Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏ ...

 

 

040.0560.290410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2010 թվականի N 560-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(11-րդ մաս)

 

9. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

9.1.Ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

537. Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտում քաղաքականությունն ու օրենսդրությունը հիմնականում ձևավորվել և կատարելագործվել են վերջին 15 տարիների ընթացքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության գործընթացներին, ստորագրել ու վավերացրել է բնապահպանական մի շարք միջազգային ու եվրոպական կոնվենցիաներ և դրանցից բխող արձանագրություններ: Միջազգային այդ համաձայնագրերի ու կոնվենցիաների շրջանակներում Հայաստանը նպատակ ունի կանխարգելել կամ սահմանափակել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել վնասակար նյութերի և միացությունների արտանետումներն ու արտահոսքերը մթնոլորտային օդ և բաց ջրային ավազան, նվազեցնել և ստեղծել կենցաղային և արտադրական թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու և դրանց վնասազերծման բավարար մեխանիզմներ, սահմանափակել հողի բերրի շերտի տեղափոխումը, վերացնել մթնոլորտային օդի գերնորմատիվային աղտոտվածությունը, մեղմացնել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները, պահպանել կենսաբազմազանությունը, ապահովել վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և բնական հավասարակշռվածությունն ապահովող պայմանները, ապահովել չվերականգնվող բնական ռեսուրսների բանական և արդյունավետ օգտագործումը:

538. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և կառավարման խնդիրները մեծ չափով առկա են նաև Արագածոտնի մարզում: Դրանք են` անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, կենցաղային աղբի հեռացման և արդյունաբերական վտանգավոր թափոնների կառավարման խնդիրները, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխումը, անապատացմանը նպաստող անտրոպոգեն գործոնների նվազեցումը, մարգագետինների բարելավումը և արդյունավետ օգտագործումը: Վերջին տարիների ընթացքում, օրենսդրական դաշտի բարելավման առումով, բավականին մեծ աշխատանք է կատարվել նշված խնդիրների լուծման համար. ընդունվել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք իրավական ակտեր և ծրագրեր: Դրանցից կարելի է նշել ՀՀ նոր անտառային օրենսգիրքը (2005 թ.) և Հայաստանի անտառների ազգային ծրագիրը (2005 թ.), «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքը (2005 թ.), «Թափոնների մասին» ՀՀ օրենքը (2004 թ.), «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը (2006 թ.), «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը (2005 թ.), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը (2006 թ.), «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքը (2006 թ.) և «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը (2007 թ.) «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին, «Բնության հատուկ տարածքների պահպանման մասին» և այլն: Դրանցով ինչպես պետությանը, այնպես էլ մարզպետարաններին և ՏԻՄ մարմիններին տրված կամ վերապահված են մի շարք լիազորություններ:

539. ՀՀ կառավարության 2008 թ. Օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ սահմանվել մարզի բնության հուշարձանների ցանկը:

1) Երկրաբանական հուշարձաններ

ա. «Տափակ բլուր» լիպարիտային գմբեթ - Թաթուլ գյուղից 2 կմ հեռավորությամբ:

բ. «Բազալտե արև», եզակի ճառագայթաձև անջատում Բյուրական գյուղից 7 կմ հս. Արխաշան գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ:

գ. «Տաթևիկ» քարե բնական քանդակ - Դաշտադեմ գյուղի հարավ-արևելյան եզրին

դ. «Փոքր Արտենի» հրաբուխ - Արևուտ գյուղից 2,5 կմ հվ-արմ.

ե. «Քարե կարկուտ» տեքստուրային առանձնահատուկ ներփակումներ - Սարալանջ գյուղից մոտ 3 կմ հս-արմ.

զ. «Արայի լեռան խառնարան - Արտաշավան գյուղից 6 կմ հս-արլ.

է. «Անանուն» ժայռ-մնացուկներ - Սարալանջ գյուղից 4,5 կմ հվ-արմ.

ը. «Չինգիլային» դաշտ քարե կուտակումներ - Քուչակ գյուղից մոտ 1,5 կմ հս-արլ.

թ. «Մեծ Արտենի» էքստրուզիվ կոն - բնապատմական համալիր Մեծ Արտենի լեռ, քարեդարյան հասակի եզակի հնագիտական հուշարձաններ

2) Ջրաերկրաբանական հուշարձաններ

ա. «Սրբի» կամ «Քառասուն» աղբյուր - Ապարան քաղաքի կենտրոնում

բ. «Քյահրիզ» աղբյուր - Գեղաձոր գյուղից 8,5 կմ հվ-արմ.

գ. «Գեղաձոր» աղբյուր - Գեղաձոր գյուղից 7,5 կմ հվ-արմ.

դ. «Ջաղացի» աղբյուր - Ղազարավան գյուղի _հարավային ծայրամասում

3) Ջրագրական հուշարձաններ

ա. «Ամբերդ» լիճ - Բյուրականից մոտ 2,1 կմ հս-արմ.

բ. «Լիսինգ» լիճ - Ծաղկաշեն գյուղից մոտ 11 կմ հս-արմ.

գ. «ՈՒմրոյ» լիճ - Ծաղկաշեն գյուղից մոտ 8 կմ հս-արմ.

դ. «Գեղարոտի» ջրվեժ - Արագած գյուղից 11 կմ հս-արմ.

4) Բնապատմական հուշարձաններ

ա. «Մեծ Արտենի» էքստրուզիվ կոն - Արևուտ գյուղից 2 կմ հվ-արմ.

բ. «Արտաշավան» բնապատմական համալիր - Արտաշավան գյուղի արլ եզրին

գ. «Աստվածընկալ» հրաբխային տուֆերի ստվարաշերտ - Հարթավան գյուղից մոտ 4 կմ դեպի արլ.

դ. «Քասախի դարավանդներ» - Օհանավան գյուղի արլ. եզրին

ե. «Քասախի կիրճ» - Սաղմոսավան գյուղ

Կենսաբանական հուշարձաններ մարզում չկան

540. Այսպիսով, ՀՀ-ում 5 անվանական հուշարձաններից մարզում բացակայում են միայն կենսաբանական հուշարձանները: Ընդամենը մարզում բնության հուշարձանների թիվը 22-ն է և «Արագածի ալպյան» պետական արգելավայրը: Արգելավայրը կառավարվում է ֆիզիկայի ինստիտուտի կողմից /300 հա/: 2006 թ. ընդունվել է ՀՀ օրենք «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին:

541. Բնագավառի խնդիրներով զբաղվելու իրավասություններ ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները: 1996 թվականին ընդունված և մինչև 2002 թվականը գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը կարգավորող մինչև 2001 թվականն ընդունված ՀՀ օրենսդրական այլ ակտերը հիմնականում չէին պարունակում համայնքներին բնապահպանության ոլորտում համապատասխան լիազորություններով, պարտականություններով և պատասխանատվությամբ օժտող դրույթներ: Սակայն դրանից հետո իրավիճակը շտկվեց: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի 32-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավարը օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի բնապահպանական կադաստրը, 45-րդ հոդվածի համաձայն` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման` պարտադիր, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները.

1) վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում,

կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների,

ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման

միջոցառումները

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից,

ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով

աղտոտումից:

542. Բնապահպանության ոլորտը Արագածոտնի մարզում ներկայացված է նաև որոշակի ինստիտուցիոնալ համակարգով: Մարզում բնապահպանությանը հիմնականում առնչվում են հետևյալ կառուցվածքային միավորները`

1) ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և

բնապահպանության վարչությունը

2) ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական

տեսչության Արագածոտնի տարածքային բաժինը

3) Մարզի անտառտնտեսությունները, որոնք գործում են ՀՀ գյուղատնտեսության

նախարարության գերատեսչական ենթակայության տակ

4) ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների

կառավարման գործակալության Ախուրյանի և Հրազդանի ջրավազանային

կառավարման տարածքային բաժինը

5) Բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

543. Այսպիսով, մարզում բնապահպանական իրավիճակը կառավարվում է որոշակի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի միջոցով:

544. Անտառներ, կենսաբազմազանություն, բնակության վայրեր - Արագածոտնի ընդհանուր անտառային ֆոնդը կազմում է 13448 հա, որից անտառածածկ են 8300 հա: Արագածոտնի մարզի անտառածածկ տարածքները գտնվում են մարզի Ապարանի. Արագածի, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում: Մարզի դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ տեսականու, էնդեմիզմի բարձր մակարդակի և հարուստ ագրոկենսաբազմազանության ձևավորմանը: Մարզը Հայաստանի այն տարածքներից է, որոնք ունենալով հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանություն, միաժամանակ ենթարկվում են այն վտանգող մարդկային և տեխնածին մի շարք գործոնների ազդեցությունը: Այդ ազդեցության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի, էկոհամակարգերի և դրանց համակեցությունների տեսակային կազմի փոփոխություն, ընդհուպ առանձին տեսակների ոչնչացում, կենսառեսուրսների գերօգտագործում, աղտոտում:

545. Անտառներով համեմատաբար աղքատ Արագածոտնի մարզը գտնվում է որոշակի հակասական վիճակում` մի կողմից առկա են գեղատեսիլ բնություն, իսկ մյուս կողմից` հանքային պաշարներով` քարերով հարուստ ընդերքը հանքարդյունահանվում է, որը սոցիալ-տնտեսական դրական հետևանքների հետ մեկտեղ մարզում առաջացրել է բնապահպանական բազում խնդիրներ:

546. Մարզի անտառտնտեսության գործունեությունը լուրջ բարեփոխումների խնդիր ունի: Այդ ձեռնարկությանը պետական բյուջեից տրվող սահմանափակ աջակցությունը ստիպում է նրանց նորմալ տնտեսվարելու համար առավելագույն կերպով օգտագործել անտառը, միևնույն ժամանակ չավելացնելով անտառվերականգնման ծախսերը: Անտառում այս իմաստով տնտեսվարելու և՛ հնարավորություն և՛ անհրաժեշտություն չկա, այլ անհրաժեշտ է անտառային օրենսգրքով սահմանված անտառների կայուն կառավարում: Արագածոտնի անտառներն այդ «ինքնապահպանման-ինքնածախսածածկման» ներուժը, ռեսուրսներն ու հնարավորությունները չունեն և այս առումով միայն ազգային-պետական աջակցության և ներդրումների շնորհիվ է, որ անտառները կարող են երկար ժամանակաշրջանի ընթացքում պահպանվել, վերականգնվել և փոխանցվել սերունդներին:

547. Արագածոտնի անտառները նաև առողջարար և գեղատեսիլ են: Անտառների, որոշակի չափով նաև բուժիչ հանքային ջրերի, պատմամշակութային հուշարձանների, ռելիեֆի այս ձևավորված ամբողջությունը խոսում է մարզում առողջարաններ հիմնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժի մասին: Կարևոր է համայնքների, հասարակության լայն շերտերի մասնակցությունը անտառի պահպանության հարցերում: Այստեղ համայնքների, հասարակության և պետության փոխհամաձայնեցված, ներդաշնակ գործունեությունը կարող է ապահովվել միայն տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության լայն խավերի, հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավման միջոցով: Օրենսդրական որոշակի բազա կա /ՀՀ Սահմանադրություն, ՀՀ միջազգային պայմանագրեր, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, ՀՀ Անտառային օրենսգիրք և այլն/, հասարակությանը նույնպես այս գործընթացներում ներգրավելու համար և այդ ներգրավվածությունը որոշակի չափով առկա է, սակայն այն բավարար համարել չի կարելի, քանզի ակնկալվում է ավելի մեծ մասնակցություն այս խնդիրներին: Ինչ-որ տեղ հասարակության անբավարար մասնակցությունն այստեղ հենց մարդկանց մի ստվար հատվածի կրավորական դիրքորոշման արդյունք է:

548. Հասարակության անդամները նաև կոնկրետ համայնքների բնակիչներ են: Մի շարք բնակավայրեր տեղադրված են անտառաշատ տարածքներում և կարծես թե այդ բնակավայրերի բնակչությունը ամենասերտ հոգեկան, ֆիզիկական, փոխներգործուն կապի մեջ է գտնվում տվյալ բնակավայրի անտառի հետ: Այսօր անտառային հարցերով հիմնականում որոշումներն ընդունվում են իշխանության բարձր մակարդակներում, բայց ստացվում է այնպես, որ անտառկառավարմանը վերաբերող մի շարք հարցեր ունեն ոչ միայն ազգային պետական այլ նաև տվյալ համայնքների համար համայնքային նշանակություն: Ցանկալի է, որ այս իրողությունը բոլոր դեպքերում հաշվի առնվի և պրակտիկայում ավելի շատ հնարավորություն ստեղծվի նաև համայնքներում քննարկել անտառկառավարման հարցերը և մասնակցել որոշումների ընդունման գործընթացին:

549. Արագածոտնի մարզում համայնքների վարչական սահմաններում գտնվող անտառների կայուն կառավարումն իրականացվում է անտառտնտեսությունների կողմից: Մեկ անգամ չէ, որ քննարկվել են անտառների կայուն կառավարումը տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելու խնդիրները: Խնդիրը կարևոր նշանակություն ունի և դեռ ենթակա է քննարկումների: Այստեղ մոտեցումը հետևյալն է` եթե համայնքային անտառկառավարումը կարող է նպաստել անտառի պահպանմանը, ինքնավերականգնմանը և ապահովել օպտիմալություն, ապա անտառների մի մասը համապատասխան համայնքների կառավարմանը հանձնելը կարող է արդյունավետ լինել:

550. Արագածոտնի անտառներին լուրջ վնաս հասցրեցին 1990-ական թթ. կատարված անտառհատումները, որոնք պայմանավորված էին տնտեսական ու էներգետիկ ճգնաժամով` Էլեկտրոէներգիայի, գազի մատակարարման, կենտրոնացված ջերմամատակարարման բացակայությամբ: Էներգետիկ իրավիճակի բարելավման շնորհիվ անտառհատումները զգալիորեն նվազել են, տեղի է ունենում մարզի բնակավայրերի գազիֆիկացում, որը զգալիորեն կրճատում է բնակչության վառելափայտի պահանջարկը: Գործընթացը հնարավորություն կտա հատկապես անտառներին մոտ գտնվող գյուղերում զգալիորեն կրճատել անտառհատումները և բարձրացնել անտառի ինքնավերականգնման ներուժը:

551. Վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետարանում պարբերաբար անց են կացվում քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորված կարծիքները, առաջարկությունները ներկայացվում են ՀՀ կառավարությանը, իրավասու պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին:

552. Ջրային ավազան - Մարզի տարածքով են հոսում հինգ գետեր` Քասախ, Հալավար, Գեղարոտ, Շահվերդ և Ամբերդ:

 

Աղյուսակ 9.1. Արագածոտնի մարզի գետային համակարգը

 

._______________________________________________________________.

|Գետի     |Ակունքի |Գետաբերանի|Երկարու-   |Միջին թեքու-|Ջրահավաք|

|անվանումը|նիշը /մ/|նիշը /մ/  |թյունը /կմ/|թյունը /%/  |ավազանի |

|         |        |          |           |            |մակերեսը|

|         |        |          |           |            |/կմ. ք./|

|_________|________|__________|___________|____________|________|

|Քասախ    |  3400  |    830   |     89    |     29     |  1480  |

|_________|________|__________|___________|____________|________|

|Հալավար  |  2820  |   1990   |     11    |     75     |  39.9  |

|_________|________|__________|___________|____________|________|

|Գեղարոտ  |  3600  |   1726   |     25    |     75     |   66   |

|_________|________|__________|___________|____________|________|

|Շահվերդ  |  3300  |    990   |     28    |     82     |   162  |

|_________|________|__________|___________|____________|________|

|Ամբերդ   |  3700  |    955   |     36    |     76     |   141  |

._______________________________________________________________.

Աղբյուրը` ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

553. Քասախ գետի ջրահավաք ավազանի մակերեսը 1480 քառ. կմ է, հոսքը 329 մլն./մ/խ, հոսքի մոդուլը` /ծավալային/ 0.222: Մարզում առկա են 28 արհեստական ջրամբարներ

 

Աղյուսակ 9.2. Մարզի ջրամբարների ցուցանիշները

 

.__________________________________________.

|հ/հ|Ջրամբարի անվանումը|Ծավալը  |Պատվարի   |

|   |                  |մլն. մ/խ|բարձրու-  |

|   |                  |        |թյունը /մ/|

|___|__________________|________|__________|

| 1 |Ապարանի           |   91   |   51.5   |

|___|__________________|________|__________|

| 2 |Ագարակի           |  0.196 |     8    |

|___|__________________|________|__________|

| 3 |Աշնակի            |  0.113 |    5.2   |

|___|__________________|________|__________|

| 4 |Դավթաշենի         |  0.316 |    8.8   |

|___|__________________|________|__________|

| 5 |Արագածի           |  0.59  |     4    |

|___|__________________|________|__________|

| 6 |Թալինի 1          |  0.248 |    7.5   |

|___|__________________|________|__________|

| 7 |Իրինդի            |   0.06 |     5    |

|___|__________________|________|__________|

| 8 |Ծիլքարի           |   1.2  |    13    |

|___|__________________|________|__________|

| 9 |Կաթնաղբյուրի      |   0.4  |   10.4   |

|___|__________________|________|__________|

|10 |Կաքավաձորի 1      |  0.024 |    3.8   |

|___|__________________|________|__________|

|11 |Կոշի              |   0.5  |     9    |

|___|__________________|________|__________|

|12 |Հացաշենի          |   1.11 |    7.3   |

|___|__________________|________|__________|

|13 |Հալավարի          |   5.5  |   32.4   |

|___|__________________|________|__________|

|14 |Ն. Սասնաշենի      |   1.15 |   17.4   |

|___|__________________|________|__________|

|15 |Շղարշիկի          |  0.097 |     7    |

|___|__________________|________|__________|

|16 |Ոսկեթասի          |  0.105 |     7    |

|___|__________________|________|__________|

|17 |Վ. Բազմաբերդի     |  0.222 |     8    |

|___|__________________|________|__________|

|18 |Վ. Սասնաշենի      |  0.064 |    4.5   |

|___|__________________|________|__________|

|19 |Կաքավաձորի 2      |    1   |    35    |

|___|__________________|________|__________|

|20 |Շենիկի            |  0.78  |    18    |

|___|__________________|________|__________|

|21 |Աշնակի            |  0.331 |     7    |

|___|__________________|________|__________|

|22 |Զովասարի          |  0.91  |   10.3   |

|___|__________________|________|__________|

|23 |Մաստարայի         |  0.077 |     4    |

|___|__________________|________|__________|

|24 |Դաշտադեմի         |  0.039 |     5    |

|___|__________________|________|__________|

|25 |Կաթնաղբյուրի 2    |  0.01  |     4    |

|___|__________________|________|__________|

|26 |Ն. Բազմաբերդի     |  0.017 |    4.5   |

|___|__________________|________|__________|

|27 |Եղնիկի            |  0.01  |     3    |

|___|__________________|________|__________|

|28 |Արուճի            |  0.05  |     8    |

|___|__________________|________|__________|

|29 |Թալին 2           |  0.03  |          |

.__________________________________________.

Աղբյուրը` ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

554. Օդային ավազանն աղտոտվում է հիմնականում արդյունաբերական, այդ թվում` հանքարդյունահանող ձեռնարկությունների և ավտոտրանսպորտի արտանետումներից: Ստացիոնար աղբյուրներից արտանետումների կրճատման համար հեռանկարային լուծումը բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների ներդրման համար պետության կողմից նպաստավոր միջավայրի քաղաքականության մշակումն է: Մարդկանց առողջության և կյանքի որակի ապահովման համար կարևորվում է նաև քաղաքներում կանաչ տարածքների, ռեկրեացիոն գոտիների պահպանման և համաչափ զարգացման խնդիրը, որը առավել կարևորվում է ամառվա ամիսներին ջերմային սթրեսներին հարմարվելու համար:

 

Աղյուսակ 9.3. ՀՀ Արագածոտնի մարզում բնապահպանության օրենսդրության

խախտումները 2008 թվականին

 

.___________________________________________________________________.

|Հ.Հ.|Ցուցանիշներ                               |Չափի միավորը|Քանակը|

|____|__________________________________________|____________|______|

|  1 |Ստուգված օբյեկտների քանակը                |    Միավոր  |  106 |

|____|__________________________________________|____________|______|

|  2 |Հայտնաբերված խախտումների քանակը           |    Միավոր  |  101 |

|____|__________________________________________|____________|______|

|  3 |Վարչական տույժի համար սահմանված գումար    |  Հազ. դրամ |3725.0|

|____|__________________________________________|____________|______|

|  4 |Վարչական տույժի ենթարկվածների քանակը      |     Մարդ   |  55  |

|____|__________________________________________|____________|______|

|  5 |Վնասի հատուցման գումարն ըստ               |  Հազ. դրամ |590.8 |

|    |արձանագրությունների                       |            |      |

|____|__________________________________________|____________|______|

|  6 |Վնասի հատուցման արձանագրությունների քանակը|    Միավոր  |   6  |

.___________________________________________________________________.

Աղբյուրը` ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

555. Մարզում բնապահպանության ոլորտը բնութագրող մի շարք ցուցանիշների վերաբերյալ տվյալները ներկայացված են աղյուսակում:

 

Աղյուսակ 9.4. Բնապահպանության ոլորտում ՀՀ Արագածոտնի մարզի

իրավիճակը բնութագրող մի քանի ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|Հ.Հ.|Ցուցանիշը                                       |2006 թ.|2007   |

|____|________________________________________________|_______|_______|

| 1  |Մթնոլորտային արտանետումներ անշարժ աղբյուրներից  | 148.2 | 165.8 |

|    |/տոննա/                                         |       |       |

|____|________________________________________________|_______|_______|

| 2  |Մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը մեկ|  53.8 |  60.2 |

|    |քառ. կմ-ի հաշվով,/կգ/                           |       |       |

|____|________________________________________________|_______|_______|

| /3 |Մթնոլորտ արտանետված փոշու քանակը /տոննա/        | 140.4 | 129.8 |

|____|________________________________________________|_______|_______|

| 4  |Բնապահպանական ընթացիկ ծախսերի իրականացումը      |  1.2  |  1.6  |

|    |/մլն դրամ/                                      |       |       |

|____|________________________________________________|_______|_______|

| 5  |Բնապահպանական հիմնական արտադրական միջոցների     |  0.9  |  0.9  |

|    |փաստացի արժեքները /մլն դրամ/                    |       |       |

|____|________________________________________________|_______|_______|

| 6  |Բնապահպանական հիմնական արտադրական միջոցների     | 475.3 | 448.2 |

|    |արժեքները հիմնական արտադրական միջոցներ ունեցող  |       |       |

|    |մեկ կազմակերպության հաշվով /հազ. դրամ/          |       |       |

|____|________________________________________________|_______|_______|

| 7  |Բնապահպանական հիմնական արտադրական միջոցների     |  38.0 | 31.0  |

|    |հիմնավերանորոգման համար իրականացվող ծախսերը     |       |       |

|    |/հազ. դրամ/                                     |       |       |

|____|________________________________________________|_______|_______|

| 8  |Բնապահպանական և  բնօգտագործման վճարներ          |48600.0|55000.0|

|    |/հազ. դրամ/                                     |       |       |

|____|________________________________________________|_______|_______|

|8.1 |Բնապահպանական վճարներ /հազ. դրամ/               |18200.0|20240.0|

|____|________________________________________________|_______|_______|

|8.2 |Բնօգտագործման վճարներ /հազ. դրամ/               |30400.0|34760.0|

._____________________________________________________________________.

(Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ տվյալներ)

 

9.2. Բնապահպանության ոլորտի խնդիրները և ռազմավարությունը

 

556. Արագածոտնի մարզում բնապահպանության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել հետևյալը.

557. Մարզի արդյունաբերա-բնապահպանական համալիր ծրագրի ընդունում և իրականացում, որը կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական հզորացմանը: Մարզում գերակայություն է հատկապես հանքարդյունաբերական և բնապահպանական ռազմավարությունների համադրումը, որը հնարավորություն կտա ապահովել հանքարդյունաբերության վերազինումը ժամանակակից անթափոն, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով, նվազեցնել շրջակա միջավայրի և մասնավորապես` անտառների աղտոտումը:

558. Տնտեսական աճին զուգընթաց լավագույն, բնապահպանական տեսակետից անվտանգ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման խթանում` ապահովելով վնասակար արտանետումներ ունեցող հին տեխնոլոգիաների դուրսմղումը:

559. Մարզում ձեռնարկությունների բնապահպանական վարկանշման մեխանիզմների, այդ թվում` միջազգային ISO ստանդարտների մշակույթի կիրառում:

560. Տարբեր պատճառներով լքված և չշահագործվող հանքավայրերի էկոլոգիական իրավիճակի բարելավմանը նպատակաուղղված ռեկուլտիվացիայի ծրագրերի իրականացում, որն անհրաժեշտ է ջրային ռեսուրսների և հողերի հետագա աղտոտումը կանխարգելելու և բնական էկոհամակարգերը վերականգնելու համար:

561. Բնապահպանական հիմնախնդիրների լուծման մեջ համայնքների մասնակցության ուժեղացում, դրանց լուծման ուղիների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացում: Անհրաժեշտ է կազմակերպել միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքների մասնակցության ակտիվացմանը ԲՀՊՏ կառավարման գործընթացներում, քանի որ այդ տարածքների համար սահմանված ռեժիմը համեմատաբար մեծ հնարավորություններ է ստեղծում տնտեսական մեխանիզմների կիրառման համար: Մասնավորապես կարևորելով զբոսաշրջության ոլորտի զարգացումը ընդհանուր տնտեսական զարգացման մեջ, անհրաժեշտ է աջակցել համայնքների նախաձեռնություններին` էկոտուրիզմի զարգացման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման նպատակով:

562. Էկոլոգիական կրթության ներդրում և արմատավորում մարզի կրթական հիմնարկներում, մարզի բնապահպանական ինստիտուցիոնալ համակարգի ներդրում:

563. Այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառում:

564. Մարզի գազամատակարարման ցանցի ընդլայնում: Շատ բնակավայրերում տնային տնտեսությունների կողմից որպես ջեռուցման հիմնական միջոց է դիտվում վառելափայտը, որը, որպես կանոն, հատվում է այդ բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներից և դրանով իսկ զգալի վնաս է հասցվում այդ տարածաշրջանների շրջակա միջավայրին: Անտառամերձ գյուղերի գազիֆիկացումը այս առումով պետք է առաջնահերթ համարվի

565. Հողերի որակի և բերրիության չափորոշիչների մշակում. որակյալ մոնիթորինգի, հողօգտագործման նորմավորման, հաշվառման և վերահսկողության համակարգի ձևավորում: Վնասված գյուղատնտեսական և բնական հողատարածքների վերականգնման համար անհրաժեշտ է մշակել խթանման տնտեսական մեխանիզմներ: Վարելահողերի մի մասն ինչպես ամբողջ Հանրապետությունում, այնպես էլ Արագածոտնի մարզում չի օգտագործվում` ինչպես ներդրումների, այնպես էլ մեխանիզացիայի, պարարտանյութերի և այլ պարագաների բացակայության պատճառով

566. Արոտավայրերի և խոտհարքերի ռացիոնալ կառավարում: Ներկայումս մանր գյուղացիական տնտեսությունները, աղքատության և կազմակերպված կոոպերացիայի բացակայության պատճառով, հիմնականում չեն կարողանում իրենց փոքր հոտերը քշել հեռավոր ամառային արոտավայրեր և ստիպված են օգտագործել միայն գյուղամերձ կերահանդակները: Արդյունքում վերջիններս գտնվում են չափազանց մեծ ծանրաբեռնվածության տակ, իսկ հեռավոր կերահանդակների վիճակը, որպես արոտավայր չօգտագործելու արդյունքում, նկատելիորեն բարելավվում է

567. Բնապահպանական որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության ընդլայնում

568. Համայնքային անտառկառավարման կիրառում մարզի անտառամերձ համայնքներում: Հանրապետությունում նախապատրաստվում են փորձնական ծրագրեր, որոնց հետագա գնահատումը հիմք կհանդիսանա համայնքային անտառկառավարման եղանակների և ծավալների սահմանման համար: Այս գործընթացը պետք է ընթանա տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների համագործակցության նորարարական մեխանիզմների կիրառման ճանապարհով:

569. Մարզի տարածաշրջաններում որսահանդակների ստեղծում, որը հնարավորություն կտա որսը կազմակերպել միայն սահմանված վայրերում և կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը:

570. Բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծում:

571. Աշտարակ, Ապարան, Թալին և Ծաղկահովիտ քաղաքների` կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում և վերակառուցում: Ձեռնարկությունների կողմից նախնական մաքրման համակարգերի ստեղծումը էականորեն կնվազեցնի ջրային ավազանների վրա աղտոտման ճնշումը:

572. Կենցաղային կոշտ թափոնների կենտրոնացված աղբավայրերի կառավարման պլանների մշակում և վերամշակման համար բիզնես ծրագրերի մշակում: Մարզի քաղաքներում արտադրական և կենցաղային թափոնների կառավարման` հավաքման, տեսակավորման և կազմակերպված վնասազերծման խնդիրը կարևորվում է ինչպես անմիջական վնասի կանխարգելման, այնպես էլ հողային ռեսուրսների և ջրային ավազանների աղտոտման հետևանքների վերացման համար հետագայում պահանջվող խոշոր ներդրումների անհրաժեշտությամբ: Գործնականում արդյունաբերական թափոնները և շինարարական աղբը կոշտ կենցաղային թափոնների հետ հեռացվում են քաղաքային և գյուղական աղբյուսներ: Համապատասխան նորմատիվամեթոդական փաստաթղթերի բացակայության պայմաններում աճում է կոշտ աղբի կուտակիչների և աղբավայրերի առկա վիճակի բացասական ազդեցության հավանականությունը բնակչության առողջության և շրջակա բնական միջավայրի, հատկապես` հողի վրա: Ներկայումս Արագածոտնում թափոնների հեռացման նպատակով կիրառվող եղանակները համարժեք չեն: Պետական և մասնավոր մի շարք ձեռնարկությունների միջոցով քաղաքապետարանների կողմից մատուցվող աղբահեռացման ապակենտրոնացված ծառայությունների որակի և կարողությունների միջև էական տարբերություններ կան: Աղբահավաքման եղանակները և կիրառվող ենթակառուցվածքը ստանդարտից ցածր են, որի արդյունքում տեղի են ունենում աղբի մեծ կուտակումներ, աղբը հաճախ չի հեռացվում, առաջանում են սանիտարա-հիգիենիկ անբարենպաստ պայմաններ: Թափոնների հեռացման համակարգի կատարողականության բարելավման համար անհրաժեշտ է մշակել նշված համակարգի արդիականացման ռազմավարական ծրագիր, որը ենթադրում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով` խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, առաջնահերթ նվազագույն ներդրումներ պահանջող բարելավման և ցանկապատման աշխատանքների իրականացում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, աղբամշակման գործարանի կառուցում: Միաժամանակ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը համայնքների տարածքների սանիտարական վիճակի նկատմամբ

573. Օդային և ջրային ավազանի աղտոտվածության քիմիական վերլուծության շրջիկ լաբորատորիայի ձեռքբերում, որը հնարավորություն կտա կատարել մի շարք բնապահպանական վերլուծություններ:

574. Հնարավորինս աջակցել բնապահպանական վերահսկողության պետական լիազոր մարմինների մարզային կառույցների տեխնիկական ներուժի հզորացմանը, այդ թվում` շրջիկ էկոլաբորատորիաների ձեռքբերմանը, ինչը հնարավորություն կտա անմիջականորեն որոշելու մթնոլորտային օդի, ջրային ավազանի, հողային ռեսուրսների աղտոտվածության աստիճանը, դրանց աղբյուրները և ժամանակին կանխարգելելու շրջակա միջավայրի աղտոտումը: Բնապահպանության ոլորտի 2011-2014 թթ. ֆինանսավորումը բերված է հավելված 8-ում:

 

9.3. Բնապահպանության ոլորտի տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ոլորտ. Բնապահպանություն                                              |

|_____________________________________________________________________|

|Խնդիր                |Ցուցանիշ                    |Ռիսկեր            |

|_____________________|____________________________|__________________|

|Բարելավել            |  Կենսաբազմազանության       |Կազմակերպչական`   |

|բնապահպանական        |պահպանության համար,         |Անտառների         |

|իրավիճակը            |մասնավորապես անտառների      |կառավարման մեջ    |

|Արագածոտնի մարզում   |կայուն կառավարման համար     |թափանցիկության և  |

|                     |ապահովված են պայմանները     |անկախ մոնիտորինգի |

|                     |  ԱՊ կենսաբազմազանության    |համակարգը չի      |

|                     |մոնիտորինգի հաշվետվություն  |ձևավորվել         |

|                     |  Անտառկառավարման պլաններ   |                  |

|                     |ունեցող                     |                  |

|                     |անտառտնտեսություններ, հա    |                  |

|                     |  Անտառշինական աշխատանքների |                  |

|                     |ծավալը, պաշտպանիչ           |                  |

|                     |անտառաշերտեր, հա            |                  |

|                     |  Հեղեղումների հետևանքով    |                  |

|                     |հողերի էռոզիայի կանխարգելման|                  |

|                     |աշխատանքների իրականացման    |                  |

|                     |ծավալները, հա, մլն դրամ     |                  |

|                     |  Ամրացված գետերի հուներ, կմ|                  |

|                     |  Տեղադրված գաբիոններ, հատ  |                  |

|                     |Աղբավայրեր, որոնք ունեն     |                  |

|                     |ցանկապատեր, թիվ             |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Առաջնահերթ ծրագրեր   |                            |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Արդյունք 1.          |  Համայնքների թիվը,         |Ռիսկեր`           |

|Մարզային կառույցների,|որոնք մասնակցում են         |Կոնֆլիկտներ       |

|տեղական              |ԱՊ տարածքների               |Հայանտառ» ՊՈԱԿ-ի  |

|ինքնակառավարման      |պլանավորման,                |և  համայնքների    |

|մարմինների,          |կառավարման                  |միջև              |

|հասարակական          |աշխատանքներին               |Շահերի բախումներ  |

|կազմակերպությունների |  Նախագծերի թիվը, որոնք     |Գործունեության    |

|և  «Հայ-անտառ» ՊՈԱԿ-ի|անցել են հանրային           |թափանցիկության    |

|համագործակցության    |քննարկումներ                |բացակայություն    |

|համար ինստիտուցիոնալ |Ակտիվ գործող ՀԿ-ների        |Մեղմում`          |

|հիմքերն ստեղծված են  |թիվը և  իրականացված         |Համայնքները       |

|Խնդիրներ`            |ծրագրերի ծավալը             |շահագրգռված են    |

|. Ապահովել տեղական   |(դրամ)                      |մասնակցելու       |

|ինքնակառավարման      |  Հանրային լսումներ         |կառավարման        |

|մարմինների           |անցած նախագծերի թիվը        |գործընթացներին    |

|մասնակցությունը      |  ՀԿ-ների                   |Մարզում կան ակտիվ |

|բնական ռեսուրսների,  |մասնակցությամբ              |ՀԿ-ներ, 1         |

|մասնավորապես         |իրականացված ծրագրերի        |                  |

|անտառների և          |թիվը, ծավալը (դրամ)         |                  |

|արոտավայրերի         |                            |                  |

|կառավարման           |                            |                  |

|գործընթացում         |                            |                  |

|. Իրականացնել        |                            |                  |

|հանրային կարծիքի     |                            |                  |

|ուսումնասիրություն   |                            |                  |

|ԱՊ տարածքում         |                            |                  |

|իրականացվող ծրագրերի |                            |                  |

|վերաբերյալ           |                            |                  |

|. Ապահովել           |                            |                  |

|համայնքների          |                            |                  |

|տարածքներում         |                            |                  |

|իրականացվող նախագծերի|                            |                  |

|շրջակա միջավայրի վրա |                            |                  |

|ազդեցության գնահատման|                            |                  |

|հանրային լսումներ    |                            |                  |

|. Մարզի բնապահպանական|                            |                  |

|ՀԿ-ների և            |                            |                  |

|լրատվամիջոցների      |                            |                  |

|կարողությունների     |                            |                  |

|զարգացում ԱՊ         |                            |                  |

|կենսաբազմազանության  |                            |                  |

|մոնիտորինգի          |                            |                  |

|իրականացման և        |                            |                  |

|հանրային իրազեկման   |                            |                  |

|մեջ նրանց ներգրավելու|                            |                  |

|համար                |                            |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Արդյունք 2.          |  Անտառային ռեսուրսների     |Ռիսկեր`           |

|Անտառների կառավարման |կառավարման գործընթացներում  |Շահերի անհամապա-  |

|պլանների իրականացման |համայնքների մասնակցության   |տասխանություն     |

|մեջ համայնքների      |արդյունավետ մեխանիզմները    |համագործակցության |

|մասնակցության        |մշակված են                  |ստեղծման համար    |

|պայմաններն           |  Հանրային լսումների թիվը   |ՏԻՄ-երի կողմից    |

|ապահովված են         |  Համայնքների թիվը, որտեղ   |անտառների         |

|Խնդիրներ`            |իրականացվել են ուսուցողական |կառավարման համար  |

|. Մշակել ընթացակարգեր|սեմինարներ                  |աջակցության       |

|անտառների            |  ՈՒսուցում անցած տեղական   |մեխանիզմները չեն  |

|արտոնագրային         |ինքնակառավարման մարմինների  |հստակեցվել        |

|կառավարման           |մասնագետների թիվը           |ՏԻՄ-երի կողմից    |

|որոշումներին ՏԻՄ     |  Հիմնադրված անտառի         |անտառների         |

|մասնակցության        |մակերեսը, 5 հա              |կառավարման համար  |

|ապահովման համար      |  Համայնքային անտառների     |հմտությունների    |

|. Հիմնել համայնքային |ծավալը, հա                  |բացակայություն    |

|անտառներ             |  Վերականգնված անտառների    |                  |

|. Հիմնել տնկարանային |մակերեսը, 10 հա             |                  |

|տնտեսություններ      |  Բարեկարգված անտառային     |                  |

|համայնքային հողերի   |ճանապարհներ, 8 կմ           |                  |

|վրա                  | Հիմնադրված /վերականգնված   |                  |

|                     |տնկարանային տնտեսությունների|                  |

|                     |քանակը, տարեկան արտադրվող   |                  |

|                     |տնկիների քանակը, հազ. տնկի  |                  |

|                     |Իրացված ոչ բնափայտային      |                  |

|                     |անտառային մթերքի ծավալը, կգ,|                  |

|                     |հազ. դրամ                   |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Արդյունք 3.          |արոտավայրերի օգտագործման    |Ռիսկեր`           |

|Արոտավայրերի կայուն  |համար կոոպերացիայի խթանում  |ֆինանսների        |

|կառավարման համակարգը |կատարված է համայնքների      |բացակայություն,   |

|ներդրված է           |բյուջեների հաշվին)          |ՏԻՄ-երի կողմից    |

|Արոտավայրերի կայուն  |Տեղադրված ջրարբիացման կետեր,|համաֆինանսավորում |

|կառավարման պլանները  |հատ                         |իրականացնելու     |

|մշակված են բոլոր     |Արոտավայրերի մակերեսը, որոնք|շահագրգռվածության |

|համայնքների համար և  |ունեն ջրարբիացման կետեր, հա |բացակայություն    |

|իրականացման համար    |Վերանորոգված դաշտամիջյան    |Մեղմում`          |

|ապահովված են         |ճանապարհներ, կմ, տեղադրված  |Համապատասխանում է |

|միջոցները և          |ջրահեռացման խողովակներ, հատ |ՀՀ                |

|հսկողության          |Արոտավայրերի քանակը և       |գյուղատնտեսության |

|մեխանիզմները         |մակերեսը, որոնք ունեն       |ռազմավարությանը,  |

|Բարելավված           |օգտագործման տեխնիկական      |2006 թ.           |

|արոտավայրեր և        |պայմաններ                   |ԲՊԿՉՆ Ծրագրով     |

|խոտհարքներ, հազ. հա  |Մշակված արոտավայրերի        |մշակվել են        |

|Խնդիրներ`            |կառավարման պլաններ, համայնք |համայնքների       |

|. Արոտավայրերի       |Աջակցություն ստացած         |արոտավայրերի      |

|օգտագործման համար    |կոոպերատիվներ               |կառավարման պլաններ|

|ճանապարհների         |                            |Կոոպերացիայի      |

|կառուցում և          |                            |ձևավորման  համար  |

|երթուղիների          |                            |աջակցության       |

|համաձայնեցում ԱՊ     |                            |սխեմաների         |

|պահպանության ռեժիմի  |                            |բացակայություն    |

|հետ                  |                            |                  |

|. Արոտավայրերի և     |                            |                  |

|խոտհարքերի           |                            |                  |

|արդյունավետության    |                            |                  |

|բարձրացում           |                            |                  |

|. Արոտավայրերի       |                            |                  |

|ջրարբիացում          |                            |                  |

|. Բեռնվածության      |                            |                  |

|կանոնակարգում        |                            |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Արդյունք 4.          |Մարզում թափոնների կառավարման|Ռիսկեր`           |

|Արտադրական և         |համար պայմաններն            |Ֆինանսական        |

|կենցաղային թափոնների |ապահովված են                |միջոցների         |

|տեղադրման համակարգը  |Բնակավայրեր, որոնք մշակել են|բացակայությունը   |

|կատարելագործված է և  |աղբավայրերի կառավարման      |ՏԻՄ-երը չեն       |

|տարերայնորեն առաջացող|պլաններ, թիվ                |կարևորում  խնդիրը |

|աղբյուրների          |Աղբավայրեր, որոնք           |Մեղմում`          |

|առաջացումը           |ցանկապատվել են, թիվ         |Թափոնների         |

|կանխարգելված է       |Մարզի քաղաքներում մշակված   |կառավարման        |

|Խնդիրներ`            |աղբավայրերի կառավարման      |հիմնախնդիրը       |

|. Խոշոր բնակավայրերի |պլաններ, ցանկապատված գործող |կառավարության     |

|աղբավայրերի          |աղբավայրեր Աշտարակ, Ապարան, |գերակայությունների|

|կառավարման պլանների  |Թալին համայնքներում         |շարքում է         |

|կազմում              |Միջհամայնքային աղբավայրերի  |Աղբավայրերի       |

|. Միջհամայնքային     |մշակված նախագծեր, թիվ       |վերակառուցման/    |

|աղբավայրերի նախագծում|Կազմակերպված է աղբահեռացման |կառուցման խնդիրը  |

|Տեղական              |միջհամայնքային              |նախատեսված է      |

|ինքնակառավարման      |կազմակերպություն, թիվ       |քաղաքների գլխավոր |

|մարմիններին          |Համայնքներ, որոնք ունեն     |հատակագծերով      |

|աջակցություն`        |աղբահեռացման պայմանագրեր,   |                  |

|աղբահանության        |թիվ                         |                  |

|պայմանագրային        |                            |                  |

|հարաբերությունների   |                            |                  |

|ձևավորման  համար     |                            |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Արդյունք 5.          |Հողերի դեգրադացիայի         |Ռիսկեր`           |

|Հողային ռեսուրսների  |կանխարգելման աշխատանքներն   |Համայնքների կողմից|

|օգտագործման և        |իրականացվում են պետական,    |անտառտնկման համար |

|պահպանության         |համայնքային և  մասնավոր     |բավարար           |

|արդյունավետության    |համագործակցության           |շահագրգռվածություն|

|բարձրացում           |շրջանակներում:              |չի ցուցաբերվի     |

|Խնդիրներ`            |Տեղադրված գաբիոններ, հատ    |Հանքավայրի        |

|. Գաբիոնների         |Ամրացված հենապատեր,         |ռեկուլտիվացման    |

|կառուցում            |Հեղեղումների հետևանքով      |համար ֆինանսական  |

|. Հենապատերի ամրացում|հողատարման կանխարգելման     |միջոցների         |

|. Գետերի հուների     |համար հիմնված               |բացակայությունը   |

|մաքրում              |անտառտնկարկներ, հա          |                  |

|. Հողերի էռոզիայի    |. Ապարան համայնքում հիմնվել |                  |

|կանխարգելման համար   |է 20 հա անտառ               |                  |

|անտառվերականգնման    |. Բյուրական համայնքում      |                  |

|/անտառհիմնման        |հիմնվել է 8 հա անտառ        |                  |

|աշխատանքների         |Աշտարակի տարածաշրջանի       |                  |

|իրականացում          |քարհանքեր, խախտված հողերի   |                  |

|. Լքված հանքավայրերի |ռեկուլտիվացիայի նախագիծը    |                  |

|ռեկուլտիվացիա        |մշակված է, ֆինանսավորումն   |                  |

|                     |ապահովված է                 |                  |

|                     |Ռեկուլտիվացված տարածքի      |                  |

|                     |մակերեսը, հա                |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Արդյունք 6.          |Ջրային ռեսուրսների աղտոտման |Ռիսկեր`           |

|Ջրային ռեսուրսների   |կանխարգելման աշխատանքները   |Ջրահեռացման խնդիրը|

|օգտագործման          |դրված են կայուն հիմքերի վրա |ջրավազանային      |

|արդյունավետության    |Կեղտաջրերի մաքրման պարզ     |կառավարման մարմնի |

|բարձրացում և  գետերի |կայանների նախագծերը         |կողմից չի         |

|մեջ առանց նախնական   |մշակված են:                 |կարևորվում        |

|մշակման թափվող       |Արտադրական և  նոր կառուցվող |                  |

|կեղտաջրերի և         |կենցաղային սպասարկման       |                  |

|հանքային             |ձեռնարկությունները          |                  |

|պարարտանյութերի      |կահավորված են կեղտաջրերի    |                  |

|մնացորդների ծավալների|մաքրման պարզ կայանքներով    |                  |

|նվազեցում            |Մարզի հորատանցքերը          |                  |

|Խնդիրներ`            |գույքագրված են,             |                  |

|. Ջրավազանային       |արդյունահանման ծավալները    |                  |

|կառավարման խորհրդի   |ճշտված են:                  |                  |

|աշխատանքներում       |Պարարտանյութերի պահպանման և |                  |

|ՏԻՄ-երի և  հանրային  |օգտագործման կուլտուրան      |                  |

|մասնակցության        |բարձրացել է:                |                  |

|ապահովում            |                            |                  |

|. Կեղտաջրերի մաքրման |                            |                  |

|պարզ տեխնոլոգիաների  |                            |                  |

|կիրառմամբ մաքրման    |                            |                  |

|կայանների ստեղծում,  |                            |                  |

|. Օրգանական և        |                            |                  |

|անօրգանական          |                            |                  |

|պարարտանյութերի      |                            |                  |

|օգտագործման          |                            |                  |

|կուլտուրայի          |                            |                  |

|բարձրացում, ջրային   |                            |                  |

|ավազանների աղտոտման  |                            |                  |

|բացառում:            |                            |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Արդյունք 7.          |Իրականացված ծրագրերը, դրամ  |Ռիսկեր`           |

|Բնապահպանական        |ԶԼՄ հրատարակված հոդվածներ,  |Ֆինանսական        |

|հիմնախնդիրների և     |հեռուստահաղորդումներ,       |միջոցների         |

|իրականացվելիք        |Բնապահպանության             |բացակայությունը   |

|միջոցառումների       |նախարարության և             |                  |

|վերաբերյալ           |նախարարության աշխատակազմի   |                  |

|հասարակության        |Ջրային ռեսուրսների          |                  |

|իրազեկության         |կառավարման գործակալության   |                  |

|բարձրացում           |Ախուրյանի և  Սևան-Հրազդան   |                  |

|Խնդիրներ`            |ջրավազանային կառավարման     |                  |

|. Բնապահպանական      |բաժինների հետ համատեղ:      |                  |

|ծրագրերի իրականացման |                            |                  |

|համար հասարակական    |                            |                  |

|կազմակերպություններին|                            |                  |

|աջակցության          |                            |                  |

|տրամադրում           |                            |                  |

|_____________________|____________________________|__________________|

|Արդյունք 8.          |Կազմված ծրագրեր և           |Ռիսկեր`           |

|Քաղաքներում կանաչ    |բյուջեներ,                  |Ֆինանսական        |

|տարածքների, ռեկրեցիոն|Նախատեսված միջոցառումներ`   |միջոցների         |

|գոտիների պահպանում և |բնապահպանական ռազմավարության|բացակայությունը   |

|համաչափ զարգացում:   |ենթատեքստում,               |                  |

|Խնդիրներ`            |Կանաչ գոտիների և  պահպանվող |                  |

|. Համայնքների        |տարածքների թիվն ավելացել է, |                  |

|բյուջեներում         |հեկտար:                     |                  |

|կանաչապատման և       |                            |                  |

|ռեկրեցիոն գոտիների   |                            |                  |

|պահպանման համար      |                            |                  |

|գումարների           |                            |                  |

|նախատեսում,          |                            |                  |

|. Համայնքների        |                            |                  |

|զարգացման քառամյա    |                            |                  |

|ծրագրերում կանաչ     |                            |                  |

|գոտիների զարգացման   |                            |                  |

|ռազմավարության       |                            |                  |

|մշակում              |                            |                  |

._____________________________________________________________________.

 

10. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

 

10.1 Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերլուծությունը

 

575. Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը: ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, վերջին տարիներին մինչև 2008 թվականը համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5%, 2007 թվականին այն անցել է 6%-ի սահմանագիծը, 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 3.7%, իսկ տարեկան աճի տեմպի կանխատեսումը 2-3% է: Համաշխարհային տնտեսական զարգացումների ներկա սցենարի պահպանման դեպքում 2009 թվականի ընթացքում կանխատեսվում է համաշխարհային զբոսաշրջային այցելությունների մինչև 2% աճ:

576. Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության, զբոսաշրջության բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է քանակական և որակական աճ: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները` ճանապարհները, նոր միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայանը, հյուրանոցային տնտեսությունը, սննդի ու զվարճանքի օբյեկտները, բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը: Զբոսաշրջությունը երկրում արձանագրել է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 25%, 2007 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 510 000` 2006 թվականի համեմատ աճելով 33.5%-ով:

577. 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 402000` 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10.1%-ով: Ինչպես համաշխարհային զբոսաշրջային այցելությունները, 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նույնպես զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի նվազում է արձանագրվել: Այնուամենայնիվ, զբոսաշրջային այցելությունները Հայաստան շարունակում են աճել, իսկ 2009 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի թիրախը 700000-ի սահմանագիծը հատելն է:

578. Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման շարունակական կատարելագործմանը: 2007 թ. մարտ ամսին Համաշխարհային տնտեսական Ֆորումի կողմից առաջին անգամ հրապարակված «Շրջագայությունների և զբոսաշրջության մրցունակություն» համաթվով Հայաստանը դասակարգված 124 երկրների շարքում զբաղեցնում էր 74-րդ տեղը: Համաձայն կատարված զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության արդյունքների, Հայաստանում միջազգային զբոսաշրջիկների կատարած ծախսերը նույնպես դինամիկ աճում են: 2006 թվականին այն կազմել է շուրջ 299 մլն, իսկ 2007 թվականին` 400 մլն ԱՄՆ դոլլար: Մոտ 20 հազ. մարդ ուղղակիորեն աշխատում է զբոսաշրջության ոլորտում (ընդհանուր աշխատուժի 1.7%-ը): 2007թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան են այցելել 510287 միջազգային զբոսաշրջիկներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 282240 զբոսաշրջիկների դիմաց:

578. Այս ամենին զուգահեռ, Արագածոտնում ոլորտի դինամիկան դեռևս համահունչ չէ Հայաստանի զարգացումներին և երկրում ոլորտի զարգացմանը զուգընթաց կարևորվում է մարզում առկա զբոսաշրջային ներուժի հիման վրա զբոսաշրջության զարգացման ապահովումը, որը մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հարցում զգալի դեր կխաղա:

580. Արագածոտնի մարզը հարուստ է պատմամշակութային և բնական հուշարձաններով, հանգստի և առողջարարական գոտիների լայն ցանցով, որոնք մշտապես իրենց են գրավել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի զբոսաշրջիկներին: Մարզում զգալի զբոսաշրջային մեծ ներուժ կա: Այն խորհրդային ժամանակներում որոշակիորեն օգտագործվում էր և ապահովում դրամական ու արտարժութային մեծ մուտքեր: Մարզի տարածքում զբոսաշրջությունն իր զարգացման բարձր մակարդակին էր հասել 1970-1980-ական թվականներին: Այդ տարիներին գործել են Աշտարակի, Ապարանի և Թալինի զբոսաշրջային բյուրոները, որոնք, համաձայն նախօրոք հաստատված աշխատանքային պլանների, իրականացնում էին զբոսաշրջության կազմակերպումը:

581. Գործում էր երկու երթուղի: Առաջինը տանում էր դեպի Արագած լեռը և Բյուրականի հանգստյան գոտի, ուր զբոսաշրջիկների համար հիմնականում 15 և 30 օրյա հանգիստ էր կազմակերպվում: Գոյություն ուներ նաև զարգացած ձմեռային հանգիստ, կային բազմաթիվ դահուկուղիներ: Մյուս երթուղին տանում էր դեպի մարզ տարածքում լայնորեն սփռված պատմության և մշակույթի հուշարձաններ: Այդ երթուղիները կլոր տարին ծանրաբեռվածությամբ գործում էին: Ներկայումս վերոնշյալ երթուղիներն արդյունավետ չեն գործում: Դրա պատճառն այն է, որ առ այսօր մարզի տարածքում զբոսաշրջության բնագավառում լուրջ ներդրումներ չեն կատարվել: Իսկ տուրիստական գործող կազմակերպությունները, ֆինանսական միջոցների և համագործակցության բացակայության պայմաններում անկարող են որևէ շոշափելի լուրջ գործունեություն ծավալել: Սակայն այսօր մեծ հնարավորություններ կան ոլորտի զարգացման համար: Դա հնարավորություն կտա բարելավել տուրիստական կազմակերպությունների ֆինանսական վիճակը և մարզի տնտեսությանը լրացուցիչ գումարներ ստանալու հեռանկարներ կբացի:

582. Մարզի զբոսաշրջային ներուժը ներկայացված է Արագածոտնի հարուստ, գեղատեսիլ և առողջարար բնությամբ, անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով և ենթակառուցվածքներով: Մարզում է գտնվում երկրի ամենաբարձր լեռը` Արագածը, որի լանջերը հարուստ են անտառներով, գետերով, խմելու քաղցրահամ ջրի աղբյուրներով: Ամառային և ձմեռային հանգստի կազմակերպման, լեռնագնացության լուրջ հնարավորություններ կան: Բյուրականի հանգստյան գոտում գործում են բազմաթիվ հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարարական կենտրոններ: Հնարավորություններ կան կառուցելու նորերը, որտեղ կլինեն հանգստի կազմակերպման լայն հնարավորություններ:

583. Մարզը չափազանց հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Հատկապես շատ են քրիստոնեությանը և այդ շրջանի հայոց պատմությանը վերաբերող հուշարձանները: Մարզում են գտնվում հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի և Վահան Ամատունու գերեզմանները, որոնց ամեն տարի հազարավոր ուխտավորներ են այցի գալիս աշխարհի բազմաթիվ երկրներից: Գրեթե յուրաքանչյուր բնակավայրում որևէ պաշտամունքային կառույց կա:

584. Մարզը ճանապարհներ ունի, որոնք տանում են դեպի երկրի զբոսաշրջության մյուս կենտրոններ և մայրաքաղաք: Աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս արագորեն ընտրել նոր երթուղիներ` կախված զբոսաշրջիկների ցանկություններից: Մարզի քաղաքներում գործում են հյուրանոցներ, մասնավոր հյուրանոցատիպ հանգրվաններ, հանրային սննդի օբյեկտներ: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ տուրիստների 75%-ը բավականին հետաքրքրված է գյուղական կյանքով, բիոսննդով, հայկական լավաշի պատրաստման արարողությամբ, տնական պանրով, կարագով, գինով, չորացրած մրգերով և այլն, գյուղերում առկա են կարողություններ` ցուցադրելու համար զուտ հայկական մշակութային ծեսեր:

585. Պահպանվել են նաև ազգային շատ ծեսեր ու սովորույթներ, մեծ է ժողովրդական արհեստներով և ստեղծագործությամբ զբաղվող անձանց թիվը: Դրանց ծանոթանալու, մեր ժողովրդին առավել խորքից ծանոթանալու համար առաջիկա տարիներին անհրաժեշտ է մարզում զարգացնել ընտանեկան տուրիզմը: Մարզում այդ նպատակին հարմար բազմաթիվ շենքեր ու շինություններ կան, որոնք կարող են բավարարել ամենախիստ պահանջները:

586. Մարզում զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններ մատուցելու և գիտելիքների լուրջ պակաս կա: Բացի դրանից, զարգացած չեն նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները (հյուրատներ, հուշանվերների վաճառակետեր, արագ սննդի կետեր, հանգստի վայրեր և այլն): Ակնհայտ է, որ մարզում հյուրատների զարգացումն ունի մեծ ներուժ զբոսաշրջության ոլորտի հզորացման գործում, քանզի այն հնարավորություն է ընձեռում սահմանափակ ռեսուրսներով զգալիորեն խթանել մարզում գիշերելու տեղերի քանակությունը: Հայտնի է, որ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջիկները նախընտրում են հյուրատները, որոնք ավելի հարմար են և էժան:

587. Պետական մակարդակով մարզի զբոսաշրջության վերակենդանացման խնդրի լուծումից հետո միայն կարելի կլինի խոսել զբոսաշրջության տարածաշրջանային զարգացման հնարավորությունների մասին, որոնք առաջին հերթին կապված են մարզի զբոսաշրջային ներուժի համակարգված ու տեղական ինքնակառավարման մարմինների արտասահմանյան երկրների հետ ունեցած և հնարավոր կապերի օգտագործման, ինչպես նաև մասնավոր հատվածի ակտիվացման հետ:

588. Այսօր պետական և համայնքային բյուջեների սղության պայմաններում անհրաժեշտ է օգտվել դրանց զգալի համալրման հնարավորությունից` ի հաշիվ մարզի հարուստ բնական, զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման:

589. Մարզում զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտներն են.

1) Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ցածր մակարդակը,

2) զբոսաշրջային տնտեսության բացակայությունը,

3) գործող զբոսաշրջային կազմակերպությունների բացակայությունը

4) զբոսաշրջությանը վերաբերող գովազդի անկատարությունը,

5) մասնավոր հատվածի շահագրգռման մեխանիզմների բացակայությունը,

6) հստակ վիճակագրական տվյալների բազայի բացակայությունը, ֆինանսական միջոցների սղության պատճառով պատմամշակութային հուշարձանների և այլ գրավչությունների ոչ պատշաճ պահպանությունը,

7) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտների ֆիզիկական և որակական վիճակների անբավարար վիճակը,

8) զբոսաշրջության բնագավառում ներդրումային ծրագրերի սակավությունը:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2010
N 560-Ն
Որոշում