Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏ ...

 

 

040.0560.290410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2010 թվականի N 560-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(12-րդ մաս)

 

10.2. Զբոսաշրջության ոլորտի խնդիրները և ռազմավարությունը

 

590. Կանխատեսումների համաձայն մարզն ամեն տարի կարող է ընդունել և սպասարկել մոտ 8000-10000 զբոսաշրջրիկ: Եթե մեկ զբոսաշրջիկի սպասարկման համար միջին եկամուտը ընդունենք 200-250 ԱՄՆ դոլար (5-6 օրյա ուղևորություն), ապա զբոսաշրջիկային կազմակերպությունները կարող են ստանալ ընդհանուր առմամբ 1.0-1.3 մլն. ԱՄՆ դոլարի եկամուտ: Շահութաբերության նվազագույն նորմայի դեպքում (40-50%) զուտ եկամուտը կկազմի 0.5-0.65 մլն. դոլար: Զբոսաշրջության զարգացման շնորհիվ կլուծվեն մի շարք սոցիալական հիմնախնդիրներ (աշխատատեղերի ստեղծում, շուկայի ընդլայնում և այլն):

591. Արագածոտնի մարզում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ ռազմավարությամբ.

592. Մարզում զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրի մշակում, որն իր մեջ կընդգրկի առկա ներուժի ամբողջական ուսումնասիրությունը, իրավիճակի գնահատականը և զարգացման ուղղությունների նախանշումը: Արդյունավետ գործելու դեպքում մարզի տնտեսության մեջ զբոսաշրջության մասնաբաժինը կարելի է հասցնել ցանկալի արդյունքի և այն կարող է առաջնային տեղ զբաղեցնել լեռնահանքային արդյունաբերության. էներգետիկայի և գյուղատնտեսության կողքին:

593. Զբոսաշրջության զարգացման համար առաջնահերթ է ենթակառուցվածքների ներդաշնակ զարգացումը` հյուրանոցային համալիրների, հանգստյան տների վերանորոգում, վերակառուցում, կառուցում, մարզում առկա մշակութային ժառանգության` պատմամշակութային հուշարձանների գույքագրում, մարզի եկեղեցական և պատմական համալիրների վերանորոգում, առանձին համալիրների վերանորոգում, վերակառուցում կամ մասնակի նորոգում, դեպի պատմամշակութային հուշարձաններ տանող ավտոճանապարհների վերանորոգում:

594. Մարզի տարածքում Էկոտուրիզմի զարգացման խթանում: Դրա հիմքերը մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների առկայությունն է: Այստեղ կան բուսական արժեքավոր եզակի տեսակներ, որոնք մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել էկոզբոսաշրջիկների շրջանում:

595. Ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով ՀՀ Արագածոտնի մարզի որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրամասի նկարագրի ձևավորումը և միջազգային շուկայում ներկայացումն ու ամրապնդումը, մարզի ինտերնետային կայքում զբոսաշրջության վերաբերյալ վեբ էջի ստեղծում և էջի արհեստավարժ կառավարում:

596. Սփյուռքի հետ կապերի համատեքստում, արտասահմանում գտնվող հայության շրջաններում բարձրացնել Արագածոտնի զբոսաշրջային գրավչությունը, ապահովել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը մեր հայրենակիցների համար:

597. Զբոսաշրջության զարգացման առաջնային ձևերի կիրառում:

598. Զբոսաշրջության բոլոր տեսակների ուսումնասիրությունը, ինչպես նաև Արագածոտնի տարածաշրջանում զբոսաշրջության ներուժի և նախադրյալների առկայությունը հուշում են այս տարածաշրջանում գիտաճանաչողական, տարանցիկ, հետիոտն, գիտական, մարզական, հանգստի կազմակերպման և բուժաճանաչողական տեսակների զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը: Ընդ որում, եթե բուժաճանաչողական և հանգստի կազմակերպման զբոսաշրջության տեսակների զարգացման համար տեղավորման հարմարավետությունը, սպասարկման մակարդակը կարևոր գործոններ են, ապա տարանցիկ, հետիոտն, մարզական (ալպինիզմ) տեսակները պակաս պահանջկոտ են վերը նշված գործոնների նկատմամբ: Բացի այդ, տարանցիկ զբոսաշրջությունը յուրահատուկ կայունացնող դեր կարող է խաղալ:

599. Տարանցիկ զբոսաշրջության զարգացման գործընթացում կարևորվում է մարզի տարածքում զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին կամ դրանց կառուցումը նպատակահարմար կետերում: Այս խնդիրը անհրաժեշտ է լուծել պետություն-մասնավոր հատված կապի արդյունավետ օգտագործմամբ: Հատուկ ուշադրության են արժանի գիտական և գիտաճանաչողական զբոսաշրջության տեսակների զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է իրականացնել պեղումներ և նմանատիպ այլ աշխատանքներ, որոնց նպատակահարմարությունը մարզի տարածքում կասկած չի հարուցում:

600. Ինչ վերաբերվում է հետիոտն սպորտային /լեռնագնացություն/ զբոսաշրջության տեսակներին, ապա այսօր էլ չնչին ներդրումների շնորհիվ կարելի է իրականացնել և հետագայում զարգացնել զբոսաշրջության այս տեսակները: Վերոնշյալ ներդրումները անհրաժեշտ են առաջին հերթին երթուղիների մանրակրկիտ մշակման և միջոցների ձեռք բերման համար: Հանգստի կազմակերպման և բուժաճանաչողական զբոսաշրջության տեսակների զարգացումը ավելի շատ ներդրումներ և ժամանակ է պահանջում: Մարզում զբոսաշրջության առաջնահերթ ձևերի (տարանցիկ սպորտային, հետիոտն) զարգացմանը զուգընթաց կստեղծվի նպաստավոր դաշտ հանգստի կազմակերպման և բուժաճանաչողական զբոսաշրջության տեսակների զարգացման համար: Զբոսաշրջության ֆինանսավորումը բերված է հավելված 6-ում:

1) Հյուրատների և հյուրասիրության ծառայությունների համակարգի զարգացում,

2) Համայնքահեն Տուրիզմի (ՀՏ) զարգացման խթանում: Այս բնագավառը չափազանց կարևոր է մարզի համար, քանզի այն իրենից ներկայացնում է տնտեսական գործունեության մի ձև, որի վրա զգալի թվով ներգրավված տեղական բնակչությունն ունի լուրջ վերահսկողություն, ներգրավվածություն և կառավարում, ինչպես նաև եկամուտների հիմնական մասն էլ մնում է տեղական տնտեսության մեջ: Համայնքի անդամները, անգամ նրանք ովքեր ուղղակի ներգրավված չեն տուրիստական ձեռնարկություններում, ևս որոշակիորեն օգտվում են (հարկերի տեսքով ընդհանուր համայնքի եկամուտներ, բազմապատկիչ էֆեկտ և այլն.):

601. Զբոսաշրջության զարգացման ապահովման համար ձեռնարկվելիք քայլերը.

1) Մարզում զբոսաշրջության կենտրոնի ստեղծում,

2) Զբոսաշրջության ուղիների և հոսքերի բոլոր հնարավոր տարբերակների ու պարամետրերի որոշում, տարածքի ռեկրեացիոն ծանրաբեռնվածության նորմերի սահմանում,

3) Մարզի զբոսաշրջային տնտեսության գույքագրում,

4) Բազմաբնույթ գովազդային նյութերի պատրաստում,

5) Առավել հարմարավետ առանձնատների և անավարտ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում,

6) Շուկայի ուսումնասիրություն և գովազդային նյութերի տեղադրում (մարքետինգ),

7) Համակարգել մասնավոր հատվածի կողմից զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտների տեղադրման, կառուցման աշխատանքները,

8) Նախատեսել վերակառուցվող և նոր կառուցվող օբյեկտները որպես անկախ էներգիա և ջրամատակարարում, հեռուստառադիո և կապի միջոցներ, մուտքային ճանապարհներ ունեցող և ընդհանրապես միջազգային չափանիշներին համապատասխանող հանգստավայրեր,

9) Նախատեսել ըստ զբոսաշրջության տեսակների նրանց տեղաբաշխման միջոցների բազմազան տեսակներ և կարգեր,

10) Կազմակերպել համապատասխան կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,

11) Մարզի զբոսաշրջության զարգացման ծրագիրը համաձայնեցնել մարզի սոցիալ-տնտեսական ծրագրի և ազգային անվտանգության, էկոլոգիական գործոնների հետ,

12) Համագործակցություն ՓՄՁ զարգացմանն աջակցող կազմակերպությունների միջև: Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի վեր հանել ՓՄՁ զարգացման այլ կարիքներ, որոնք կհոգան ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնը և այլ դոնոր կազմակերպություններ` նման կլաստերների ստեղծման և զարգացման հետագա ընթացքում:

 

11. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

602. Քաղաքաշինության բնագավառում տարիների ընթացքում կուտակվել են հիմնահարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում: Դրանք ըստ առաջնահերթությունների հետևյալ խնդիրներն են.

1) Օրենսդրության կատարելագործում,

2) Պետբյուջեով կատարվող շինարարությունների հարցում պատվիրատու-շինարար,

վերահսկող հարաբերությունների որոշակիացում,

3) Գոտիավորում,

4) Բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմում,

5) Բնակարանաշինության ծավալների ընդարձակում և բնակարանների նորոգման

իրականացում,

6) Ենթակառուցվածքների կատարելագործում:

603. Օրենսդրության կատարելագործում - ՀՀ օրենսդրությամբ ՏԻՄ-երին տրված է համայնքներում կատարվող շինարարությունների նախագծման, իրականացման և վերահսկման գործառույթը: Սակայն, տեղերում անհրաժեշտ մասնագետների բացակայության պատճառով, այդ աշխատանքները պահանջված ձևով չեն կատարվում: Նախագծերը հաճախ արվում են` անտեսելով քաղաքաշինական նորմերը և պահանջները: Այդ պատճառով հետագայում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ միջոցներ և ժամանակ ծախսել` շինարարության սխալները և բացթողումները շտկելու համար: Որոշ դեպքերում անհնար է լինում վերացնել թերությունները և շինությունը իր նպատակներին ամբողջովին չի ծառայում:

604.Գոտիավորում - Հանրապետության, դրա կազմում մարզի գոտիավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս արդյունավետ կազմել համայնքների գլխավոր հատակագծերը, որոշակիացնել կառուցապատվող տարածքները: Հանրապետության և մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերը կազմվում են առանց միասնական գոտիավորման համակարգի, որի պատճառով արդեն կազմված հատակագծերը հաճախ հնանում են և հետագա օգտագործման համար դառնում են ոչ պիտանի: Հիմնախնդիրը ամբողջապես լուծելու համար անհրաժեշտ է ունենալ հանրապետության և մարզի ժամանակակից գոտիավորում:

605. Բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում- Մարզի բնակավայրերում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգելու, ներդաշնակ և անվտանգ կենսամիջավայրի ստեղծումն ու անօրինական շինարարությունը կանխելու նպատակով նախատեսվում է կազմել քաղաքաշինության ծրագրային փաստաթղթեր չունեցող կամ հնացած փաստաթղթերով մարզի քաղաքների և մյուս բնակավայրերի, ինչպես նաև Արագածոտնի մարզի տարածքային հատակագծման նախագիծը, որի համար ըստ նախնական հաշվարկների պահանջվող գումարները ներկայացված են Հավելված 10-21-ում:

 

Աղյուսակ 11.1 ՀՀ -ում շինարարության հիմնական ցուցանիշները 2008 թ-ին

 

.________________________________________________________.

|           |հիմնական միջոցների|Շինարարություն, մլն. դրամ|

|           |գործարկում,       |(ընթացիկ գներով)         |

|           |մլն. դրամ         |_________________________|

|           |(ընթացիկ գներով)  |ընդամենը  |այդ թվում`    |

|           |                  |          |շինմոնտաժային |

|           |                  |          |աշխատանքներ   |

|___________|__________________|__________|______________|

|Երևան      |     561722.8     | 736206.3 |   671947.9   |

|___________|__________________|__________|______________|

|Արագածոտն  |      7854.3      |  6685.4  |    6655.4    |

|___________|__________________|__________|______________|

|Արարատ     |      8323.3      | 10381.0  |    10328.7   |

|___________|__________________|__________|______________|

|Արմավիր    |      7009.3      |  8227.8  |    6648.9    |

|___________|__________________|__________|______________|

|Գեղարքունիք|      3766.4      |  5279.0  |    5242.0    |

|___________|__________________|__________|______________|

|Լոռի       |      5537.2      |  6377.6  |    6358.0    |

|___________|__________________|__________|______________|

|Կոտայք     |      5570.1      | 16476.8  |   16357.8    |

|___________|__________________|__________|______________|

|Շիրակ      |      4016.7      | 13214.8  |   10910.2    |

|___________|__________________|__________|______________|

|Սյունիք    |     17814.8      | 25357.7  |   19992.7    |

|___________|__________________|__________|______________|

|Վայոց ձոր  |     9138.6       | 9901.6   |    9752.1    |

|___________|__________________|__________|______________|

|Տավուշ     |     2499.4       | 4243.0   |    4236.3    |

|___________|__________________|__________|______________|

|Ընդամենը ՀՀ|    633242.9      | 842351.0 |   768430.0   |

.________________________________________________________.

 

606. Առանց Երևանի մարզերում շինարարության հիմնական ցուցանիշները տոկոսային հարաբերությամբ պատկերացվում է ստորև ներկայացվող գրաֆիկական պատկերում

 

Գրաֆիկական պատկեր 23. Մարզերում շինարարության համեմատական ծավալները

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

837. Հիմնական միջոցների գործարկման 88.7 տոկոսը իրականացվել է Երևանում: Այդ ցուցանիշով Արագածոտնի մարզը հանրապետությունում 4-րդ-ն է` Երևանից, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից հետո, իսկ շինարարության ծավալներով զբաղեցնում է 7-րդ տեղը:

607. Մարզում առկա քաղաքացիական պաշտպանության կառույցների վերականգնում, վերանորոգում, անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցում և սպասարկում: Ներկայումս մարզի տարածքում գտնվող պաշտպանական կառույցները չեն համապատասխանում իրենց նկատմամբ ներկայացված պահանջներին: Դրանք վերականգնման, նորոգման և տեխնիկական միջոցներով հագեցման կարիք ունեն: Որպես քաղաքացիական պաշտպանության պետ, մարզպետը ներկայումս չունի ժամանակակից պահանջներին բավարարող պահեստային կառավարման կետ: Այն անհրաժեշտ է ստեղծել և կահավորել բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով:

608. Գոյություն ունեցող հրշեջ փրկարարական ջոկատների վերազինում, հրշեջ դեպոների վերակառուցում և նորերի կառուցում, հրշեջ հիդրանտների վերականգնում և նորերի կառուցում: Հրշեջ ջրավազանների կառուցում: Խնդիրը չափազանց արդիական է, քանի որ գոյություն ունեցող տեխնիկական միջոցներով պարզապես անհնարին է խոշոր հրդեհների դեպքում արդյունավետ պայքար կազմակերպել: Մեքենաները հին են, պահեստամասերը խիստ պահանջ կա, կառույցները և կառուցվածքները հիմնովին վերակառուցվելու կարիք ունեն:

 

11.1. Հանրակրթական դպրոցների շինարարություն և հիմնանորոգում

 

609. Մարզի դպրոցական շենքերում և շինություններում յուրաքանչյուր տարի ներդրումների ծավալն ավելացվում է: Այդ նպատակով կառավարությունը 2008 թ. պետ բյուջեում 25 դպրոցի համար 1,371 մլրդ. դրամ է հատկացրել: Հատկապես լուրջ ուշադրություն է դարձվում հեռավոր և բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներին: Մարզի հանրակրթության ոլորտում միայն 2006-08 թթ. իրականացվել են շենքերի նորոգման, գույքի թարմացման, ուսուցիչների, տնօրենների և խորհրդի անդամների վերապատրաստման մի շարք ծրագրեր, որոնք, անշուշտ, դրական ազդեցություն են ունեցել հանրակրթական ծառայությունների որակի վրա: Աղյուսակ 11.2-ի տվյալները վկայում են, որ վերոհիշյալ ժամանակահատվածում մարզում հիմնանորոգվել է 68 և կառուցվել 2 դպրոց:

 

Աղյուսակ 11.2. ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում վերանորոգված

և կապիտալ շինարարություն իրականացրած դպրոցների թիվը

 

.__________________________________________.

|Տարեթիվ |Նորոգված դպրոցների|Հիմնանորոգված |

|        |թիվը              |դպրոցների թիվը|

|________|__________________|______________|

|  2006  |        10        |      15      |

|________|__________________|______________|

|  2007  |        33        |      42      |

|________|__________________|______________|

|  2008  |        25        |      25      |

|________|__________________|______________|

|Ընդամենը|        68        |      82      |

.__________________________________________.

Աղբյուր` Արագածոտնի մարզպետարան

 

610. Այնուամենայնիվ, բյուջեով նախատեսվող միջոցները բավարար չեն նորոգման աշխատանքներն ամբողջությամբ կատարելու համար (մարզի առաջնահերթ նորոգման կարիք ունեցող դպրոցների ցանկն` ըստ վթարայնության աստիճանի, տես Հավելված 1-ում): Այս հարցում զգալի աջակցություն են ցուցաբերում նաև միջազգային կազմակերպությունները` ԼԻՆՍ-ի հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ամերիկյան դեսպանատունը, «Զորավիգ» հիմնադրամը, «Կաազա» շվեյցարական հիմնադրամը և այլ դոնորներ: 2006-08 թթ. նշված կազմակերպությունների աջակցությամբ մարզի կրթության ոլորտում իրականացվել են դպրոցական շենքերի նորոգման և դպրոցների ղեկավար կադրերի վերապատրաստման ծրագրեր: 2006-2008 թթ. Լինսի հիմնադրամի 851 մլն դրամի ներդրմամբ հիմնանորոգվել է Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան N 1 դպրոցի շենքը: Ներկայումս աշխատանքներ են տարվում են գյուղական համայնքների դպրոցների ջերմամատակարարման համակարգերի կարգավորման ուղղությամբ: Դպրոցաշինության ոլորտի 2011-2014 թթ. ֆինանսավորումը` Հավելված 15-ում:

 

11.2. Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում

 

611. Մարզի ԲՄԿ-ներին պատկանող շենքերը հիմնականում գտնվում են անմխիթար վիճակում: Հատկապես վատ են ամբուլատորիաների ենթակայության ներքո գործող ԲՄԿ-ների շենքային պայմանները: Որոշ ԲՄԿ-ներ գործում են գյուղապետարաններում, դպրոցներում կամ բուժքրոջ տանը: Հատկապես անբավարար է մարզի մի շարք բնակավայրերի, նամանավանդ` հեռավոր և բարձրլեռնային համայնքների բուժկետերի վիճակը: Դրանցում աղքատ է նյութատեխնիկական բազան, պակաս է բուժաշխատողների թիվը, նրանց մասնագիտական կարողությունները չեն բավարարում իրենց նկատմամբ ներկայացվող պահանջները: Դեռևս ամբողջովին լուծված չեն մարզի առողջապահական կազմակերպություններում ջեռուցման, անխափան և անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման հիմնախնդիրները: Առողջապահական օբյեկտների պահպանությունն ու երկարակեցությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է 2011-2014 թվականներին նորոգել 7 առողջապահական օբյեկտ, որի համար կպահանջվի 380 միլիոն դրամ (Հավելված 17):

 

11.3. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում

 

612. Մարզի մշակույթի օջախների շենքային և նյութատեխնիկական բազաները բավարար չեն: Դրանք հիմնականում համայնքային ենթակայության օբյեկտներ են: Համայնքների ֆինանսական միջոցների անբավականության պայմաններում այդտեղ տարիներ շարունակ նորոգման աշխատանքներ չեն կատարվել: Թերևս, բացառություն է կազմում Աշտարակ քաղաքի մշակույթի տունը, որը նորոգվել է քաղաքապետարանի և բարեգործների միջոցներով: Մյուս բնակավայրում շենքային պայմանները անբավարար են: Դա բացասական է անդրադառնում ինչպես մշակույթի ոլորտի գործունեության, այնպես էլ դրանց մասսայականության ապահովման վրա: Նախատեսվում է ծրագրավորվող տարիներին մշակույթի օբյեկտների կառուցման, նորոգման և հիմնանորոգման վրա ծախսել 2524.2 միլիոն դրամ: (Հավելված 16):

 

11.4. Մարզական օբյեկտների հիմնանորոգում

 

613. Արագածոտնի մարզում գործող մարզադաշտերը, մարզակառույցներն ու մարզադպրոցները հիմնովին նորոգման կարիք ունեն: Այսօրվա դրությամբ խոշոր կառույցներից գործում է միայն Աշտարակի մարզադաշտը, սակայն որտեղ նույնիսկ հանրապետական մրցումներ անցկացնելու հնարավորություն չկա: Մարզադաշտի և մարզական կառույցների վիճակը թույլ չեն տալիս խաղերն անցկացնել Աշտարակում: Այստեղ միայն պարապմունքներ են ընթանում: Երբեմն կազմակերպվում են ընկերական հանդիպումներ ու զանգվածային միջոցառումներ: Այս ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով նախատեսվում է ծրագրավորվող տարիներին կատարել 908.3 միլիոն դրամի հիմնանորոգման և շինարարական աշխատանքներ (Հավելված 1): Կպահանջվեն նաև 485.0 միլիոն դրամի այլ ներդրումներ (Հավելված 3):

 

11.5.. Բնակարանաշինություն և քաղաքաշինական այլ խնդիրներ

 

614. Բազմաբնակարան շենքերի կառավարում - ՀՀ Արագածոտնի մարզում կա 231 բազմաբնակարան շենք, որոնք կառուցվել են Խորհրդային իշխանության տարիներին:Անցած տարիներին մարզում այդպիսի շենք չի կառուցվել: Ըստ բնակավայրերի բազմաբնակարան շենքերի քանակն հետևյալն է.

 

Աղյուսակ 11.3. Բազմաբնակարան շենքերի թիվը մարզի բնակավայրերում

2008 թ. դրությամբ

 

.__________________________________________________.

|հ.հ.|Բնակավայրը|շենքերի քանակը|բնակարանների քանակը|

|____|__________|______________|___________________|

| 1  |ք. Աշտարակ|       57     |       2030        |

|____|__________|______________|___________________|

| 2  |ք. Ապարան |       26     |       804         |

|____|__________|______________|___________________|

| 3  |ք. Թալին, |       30     |       900         |

|____|__________|______________|___________________|

| 4  |Ծաղկահովիտ|       5      |       170         |

|____|__________|______________|___________________|

| 5  |Ջրամբար   |       3      |       20          |

|____|__________|______________|___________________|

| 6  |Արտենի    |       52     |       274         |

|____|__________|______________|___________________|

| 7  |Արագածավան|       40     |       590         |

|____|__________|______________|___________________|

| 8  |Երնջատափ  |       2      |        40         |

|____|__________|______________|___________________|

| 9  |Սասունիկ  |       16     |       384         |

|____|__________|______________|___________________|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ  |      231     |       5212        |

.__________________________________________________.

Աղբյուրը` ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

615. Դրանից սեփականաշնորհված է 3909 բնակարան: Բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է հիմնականում համայնքների կողմից: Ստեղծված են նաև 3 համատիրություններ: Այդ շենքերի կոմունալ սպասարկումը իրականացնում են համայնքապետարանների և համատիրությունների կողմից: Նախորդ տարիներին որոշակի աշխատանք արված է այդ շենքերի բարելավման ուղղությամբ:

 

11.6. Բնակֆոնդի և վարչական շենքերի հիմնանորոգումներ

 

Աղյուսակ 11.4. ՀՀ Արագածոտնի մարզում վերջին տարիներս իրականացված

բազմաբնակարան շենքերի վերանորոգման ուղղությամբ կատարված աշխատանքները

 

._____________________________________________________________________.

|հ.հ|Համայնքը                                    |Աղբյուրը    |Գումարը|

|___|____________________________________________|____________|_______|

|   |2005 թ.                                     |            |       |

|___|____________________________________________|____________|_______|

| 1 |Թալինի թիվ 7 բնակելի շենքի ամրացում         |ՀՀ պետբյուջե|  27.0 |

|___|____________________________________________|____________|_______|

| 2 |Թալինի թիվ 25 կիսակառույց շենքի ավարտում    |ՀՀ պետբյուջե| 154.0 |

|___|____________________________________________|____________|_______|

|   |2006 թ.                                     |            |       |

|___|____________________________________________|____________|_______|

| 1 |Թալինի Մյասնիկյանի թիվ 48 շենքի ամրացում    |ՀՀ պետբյուջե| 93.805|

|___|____________________________________________|____________|_______|

|   |2007 թ.                                     |ՀՀ պետբյուջե|       |

|___|____________________________________________|____________|_______|

| 1 |Արագածավանի Գայի 1,2,3,4,5,6,7,8            |ՀՀ պետբյուջե|   25.0|

|   |բազմաբնակարան բն. շենքերի տանիքի            |            |       |

|   |վերանորոգում                                |            |       |

|___|____________________________________________|____________|_______|

| 2 |Արտենիի Բաղրամյան 1.2.3.4.5.6 բն. շենքերի   |ՀՀ պետբյուջե|   25.0|

|   |տանիքի վերանորոգում                         |            |       |

|___|____________________________________________|____________|_______|

| 3 |Թալինի Տերյան 22 շենքերի տանիքի վերանորոգում|ՀՀ պետբյուջե|   12.0|

|___|____________________________________________|____________|_______|

| 4 |Թալինի Միրոյան 8 շենքերի տանիքի վերանորոգում|ՀՀ պետբյուջե|   20.0|

|   |2009 թ.                                     |            |       |

|___|____________________________________________|____________|_______|

| 1 |Ծաղկահովիտի թիվ 5 շենքի վերանորոգում        |ՀՀ պետբյուջե|  240.0|

._____________________________________________________________________.

Աղբյուրը` ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

616. Սակայն կատարված աշխատանքը բավարար չէ: Տարիների ընթացքում կուտակվել են շատ հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Շատ շենքերի տանիքները, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, մուտքերը հիմնական վերանորոգման կարիք ունեն: Խնդիրներ կան նաև աղբահանության, կանաչապատման և այլ ոլորտներում:

617. Անհատական բնակարանաշինություն - Մարզում բնակելի շենքերի 80%-ը անհատական բնակելի տներ են, դրանցից 10%-ը վթարային է, և ունի հիմնանորոգման կարիք: Անհատական բնակարանաշինության տեմպերը մարզում 1990-ական թվականներին անկում են ապրել: Այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց արձանագրվել է 2004-2008 թվականներին: Մարզում 2007 թ.-ին շահագործման է հանձնվել, 2008 թ-ին` 7213 6760 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակելի շենք: Աճը կազմել է 6.7%: Սակայն, ներկայումս, կապված տնտեսական ճգնաժամի հետ, բնակարանային շինարարության տեմպերն անկել են: Շատ են նաև լքված տները: Դրանց տերերը ժամանակավորապես կամ հիմնական բացակայում են հանրապետությունից: Իսկ տները, ենթարկվելով բնական պայմաններին, քայքայվում և շարքից դուրս են գալիս: Այդ տարիներին մարզում կազմավորվել են նոր ընտանիքներ, որոնք հնարավորություն չունեն նոր բնակարաններ կառուցել և առանձին ծուխ դառնալ: Դրա պատճառը բնակիչների ֆինանսական միջոցների սղությունն է և հիպոթեքային վարկերի ոչ հասանելիությունը:

618. Ներկայումս քաղաքաշինության բնագավառում մարզում կատարվում են հետևյալ աշխատանքները.

 

Աղյուսակ 11.5. ՀՀ Արագածոտնի մարզում ՀՍՆՀ միջոցներով 2009 թ.

իրականացվող ծրագրեր (մլն. դրամ)

 

.__________________________________________________________________.

|1 |Եղիպատրուշ գյուղի համայնքի կենտրոնի հիմնանորոգում       | 76,23|

|__|________________________________________________________|______|

|2 |Արտենիի առողջական կենտրոնի շենքի շինարարության ավարտ    | 50,49|

|__|________________________________________________________|______|

|3 |Երնջատափ գ. համայնքի կենտրոնի շենքի վերակառուցում       | 66,65|

|__|________________________________________________________|______|

|4 |Շղարշիկի խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցում | 69,76|

|__|________________________________________________________|______|

|5 |Անտառուտի դպրոցի տարածքի բարեկարգում, հատակների նորոգում| 19,34|

|__|________________________________________________________|______|

|6 |Խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում                   | 28,02|

|__|________________________________________________________|______|

|7 |Արայի խմելու ջրի ջրատարի վերակառուցում                  | 29,93|

|__|________________________________________________________|______|

|8 |Օշականի «Գայանե» մ/ մանկապարտեզի հիմնանորոգում          |109,69|

|__|________________________________________________________|______|

|9 |Գեղաձոր համայնքի կենտրոն-դպրոցի վերանորոգում            | 62,53|

|__|________________________________________________________|______|

|10|Ապարան քաղաքի հանգստի գոտու բարեկարգում                 | 20,03|

|__|________________________________________________________|______|

|11|Մուլքիի ՕԿՋ-ի կառուցում                                 | 32,81|

|__|________________________________________________________|______|

|12|Նիգավանի ՕԿՋ-ի վերակառուցում                            |   2,9|

|__|________________________________________________________|______|

|13|Աշնակի խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցում            | 53,78|

|__|________________________________________________________|______|

|14|Լուսագյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում       | 45,61|

|__|________________________________________________________|______|

|15|Իրինդ համայնքի կենտրոնի վերակառուցում                   |103,88|

|__|________________________________________________________|______|

|16|ՈՒջանի մանկապարտեզի շենքի նորոգում                      |  55.0|

|__|________________________________________________________|______|

|  |Ընդամենը`                                               |826.65|

.__________________________________________________________________.

 

619. 2010 թվականին ՀՍՆՀ-ի միջոցներով հիմնանորոգվել են Զովասարի դպրոցն ու Օհանավանի մանկապարտեզը, Գեղարոտի դպրոցի հատակը և ավարտվել է Չքնաղի համայնքային կենտրոնի շինարարությունը:

 

«ՀՀ համայնքային բյուջեներին սուբվենցիաների տրամադրում» ծրագիր

 

.____________________________________________________________________.

|Համայնքը           |Սուբվենցիաների տրամադրման նպատակը   |  Գումարը  |

|                   |                                    |/հազ. դրամ/|

|___________________|____________________________________|___________|

|Շողակն և  Երնջատափ |Համայնքների խմելու ջրի ջրհավաք      |  35 000.0 |

|գյուղական համայնք  |ավազանների և  մասնակի ջրագծերի      |           |

|                   |կառուցում                           |           |

|___________________|____________________________________|___________|

|Մաստարայի գյուղական|«Մաստարա բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ |  5 000.0  |

|համայնք            |զարգացման ծրագրի նախագիծ            |           |

|___________________|____________________________________|___________|

|Ոսկեվազի գյուղական |Համայնքի արվեստի դպրոցի վերանորոգում|  15 000.0 |

|համայնք            |                                    |           |

.____________________________________________________________________.

Աղբյուրը` ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

620. «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից 2009-2014 թթ կիրականացվի Աշտարակի արհեստագործական ուսումնարանի 1-ն և 2-րդ մասնաշենքերի տանիքների, սանհանգույցների և պատուհանների վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում` 60.0 մլն. դրամ:

621. Բնակարանաշինության, համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, համայնքային կենտրոնների կառուցման 2011-2014 թթ. ֆինանսավորման պահանջը ներկայացված է 18.20.21 հավելվածներում:

 

11.7. Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ձևավորում

 

622. Վերանայման կարիք ունեն քաղաքաշինական պետական տեսչությունների աշխատանքի սկզբունքները: Նրանք չպետք է լինեն այն կառույցների կազմում, որոնք շինարարության պատվիրատուներն են: Այս դեպքում վերահսկողությունը արդյունավետ լինել չի կարող: Անհրաժեշտ է որպես վերահսկողներ հաստատվեն կազմակերպությունները: Այն դեպքերում, երբ որպես շինարարության պատվիրատու հանդես է գալիս, մարզպետարանը, նախագծերի պատվիրատուն լինում է այլ կազմակերպություն: Դա հնարավորություն չի տալիս վերահսկել նախագծման ընթացքը, ժամանակին նկատել թերությունները և ուղղել դրանք: ՈՒստի, անհրաժեշտ է, որ պատվիրատուի գործառույթի հետ միաժամանակ մարզպետարանին տրվեն նաև նախագծի պատվիրատուի գործառույթներ:

 

11.8. Ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումներ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀՀ Արագածոտնի մարզի քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի

կառավարման մարմինների ձևավորման

 

._________________________________________________________________.

|հ.հ.|Քաղաքի   |Նախատեսվող    |Համատիրության|Կառավարման մարմնի    |

|    |անվանումը|կառավարման    |մեջ ընդգրկվող|ստեղծման ժամկետը     |

|    |         |մարմինը       |բազմաբնակարան|(եռամսյակ, տարի)     |

|    |         |              |շենքերի թիվը |                     |

|____|_________|______________|_____________|_____________________|

| 1  |Աշտարակ  |Համատիրություն|      28     |2011 թ. 1-ին եռամսյակ|

|____|_________|______________|_____________|_____________________|

| 2  |Ապարան   |Համատիրություն|      14     |2011 թ. 1-ին եռամսյակ|

|____|_________|______________|_____________|_____________________|

| 3  |Թալին    |Համատիրություն|      12     |2012 թ. 2-րդ եռամսյակ|

._________________________________________________________________.

 

12. ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

12.1. Ենթակառուցվածքների ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

623. Մարզային ենթակառուցվածքների զարգացումը ինչպես ԿԶԾ, այնպես էլ Արագածոտնի մարզի զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է: Մարզում ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրները կապված են խմելու ջրի մատակարարման (ներառյալ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և որակի բարելավման), կոյուղիների (ներառյալ մաքրման կայանների վերակառուցման և կառուցման), անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների (հատկապես գյուղական վայրերի), ինչպես նաև գազամատակարարման խնդիրների հետ: Այս խնդիրները հատկապես գերակա են այն համայնքների համար, որոնք սահմանամերձ են և որոնց բնակչությունը հեռանում է հայրենի վայրերից, ինչպես նաև մեծ թվով բնակչություն ունեցող համայնքների համար:

 

12.2. Ճանապարհաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ

 

624. Ֆիզիկական մեկուսացվածությունը ԿԶԾ-ում սահմանված է որպես կարևորագույն գործոն, որը խոչընդոտում է կենսաբանական, սոցիալական ու մշակութային կարիքները հոգալուն: Հայաստանում աղքատության մակարդակը ուղղակիորեն կապակցված է Երևանից ու մարզկենտրոններից հեռավորության և հատկապես այդ հեռավորությունները կապող ճանապարհների անմխիթար վիճակի հետ:

625. Այս առումով աղքատության աստիճանը ուղղակիորեն կապվում է ճանապարհային ցանցի վիճակի հետ: Մարզի միջպետական ու մասամբ հանրապետական նշանակության ճանապարհները համեմատաբար բարվոք, իսկ համայնքային ու մարզային նշանակության ճանապարհները անմխիթար վիճակում են: Արագածոտնի մարզով անցնում են 133 կմ միջպետական, 164 կմ հանրապետական և 493 կմ տեղական (որից 364.4 կմ. մարզային ու 128.6 կմ. համայնքային ենթակայության) ճանապարհներ: Մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհային ցանցում կա 66 կամուրջ և 54 երկաթբետոնե խողովակ: Դրանք վթարային են` հեղեղումների և երկար տարիներ չնորոգվելու պատճառով: Մարզի ամբողջ ճանապարհային ցանցի տարեկան պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորման պահանջը շուրջ 2.5 մլրդ դրամ է:

626. 2007 թ պետական բյուջեի միջոցների, Լինսի հիմնադրամի և այլ ծրագրերով հիմնանորոգվել են մի շարք հանրապետական ու մարզային նշանակության ավտոճանապարհներ և կամուրջներ, այդ թվում` հանրապետական ճանապարհ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (590 մլն. դրամ) և Արմավիր-Իսահակյան - Գյումրի (25.3 մլն դրամ), Լինսի հիմնադրամ/: Երևան-Եղվարդ-Հարթավան Երնջատափի հատված (37 մլն. դրամ): Ծաղկահովիտի համայնքային ճանապարհ 1.5 կմ (69 մլն. դրամ), ԻՖԱԴԻ ծրագրով 2007 թ. մարզային 32 ավտոճանապարհների վրա կատարվել են 1 միլիարդ 830 միլիոն դրամի ասֆալտ-բետոնյա, փոսային և հիմնանորոգման աշխատանքներ;

627. 2007 թ. մայիսյան հեղեղումների պատճառով փլվեցին և վթարվեցին նաև տեղական նշանակության 18 կամուրջներ և կամրջային անցումներ, ողողվեց ավելի քան 21,5 կմ տեղական նշանակության ճանապարհ: Պատճառվեց շուրջ 750 միլիոն դրամի վնաս: ՀՀ կառավարության 2007 թ. հուլիսի 12-ի թիվ 802-Ա որոշմամբ հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգվել են 3 կամուրջներ և մաքրվել Ապարան քաղաքի ջրատար առուներն ու մայթերը: Ըստ օբյեկտների գումարները ծախսվել են.

1) Արագած-Շենավան կամրջի վրա` 18.600.0 հազ. դրամ

2) Մելիք գյուղի մուտքի կամրջի վրա` 6850,0 հազ. դրամ

3) Մուլքի գյուղի Քասախ գետի կամրջի վրա` 6250,0 հազ. դրամ

4) Ապարան քաղաքի ջրատար առուների և մայթերի մաքրման համար 13920.0 հազ.

 

Աղյուսակ 12.1. Արագածոտնի մարզում ճանապարհների կապիտալ վերանորոգման,

վերականգնման և պահպանման աշխատանքների ֆինանսավորումը

2007-2009 թ.թ. (մլն դրամով)

 

._____________________________________________________________________.

|Ճանապարհներ                |    2007     |    2008     |    2009     |

|                           |_____________|_____________|_____________|

|                           |Բյուջե|Փաստա-|Բյուջե|Փաստա-|Բյուջե|Փաստա-|

|                           |      |ցի    |      |ցի    |      |ցի    |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Միջպետական ու հանրապետական | 230.0| 230.0| 235.0| 235.0| 680.0|1175.0|

|ճանապարհների կապիտալ       |      |      |      |      |      |      |

|նորոգում                   |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Հանրապետական ճանապարհների  | 37.0 | 37.0 |1561.0|1561.0| 425.0| 425.0|

|կապիտալ նորոգում           |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Համայնքային ճանապարհների   | 148.0| 148.0| 130.0| 130.0| 120.0| 120.0|

|կապիտալ նորոգում և         |      |      |      |      |      |      |

|վերականգնում               |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Մարզային ճանապարհների      |1830.0|1830.0| 536.0| 536.0| 628.5| 628.5|

|նորոգում                   |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ճանապարհների ձմեռային      | 60.0 | 60.0 | 70.0 | 70.0 | 89.5 | 89.5 |

|պահպանություն              |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

628. Ամփոփելով ճանապարհաշինության ոլորտի 2007-2009 թ.թ. ՄԶԾ-ով նախատեսված միջոցառումների իրականացման փորձը` կարելի է փաստել, որ Միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանումը 2007 և 2009 թվականներին պահանջված կարգով է իրականացվել: Սակայն այդ գումարը բավարար չէ ճանապարհների ընթացիկ նորոգման և պահպանության համար: Մարզը հիմնականում լեռնային և նախալեռնային գոտի է, ուր ձմեռը տևում է 4-5 ամիս: ՈՒստի, կարիք կա ձմեռային պահպանության համար նախատեսված գումարներն ավելացնել 50 տոկոսով:

629. Կան նաև այլ հիմնախնդիրներ, որոնց լուծում առօրեական է: Այսպես.

1) Մրցույթներն ու պայմանագրային փաստաթղթերը պատրաստելու համար հատկացված ժամանակ բավարար չէ, որի հետևանք, աշխատանքներն ուշացած են սկսվում և համընկնում են եղանակային վատ շրջանի հետ: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է մրցույթներն անցկացնել ամեն տարվա փետրվար-հունվար ամիսներին:

2) Համապատասխան ու բավարար երաշխիքների դիմաց կանխավճարները պետք է կապալառուներին տրվեն այն նյութերը գնելու համար, որոնց գների տատանումների հավանականությունը բարձր է (օրինակ, բիտումը):

3) Հաշվետվությունների վիճակը խնդրահարույց է: Կապալառուները չեն ներկայացնում ընթացիկ հաշվետվությունները մարզպետարանին, իսկ մարզպետարանը միշտ չէ, որ ներգրավված է ընդունման հանձնաժողովներում: Բացի այդ, մարզպետարանին լիարժեք տեղեկատվություն չի տրամադրվում դոնորների և հասարակական կազմակերպությունների գործունեության մասին:

630. 2011-2014 թ.թ մարզային զարգացման ծրագրով նախատեսվում է նորոգել մարզի տարածքում գտնվող միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ընդհանուր առմամբ 787 կմ երկարության ճանապարհներ, որի վրա ծախսվելու է 9673.9 միլիոն դրամ:

 

12.3. Ջրամատակարարում

 

631. - Անվտանգ խմելու ջրի աղբյուրների մատչելիությունը ոչ միայն Հազարամյակի զարգացման նպատակների և ԿԶԾ-ի կարևոր թիրախներից մեկն է, այլև մարդկային աղքատությունը պայմանավորող գործոններից է: Ջրամատակարարումը մարզում իրականացվում է «Հայջրմուղկոյուղի» կազմակերպության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Խմելու ջուրը ռազմավարական ռեսուրս է, որը չի մատակարարվում շատ համայնքներում, չնայած որ մարզի շատ բնակավայրերում գոյություն ունեն ջրի բնական պաշարներ: Այսպիսով` ջրամատակարարման ոլորտի խնդիրը կապված է ոչ թե ջրի պակասի, այլ.

1) ջրամատակարարման համակարգերի հնամաշության և քայքայվածության, պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայության,

2) արտահոսքի և կորուստի (հատկապես պոմպակայաններում),

3) համայնքների կողմից ուշադրության պակասի (սեփականատիրոջ վերաբերմունքի պակասի),

4) գանձումների ցածր մակարդակի,

5) խմելու ջրի ցածր որակի, վարակազերծման հիմնախնդիրների, ջրմուղի կառույցների սանիտարական օրինակելի պահպանման,

6) որակի խնդիրների հետ:

632. Կարիքների, արդյունավետության ու ընթացիկ վիճակի վերլուծության համար հաշվի են առնվել հետևյալ ցուցանիշները.

1) տեխնիկական և տնտեսական տվյալներ,

2) հիդրո-տեխնիկական կառույցների վերաբերյալ տվյալներ (ծավալ, հզորություններ և այլն),

3) ջրագծերի վերաբերյալ տվյալներ (երկարություն, ինժեներական պարամետրեր),

4) կարիքներ (օրական ծավալներ` խմելու և ոռոգման ջրի համար),

5) սակագներ,

6) որակ,

7) ջրահեռացման ծավալները:

633. Էլեկտրաէներգիայի և/կամ ջրի սահմանաքանակային տրամադրումը կարող է հանգեցնել աղտոտման, հաշվի առնելով, որ այս դեպքում գծերում դրենաժը գործում է միայն մասնակի ռեժիմով, ինչպես նաև կան օդի խցանման պատճառով առաջացող այլ խնդիրները: Մատակարար-սպառող և ներդնող-շահառու փոխհարաբերությունները ճիշտ պատկերացնելու համար կարևոր է ճիշտ գնահատել փոքր համայնքների կարիքները և դրանցում ներդրումների տնտեսական նպատակահարմարությունը: Այստեղ պարզ «ծախսերի և օգուտների» վերլուծությունը բավարար չի կարող լինել ներդրման կենսունակությունը գնահատելու համար:

634. Ոլորտի քաղաքականությունը հիմնականում ուղղված է բնակչությանը հասանելի, մատչելի և որակյալ խմելու ջուր մատակարարելու խնդրին, որը ուղղակիորեն կնպաստի աղքատության կրճատմանը մարզում: Հետևաբար, ոլորտում անհրաժեշտ են զգալի ներդրումներ, ներառյալ ջրամատակարարման առկա համակարգերի պահպանման և վերականգնման, ոլորտում գործող ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը: Այնուամենայնիվ, սակագնային քաղաքականություն մշակելիս պետք է խուսափել սակագների և սպառողական վարձերի չափազանց բարձրացման միջոցով կապիտալ ներդրումների ծախսածածկումից: Կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն պետության կողմից` պետական ներդրումային ծրագրերի միջոցով:

635. Ջրամատակարարող ընկերությունների կառավարման համակարգի բարելավումը նույնպես կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ ընկերությունների ֆինանսական կենսունակությունը պայմանավորված է շահագործման ծախսերի արդյունավետությամբ և վճարների հավաքագրման մակարդակի բարելավմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է նաև նվազեցնել ջրի կորստի մակարդակը, որը հիմնականում ջրամատակարարման ցանցերի անմխիթար վիճակի հետևանքն է: Ջրի հաշվառման անկատար համակարգի բարելավումը նույնպես ոլորտի քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է:

636. 2006 և 2007 թթ. իրականացված աշխատանքները ջրամատակարարման (խմելու ջուր և ոռոգում) և ջրահեռացման ոլորտում ներկայացված են ստորև բերված աղյուսակում:

 

Աղյուսակ 12.2. ՀՀ Արագածոտնի մարզում 2006-2008 թ.թ. ջրամատակարարման

բնագավառում իրականացված աշխատանքները

 

2006 թ.

._____________________________________________________________________.

|1 |Ծաղկահովիտ համայնքի խմելաջրի ջրագիծ   |    |IFAD         |249 921$|

|__|______________________________________|____|_____________|________|

|2 |Հարթավանի անցնող ջրագիծը              |    |IFAD         | 211266$|

|__|______________________________________|____|_____________|________|

|3 |Աշնակ համայնքի խմելաջրի ջրագծի        |    |IFAD         | 330827$|

|  |վերականգնում                          |    |             |        |

|__|______________________________________|____|_____________|________|

|4 |Լուսագյուղի ջրամատակ. համակարգի       |    |ՀՍՆՀ         |    48.7|

|  |կառուցում                             |    |             |        |

._____________________________________________________________________.

2007 թ.

._____________________________________________________________________.

|1 |Ակունք, Արեգ, Կաքավաձոր, Կաթնաղբյուր  |    |Word Wision  |  20.0  |

|  |գյուղերի խմելու ջրագծի վերանորոգում   |    |             |        |

|__|______________________________________|____|_____________|________|

|2 |Արեգ համայնքի խմելու ջրագծի վերականգն.|    |IFAD         |  148.0 |

|__|______________________________________|____|_____________|________|

|3 |Աշտարակ քաղաքի ջրամատ. համակարգի      |    |Համաշխարհային|  129.0 |

|  |վերանորոգում                          |    |բանկի        |        |

|  |                                      |    |վարկային     |        |

|  |                                      |    |ծրագիր       |        |

|__|______________________________________|____|_____________|________|

|4 |Ապարան քաղաքի ջրամատ. համակարգի       |    |   ---//---  |  122.0 |

|  |վերանորոգում                          |    |             |        |

._____________________________________________________________________.

2008 թ.

.____________________________________________________________________.

|1 |Վարդենուտի ջրարբիացման համակարգ      |    |ՀՀ գյուղատնտ.|  35.0  |

|  |                                     |    |նախարարու-   |        |

|  |                                     |    |թյուն        |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|2 |Ափնա համայնքի խմելու ջրագծի կառուցում|    |ճապոնական    |   8.0  |

|  |                                     |    |կազմակերպու- |        |

|  |                                     |    |թյուն        |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|3 |Արտաշավանի ներհամայնքային ջրամատ.    |    |«Վիվա-Սել»   |  10.0  |

|  |համակարգի վերականգնում               |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|4 |ՈՒշիի ներհամ. ջրամատ. համակ-ի        |    |   ---//---  |  10.0  |

|  |վերականգնում                         |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|5 |Փարպիի ջրամատ. համակ-ի վերականգնում  |    |   ---//---  |  20.0  |

|__|_____________________________________|____|_____________|________|

|6 |Եղնիկ համայնքի խմելաջրի մայր ջրագծի  |    |ԾԻԳ          | 16.272 |

|  |վերանորոգում և  ՕԿՋ-ի կառուցում      |    |Համայնքների  |        |

|  |                                     |    |զարգացման    |        |

|  |                                     |    |ծրագիր       |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|7 |Վ. Բազմաբերդի խմելաջրի ներքին ցանցի  |    |   ---//---  | 16.992 |

|  |վերանորոգում                         |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|8 |Չքնաղի խմելաջրի ներքին ցանցի         |    |   ---//---  |   9.0  |

|  |վերանորոգում                         |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|9 |Թթուջուր համայնքի խմելաջրի ներքին    |    |   ---//---  | 12.816 |

|  |ցանցի վերանորոգում                   |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|10|Եղիպատրուշի խմելաջրի ներքին ցանցի    |    |   ---//---  | 26.604 |

|  |վերանորոգում                         |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|11|Ծաղկաշենի խմելաջրի ներքին ցանցի      |    |   ---//---  |  21.6  |

|  |վերանորոգում                         |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|12|Ձորագլուխ համայնքի խմելաջրի ներքին   |    |   ---//---  | 13.176 |

|  |ցանցի վերանորոգում                   |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|13|Մելիք գյուղի խմելաջրի ներքին ցանցի   |    |   ---//---  | 40.392 |

|  |վերանորոգում ՕԿՋ-ի կառուցում         |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|14|Հնաբերդի խմելաջրի մայր ջրագծի        |    |   ---//---  | 70.668 |

|  |վերանորոգում                         |    |             |        |

|__|_____________________________________|____|_____________|________|

|15|Լեռնարոտի խմելաջրի մայր ջրագծի       |    |   ---//---  | 12.384 |

|  |վերանորոգում                         |    |             |        |

.____________________________________________________________________.

Աղբյուրը` ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

637. Մարզում ջրամատակարարման բարելավման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարել և ներկայումս կատարում են նաև բարեգործական կազմակերպությունները: «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվում է «Խմելու ջրագծի կառուցում ՀՀ Արագածոտնի մարզի Սուսեր և Նոր Արթիկ համայնքների համար» ծրագիրը` 20 800 000.0 դրամ արժողությամբ /2009 թ./: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության /JICA/ կողմից իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի 61 բնակավայրերի /Արագածի տարածաշրջան` 13, Ապարանի` 18, Թալինի` 21, Աշտարակի` 9 բնակավայր/ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագիրը: ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի, Իրինդ, Դիան, Դավթաշեն և Կաթնաղբյուր բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքները նախատեսված են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության /JICA/ ծրագրի նախագծում:

638. Ներքին Արթիկ, Ցամաքասար, և Սուսեր գյուղերի ջրամատակարարումն իրականացվում է «Չլկաններ» աղբյուրներից: Բացի այդ համայնքներից, նշված աղբյուրից սնվում են ՀՀ Արագածոտնի մարզի ևս 12 համայնքներ: Ջրամատակարարումն իրականացվում է 80 կմ երկարության ջրատարներից, որոնց ելքը ենթարկվում է սեզոնային մեծ տատանումների:Ձմռան ամիսներին ջրի սակավության պատճառով ջրատարի ծայրամասերում գտնվող բնակավայրերի ջրամատակարարումն իրականացվում է ընդհատումներով: Ջրաղբյուրներում ջրաքանակի սեզոնային անկման ժամանակահատվածում աղբյուրների առկա ջրաքանակը չի բավարարում անգամ հաշվարկային ջրապահանջը: «Չլկաններ» աղբյուրների համակարգի բարելավմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների համար նախնական պահանջներով նախատեսվում է մոտ 270 մլն. դրամ: Հարցը կարգավորելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ Արագածոտնի մարզպետարանի մասնակցությամբ կնախապատրաստի և ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

639. Այնուամենայնիվ, ներկայումս առկա հիմնախնդիրներից ամենաարդիականը մարզում պետական գործակալությունների, դոնոր կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության պակասն է: Հետևաբար, այս բնագավառում իրականացված ծրագրերի և կատարված ներդրումների իրական թիվը հավանաբար ավելի մեծ է, քան ներկայացված է վերևում:

640. Ջրահեռացման բնագավառում առաջնահերթ խնդիր է հանդիսանում մաքրման կայանների կառուցումը մարզի բոլոր քաղաքներում: Ջրահեռացման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումների հիմնական նպատակն է նվազեցնել Քասախ գետի ավազանի շարունակական աղտոտումը համայնքներից եկող կեղտաջրերով, ինչպես նաև բարձրացնել առողջապահական ցուցանիշները` կեղտաջրերի մաքրման համակարգի բարելավման միջոցով` կիրառելով աէրացման և մաքրման մեխանիկական եղանակները մարզի բոլոր համայնքներում: Զուգահեռաբար մասնավոր հատվածի մասնակցությունը այս բնագավառում պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի` գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո այսպիսի մասնակցությունը շարունակական դարձնելու նպատակով:

641. Ջրահեռացման բնագավառում առաջնահերթ խնդիր է հանդիսանում մաքրման կայանների կառուցումը մարզի բոլոր քաղաքներում: Ջրամատակարարման 2011-2014 թթ. պահանջվող ֆինանսավորումը, որը կազմում է 1030.0 միլիոն դրամ, բերված է 19 րդ հավելվածում:

642. Ընթացիկ շրջանում հրատապ են կոյուղացման հիմնախնդիրները Աշտարակում, Ապարանում, Թալինում (յուրաքանչյուրի գծով ներդրումների գնահատված պահանջը կազմում է 0.5-1.0 մլն ԱՄՆ դոլար), քանի որ այսօր Քասախ գետ թափվող կեղտաջրերը ակնհայտ բացասական էկոլոգիական վնաս են հասցնում գետի էկոհամակարգին: Առավել հրատապ են հետևյալ լուծում պահանջող խնդիրները.

1) Աշտարակ քաղաքը սնող Արտաշավան-Աշտարակ ինքնահոս ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1998 թ-ին: 220 լ/վրկ նախագծային հզորության փոխարեն ներկայումս գործում է 70 լ/վրկ հզորությամբ: Անհրաժեշտ է հեղեղումներից պաշտպանելու համար վերակառուցել գլխամասը և կառուցել նոր կապտաժներ` նախագծային հզորությունն ապահովելու համար:

2) Իրինդ-Արտենի խմելու ջրամատակարարման համակարգի շահագործումը և սպասարկումը հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ:

3) Կառուցել Ամբերդի ջրաղբյուրներից Աշտարակի տարածքի մի խումբ համայնքների ինքնահոս ջրամատակարարման համակարգը, բարելավելով ՈՒջան, Կոշ, Նոր Ամանոս,Նոր Եդեսիա, Արագածոտն, Շամիրամ և Դպրեվան համայնքների ջրամատակարարումն ինքնահոս եղանակով:

4) Մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան, Արտենի համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում արտեզյան ջրաղբյուրներից: Նշված համայնքներում ապրում է շուրջ 10 000 մարդ:

5) Արագածի տարածաշրջանի Սանգյառ, Վարդաբլուր, Ռյա-Թազա, Շենկանի, Գեղաձոր, Գեղադիր, Բերքառատ, Հնաբերդ համայնքները խմելու որակի ջրով ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել Գեղաձորի և Օրթաճյա համակարգերի գլխամասերը և վերանորոգել և վերակառուցել համակարգերը:

6) «Ջինջ ակներ համակարգում հիմնանորոգել և կառուցել 3000.0 խ/մ ՕԿՋ:

7) Ապահովել խմելու ջրի վարակազերծման, ջրմուղ-կոյուղու համակարգի և շինությունների սանիտարական պահպանման խնդիրները:

 

Աղյուսակ 12.3. Արագածոտնի մարզում խմելու ջրամատակարարման և

ջրահեռացման համակարգերի բարելավման միջոցառումների ծրագիր` ըստ

առաջնահերթությունների

 

Աշտարակի տարածաշրջան /2012 թ./

._____________________________________________________________________.

|հ/հ|Պահանջվող |Միջոցառման       |Երկարու-|Խողովակի|ՕԿՋ ծավալ|Բնակչու-|

|   |ֆինանսական|անվանումը        |թյունը  |տրամագիծ|մ3       |թյան թիվ|

|   |միջոցները |                 |կմ      |մմ      |         |        |

|___|__________|_________________|________|________|_________|________|

| 1 | 500000.0 |Ամբերդի          |  25.5  | 200.0  |         |  5000  |

|   |          |ջրաղբյուրներից   |        | 250.0  |         |        |

|   |          |Աշտարակի մի խումբ|        | 150.0  |         |        |

|   |          |համայնքների      |        |        |         |        |

|   |          |ինքնահոս ջրամատ. |        |        |         |        |

|   |          |համակ. կառուցում |        |        |         |        |

._____________________________________________________________________.

Թալինի տարածաշրջան /2011 թ./

._____________________________________________________________________.

| 2 | 150000.0 |«Ջինջ ակներ»     |        |        |3000 խ.մ |  3000  |

|   |          |համակարգի ՕԿՋ-ի  |        |        |         |        |

|   |          |կառուցում        |        |        |         |        |

._____________________________________________________________________.

Արագածի տարածաշրջան /2011 թ./

._____________________________________________________________________.

| 3 |  80000.0 |Օրթաճյայի        |   1.5  |  250.0 |         |  3500  |

|   |          |ինքնահոս         |        |        |         |        |

|   |          |ջրամատակ.        |        |        |         |        |

|   |          |համակարգի        |        |        |         |        |

|   |          |գլխամասի         |        |        |         |        |

|   |          |կառուցում        |        |        |         |        |

._____________________________________________________________________.

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2010
N 560-Ն
Որոշում