներին մասնակցել է մարզի մեկ մարզիկ, որն զբաղեցրել է 8-րդ տեղը: Մարզն իր ներկայացուցիչներն է ունեցել 2007-2009 թթ. միջազգային մի շարք մրցումներում: ՀՀ 2008 թ. երիտասարդական առաջնությունում հաջողությամբ են մասնակցել մարզի ներկայացուցիչները, որոնցից մեկն արժանացել է 1-ին մրցանակի: Սակայն բարձր նվաճումների Արագածոտնի մարզիկները չեն հասել:

339. Մասսայականություն վայելող մարզաձևերից մարզում առաջինը ֆուտբոլն է: Մարզի երկու բնակավայրերի` Աշտարակի և Ապարանի ֆուտբոլի թիմերը հանրապետական առաջնության մշտական մասնակիցներ էին և առաջատարների շարքում էին գտնվում: Այժմ հանրապետության առաջնությանը մասնակցում է Աշտարակի»Քասախ» թիմը: Սակայն մարզադաշտի և մարզական կառույցների վիճակը թույլ չեն տալիս խաղերն անցկացնել Աշտարակում: Մարզադաշտում միայն պարապմունքներ են ընթանում: Երբեմն կազմակերպվում են ընկերական հանդիպումներ:

340. Մարզում կան հետևյալ մարզական կառույցները.

1) Աշտարակ քաղաք - 1 մարզադաշտ, 1 մարզադահլիճ,

2) Ապարան քաղաք - 1 մարզադաշտ,

3) Թալին քաղաք - 1 մարզադաշտ

341. Դրանք բոլորն էլ նորոգման կարիք ունեն, չի բավարարում գույքը: Սակայն նախկին մասսայականությունը ներկայումս չկա: Եթե անցյալում յուրաքանչյուր գյուղ որևէ մարզաձևով զբաղվելու հնարավորություն ուներ, ապա ներկայումս եզակի համայնքներ են պահպանում այդ հնարավորությունները:

342. Մարզում ներկայումս գործում է 7 մարզադպրոց, որոնցից 2-ը` Աշտարակում և մեկական` Թալինում, Ապարանում, Ծաղկահովիտում, Քուչակում: Մարզադպրոցներում ընդգրկված է մոտ 1700 սան: Սակայն այս դպրոցներ նյութատեխնիկական և մարզական բազան բավականին աղքատիկ է, որի պատճառով մարզիկները և սովորողները բարձր արդյունքների հասնել չեն կարող: Աշտարակի մարզադպրոցը չունի շենք; Պարապմունքներն անց են կացվում հանրակրթական դպրոցների դահլիճներում: Մարզադպրոցները նաև ունակ չեն մասսայականություն ապահովել:

343. Աշտարակ քաղաքում պետբյուջեի և բարեգործական ծրագրերի ներդրումներով ավարտին է հասցվելու կիսավարտ մարզահամալիրի շինարարությունը:

344. Մարզի թիմը մասնակցել է «Բազե 2009» համահայկական հավաքին, մարզի բոլոր համայնքներում և դպրոցներում անց են կացել հոբելյանական և ավանդական տարբեր միջոցառումներ: Կազմակերպված ձևով են անցել ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության երեք փուլերը: Մարզի հավաքական թիմը մասնակցել է հանրապետական եզրափակիչին` արժանանալով մրցանակների և գավաթների: Կազմակերպվել են «Լավագույն մարզական ընտանիք» քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված, «Հուսո գավաթ» ֆուտբոլային մրցումները և այլ միջոցառումներ: Տարեցտարի առավել մեծ մասսայականություն են վայելում «Ֆիզկուլտուրայի օր», «Ֆիզիկական ակտիվության օր» միջոցառումները, որոնք առավել արդյունավետ են մարզի քաղաքներում և խոշոր բնակավայրերում: Այդ միջոցառումներին ակտիվորեն մասնակցում են մարզական կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս որպես կազմակերպիչներ, զանգվածային միջոցառումների ժամանակ տրամադրում են իրենց մարզագույքը:

345. Սակայն այդ միջոցառումներին բնակչության ակտիվությունն առանձնապես մեծ չէ: Առավել պասսիվ են փոքր համայնքները, որոնք չունեն նման միջոցառումներ կազմակերպելու ֆինանսական և նյութական միջոցներ: Նման պայմաններում միջոցառումները հանգում են միայն բնակչության հավաքների, որտեղ հետաքրքիր ձեռնարկումներ գրեթե չկան:

346. Վերջին տարիներին որոշակի առաջընթաց է նկատվում մարզական զանգվածային միջոցառումների կազմակերպման գործում: Մարզպետարանի նախաձեռնությամբ անց են կացվում մարզական միջոցառումներ, համայնքների բյուջեներում ավելանում են սպորտին տրվող հատկացումները: «Բանակ-18» միջոցառմանը մարզի երիտասարդությանը և մարզիկներին ընդգրկելու նպատակով մարզպետարանը կազմել է միջոցառումների ծրագիր, հատկացված են անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական միջոցները, կազմվել է աշխատանքային պլան և ժամանակացույց: Ցուցումներ են տրվել մարզի համայնքներին, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով մարզում գործող կազմակերպություններին:

347. Համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ժամանակ նախատեսվում են նաև մարզական կառույցներ, զանգվածային մարզական միջոցառումների համար նախատեսված վայրեր, հեծանվային և հետիոտն երթևեկության ուղիներ: Միաժամանակ, ներկայումս աշխատանքներ են տարվում քաղաքի փողոցներում ավտոմոբիլային տրանսպորտի համար ցածր արագություններ սահմանելու ուղղությամբ, որը կապահովի մարդկանց անվտանգությունը: Մարզի քաղաքների և խոշոր բնակավայրերի փողոցներում դրված են արագությունը սահմանափակող նշաններ: Դրանք նպատակ ունեն նաև ապահովել մարդկանց անվտանգությունը ոտքով, հեծանվով երթևեկության ժամանակ: Կատարված միջոցառումների արդյունքում ներկայումս հետիոտների անցումների վայրերում տրանսպորտի արագությունները սահմանափակված են մինչև 50 կմ/ժամ: Հետիոտներին նրանց անցումների վրա ճանապարհ զիջելը վարորդների համար դառնում է նորմ:

348. Քաղաքներում գործում են ստորգետնյա անցումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հետիոտների և դպրոցականների անվտանգությունը: Սակայն դրանց վիճակը բավարար չէ: Խնդիր է դրված վերակառուցել անցումները, դարձնել երթևեկության համար առավել անվտանգ: Դրան նպաստում է նաև դպրոցահասակ երեխաներին ուղեկցելու` ծնողների մոտ արմատավորված սովորությունը: Այնուամենայնիվ, ոլորտի զարգացման ներկայիս տեմպերը, հատկացվող միջոցները, կազմակերպվող միջոցառումների որակն ու քանակը արմատապես նոր վերաբերմունքի կարիք են զգում:

349. Արագածոտնի մարզում սպորտի ոլորտի զարգացման հիմնական գերակայություններն են.

1) մարզական կյանքի աշխուժացում,

2) մարզի բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացում,

3) բնակավայրերի հատակագծման ընթացքում մարզական կառույցների նախատեսում,

4) մրցումների, մարզական միջոցառումների քանակի ավելացում,

5) սպորտի, որպես առողջ սերնդի աճեցման լավագույն միջոցի` առաջնահերթության հաստատում,

6) մարզական օջախների նյութատեխնիկական պայմանների բարելավում,

7) մարզչական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում,

8) մարզական շենքերի ու շինությունների հիմնանորոգում,

9) սպորտի տարբեր ձևերի նկատմամբ կայուն հետաքրքրության ձևավորում,

 

6.2.4. Մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի ոլորտի

ֆինանսավորումը

 

350. 2011-2014 թ.թ.-երին մարզական, մշակութային և երիտասարդական միջոցառումների ծավալի, աշխարհագրության և մասնակիցների քանակի ավելացման համար հիմք են ընդունվել իրական պահանջարկը և ՀՀ կառավարության` այդ ոլորտներին վերաբերող ծրագրերի պահանջները: Նախորդ տարիների համեմատությամբ յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացվել են մոտավորապես 10-12%-ով: Այն նախատեսվում է տրանսպորտային փոխադրումների, դիդակտիկ պարագաների պատրաստման, տեխնիկական միջոցների ապահովման և ընթացիկ այլ ծախսերի համար: Ծրագրերի ֆինանսավորումը բերված է հավելված 3-ում:

 

6.2.5. Մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի ոլորտի

տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ամփոփ նկարագիր          |Արդյունքային ցուցանիշներ     |Նախադրյալներ  |

|_____________________________________________________________________|

|      1. Երիտասարդության զբաղվածության բարձրացում, անձնական          |

|                   տնտեսությունների ամրապնդում                       |

|_____________________________________________________________________|

|Ոլորտային նպատակ 1. Նոր |1. Նոր բացված աշխատատեղերի   |Աձնական տնտե- |

|աշխատատեղերի ստեղծում,  |քանակը,                      |սություններն  |

|սեփական տնտեսությունների|2. Երիտասարդական             |ամրապնդվել են,|

|ֆինանսական ապահովում    |տնտեսություններին ցուցաբերվող|տարեցտարի     |

|                        |ֆինանսական և  խորհրդատվական  |ավելանում են  |

|                        |աջակցությունների քանակը      |նոր           |

|                        |                             |աշխատատեղերը: |

|_____________________________________________________________________|

|           2. Մշակութային և  մարզական կյանքի աշխուժացում             |

|_____________________________________________________________________|

|Ոլորտային նպատակ 2      |1. Մշակույթի, սպորտի         |Մշակույթի,    |

|Բարձրացնել մշակութային, |բնագավառում զբաղվածների թիվը |սպորտի և  երի-|

|մարզական և              |2. Մարզական միջոցառումների   |տասարդության  |

|երիտասարդությանը        |քանակը, դրանցում             |հարցերի համար |

|մատուցվող               |երիտասարդության մասնակցության|պետական և     |

|ծառայությունների        |տոկոսը                       |համայնքային   |

|մատչելիությունը և  որակը|3. Մշակութային միջոցառումների|բյուջեների    |

|Արագածոտնի մարզում      |քանակը, դրանցում             |ծախսերը       |

|                        |երիտասարդության մասնակցության|շարունակելու  |

|                        |տոկոսը                       |են աճել:      |

|_____________________________________________________________________|

|     3. Մշակույթի և  սպորտի շենքային պայմանների բարելավում և         |

|               նյութատեխնիկական բազայի արդիականացում                 |

|_____________________________________________________________________|

|Ոլորտային նպատակ 3      |Կառուցված և  նորոգված        |Մարզական և    |

|3.1. Նոր մշակութային և  |մշակութային և  մարզական      |մշակութային   |

|մարզական շենքերի        |օբյեկտների թիվը              |օբյեկտների    |

|կառուցում, եղածների     |Բարեկարգված մարզադահլիճներ և |նորոգման և    |

|հիմնանորոգում           |խաղահրապարակներ ունեցող      |նյութատեխնիկա-|

|3.2. Մարզադահլիճների և  |համայնքների տեսակարար կշիռը, |կան բազայի    |

|խաղահրապարակների        |%                            |համալրման     |

|նորոգում և              |                             |նպատակով ՀՀ   |

|հիմնանորոգում,          |                             |կառավարության |

|մարզագույքով և          |                             |և  համայնքների|

|տեխնիկական պարագաներով  |                             |բյուջեներից   |

|հագեցում                |                             |հատկացվող     |

|                        |                             |ֆինանսական    |

|                        |                             |միջոցները     |

|                        |                             |տարեցտարի     |

|                        |                             |ավելանում են: |

|_____________________________________________________________________|

|         4. Հանգստի և  ժամանցի կազմակերպման հարցերի լուծում          |

|_____________________________________________________________________|

|4.1. Հեծանվային         |1. Բացված արահետների թիվը,   |Արահետները և  |

|արահետների կազմակերպում |դրանց երկարությունը,         |երթուղիները   |

|4.2. Ոտքով երթևեկության |2. Միջոցառումների թիվը       |բացված են:    |

|զարգացման նպատակով      |                             |Միջոցառումներն|

|արահետների կազմակերպում |                             |անց են կացված |

|4.3. Բնության գրկում    |                             |              |

|միջոցառումների          |                             |              |

|կազմակերպում            |                             |              |

|_____________________________________________________________________|

|    5 Երիտասարդական ստեղծագործական կարողությունների զարգացում և      |

|                 երիտասարդության ներուժի օգտագործում                 |

|_____________________________________________________________________|

|5.1. Երիտասարդներին     |1. Ցուցահանդեսներին և        |Ցուցահանդեսնե-|

|ստեղծագործական կյանքում |մարզական կյանքում տեղի       |րին և         |

|ինտեգրում               |ունեցող իրադարձություններում |զանգվածային   |

|5.2. Երիտասարդական      |մասնակցող երիտասարդների թիվը |միջոցառումնե- |

|ստեղծագործական          |2. Երիտասարդական կենտրոնների |րում երիտասար-|

|կենտրոնների ստեղծում    |թիվը, դրանցում մասնակցության |դության       |

|                        |մակարդակը,                   |կազմակերպական |

|                        |3. Բացված ցուցահանդեսների,   |կարողություն- |

|                        |ներկայացումների, համերգների  |ներն          |

|                        |թիվը                         |օգտագործված են|

|_____________________________________________________________________|

| 6. Ազգային մշակութային ավանդույթների պահպանում, զարգացում, տարածում |

|_____________________________________________________________________|

|5.1. Երիտասարդներին     |1. Ցուցահանդեսներին և        |Ցուցահանդեսնե-|

|ստեղծագործական կյանքում |մարզական կյանքում տեղի       |րին և         |

|ինտեգրում               |ունեցող իրադարձություններում |զանգվածային   |

|5.2. Երիտասարդական      |մասնակցող երիտասարդների թիվը |միջոցառումնե- |

|ստեղծագործական          |2. Երիտասարդական կենտրոնների |րում երիտասար-|

|կենտրոնների ստեղծում    |թիվը, դրանցում մասնակցության |դության       |

|                        |մակարդակը,                   |կազմակերպական |

|                        |3. Բացված ցուցահանդեսների,   |կարողություն- |

|                        |ներկայացումների, համերգների  |ներն          |

|                        |թիվը                         |օգտագործված են|

._____________________________________________________________________.

 

6.3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

6.3.1. Առողջապահական ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

Բնակչության առողջական վիճակն ու առողջապահության մատչելիությունը

 

351. ՀՀ Արագածոտնի մարզի հանրային առողջության վիճակի մասին բնութագրական են ծնելիությունը, մահացությունը և բնակչության բնական աճը: Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ մահացության դեպքերի թիվը ինչպես երկրում, այնպես էլ Արագածոտնի մարզում աճել է: 2002 թ.-ից ընդհանուր առմամբ սկսել է աճել նաև ծնելիության ցուցանիշը:

 

Աղյուսակ 6.5. Առողջության վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների

դինամիկան Արագածոտնի մարզում

 

.____________________________________________________________.

|Ծնվածների     |Մահացածների   |Բնական աճը    |Մինչև  1       |

|թվաքանակը     |թվաքանակը     |              |տարեկան մահացած|

|              |              |              |երեխաների      |

|              |              |              |թվաքանակը      |

|______________|______________|______________|_______________|

|2006|2007|2008|2006|2007|2008|2006|2007|2008|2006|2007|2008 |

|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|

|1797|1856|1915|1167|1212|1196| 630| 644| 719| 23 | 15 | 13  |

.____________________________________________________________.

Աղբյուրը`ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

352. Առողջապահական ծառայությունների հիմնախնդիրները մարզում ներկայումս մտահոգիչ են: Սակայն ոլորտի մատչելիությունը բնութագրող ամփոփ ցուցանիշով` 0.242, Արագածոտնի մարզը շատ չի տարբերվում մյուս մարզերից, անգամ` մայրաքաղաք Երևանից: Բավականին մտահոգիչ է մանկական մահացությունը, որի մակարդակը բարձր է նաև երկրի մյուս մարզերում: Մանկամահացության բարձր ցուցանիշը հետևանք է մի շարք գործոնների.

1) գյուղական համայնքներում նախածննդյան և հետծննդյան ծառայությունների ցածր մատչելիության,

2) տան պայմաններում ծննդաբերությունների,

3) մանկան առողջության պահպանման վերաբերյալ բնակչության անբավարար իրազեկության,

4) սոցիալական անբավարար պայմանների և այլն:

353. Չնայած, որ 2006-08 թթ.-երին մանկամահացության դեպքերը 2000 թվականների սկզբից սկսած նվազելու միտումներ են դրսևորում, և զգալիորեն պակասել են մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը, սակայն հիմնախնդիրը դեռևս վերջնականորեն չի լուծվել: Անցած տարիներին մանկական առողջության պահպանման և մանկամահացության էական կրճատման նպատակով հանրապետությունում և մարզում որոշակի միջոցառումներ են իրականացվել: Մասնավորապես, մարզում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ուսուցողական ծրագիր է կազմակերպել, որի շրջանակում ակտիվ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում խորհրդատվություններ և ուսուցումներ են իրականացվել: Բացի այդ, առողջության պահպանման առաջնային օղակի բուժանձնակազմի համար վերապատրաստումներ են կազմակերպվել` մանկական հիվանդությունների բուժման ուղղությամբ: Մարզպետարանի տվյալների համաձայն, մինչև մեկ տարեկան երեխաների կանխարգելիչ զննումները և պատվաստումներն ընդգրկում են նրանց 95%-ը: Մարզի բնակչության առողջական վիճակի մասին կարելի է դատել նաև հիվանդությունների տարածման միտումներով: Դիտարկելով հիվանդությունների տարածման մասին վկայող տվյալները, կարելի է եզրակացնել, որ մարզում հիմնականում մեծ է արյան շրջանառության, ուռուցքային հիվանդություններով և շաքարային դիաբետի բարդություններով տառապող հիվանդների թիվը: Մարզի համար լրջագույն խնդիր են դարձել հոգեկան հիվանդությունները (տես Աղյուսակ 6.6):

 

Աղյուսակ 6.6. Հիվանդությունների դինամիկան Արագածոտնի մարզում

 

.___________________________________________________.

|Հիվանդություն              |2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|___________________________|_______|_______|_______|

|Շաքարային դիաբետ           | 1029  | 1108  | 1197  |

|___________________________|_______|_______|_______|

|Պարբերական հիվանդություններ|  88   |  105  |  114  |

|___________________________|_______|_______|_______|

|Հոգեկան հիվանդություններ   | 1553  | 1433  | 1419  |

|___________________________|_______|_______|_______|

|Նորագոյացություններ        | 1010  |  982  |  923  |

|___________________________|_______|_______|_______|

|Ոչ շաքարային դիաբետ        |  7    |   9   |  10   |

|___________________________|_______|_______|_______|

|Էպիլեպսիա                  | 305   |  290  |  301  |

.___________________________________________________.

Աղբյուրը` Արագածոտնի մարզպետարանի տվյալներ

 

354.Հայաստանը ներկայումս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության ցածր ցուցանիշ ունեցող երկրներից է: Սակայն վերջին 4 տարիների ընթացքում գրանցված ՄԻԱՎ վարակի, ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան դեպքերի թիվն աճում է` գերազանցելով բոլոր նախորդ տարիների ցուցանիշները: Արագածոտնի մարզը վարակի գրանցված դեպքերի թվով /18 դեպք/ երկրում ամենացածր ցուցանիշ ունեցող մարզերի շարքում է: Սակայն, մասնագետների կարծիքով, Հայաստանում ՄԻԱՎ-ի դեպքերը 8-10 անգամ ավելին են, քան վկայում է պաշտոնական վիճակագրությունը: ՄԻԱՎ-ի տարածվածության առումով մարզի բնակչությանը հնարավոր վտանգ են բավականին մեծաթիվ աշխատանքային միգրանտները: Նրանք, վաստակելու նպատակով, ավելի հաճախ մեկնում են այդ հիվանդության տարածվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, ՈՒկրաինան:

355. Առաջիկա տարիներին առողջապահության բնագավառում հիմնական գերակայություն է մնում առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնությունը: Սկսած 2006 թ.-ից, ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բուժօգնության ծրագրերում ընդգրկվել է երկրի բնակչությունն ամբողջությամբ` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից (բացառությամբ` ստոմատոլոգիական բուժօգնության, որն անվճար է միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածների և մինչև 8 տարեկան երեխաների, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց, ինչպես նաև 12 տարեկան երեխաների համար): Դրա հետևանքով նկատելիորեն աճել են հաճախումները ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ (տես` Աղյուսակ 6.7):

 

Աղյուսակ 6.7. Հաճախումների թիվը ամբուլատոր-պոլիկլինիկական

հիմնարկներ (2006-2008 թթ.)

 

.__________________________.

|         հազ մարդ.        |

|__________________________|

| 2006 թ.| 2007 թ.| 2008 թ.|

|________|________|________|

| 226.9  | 287.2  | 300.8  |

.__________________________.

Աղբյուրը` ՀՀ վիճակագրական ծառայություն, ՀՀ մարզերը թվերով 2001-2008թթ.

 

356. Հաճախումների հարաբերական ցուցանիշները նույնպես վկայում են, որ բնակչությունն այսօր ավելի հաճախ է դիմում կանխարգելիչ բուժհաստատություններ, քան նախորդ տարիներին:

 

Աղյուսակ 6.8. Արագածոտնի մարզում մեկ բնակչին ընկնող միջին

ամբուլատոր հաճախումների թիվը (2006-2008 թթ.)

 

._______________________.

|2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|_______|_______|_______|

|  2.1  |  2.0  |  2.3  |

._______________________.

Աղբյուրը` ՀՀ վիճակագրական ծառայություն, ՀՀ մարզերը թվերով 2001-2005թթ.,

 

357. ՀՀ Կառավարության 02.11.2006 թ. N 1911-Ն «ՀՀ մարզերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշմամբ Արագածոտնի մարզի բուժհաստատություններում իրականացվել են հետևյալ կառուցվածքային փոփոխությունները.

358. Աշտարակի տարածաշրջան - «Աշտարակի հիվանդանոց», «Աշտարակի պոլիկլինիկա» և «Աշտարակի մարզային շտապ բժշկական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերությունների միավորմամբ ստեղծվել է «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Միավորվել են լաբորատոր-գործիքային և ախտորոշիչ ծառայությունները: Առանձնացվել է նախկին «Աշտարակի մարզային շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի շարժական գույքը և հանձնվել է Թալինի և Ծաղկահովիտի բժշկական կենտրոններին: Կրճատվել է «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մահճակալային ֆոնդը և հասել 70 մահճակալի:

 

Աղյուսակ 6.9. «Աշտարակի ԲԿ» հիվանդանոցային մահճակալների թիվը

 

.__________________________________________________________________.

|Բուժհիմնարկ  |Առկա բաժանմունքներ      |Մահճակալների.|Մահճակալների |

|             |                        |նախկին թիվը  |առկա թիվը    |

|_____________|________________________|_____________|_____________|

|«Աշտարակի ԲԿ»|վիրաբուժական            |     45      |      25     |

|_____________|________________________|_____________|_____________|

|             |թերապևտիկ               |     30      |20/15 մեծերի,|

|             |________________________|_____________|5 մանկական/  |

|             |մանկական                |     10      |             |

|             |________________________|_____________|_____________|

|             |ինֆեկցիոն               |     10      |5 /պալատ/    |

|             |________________________|_____________|_____________|

|             |մանկաբարձագինեկոլոգիական|     45      |      20     |

|             |________________________|_____________|_____________|

|             |վերակենդանացման         |     /6/     |     /2/     |

|______________________________________|_____________|_____________|

|Ընդամենը                              |     140     |      70     |

.__________________________________________________________________.

Աղբյուրը` Արագածոտնի մարզպետարան

 

359. Թալինի տարածաշրջան «Թալինի հիվանդանոց» և «Թալինի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների միավորմամբ ստեղծվել է «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ: «Աշտարակի մարզային շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ գույքի կազմից, օրենքով սահմանված կարգով, առանձնացվել է Թալինի մասնաճյուղի գույքը և հանձնվել «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, ավելացվել է կանոնադրական կապիտալը: Ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխվել է հիվանդանոցի հիմնական շենքի առաջին հարկ` առանձին մուտքով: Ինֆեկցիոն բաժանմունքի նախկին մասնաշենքը` գրեթե 500 քմ, ազատվել է: Հիվանդանոցի և պոլիկլինիկայի ախտորոշիչ ծառայությունները միավորվել են, ստեղծվել է մեկ ախտորոշիչ ծառայություն: Թալինի պոլիկլինիկայի ստորաբաժանում կազմող առանձին շենքում տեղադրված ստոմատոլոգիական բաժանմունքը տեղափոխվել է «Թալինի ԲԿ» ՓԲԸ մասնաշենք, վերոհիշյալ շենքը` 1200 ք.մ., ազատվել է: «Արագածավանի առողջության կենտրոն» ՓԲԸ ստացիոնար մասը լուծարվել և վերակազմակերպվել է որպես «Արագածավանի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ: Կրճատվել է «Արտենիի առողջության կենտրոն» ՓԲԸ ստացիոնար մահճակալների թիվը:

 

Աղյուսակ 6.10. Թալինի տարածաշրջանի հիվանդանոցային մահճակալների թիվը

 

.____________________________________________________________________.

|Բուժհիմնարկ     |Առկա բաժանմունքներ      |Մահճակալների.|Մահճակալների|

|                |                        |նախկին թիվը  |առկա թիվը   |

|________________|________________________|_____________|____________|

|«Թալինի ԲԿ»     |վիրաբուժական            |      30     |      10    |

|                |________________________|_____________|____________|

|                |թերապևտիկ               |      15     |10/5 մեծերի,|

|                |________________________|_____________|5 մանկական/ |

|                |մանկական                |      10     |            |

|                |________________________|_____________|____________|

|                |ինֆեկցիոն               |      10     |8 /պալատ/   |

|                |________________________|_____________|____________|

|                |գինեկոլոգիական          |      15     |      6     |

|                |________________________|_____________|____________|

|                |մանկաբարձական           |      20     |      6     |

|_________________________________________|_____________|____________|

|          Ընդամենը                       |      100    |     40     |

|_________________________________________|_____________|____________|

|«Արտենիի ԱԿ»    |մանկաբարձագինեկոլոգիական|      15     |      5     |

|________________|________________________|_____________|____________|

|«Արագածավանի ԱԿ»|մանկաբարձագինեկոլոգիական|      10     |      0     |

|_________________________________________|_____________|____________|

|      Ընդամենը տարածաշրջանում            |      125    |     45     |

.____________________________________________________________________.

Աղբյուրը` Արագածոտնի մարզպետարան

 

360. Ապարանի տարածաշրջան - «Ապարանի հիվանդանոց» և «Ապարանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների միավորմամբ ստեղծվել է «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Միավորման արդյունքում ազատվել է 300 քմ. տարածք, որը հատկացվել է ՀՀ Արագածոտնի մարզի փորձագիտական կենտրոնի Ապարանի մասնաճյուղին: Կրճատվել են նաև կրկնվող` լաբորատոր-գործիքային և ախտորոշիչ ծառայությունները:

 

Աղյուսակ 6.11. Ապարանի տարածաշրջանի հիվանդանոցային մահճակալների թիվը

 

.______________________________________________________________.

|Բուժհիմնարկ     |Առկա բաժանմունքներ|Մահճակալների.|Մահճակալների|

|                |                  |նախկին թիվը  |առկա թիվը   |

|________________|__________________|_____________|____________|

|«Ապարանի ԲԿ»    |վիրաբուժական      |      25     |     30     |

|                |__________________|_____________|____________|

|                |թերապևտիկ         |      10     |     15     |

|                |__________________|_____________|            |

|                |մանկական          |      15     |            |

|                |__________________|_____________|____________|

|                |ինֆեկցիոն         |      10     |      5     |

|                |__________________|_____________|____________|

|                |մանկաբարձական     |      15     |      6     |

|                |__________________|_____________|            |

|                |գինեկոլոգիական    |       5     |      4     |

|                |__________________|_____________|____________|

|                |տուբերկուլյոզային |      30     |     10     |

|________________|__________________|_____________|____________|

|Ընդամենը        |                  |      110    |     60     |

|________________|__________________|_____________|____________|

|«Արագածի ԱԿ»    |թերապևտիկ         |      4      |      3     |

|                |__________________|_____________|____________|

|                |մանկաբարձական     |      4      |      3     |

|________________|__________________|_____________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ        |                  |      118    |     66     |

.________________|_____________________________________________.

Աղբյուրը` Արագածոտնի մարզպետարան

 

361. Արագածի տարածաշրջան - .»Ծաղկահովիտի հիվանդանոց» և «Ծաղկահովիտի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների միավորմամբ ստեղծվել է «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ: «Աշտարակի մարզային շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ գույքի կազմից, օրենքով սահմանված կարգով, առանձնացվել է Ծաղկահովիտի մասնաճյուղի գույքը և հանձնվել «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և ավելացվել է կանոնադրական կապիտալը:

 

Աղյուսակ 6.12. Արագածի տարածաշրջանի հիվանդանոցային մահճակալների թիվը

 

.______________________________________________________________.

|Բուժհիմնարկ     |Առկա բաժանմունքներ|Մահճակալների.|Մահճակալների|

|                |                  |նախկին թիվը  |առկա թիվը   |

|________________|__________________|_____________|____________|

|«Ծաղկահովիտի ԲԿ»|վիրաբուժական      |      10     |      7     |

|                |__________________|_____________|____________|

|                |թերապևտիկ         |       5     |            |

|                |__________________|_____________|      7     |

|                |մանկական          |       5     |            |

|                |__________________|_____________|____________|

|                |ինֆեկցիոն         |       5     |      -     |

|                |__________________|_____________|____________|

|                |մանկաբարձական     |       1     |            |

|                |__________________|_____________|      6     |

|                |գինեկոլոգիական    |       5     |            |

|________________|__________________|_____________|____________|

|Ընդամենը        |                  |      40     |     20     |

.______________________________________________________________.

Աղբյուրը` Արագածոտնի մարզպետարան

 

362. Բոլոր ծառայությունները կենտրոնացվել են հիմնական մասնաշենքում, ազատվել է 1000 քմ տարածք: Տուբերկուլյոզային կաբինետները վերանվանվել են «Թոքային հիվանդությունների հայտնաբերման կաբինետներ»` վերապահելով դիսպանսեր հսկողության գործառույթ, կազմակերպվել է խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթը:

 

Աղյուսակ 6.13. Արագածոտնի մարզի բուժհաստատությունների թիվը

(2006-2009 թթ.)

 

._______________________________________________________________.

|Բուհաստատություններ            |2006 թ.|2007 թ.|2008 թ.|2009 թ.|

|_______________________________|_______|_______|_______|_______|

|Հիվանդանոցներ                  |  4    |  4    |  -    |  -    |

|_______________________________|_______|_______|_______|_______|

|Բժշկական կենտրոն               |  -    |  -    |  4    |  4    |

|_______________________________|_______|_______|_______|_______|

|Պոլիկլինիկաներ                 |  4    |  4    |  -    |  -    |

|_______________________________|_______|_______|_______|_______|

|Ստոմ. պոլիկլինիկաներ           |  1    |  1    |  2    |  2    |

|_______________________________|_______|_______|_______|_______|

|Առողջության կենտրոններ         |  3    |  3    |  2    |  2    |

|_______________________________|_______|_______|_______|_______|

|Գյուղական բուժ. ամբուլատորիաներ|  13   |  14   |  15   |  16   |

|_______________________________|_______|_______|_______|_______|

|Շտապ բուժօգնության կայաններ    |  1    |  1    |  -    |  -    |

._______________________________________________________________.

Աղբյուրը` Արագածոտնի մարզպետարան

 

363. Ընտանեկան բժիշկների վերապատրաստում - . Շնորհիվ ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման, իրավիճակն առաջնային բուժօգնության ոլորտում բարելավվել է: Առայսօր մարզում վերապատրաստվել են 36 ընտանեկան բժիշկ և 43 ընտանեկան բուժքույր: Մինչև 2009 թ. ավարտը մարզում կվերապատրաստվեն ևս 11 բժիշկ և 6 բուժքույր: Ընտանեկան բժիշկների մասնագիտացման գործընթացը կավարտվի 2010 թ.:

364. USAID-ը մարզի 92 բուժակմանկաբարձական կետերից առաջին փուլով իրականացնում է 60 բուժքույրերի վերապատրաստում` որպես համայնքային բուժքույր:

 

6.3.2. Առողջապահության ոլորտի զարգացման նպատակները և

ռազմավարությունը

 

365. Առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության հաստատած ԿԶԾ-ի կատարման հանրապետական միջոցառումները անմիջական ազդեցություն կունենան Արագածոտնի մարզի վրա: Մասնավորապես, կարևորվում են ընտանեկան բժշկության զարգացման, համակարգի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, գյուղական բնակչության բուժօգնության բարելավման, հիվանդանոցային համակարգում պետական միջոցների արդյունավետ օգտագործման, մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի, տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման ուղղություններն ու նրանց համապատասխան մշակված միջոցառումները: Դրանք տարածաշրջանային մակարդակով լրացնելու և, հետևաբար, ուժեղացնելու համար նպատակահարմար է մշակել առողջապահության համակարգի զարգացման միջոցառումները` նկատի ունենալով մարզային յուրահատկությունները:

366. ՀՀ Արագածոտնի մարզի առողջապահական համակարգում բավականին լուրջ հիմնախնդիրներ կան: Վերջին տարիներին ԱԱՊ ծրագրի շրջանակներում ներդրումները կատարվել են բացառապես ամբուլատոր օղակում: Սակայն մարզի տարածքի մեծ մասը կազմում են բարձր լեռնային բնակավայրերը /Ծաղկահովիտ, Ապարան/, և լեռնային բնակավայրերը, որը բերում է բուժհիմնարկներում երկարատև ջեռուցման սեզոնի հետ կապված մեծ ծախսերի: Այդ ծախսերը չեն ավելացել: Առաջիկայում ՀՀ առողջապահության օպտիմալացման ծրագրի շրջանակներում ԱԾԻԳ-ի կողմից մարզում նախատեսվում են խոշոր ներդրումներ` շենքերի վերանորոգման, սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների ձեռք բերման համար:

367. Առողջապահական համակարգը պետության կողմից ֆինանսավորվում է մեկ հիվանդի հաշվով: Այն հիմնականում բավարարում է պետպատվերի շրջանակում ընդգրկված հիվանդությունների ցանկով նախատեսված հիվանդությունների բուժումը և հիվանդների սպասարկումը: Սակայն մարզի բնական պայմանները` բարձր լեռնայնությունը, դրա հետ կապված` ձմեռային սեզոնի երկարատևությունը ստիպում են լրացուցիչ ծախսեր իրականացնել: Դրա պատճառով հատկացված գումարները երբեմն չեն բավարարում, և շատ հաստատություններ հաճախ մեծ պարտքեր են կուտակում: ՈՒստի, կարիք է առաջացել վերանայել լեռնային և բարձրլեռնային գոտում գործող բուժհիմնարկների ֆինանսավորման սկզբունքները և լրացուցիչ գումարներ նախատեսել դրանց ջեռուցման նպատակով: Անհրաժեշտ նաև թույլատրել տեղերում գլոբալ բյուջեի ծախսային մասի հոդվածից-հոդված որոշակի փոփոխություններ կատարել` բյուջեի կատարման խնդիրներն ավելի ճկուն լուծելու համար:

368. Գյուղական համայնքներում ամբուլատոր ծառայության կողմից շտապ օգնության կանչերը պատշաճ մակարդակով չեն սպասարկվում` հեռախոսակապի անկատարության, գիշերային հերթափոխային բրիգադների բացակայության, և այլ պատճառներով: Նպատակահարմար է շտապ օգնության կանչերի սպասարկումը իրականացնել բացառապես շտապ օգնության ծառայության կողմից: Հատկապես անհարմարություններ են առաջացել շտապօգնության հեռախոսային կանչերի հասանելիության ապահովման գործում: Նախկինում բոլոր համայնքներում գործում էր 1-03 հեռախոսահամարը, որից, առանց դժվարության, օգտվում էին բոլոր բնակիչները: Ներկայումս այդ պարզ համարը փոխարինվել է հնգանիշ հեռախոսահամարով, որը բավականին դժվարություններ է առաջացնում հատկապես գյուղական բնակչության շրջանում: Այդ պատճառով նախկին, արդեն ավանդական դարձած համարով իրականացված կանչերը չեն հասնում կայաններ: Դրա հետևանքով շատ ահազանգեր պարզապես մնում են անպատասխան: Այդ հիմնախնդիրը լուծելու համար անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նախկին կարճ հեռախոսահամարը և այն հասանելի դարձնել բոլոր համայնքների համար:

369. Մարզի համար խիստ հիմնահարց է ամբուլատորիաների համայնքային ենթակայության խնդիրը: Ներկայումս մարզի բոլոր ամբուլատորիաները համայնքային ենթակայության են: Սակայն համայնքների ֆինանսական սուղ միջոցները հնարավորություն չեն տալիս իրականացնել այդ հաստատությունների պահպանման բոլոր անհրաժեշտ ծախսերը: Որոշ ամբուլատորիաներում կադրային հարցերը չեն վերահսկվում: ԲՄԿ-ներին պատկանող շենքերը հիմնականում գտնվում են անմխիթար վիճակում: Հատկապես վատ են ամբուլատորիաների ենթակայության ներքո գործող ԲՄԿ-ների շենքային պայմանները: Որոշ ԲՄԿ-ներ գործում են գյուղապետարաններում, դպրոցներում կամ բուժքրոջ տանը: Հատկապես անբավարար է մարզի մի շարք բնակավայրերի, հատկապես` հեռավոր և բարձրլեռնային համայնքների բուժկետերի վիճակը: Դրանցում աղքատ է նյութատեխնիկական բազան, պակաս է բուժաշխատողների թիվը, նրանց մասնագիտական կարողությունները չեն բավարարում իրենց նկատմամբ ներկայացվող պահանջները:

370. Դեռևս ամբողջովին լուծված չեն մարզի առողջապահական կազմակերպություններում ջեռուցման, անխափան և անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման հիմնախնդիրները: Հատկապես լուրջ հիմնախնդիրներ կան բուժհաստատությունները բժշկական սարքավորումներով ապահովելու գործում: Այդ մասին պատկերացում է տալիս ստորև ներկայացվող աղյուսակը:

 

Աղյուսակ 6.14. ՀՀ Արագածոտնի մարզի բուժհիմնարկներին անհրաժեշտ

բժշկական սարքավորումներ:

 

.__________________________________________________.

|Պահանջվող սարքավորումներ                          |

|__________________________________________________|

|«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ                   |

|__________________________________________________|

|ավտոկլավ                                          |

|__________________________________________________|

|մոնիտորներ                                        |

|__________________________________________________|

|ԷՍԳ                                               |

|__________________________________________________|

|Նարկոզի ապարատ                                    |

|__________________________________________________|

|Շնչառական ապարատ                                  |

|__________________________________________________|

|Ռենտգենոսկոպիայի ապարատ                           |

|__________________________________________________|

|Ռենտգենոգրաֆիայի ապարատ                           |

|__________________________________________________|

|Վիրահատական սեղաններ                              |

|__________________________________________________|

|Վիրաբուժական գործիքների հավաքածու                 |

|__________________________________________________|

|Նորածնային տաքացվող սեղան                         |

|__________________________________________________|

|«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ                    |

|__________________________________________________|

|Կարդիոմոնիտոր                                     |

|__________________________________________________|

|Գաստրոսկոպ                                        |

|__________________________________________________|

|ԷԷԳ                                               |

|__________________________________________________|

|Ստացիոնար կարդիոէխոգրաֆ                           |

|__________________________________________________|

|Արհեստական շնչառության ապարատ                     |

|__________________________________________________|

|Ստացիոնար էխոյի ապարատ                            |

|__________________________________________________|

|Կլինիկական անալիզատոր                             |

|__________________________________________________|

|Դոպլեր հետազոտության ապարատ                       |

|__________________________________________________|

|«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ                     |

|__________________________________________________|

|ԷՍԳ և  ԷԷԳ                                        |

|__________________________________________________|

|Դոպլեր հետազոտության ապարատ                       |

|__________________________________________________|

|ԱՇՖ-ի որոշման ապարատ                              |

|__________________________________________________|

|Գաստրոսկոպ                                        |

|__________________________________________________|

|Վիրաբուժական գործիքների հավաքածու- 2 հատ          |

|__________________________________________________|

|Կարդիոմոնիտոր                                     |

|__________________________________________________|

|Դեֆիբրիլիատոր                                     |

|__________________________________________________|

|Գինեկոլոգիական բազկաթոռ + գինեկոլոգիական գործիքներ|

|__________________________________________________|

|Ավտոկլավ                                          |

|__________________________________________________|

|Անեսթեզիայի սարք                                  |

|__________________________________________________|

|Վիրահատական սեղան                                 |

|__________________________________________________|

|ՔԿԱ գործիքների հավաքածու                          |

|__________________________________________________|

|«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ             |

|__________________________________________________|

|Գաստրոսկոպ                                        |

|__________________________________________________|

|Վիրաբուժական գործիքների հավաքածու                 |

|__________________________________________________|

|Կյուվեզ                                           |

|__________________________________________________|

|Էլեկտրոկոագուլյատոր                               |

|__________________________________________________|

|Արհեստական շնչառության ապարատ                     |

|__________________________________________________|

|Կարդիոմոնիտոր                                     |

|__________________________________________________|

|«Արտենիի առողջության կենտրոն» ՓԲԸ                 |

|__________________________________________________|

|ավտոկլավ                                          |

|__________________________________________________|

|չոր մանրէազերծիչ լամպ                             |

|__________________________________________________|

|մանրէասպան լամպ                                   |

|__________________________________________________|

|«Արագածի առողջության կենտրոն» ՓԲԸ                 |

|__________________________________________________|

|ավտոկլավ                                          |

|__________________________________________________|

|չոր մանրէազերծիչ լամպ                             |

|__________________________________________________|

|մանրէասպան լամպ                                   |

.__________________________________________________.

 

371. Չափազանց կարևոր է նաև բուժհիմնարկների նորոգման խնդիրը: Դրանք այլևս չեն կարող բավարարել նման հիմնարկներին ներկայացվող պահանջները:

 

Աղյուսակ 6.15. ՀՀ Արագածոտնի մարզի վերանորոգման կարիք ունեցող

բուժհիմնարկներ

 

._________________________________________________.

|                 Աշտարակի տարածք                 |

|_________________________________________________|

|1. |Շամիրամի ԲՄԿ, /Արուճի ԲԱ/                    |

|___|_____________________________________________|

|2. |Դպրեվանքի ԲՄԿ, /Արուճի ԲԱ/                   |

|___|_____________________________________________|

|3. |Տեղերի ԲՄԿ, /Ագարակի ԲԱ/                     |

|___|_____________________________________________|

|4. |Ձորափի ԲՄԿ, /Ագարակի ԲԱ/                     |

|___|_____________________________________________|

|5. |Բյուրականի ԲԱ                                |

|___|_____________________________________________|

|6. |Անտառուտի ԲՄԿ, /Բյուրականի ԲԱ/               |

|___|_____________________________________________|

|7. |Օրգովի ԲՄԿ, /Բյուրականի ԲԱ/                  |

|___|_____________________________________________|

|8. |Լեռնարոտի ԲՄԿ, /Կոշի ԲԱ/                     |

|___|_____________________________________________|

|9. |ՈՒջանի ԲԱ                                    |

|___|_____________________________________________|

|10.|Արագածոտնի ԲՄԿ, /ՈՒջանի ԲԱ/                  |

|___|_____________________________________________|

|11.|Օհանավանի ԲՄԿ, /Կարբիի ԲԱ/                   |

|___|_____________________________________________|

|12.|Արտաշավանի ԲՄԿ, /Կարբիի ԲԱ/                  |

|___|_____________________________________________|

|13.|Սաղմոսավանի ԲՄԿ, /Կարբիի ԲԱ/                 |

|___|_____________________________________________|

|14.|Բազմաղբյուրի ԲՄԿ, /Փարպիի ԲԱ/                |

|___|_____________________________________________|

|15.|Սասունիկի ԲԱ                                 |

|_________________________________________________|

|                   Ապարանի տարածք                |

|_________________________________________________|

|16.|Սարալանջի ԲՄԿ /Ապարանի ԲԿ/                   |

|___|_____________________________________________|

|17.|Վարդենիսի ԲՄԿ, /Ապարանի ԲԿ/                  |

|___|_____________________________________________|

|18.|Չքնաղի ԲՄԿ, /Ապարանի ԲԿ/                     |

|___|_____________________________________________|

|19.|Թթուջրի ԲՄԿ, /Ապարանի ԲԿ/                    |

|___|_____________________________________________|

|20.|Ձորագլխի ԲՄԿ, /Ապարանի ԲԿ/                   |

|___|_____________________________________________|

|21.|Արայի ԲՄԿ, /Արագածի ԱԿ/                      |

|___|_____________________________________________|

|22.|Երնջատափի ԲՄԿ, /Շենավանի ԲԱ/                 |

|___|_____________________________________________|

|23.|Նորաշենի ԲՄԿ, /Շենավանի ԲԱ/                  |

|_________________________________________________|

|                   Թալինի տարածք                 |

|_________________________________________________|

|24.|Հացաշենի ԲՄԿ, /Թալինի ԲԿ/                    |

|___|_____________________________________________|

|25.|Սուսերի ԲՄԿ, /Թալինի ԲԿ/                     |

|___|_____________________________________________|

|26.|Սորիկի ԲՄԿ, /Թալինի ԲԿ/                      |

|___|_____________________________________________|

|27.|Հակկոյի ԲՄԿ, /Թալինի ԲԿ/                     |

|___|_____________________________________________|

|28.|Գյալթոյի ԲՄԿ, /Թալինի ԲԿ/                    |

|___|_____________________________________________|

|29.|Բարոժի ԲՄԿ, /Թալինի ԲԿ/                      |

|___|_____________________________________________|

|30.|Իրինդի ԲՄԿ, /Թալինի ԲԿ/                      |

|___|_____________________________________________|

|31.|Գետափի ԲՄԿ, /Արագածավանի ԱԿ/                 |

|___|_____________________________________________|

|32.|Թլիկի ԲՄԿ, /Արագածավանի ԱԿ/                  |

|___|_____________________________________________|

|33.|Ծաղկասարի ԲՄԿ, /Մաստարայի ԲԱ/                |

|___|_____________________________________________|

|34.|Գառնահովիտի ԲՄԿ, /Մաստարայի ԲԱ/              |

|___|_____________________________________________|

|35.|Ավթոնայի ԲՄԿ, /Ներքին Բազմաբերդի ԲԱ/         |

|___|_____________________________________________|

|36.|Բայսզի ԲՄԿ, /Ներքին Բազմաբերդի ԲԱ/           |

|___|_____________________________________________|

|37.|Դիանի ԲՄԿ, /Ներքին Բազմաբերդի ԲԱ/            |

|_________________________________________________|

|                Արագածի տարածք                   |

|_________________________________________________|

|38.|Ծաղկահովիտի բժշկական կենտրոն ՓԲԸ             |

|___|_____________________________________________|

|39.|Ռյա Թազայի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/             |

|___|_____________________________________________|

|40.|Միրաքի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/                 |

|___|_____________________________________________|

|41.|Շենկանիի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/               |

|___|_____________________________________________|

|42.|Ամրե Թազայի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/            |

|___|_____________________________________________|

|43.|Սանգյառի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/               |

|___|_____________________________________________|

|44.|Դերեկի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/                 |

|___|_____________________________________________|

|45.|Օրթաճյայի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/              |

|___|_____________________________________________|

|46.|Լեռնապարի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/              |

|___|_____________________________________________|

|47.|Ջամշլուի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/               |

|___|_____________________________________________|

|48.|Ավշենի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/                 |

|___|_____________________________________________|

|49.|Սիփանի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/                 |

|___|_____________________________________________|

|50.|Գեղադիրի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/               |

|___|_____________________________________________|

|51.|Հնաբերդի ԲՄԿ, /Ծաղկահովիտի ԱԿ/               |

._________________________________________________.

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2010
N 560-Ն
Որոշում